23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հայտնի է, ՀՀԿ շտաբում առանձնապես ոչ ոք չէր սպասում Լևոն Յոլյանին: Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ անսպասելի այս մարդուն բերեց շտաբ, և նա դարձավ Սարգսյանի շտաբի պետի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: Յոլյանն, ինչ խոսք, երկնքից չիջավ: Վերջինս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեդակալն է, ինչպես նաև աշխատում է Վերահսկիչ պալատում` որպես պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առաջին տեղակալ:
Յոլյանից ողջ թիմը դժգոհ էր դեռևս նախընտրական շրջանում, մասնավորապես ՀՀԿ-ականները սրտնեղում էին` ասելով, թե նա անիմաստ «մուտիլովկաներով» է զբաղված և փորձում է դրանով լուծել միայն մեկ խնդիր` զուգադրել Սերժ Սարգսյանին, որ ինքը տիրապետում է ինֆորմացիային, կարողանում է կառավարել ինֆորմացիան և ուրեմն` արժանի է զբաղեցնել կարևոր պաշտոններից մեկը:
Հիմա Յոլյանի «գործունեության» նոր «ֆրոնտ» է բացվել: Մասնավորապես` վերջինս Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ բազմաթիվ գերատեսչություններում աշխատող ՀՀ քաղաքացիները չեն լսել իրենց ՀՀԿ-ական նախարարների ու ղեկավարների հորդորը ու չեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Վերջինս ասել է, որ կարող է «բացահայտել», թե որ նախարարների խոսքն են շրջանցել տվյալ գերատեսչության աշխատակիցները, և մասնավորապես` ովքեր են եղել շրջանցողներր: Յոլյանի այս նախաձեռնությունն, իհարկե, ՀՀԿ-ում շատերի ծիծաղն է առաջացրել, բայց Սերժ Սարգսյանը, կարծես թե, լուրջ է րնդունել Յոլյանին` նրան «հանձնարարելով» սկսել «վհուկների որսը»: Ի դեպ` Յոլյանը շարունակում է ձգտել դեպի ավելի լուրջ պաշտոնի, քան այս պահին զբաղեցնում է: Բացառված չէ, որ Յոլյանի ջանքերը անպտուղ չմնան, և նա գլխավորի նախարարություններից որևէ մեկը:
Չորրորդ ինքնիշխանություն
Քիչ ժամանակ է մնացել Երևանի ավագանու ընտրություններին, սակայն, մեր ունեցած տեղեկությամբ, դեռ կուսակցություններում չեն քննարկվել այս կառույցի հետ կապված հարցերը:
Պատճառը թերևս Ռոբերտ Քոչարյանի ակնարկն է, որով նա հասկացրել է, թե Երևանի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել ԲՀԿ-ական լիդերի: Այս հարցը ևս խմորման փուլում է, և, ըստ մեր ունեցած տեղեկության, «կհասունանա» նախագահի ինագուրացիայից հետո, երբ արդեն վերջնականապես կպարզվեն ջրերը:
«Ժառանգություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ նախագահին են ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է դրվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ որպես հետընտրական գործընթացներն ԱԺ–ում քննարկելու հիմք, և սպասում են «Հանրապետական» խմբակցության պատասխանին։
Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ձևակերպված է երեք հիմնական պահանջ. Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում՝ երկրում պետական կառավարման համակարգի՝ խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:
«Հիմնականում խոսք է գնում մեկ տարվա ընթացքում Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխության, մասնավորապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին, և եթե հիշում եք՝ նախորդ գումարման ժամանակ մենք և ՀՅԴ-ն 11 կետից բաղկացած փաթեթ էինք ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Ընտրացուցակները և ընտրության ընթացքը ավելի թափանցիկ դարձնելուն վերաբերող հարցեր և այլն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նախորդ երկու օրերին աշխատում էին այդ փաստաթղթի վրա, ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկի, որ միասին քննարկեն փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները:
«Սահմանադրական հանրաքվեն վերաբերելու է երկրում պետական կառավարման համակարգը խորհրդարանականի փոխելուն , ինչը այս երկու կուսակցությունների ծրագրային հիմնադրույթներից է»,- մանրամասնեց Ռուբեն Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական լծակներ վերապահելուն, ապա հարցին, թե ո՞ր ոլորտներն է դա ներառելու, «Ժառանգության» խմբակցության ղեկավարն ասաց, որ այն բոլոր ոլորտները, որտեղ իրականացվում են վերահսկողական ֆունկցիաներ և որոնք առնչություն ունեն Ազգային ժողովի հետ:
