23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լսի՛ր Հայաստան, մեր ընդիմադիր ուժերը մի տեսակ կարծես ԲՀԿ-ացավ են կպել, առանց ԲՀԿ-ի կյանք չունեն, զրո են…
Զարմանալի է, որ այն ուժերը, որոնք ժամանակին քննադատում էին Լևոն Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ի առաջնորդի հետ սիրախաղեր սկսելու համար, հիմա հորթային հրճվանք են ապրում և տարփողում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցի և հետագայում ընդլայնված կազմով հանդիպումը շարունակելու մասին:
Փաստորեն կրկնվում է ամեն ինչ, ուղղակի ավելի պարզունակ, ավելի անմտածված, ավելի լղոզված և անշուշտ կանխատեսելի…
Պարոնայք ինչ փոխվեց, ինչ կատարվեց…
Ինչ են ասում նման մարդկանց, նման ուժերին, որոնք հաճախակի փոխվում են, հաճախակի փոխում հայացքները…
Ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին, բարով վայելեք…»
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ներքաղաքական զարգացումների համատեքստում ընթացող միջկուսակցական հանդիպումները այս պահին մի ուշագրավ արդյունք են տվել: Ոչ իշխանական դաշտում գործող քաղաքական կուսակցություններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ այսօրվա դրությամբ բյուրեղացնում է իր ալյանսը ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ հետ:
Այս կապակցությամբ առաջարկում եմ վերլուծել, թե ինչն է դրդել Դաշնակցականներին մեկտեղել իրենց համեստ ջանքերը ՐաֆՖու ներկյաիս քաղաքական կապիտալի հետ:
Վարկած 1: Րաֆֆու համար:
ՀՅԴ-ն իրոք հավատում է, որ Րաֆֆին հաղթել է ընտրություններին և այն առաջնորդն է, ով ի վիճակի է երկրում իրականացնել այսքան սպասված արմատական բարեփոխումները:
Վարկած 2: Րաֆֆուն հակառակ:
Աչքի տակ ունենալով ՀՅԴ սերտ կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ, ՀՅԴ ներդրվում է ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ մեջ, որպեսզի մեղմացնի կամ չեզոքացնի Րաֆֆու ակնհայտ ամերիկամետ հակումները:
Վարկած 3: Րաֆֆու միջոցով:
ՀՅԴ-ն դեռևս վերջին խորհրդարանական ընտրություններից սկսած մտնելով քաղաքական անկման փուլ` կանգնում է Րաֆֆու կողքին, որպեսզի օգտվի նրա քաղաքական արդյունքից:
Վարկած 4: Առանց Րաֆֆու:
Կանխատեսելով հետընտրական էտապում հիասթափություններ և Րաֆֆու վարկանիշի անկում` ՀՅԴ-ն նախապես փորձում է “ժառանգորդ” դառնալ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ներկայիս քաղաքական “ունեցվածքի”:
Վարկած 5. Րաֆֆի` «ի սփյուռս աշխարհի»:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ առաջնորդի կողքին կանգնելու որոշումը ՀՅԴ-ն կայացրել է Սփյուռքի որոշ շրջանակների հետ կոնսուլտացիների արդյունքնում:
Վարկած 6: Րաֆֆի, հանգստացիր:
Մոտիկից իմանալով Րաֆֆու անկախատեսելի և զգացմունքային քաղաքական կեցվածքի մասին` ՀՅԴ-ն “պետականամետ” զսպաշապիկ է` Րաֆֆուն հակապետական և հակասահմանադրական գործողություններից հետ պահելու համար:
Բոլոր վարկածները իրար հետ համադրելի են:
Ինքս խիստ տեսական և անհավանական եմ համարում միայն առաջինը…»:
Ինչ է իրականում տեղի ունեցել փակ դռների հետևում: Երկու կողմերն էլ մինչև երեկ ձեռնպահ էին մնում որևէ մանրամասն հայտնելուց: «Ժառանգության» կուլիսներում երեկ խոսում էին, թե Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձևավորել և միանալ շարժմանը, ինչին, սակայն, որևէ կոնկրետ պատասխան չի հնչել: «Ժառանգության» ներկայացուցիչները նշում էին, թե կոնկրետ խոսակցություն երկու կողմերի միջև տեղի չի ունեցել, և իրենք որևէ լուրջ ակնկալիք ԲՀԿ-ից չունեն: Սույն հանդիպումը,բնականաբար, ոչ միանշանակ է ընդունվել բողոքավոր ընտրազանգվածի կողմից: Հատկապես դժգոհության տեղիք է տվել, այն, որ շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասին ոչինչ չի ասել:
Հայկական ժամանակ
Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ թերթի աղբյուրները` Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը եղել է էքսպրոմտ, և շատ լուրջ հարցեր չեն քննարկվել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Բա ի՞նչ էին անում 3 ժամ» հարցին բավականին պարզ պատասխան է տրվել. «Խոսում էին, կոնյակ էին խմում»: Ըստ ԲՀԿ-ական զրուցակցի, մեծ որոշումներ պետք չէ սպասել նաև այսօր տեղի ունենալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստից. «200 հոգու մեջ ի՞նչ որոշում»: ԲՀԿ-ն, ըստ նրա, առավել հակված կլինի մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, որի առնչությամբ բանակցությունները շարունակվում են. «Իշխանությունները տեսան, որ իրենք առանձնապես մեծ վստահություն չունեն ժողովրդի մոտ, Ազատության հրապարակում բողոքող ժողովուրդը նոր օրակարգ ձեւավորելու խնդիր է դրել, եթե իշխանությունները խելամիտ կլինեն առաջիկա 3 տարվա համար ներկայացնել ազգային ծրագիր` նոր դեմքերով դրանք իրականացնելու համար, այդ դեպքում թող լինի, ինչո՞ւ ոչ»: Ընդ որում, ազգային ծրագիր ասելով` ԲՀԿ-ում հասկանում են առաջին հերթին վարչապետի փոփոխություն: Իսկ ընտրվելու առիթով ԲՀԿ-ն շնորհավորելո՞ւ է Սերժ Սարգսյանին: «Մյուս կուսակցությունները շնորհավորե՞լ են, կա՞ նման տենդենց, որքան տեղյակ եմ, մոտ օրերս Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ ժամանակ էլ կշնորհավորի»: Ի դեպ, անցած շաբաթ-կիրակին Սերժ Սարգսյանն անցկացրել է Ծաղկաձորում` մասնակցել է նոր հյուրանոցային շքեղ համալիրի բացմանը, որի սեփականատերը, ասում են, ՀՀ նախագահի ընտանիքն է: Հանդիպե՞լ են այնտեղ Ծառուկյանն ու նա, թե՞ ոչ` թերթի աղբյուրները լռում են:Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ թերթի աղբյուրները` Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը եղել է էքսպրոմտ, և շատ լուրջ հարցեր չեն քննարկվել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Բա ի՞նչ էին անում 3 ժամ» հարցին բավականին պարզ պատասխան է տրվել. «Խոսում էին, կոնյակ էին խմում»: Ըստ ԲՀԿ-ական զրուցակցի, մեծ որոշումներ պետք չէ սպասել նաև այսօր տեղի ունենալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստից. «200 հոգու մեջ ի՞նչ որոշում»: ԲՀԿ-ն, ըստ նրա, առավել հակված կլինի մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, որի առնչությամբ բանակցությունները շարունակվում են. «Իշխանությունները տեսան, որ իրենք առանձնապես մեծ վստահություն չունեն ժողովրդի մոտ, Ազատության հրապարակում բողոքող ժողովուրդը նոր օրակարգ ձեւավորելու խնդիր է դրել, եթե իշխանությունները խելամիտ կլինեն առաջիկա 3 տարվա համար ներկայացնել ազգային ծրագիր` նոր դեմքերով դրանք իրականացնելու համար, այդ դեպքում թող լինի, ինչո՞ւ ոչ»: Ընդ որում, ազգային ծրագիր ասելով` ԲՀԿ-ում հասկանում են առաջին հերթին վարչապետի փոփոխություն: Իսկ ընտրվելու առիթով ԲՀԿ-ն շնորհավորելո՞ւ է Սերժ Սարգսյանին: «Մյուս կուսակցությունները շնորհավորե՞լ են, կա՞ նման տենդենց, որքան տեղյակ եմ, մոտ օրերս Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ ժամանակ էլ կշնորհավորի»: Ի դեպ, անցած շաբաթ-կիրակին Սերժ Սարգսյանն անցկացրել է Ծաղկաձորում` մասնակցել է նոր հյուրանոցային շքեղ համալիրի բացմանը, որի սեփականատերը, ասում են, ՀՀ նախագահի ընտանիքն է: Հանդիպե՞լ են այնտեղ Ծառուկյանն ու նա, թե՞ ոչ` թերթի աղբյուրները լռում են:
Հրապարակ
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վաղը տեղի է ունենալու ԲՀԿ ընդլայնված կազմով քաղխորհրդի նիստը:
Իհարկե, մախաթը պարկի մեջ չի մնա, և հնարավոր կլինի այս կամ այն կերպ ճշտել, թե ինչ է քննարկվել ԲՀԿ-ում:
Հարցերի տիրույթը բազմազան է: Երևանի քաղաքապետի ընտրություններից մինչև համագործակցության ֆորմատներ. այդ թվում և իշխանության հետ:
Ասենք կանխավ. որևէ հարց կոնկրետ լուծման չի արժանանալու շատ պարզ պատճառով:
Սպասելու են Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպմանը, որից հետո Ռուսաստանից կասեն` ԲՀԿ-ի քունն է տանում, թե սոված է, պետք է միանա կոալիցիոն տաշտակին, թե շարունակեն իր էլեկտորատը տրամադրել Րաֆֆուն:
Նույնը Րաֆֆին:
Նրան ևս հրահանգված է ժամանակ շահել, մինչև տեղի կունենա «դարի» հանդիպումը, կերևա` ինչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Պուտինը, որից հետո կաշխուժանա Րաֆֆին կամ կգնա մարզեր: Բարև տալու «իր յարին»:
Հլը ինչքա՜ն գյուղերում ու ստանիցաներում չի եղել:
Ինքնին հասկանալի է, որ Րաֆֆին ՍԴ է դիմել` դիմելու համար:
Անվտանգության խորհրդի նիստում Վովան ցուցափայտը առել, ֆիլմի վրա ցույց տվել, որ էս-էս ընտրատեղամասերից բողոքի դիմումներ են եկել, իրենք իրենց ծանր տեղը թեթևացրել, գնացել են Ժառանգությունենց տուն, որ ինչ կիլի` մի հիմք դրեք, մի բան անենք, մի գործ հարուցենք, որ Օբաման Սաքունցի նամակն ստանալիս չհուզվի, լաց չիլի, որ մենք ընտրակեղծարարների չեն պատժել, լավ էլի` խնդրում ենք:
Ժառանգությունենք թե` չունենք, որդիան տանք, չունենք հիմքեր, որ ունենայիք, հրեն կտայինք էլի:
Ասել է` բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ Րաֆֆին, թե՛ ԲՀԿ-ն ու մնացյալը ժամանակ են շահում, օդ են բաց թողնում, մինչև իշխանությունները, իհարկե, ոչ առանց Ռուսաստանի օգնության, որոշեն` ազգային համաձայնության կառավարություն է ձևավորում, թե «անազգային», իմա` մաքուր ՀՀԿ-ական»:
2013 թւականի փետրւարի 18-ի նախագահական յետընտրական երկշաբաթեայ գործընթացները բովանդակային եւ ուղղւածութեան առումներով հաստատապէս ենթադրում-փաստում են մի նոր քաղաքական շարժման առկայութեան ու ձեւաւորման իրողութեան մասին: Իրողութիւն, որի առանցքում գտնւող գիտակից զանգւածներն ու քաղաքական-հասարակական ուժերը թէկուզ հանրահաւաքային, բայց Սահմանադրական օրէնքների ու իրաւունքի շրջանակներում պահանջում են նոյն այդ իրողութիւնն անտեսող ու ինքնագոհութեամբ արհամարհող իշխանութիւններից, որպէսզի այս վերջիններն հրաժարւեն հերթական ընտրակեղծիքի արդիւնքում ամէն գնով լեգիտիմացւելու-վերարտադրւելու խաբկանքից:
Գիտակից միեւնոյն զանգւածները գրեթէ ինքնաբուխ՝ որոշեցին փետրւարի 18-ին ՈՉ ասել յետխորհրդային 20-ամեայ անկախ Հայաստանում ձեւաւորւած իշխանախմբերին ու սրանց քրէաօլիգարխիկ համակարգին:
Իսկ այս «Ոչ»-ը անտարակոյս՝ ոչ թէ լոկ ընդդէմի տրամաբանութեամբ, այլ՝ յանուն սեփական ուժերի նկատմամբ հաւատի վերականգնման, յանուն հասարակա-տնտեսական արդարութեան, յանուն օրէնքի գերիշխանութեան, յանուն ինքնուրոյն եւ արդիւնաւէտ արտաքին քաղաքականութեան առողջացման եւ վերջապէս՝ յանուն Հայաստանի եւ հայութեան բովանդակ շահերի:
Հանրահաւաքներում, սակայն, դժգոհ ու վիրաւորւած ժողովրդական զանգւածները, որոնք, ինչ խօսք, համախմբւած են ընդդիմադիր թեկնածու «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի շուրջ, մինչեւ այժմ որդեգրել են վերջնիս ըստ էութեան քաղաքակիրթ, սահմանադրական օրինաչափութիւններով պայքարի եղանակ՝ հեռու արկածախնդրական-զգացական այն բոլոր քայլերից, որոնք այսպէս թէ այնպէս՝ նախորդող յետընտրական գործընթացները ուղեկցել էին ձախողումներով ու հասարակայնութեան բեւեռայնացմամբ, որոնք էլ, անշուշտ, աւելիով էին մղում իշխանութիւններին, որ հէնց դրանք պատրւակելով ու չարաշահելով՝ վերարտադրւեն-շարունակեն նոյն իշխանակարգը:
Ամենակարեւորը, որ նոյն ոճով պայքարի հարթակում յայտնւած զանգւածները, որոնց կողքին են կանգնում այժմ ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպութիւնների տարբեր միաւորումներ, գնալով ու բարեբախտաբար համոզւում-գիտակցում են յարատեւ ու երկարաժամկէտ պայքարի արդիւնաւէտութեանը եւ նոյնինքն Ր. Յովհաննիսեանի եւ միւս համախոհ ուժերի ղեկավարների ուղղորդմամբ՝ մերժում են ամբոխավարական ըստ ամենայնի խոցելի սայթաքումներ, որոնք ինչ խօսք՝ դարձեալ որպէս պատրւակ են ծառայեցւելու՝ պայքարը սահմանադրական շրջագծից շեղելու գործում:
Միւս կողմից՝ իշխանութիւնները փոխանակ այդ կարգի «թոյլ կէտերից» ու հնարաւոր արհեստական սայթաքումներից կառչելու եւ պայքարը բարոյազրկելու՝ պէտք է հրաժարւելով ինքնագոհութեան ու անսխալականութեան բարդոյթներից՝ ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք գէթ մասամբ կը հունաւորեն ու կը վերափոխեն հասարակական լայն շերտերի խորքային դժգոհանքները՝ դէպի դրական հեռանկար…
Ահաւասիկ, դժգոհ զանգւածներին եւ ինքնագոհ իշխանախմբին վերոգրեալ ուղու վրայ հունաւորել-վերահսկելու պատասխանատւութիւնն ու պարտաւորութիւնն ունեն հայոց ազգային շահերը խորապէս գիտակցող ու մեր ազգային անվտանգութեանն ուղղւած սպառնալիքների դէմ պայքարելու բազմամեայ փորձ ունեցող քաղաքական ուժերն ու կուսակցութիւնները:
Այդ առաքելութեամբ էլ ահա, Հ. Յ. Դաշնակցութիւնը շարունակելու է իր պայքարը՝ ընդդիմադիր ուժերին ազգանպաստ ու պետականանպաստ սկզբունքների շուրջ միաւորելու եւ սահմանադրական ճանապարհով ամբողջական իշխանափոխութեան հասնելու համար: Այդ երկար ու դժւարին ճանապարհին, սակայն, ամենեւին տեղ չունեն ո՛չ արկածախնդրութիւնը, եւ ո՛չ էլ պայքարից հիասթափութեամբ թելադրւած նահանջը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր` մարտի 2-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում` փակ դռների ետևում, տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով:
«Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին «Ուրվագիծ» հաղորդաշարում վերագրվող նախադասությունը, թե «լա՞վ էր, որ ժողովուրդը վերցրեց 5000 դրամները և ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին», իրականությանը չի համապատասխանում, այս մասին երգչուհին ասել է Tert.am-ի հետ զրույցում:
«Դուք այդպիսի նախադասություն իմ ասածի մեջ լսե՞լ եք»,– ասել է նա և առաջարկել այն մեկ անգամ ևս լսել ու նոր կայացնել «վերդիկտը»:
