23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս է ՀԱԿ-ը մասնակցելու ավագանու ընտրություններին, հայտարարել է. «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար և այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ (խոսքը ՀԱԿ կուսակցության ձևավորման և այդ թեմայով սպասվելիք միջոցառումների մասին է.-խմբ.), և մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի և կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետև տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձևավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, և ուրեմն` մենք պետք է համատեղենք այս գործընթացները` ՀԱԿ կուսակցության ձևավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմամբ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Այնպիսի տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրսից ինչ-որ մեկի խաղն է խաղում` ձգտելով դառնալ կապող օղակ դրսի ուժի և ներսիններից մեկի միջև, ով արդեն նախկին պաշտոնյա է, դեռ չի ցանկանում երևալ հանրության և իշխանության աչքին, բայց վերադառնալու մեծ ցանկություն և գուցե արդեն ծրագրեր ունի: Իսկ դա այս պահին հնարավոր է միայն Րաֆֆու ստեղծած ալիքի վրա` Սերժ Սարգսյանին հեռացնելու միջոցով:
Նախ փորձենք հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակների ազնվությունը, գործելակերպի տարօրինակություններն ու խաղի նրբերանգները` համադրելով վերջին մեկ տարում և հատկապես նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարաձություններն ու հրապարակային շրջանառության մեջ հայտնված տեղեկությունները: Նախապես նշենք, որ դրանցից որոշները «հալած յուղի» տեղ ընդունելու նպատակ չունենք, սակայն եթե դրանք տեղադրում ենք առկա իրողությունների ժամանակագրության մեջ, առաջին հայացքից անհասկանալի, բայց ուշագրավ խճապատկեր է ստացվում:
Որտե՞ղ էր Րաֆֆին 2008-ի մարտի 1-ին
Եթե մի պահ հավատանք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես ժողովրդի համար սրտացավ է և պատրաստ ինքնազոհողության գնով ժողովրդի կողքին լինել, ապա շատ բնական հարց է ծագում. որտե՞ղ էր Րաֆֆին 5 տարի առաջ` մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առավոտ կանուխ կոտորում էր խաղաղ հանրահավաքից հետո քնած ժողովրդին: Որտե՞ղ էր Րաֆֆին, երբ ջարդից հետո, Մյասնիկյանի արձանի մոտ կենտրոնացած ոստիկանների, զինված ուժերի զինծառայողների և բորբոքված ժողովրդի միջև բախման լուրջ վտանգ կար, և որը կանխելու համար Րաֆֆու կուսակիցներն իսկապես ժողովրդի երկու հատվածների միջև էին` արյունահեղություն թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք, որ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը զայրացած ժողովրդից ոստիկանին պաշտպանելիս նույնիսկ դանակի վնասվածք էր ստացել: «Ժառանգության» մյուս անդամները ևս իրենց դրսևորեցին որպես ժողովրդավարական հասարակության անդամներ` ժողովրդի ընտրյալներ, մինչդեռ 2008-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու գրանցվելու հնարավորությունը բաց թողած Րաֆֆին, կարծես, բացարձակ անտարբեր էր համազգային ջարդի նկատմամբ: Այս դրվագը խոսում է Րաֆֆու` իր թիմակիցների հետ ունեցած ձևական կապի մասին. թիմը աշխատում է խորհրդարանում և դրանից դուրս, սակայն «Ժառանգության»` տարօրինակորեն լռակյաց առաջնորդի վարկանիշն է բարձրանում: Օրինակ, երբ նրա կուսակից քաղաքացիական լուրջ ակտիվություն դրսևորած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին փորձում էին ճնշել` նրա եղբոր նկատմամբ քրեական հետապնդում սկսելով, Րաֆֆին, ի տարբերություն իր մյուս կուսակիցների, չեկավ դատարան` իր կուսակցին ինչ-որ կերպ սատարելու համար: Փոխարենը Զարուհուն սատարելու եկան այն զինծառայողները, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանապետության ժամանակ մահացած կամ սպանված զինվորների ծնողները, որոնց բողոքի ձայնը Զարուհին բարձրացրել էր թե՛, փաստաբան, և թե՛ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ: Ուստի հարց է ծագում` արդյո՞ք կարելի վստահել նման իրավիճակում չեզոքություն պահպանող Րաֆֆուն, ով կարևոր պահին ոչ միայն ժողովրդի, այլ նաև իրեն այնքան հավատարիմ կուսակցի կողքին չի եղել:
Ինչի՞ դիմաց Րաֆֆին ԱԺ—ից դուրս թողեց իր թիմակիցներին