«Ի դեպ, այդ պրակտիկան կիրառվում է աշխարհի շատ ժողովրդավարական երկրներում»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե խոսքը նաև Վերահսկիչ պալա՞տի մասին է, Ռուբեն Հակոբյանն ասաց.«Չէ, էդպես չենք ասի Վերահսկիչ պալատի նախագահ, բայց Պալատը վերահսկիչ ֆունկցիաներ է իրականացնում և հաշվետու է ԱԺ-ին: Իհարկե, նաև դա»:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ըստ «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի՝ պետք է ապակուսակցական լինեն:
Ի պատասխան այս հարցադրման Ռուբեն Հակոբյանն ասաց.«Դա չի նշանակում,որ պետք է կուսակցականներն այնտեղ լինեն: Ձևավորման հազար ու մի մեխանիզմ կա, և եթե ասում ենք՝ ընդդիմությունն ինքն է պատասխանատու այս մարմնի գործունեության համար, դա չի նշանակում, որ ընդդիմությունն իր կուսակցական անդամներով պետք է դա կազմակերպի: Խոսքը, կրկնում եմ, վերաբերում է նաև այլ վերահսկողական գործառույթներ ունեցող մարմիններին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե եթե խորհրդարանական մեծամասնությունն ընդունի բոլոր առաջարկները, սա կնշանակի՞ , որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի ընտրությունների արդյունքները և հետ կկանգնի հանրահավաքներից:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ բացարձակապես ոչ: «Քաղաքական պայքարը դրա հետ բացարձակապես կապ չունի, սա ուղղակի պառլամենտի շրջանակներում քննարկում է, թե ինչ կարող է անել օրենսդիր մարմինն իր իրավասությունների շրջանակներում»,- ավելացրեց Ռուբեն Հակոբյանը:Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով հարցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր առաջարկները մերժվել են Սերժ Սարգսյանի կողմից, նկատեց, որ առաջարկները պետք է ողջամիտ լինեն և մանրամասնեց, թե ինչ ասել է ողջամիտ իր կարծիքով: Մասնավորապես, ըստ նրա, ողջամիտ կարող է լինել «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից որևէ ոլորտի համար պատասխանատվության ստանձնումը, այսինքն՝ «Ժառանգությանը» հրավիրվել Կառավարություն:
Ի պատասխան հարցր, թե քննարկվե՞լ է այս հարցը և արդյոք այն «Ժառանգության» համար ընդունելի է, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Բացարձակապես, որևէ նման հարց չի քննարկվել և կարծում եմ՝ նաև չի քննարկվելու: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը իր առաջարկները ներկայացրել է նախագահին, նախագահը բոլոր առաջարկներին «ոչ» է ասել: Եվ կարծում եմ՝ եթե նախագահն իր հերթին ինչ-որ բան ունի առաջարկելու, թող ինքը առաջարկի, և Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է քննարկման»,– ասաց Ռուբեն Հակոբյանը:
Tert.am
Խորհրդարանում երեկ շարունակվում էին ընդդիմության հետ բանակցությունները հետընտրական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն նոր մոդելի մշակման շուրջ: Ստեղծված պայմաններում բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Դաշնակցությունը, որը նախորդ օրը փակ քննարկում է արել: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ՀՅԴ-ն գտնում է, որ նոր ընդդիմությունն իրենք են` «Ժառանգության» հետ միասին: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ՀՅԴ թերթի աղբյուրն ասել է, որ իրենք «Ժառանգության» և ՀՀԿ-ի հետ քննարկում են ընդդիմադիր պայքարի ընդհանուր օրակարգը, որովհետև շարժումը Րաֆֆիինը չէ, պայքարը ժողովրդական է, առավել ստույգ` «հակասերժական». ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ իրենց պլատֆորմի որոշ կետերի հետ, այնուհանդերձ, համաձայնեցված կետերի շուրջ ընդհանուր օրակարգով կարողանալու են պայքարել ու ձևավորել ընդդիմադիր դաշտ: Այնպես, որ հասարակությունը հասկանա, որ իր շահերը պաշտպանող ուժի հետ գործ ունի: Լավատեղյակները, սակայն, գտնում են, որ ընդդիմության ձևավորման կուլիսային-չերևացող պայքարը դեռ շատ «ջուր» կքաշի:
Հրապարակ
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծանոթացե՞լ է և պատասխանելո՞ւ է Թանգյանի երկրորդ նամակին, Արզումանյանը պատասխանել է.