Նշենք, որ համացանցում հայտնված տեսանյութի 49–րդ րոպեին երգչուհին բառացիորեն ասում է.« Իսկ չե՞ք մտածում, որ կարելի է ուժեղ լինել և չգայթակղվել էդ անտեր հինգ հազար դրամներին»:
«Գյումրին էդպես էլ արեց, իրենք ասում էին՝ վերցրել էինք, բայց ձայնը տվել ենք Րաֆֆիին»,- նրա հետ բանավիճող Իզաբելլա Աբգարյանի այս դիտարկմանն ի պատասխան Շուշան Պետրոսյանը նկատում է.«բայց դա էլ ազնիվ չէ»:
Շուշան Պետրոսյանը նաև ասում է, որ «ամենամազալու բանը պեչատների մաքրելն» էր ու ավելացնում.«Է մի մաքրե՛ք, ինչի՞ եք մաքրում»:
Նշենք, որ նրան վերագրված այս հայտարարությունը սոցիալական ցանցերում քննարկվում է որպես հաղորդագրություն հանցագործության մասին:
Սակայն նրա ամենաշատ վրդովմունք առաջացնող նախադասությունը նրա հարցն էր, թե դժվար չէ՞ ընդդիմադիր լինելը,այդպես ապրելը՝ միայն վատը տեսնելով:
«Սարդարապատ» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր «Ֆեյսբուքում» անդրադարձել է Շուշան Պետրոսյանի հայտարարություններին, որոնք այնքան բուռն արձագանք են առաջացրել, որ հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանն այսօր կոչ է արել անձնական վիրավորանքներ չհասցնել, քանի որ դրանով «ցուցադրում եք ոչ թե վերջինիս սխալականությունը այլ ձեր անդաստիարակությունը»:
Տիգրան Խզմալյանը գրում է. «Դժվար չէ՞ միշտ ընդդիմադիր լինելը» հեգնանքով տրված Ձեր հարցին կասեմ, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը: Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական Հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը»:
Ցանկը շարունակվում է.« Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3 ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15% քաղցած են մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, և այս ամենը՝ նույնպես պաշտոնական տվյալներով»:
Այդ երկրում ըստ Տիգրան Խզմալյանի՝ մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված, իսկ պետական աշխատանքի հիմնական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը: Այնտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են «հեռուստատեսային աղբով ու օտարածին կլկլոցով»:
«Եվ անհնար է արվեստով զբաղվել, ձևանալով, որ ամեն ինչ ճիշտ է և այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրություն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին: Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ»,-ասում է Տիգրան խզմալյանն ու ավելացնում, որ ընդունի իր ու ընկերների կարեկցանքը:
Թերթը հիշեցնում է, որ 2009թ. ընտրություններում այդ ցուցակը գլխավորում էր այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հարություն Քուշկյանը: Ըստ թերթ տեղեկությունների` Քուշկյանին առաջարկվել է ԲՀԿ ցուցակը գլխավորել նաև այս անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրան ընդունում են նաև իշխանությունները: Սակայն Քուշկյանն ինքն է հրաժարվել այդ առաջարկից: Եվ հիմա ԲՀԿ-ում թեկնածուների փնտրտուք է: Նախնական զրույցներում մի քանի անգամ հնչել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունը, սակայն նա հակված չէ գլխավորելու ավագանու ցուցակը: Իսկ ԲՀԿ-ում այլ հարմար թեկնածու չկա, և որևէ այլ անուն չի տրվում: ԲՀԿ-ականները պնդում են` առաջիկայում կլինի այնպես, ինչպես որոշի Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՅԴ-ում հակված են, որ այս անգամ ցուցակը գլխավորի ոչ թե Արծվիկ Մինասյանը, այլ ուրիշ մարդ:
Ժողովուրդ