«Այո՛, նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին: Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր Հանրապետության ղեկավարը, ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա:
Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համար՝ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում»:
Մեր ունեցած տեղեկությամբ, Կառավարությունը չի հաստատելու մարզպետների ու քաղաքապետերի հրաժարականները, բացառությամբ Շիրակի մարզպետի, որի արդեն թափուր տեղի համար դեռ որոշակիացված թեկնածու չկա, իսկ մյուս մարզերը դեռ կսպասեն փոփոխությունների:
Վարչապետ Սարգսյանը չի բացառում, որ կլինեն նոր նշանակումներ, սակայն ոչ հիմա: Այն ալիքը, որը սպառնում էր փոխել մարզային իշխանիկներին, կարծես, զսպվել է, համենայնդեպս այս պահին:
Երեկ, ԱԺ-ում հայտարությունների ժամին, դահլիճում առկա պատգամավորների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ վերջին օրերին տրամադրության աննախադեպ բարձրացումից այրվող, ինքնավտահությունից ճառագող Հովիկ Աբարհամյանի տրամադրությունն ակնհայտորեն այն չէ:
Լավատեղյակները պնդում են, որ մինչև վերջին վայրկյանը նա համոզված է եղել, որ ինքն առաջիկայում վարչապետ է դառնալու, սակայն նախորդ օրը ԱՄՆ դեսպան Հեֆերնի հետ հանդիպումից, ինչպես նաև որոշակի ճշտումներից հետո, նա հասկացել է, որ այս անգամ ևս իր «զավետնի մեչտան» իրականության վերածելու շանս չկա:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե ԲՀԿ-ի երեկվա հայտարարությունը «խաղի մեջ» մնալու փորձ էր, ապա ՀԱԿ-ի այսօրվա հայտարարությունը արձանագրեց, որ Րաֆֆին այս փուլում դեռ մրցունակ է ընդդիմադիր էլեկտորատի դաշտում:
Իրավիճակն առավել հետաքրքրական է դառնում Երևանի ավագանու գալիք ընտրությունների համատեքստում:
Հարցեր, որոնց պատասխանները դեռ ակնհայտ չեն.
1. Ի՞նչ ձևաչափով Րաֆֆին կգնա այդ ընտրությունների, արդյոք կգլխավորի ցուցակը:
2. Արդյո՞ք ՀՅԴ-ն Րաֆֆու հետ մեկ դաշիքնով կմասնակցի ընտրություններին, թե՞ կգերադասի փորձել ինքնուրույն հաղթահարել 7% շեմը:
3. Ու՞մ գլխավորությամբ և ինչպե՞ս է գնալու ընտրություններին ՀԱԿ-ը:
4. Ի՞նչ մարտավարություն է ընտրելու ԲՀԿ-ն;:
5. Եվ, ի վերջո, այս նախադիրքավորման արդյունքում ինչպե՞ս կվերաբաշխվի ընդդիմադիր և դժգոհ ընտրողների ձայները:
Երևանի ընտրությունները շանս են Րաֆֆու համար ապացուցելու, որ ՀՀ Նախագահի ընտրություններին ստացված ձայները, թեպետ ոչ ամբողջությամբ են իրենը, բայց նա այլևս ունի այդ ձայների «հսկիչ» փաթեթը»:
Մարտի մեկը մեր համազգային ողբերգության տարելիցն է: Գարնան՝ արյունով ներկված առաջին օրը թվում էր, թե պիտի միաբանի մեր ժողովրդին, ու չպիտի զլանանք իրար «Բարև» ասելու, ու եթե չկարողանանք էլ «պայքարել մինչև վերջ», գոնե այդ օրը միասնական կլինենք, սակայն արդեն իսկ որոշվել է, որ ճամփաները բաժան են լինելու ու ամեն մեկն իր համակիրներին առած, մարտի 1 է հարգելու:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը և «Հայ ազգային կոնգրես» դաշինքի երթը չեն համընկնի:
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առանձին երթեր անցկանցնելու մեջ խնդիր չի տեսնում:
Մեր այն հարցին, թե ինչով էր պայմանավորված՝ առանձին երթեր անցկացնելու որոշումը ինչո՞ւ ՀԱԿ-ի հետ միասին չեն նախաձեռնել հանրահավաքը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրենք նախատեսել են իրենց միջոցառումը, մենք պարզապես չենք ցանկանում խոչընդոտել իրենց միջոցառմանը: Մենք էլ մեր միջոցառումներն ունենք: Մենք միասին երթ անցկացնելու ոչ մի առաջարկ չենք ստացել, մենք էլ չենք առաջարկել և դրանում խնդիր չենք տեսնում»:
Արմավիրի և Վանաձորի քաղաքապետների, Շիրակի մարզպետի պաշտոնանկության գործընթացներից հետո բոլոր այն տարածքներում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ահուսարսափ է տիրում: Ո՞վ է հաջորդը: «Հրապարակի» տեղեկություններով, հատկապես անհանգիստ են մարզպետներն ու համայնքապետերը: Օրինակ` Լոռու մարզում: Երեկ սարսափելի անտրամադիր են եղել նաև Երևանի 3 վարչական տարածքների ղեկավարները` Ավան, Արաբկիր, Աջափնյակ, որտեղ ևս ցուցանիշները վատն են եղել: Սև ցուցակի «հերոսները», սակայն, ձեռքերը ծալած չեն նստում` ամեն ջանք գործադրում են իրենց «անմեղությունն» ապացուցելու համար:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.