ՀՀԿ խորհրդի, և դրան հաջորդած ՀՀԿ գործադիր մարմնի փետրվարի 28-ին կայացած նիստից հետո մարզպետների մի մասը դուրս էր գալիս բարձր, իսկ մյուսները՝ վատ տրամադրությամբ: Նրանց ուղղվող հիմնական հարցն էր` շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե` ոչ:
Նիստից հետո Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստին պաշտոնանկությունների հարց չի քննարկվել, Դավիթ Հարությունյանը ներկայացրել է բոլոր խնդիրները, դիտորդական խմբերի եզրակացությունները, արձանագրված խախտումները, իսկ նախագահի տրամադրությունը շատ բարձր է եղել: Իսկ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ասաց, որ իրավասու չէ թե մյուս մարզպետների, թե իր մասով որևէ հայտարարություն անել: «Ես կարծում եմ, որ ճիշտ է կուսակցության անունից հանդես գա մամուլի քարտուղարը»,- ասաց նա:
Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք նաև, թե երկրի նախագահը գո՞հ է իր աշխատանքից, ինչին ի պատասխան, նա հայտնեց, որ նախագահի հետ իր հանդիպման մանրամասները չի կարող ասել:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անընդմեջ կրկնում էր «Վաղը, վաղը, բարի գիշեր» և չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: «Չե՞ք տեսնում` տրամադրությունս բարձր է»,- ասաց նա: Հարցին, թե պաշտոնանկ լինելո՞ւ եք, թե` ոչ, նա պատասխանեց. «Ոնց ասեք», ապա հավելեց, որ շարունակելու է աշխատել:
Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը ժխտողական պատասխաններ տալով և «չէ, չէ» ասելով հեռացավ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ նշեց, որ լրագրողներից է լսում պաշտոնանկության, պաշտոնավարության մասին հարցերը, առհասարակ կադրային հարցեր խորհրդի նիստին չի քննարկվել:
Եթե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նիստին եկել էր անտրամադիր, ապա նիստից դուրս եկավ բարձր տրամադրությամբ: Նա նշեց, որ նախագահը գոհ է իր աշխատանքից և ինքը շարունակելու է պաշտոնավարել: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ևս նշեց, որ ինքը, իհարկե, շարունակելու է պաշտոնավարել: Նրա խոսքով՝ նախագահը բոլորի աշխատանքից գոհ էր, որևէ մեկին նկատողություն չի արվել:
Ամենից անտրամադիրը թերևս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էր: Հարցին, թե շարունակելո՞ւ եք պաշտոնավարել, նա պատասխանեց. «Դա ձեր գործը չի, չեմ ասելու, չե՞ք ամաչում, հետևիցս ո՞ւր եք գալիս, կարող ա ես ուրիշ տեղ եմ գնում»:
Արագածոտի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեցինք, թե իր գործընկեր Տավուշի մարզպետը ինչու էր այդքան անտրամադիր, հնարավոր է պաշտոնանկ անեն, սակայն նա չէր նկատել նման բան: «Ինչի՞ պիտի պաշտոնանկ անեն, ի՞նչ է եղել, ինչի՞ պիտի ինձ վտանգ սպառնա, ի՞նչ է եղել»,- ասաց Արագածոտնի մարզպետը: Հարցին, թե շարունակելո՞ւ եք պաշտոնավարել, նա այսպես պատասխանեց. «Այո, բայց ինչո՞ւ պիտի չմնամ: Նախագահն իր դիրքորոշումը կասի, կսպասենք: Կարծում եմ նախագահը գոհ էր իմ կատարած աշխատանքից»,- ասաց նա` շեշտելով, որ ամբողջ հանրապետությունում Սերժ Սարգսյանի հավաքած ձայների թվով իրենց մարզը երրորդ տեղում է:
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից ևս հետաքրքրվեցինք մարզպետների «ճակատագրով», սակայն վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց` «Ցտեսություն ձեզ»:
News.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.