Րաֆֆու տարօրինակ պահվածքի երկրորդ դրվագն այն էր, որ նա միամտաբար կամ միտումնավոր համաձայնեց 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ոմանց հետ գնալ «գործարքի». «Ժառանգության» ցուցակ խցկել «Ազատ դեմոկրատներին»` որպես «մանրադրամ» դուրս թողնելով իր թիմակիցներին, ովքեր նաև ԱԺ-ի ամբիոնն էին օգտագործում հանրությանը հուզող կարևորագույն հարցերը բարձրացնելու համար, պայքարելով նաև նախկին ու ներկա իշխանությունների ազգադավ ձեռնարկումների կամ անգործության դեմ: «Ազատ դեմոկրատներին» վիրավորելու որևէ նպատակ չունեմ, բայց այնտեղ ընդգրկված անձանց գործունեության արդյունավետության կամ անարդյունավետության վերաբերյալ հանրության շրջանում արդեն կա ձևավորված որոշակի կարծիք: Եվ Րաֆֆու կողմից առնվազն դավաճանություն էր իրենց գործունեությամբ հանրության վստահությունը շահած իր թիմակիցների աշխատանքը ջուրը լցնելը և այդպես հեշտությամբ նրանց` Քոչարյանի և Սարգսյանի վարչախմբերի դեմ ուղղված քննադատությունները ԱԺ ամբիոնից չեզոքացնելը: Ու արդեն կարևոր չէ Րաֆֆու այն արդարացումները, թե «Ազատ դեմոկրատները» խոստումները չեն պահել և այլն:
Ուրեմն դա կամ խաղ էր, կամ Րաֆֆին այնքան վատ ու անհեռատես քաղաքական գործիչ է, որ նրա վստահությունը չարաշահելով` «դուրս գցեցին գծերից», երբ գործն արդեն ավարտել էր` խորհրդարանական «Ժառանգությունը» թողնելով ոչ ժառանգականներին:
Եթե նրա այդ քայլը դիտարկենք քաղաքական խաղի շրջանակում, ուրեմն պետք է առկա լինի իր թիմակիցներին չեզոքացնելու միտումնավորություն` պայմանավորված ասենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «սիրով» (որին դեռ կանդրադառնանք) և Սերժ Սարգսյանի կողմից տրված «խոստմամբ». սեփական թիմի գոնե մասամբ չեզոքացում` 2012-ի նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում 10 տարի ապրելու վերաբերյալ տեղեկանք տալու դիմաց, որը հնարավորություն կտար Րաֆֆուն` առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Հետևանքը եղավ այն, որ մինչ ընտրություններն իր տանը հանգիստ նստած Րաֆֆին մասնակցեց նախագահական ընտրություններին և ձայների բավականին լուրջ թվաքանակ և ընտրազանգված հավաքելուց հետո հանկարծ ակտիվացավ` հայտարարելով, թե ընտրությունները կեղծվել են, և որ ինքը պետք է դառնար նախագահ:
Կրկին անդրադառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ապահարզանի բուն պատճառներին` մի ուշագրավ լուր հիշատակենք։ «Իրատես de facto» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, դեռ անցյալ տարվա նոյեմբերին գրել էր. «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանից ամերիկացի դեմոկրատների կուսակցության համագումարին մասնակցելու համար Նահանգներ են մեկնել Դավիթ Շահնազարյանն ու Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ)։
Րաֆֆին ԲՀԿ—ի մորմոններ սիրող թևի հետ սկսել է սեպարատ բանակցություններ, ինչը հակասել է ոչ միայն «Ազատ դեմոկրատների», այլև մնացյալների հետ նախնական պայմանավորվածություններին. արդյունքում Րաֆֆիից պահանջվել է իր մանդատը զիջել Թևան Պողոսյանին։
Րաֆֆին բոլոր դեպքերում մտածել է, որ անկախ այդ տրոհումից, մանդատի կորստից, Արևմուտքն իր վրա կդնի «ստավկան», առաջադրվել է, որպեսզի այդ դիրքերից արդեն «բազարի» մեջ մտնի կողմերի հետ։
Նկատենք, որ այս լուրը 2012-ի նոյեմբերին գուցե այնքան էլ ուշագրավ և իրականությանը մոտ չթվար, բայց հետո, երբ ԲՀԿ-ի`վերոնշյալ «մորմոնասեր թևը» կորցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մորմոն Հանթսմանի հետ համագործակցած Վարդան Օսկանյանի միջոցով երկրի նախագահի ղեկը վերցնելու հնարավորությունը և հույսը, չի բացառվում, որ Արևմուտքն իսկապես իր «ստավկան» դրած լինի Րաֆֆի վրա, ով էլ հիմա «բազարի» մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ դա ձեռնտու է նաև ԲՀԿ-ին` առնվազն «պղտոր ջրում ձուկ բռնելու համար»: Այս վարկածի օգտին են խոսում նաև այլ հանգամանքներ:
Րաֆֆու «հանրային բարևն» ու կուսակցական հանդիպումների գաղտնիությունը
Րաֆֆու գործելաոճի հաջորդ տարօրինակությունը կամ կասկածն այն էր, որ նա հետընտրական շրջանում, Երևանում և մարզային այցերի ժամանակ շատ անմիջականորեն մոտենում էր մարդկանց, փարվում ու բարևելով ընտրազանգվածը մոբիլիզիացնում, իսկ ՀՀ նախագահի աթոռը կրկին զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրապայքարից դուրս մղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումներից հետո այդ նույն ընտրազանգվածից սկզբում գաղտնի էր պահում հանդիպման մանրամասները` պատճառաբանելով, թե մի քանի հանդիպումներ ունի ինչ-որ անձանց կամ ուժերի հետ, որից հետո միայն կասի իր ասելիքը:
Պարոն Հովհաննիսյան, արդյո՞ք սա անազնիվ խաղ չէ Ձեզ վստահող հանրության հետ, որը չգիտի, թե Ձեր վճռականությունը ինչով և որ քաղաքական գործիչների հետ ինչպիսի հանդիպումներով ու համաձայնություններով է պայմանավորված: Էլ չենք խոսում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներից զատ գործելու և նրանց առաջադրած քննարկման թեմայից տարբերվող բովանդակություն ունեցող խնդիրների շուրջ բանակցելու մասին, մինչդեռ քաղաքական առաջնորդները պայքարի են գնում սեփական թիմի հետ խորհրդակցելով, նրանց առաջ մղելով և նրանց վրա հենվելով: Բայց Րաֆֆին նրանց թողած` կասկածելիորեն գնաց ուրիշների վրա «հենվելու»: Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպել ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Նրանցից առաջինը մերժել է առաջարկը, իսկ Ռ. Քոչարյանը թեև մերժել է անձամբ հանդիպել, սակայն հորդորել է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ում հանրությունը ընդունում է որպես Ռ. Քոչարյանի «բիզնես-գործընկեր» և «ներկայացուցիչ»: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը (տրամաբանորեն կարող է նման բան լինել, քանի որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպեցին), ապա հարց է ծագում` ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի` կշիռ ունեցող մյուս կուսակցապետերի հետ չհանդիպելու, և փոխարենը նախկին նախագահների հետ հանդիպելու նպատակը, եթե հաշվի առնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը «68 տարեկանից» հետո արդեն չունի նախկին հզոր ընտրազանգվածը, Ռ. Քոչարյանն էլ գոնե ձևականորեն կուսակցապետ չէ և չունի կուսակցական հետևորդներ:
Չի բացառվում, որ Րաֆֆին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը նախաձեռնել է ուղղակի իր բուն նպատակը`Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր «հատուկ հետաքրքրությունը» շղարշելու նպատակով` հաստատ իմանալով, որ Տեր-Պետրոսյանը չի ընդունի իր հետ հանդիպելու առաջարկը: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի կիսատ մերժմանը, ապա դա կարելի է այսպես հասկանալ` «Րաֆֆի, ինձ հանդիպես` կզռա, ասելիքդ Ծառուկյանի միջոցով փոխանցի` կմտածենք»: Հանդիպումը կայացավ, որից հետո կողմերը չբացեցին փակագծերը, սակայն ընտրական շրջանում «ընդհատակում գտնված» Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ բավականին ներկայանալի կազմով և լավ տրամադրությամբ եթերում կազմակերպչական հրահանգներ տվեց իր կուսակիցներին, թե ինչպես քվեարկեն ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս, և որ իրենք միշտ ժողովրդի կողքին են լինելու (ինչպես հայտարարում էր ընտրություններից առաջ, սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո այդպես էլ չդրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` հօդս ցնդեցնելով իր ընտրազանգվածի ակնկալիքները): Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին, օրեր առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շուտով Ս. Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն փոքրամասնություն է դառնալու և որ մարտի 10-ի հանրահավաքում ինքը լուրջ հայտարարություն է անելու: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ի և Րաֆֆու միջև` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նկատմամբ հոգեբանական ճնշում սկսելու համաձայնություն կա` ենթատեքստում ունենալով Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտ բերելու հնարավոր ծրագիրը, կամ «դրա սպառնալիքի տակ» ինչ-որ խոստումներ կորզելը` Րաֆֆու ստեղծած ակտիվության ֆոնն օգտագործելով: Առաջին հայացքից անմիտ թվացող այս վարկածը ճշմարտանման է դառնում, եթե հաշվի ենք առնում երկու ուշագրավ հանգամանք: Մարտի 10-ի հանրահավաքում Րաֆֆին ասաց, որ ինքը հացադուլ է սկսում կեղծված ընտրությունների դեմ իր բողոքը հայտնելով, և եթե ապրիլի 9-ին Ս. Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց սուտ երդում տա, դա կարող է լինել միայն իր դիակի վրա:
Սա արդեն կարելի է ընկալել որպես վերջնագիր, որը Րաֆֆին չէր կարող ներկայացնել Սերժ Սարգսյանին` առանց ԲՀԿ-ի դուռը գնալու և խոստումներ ստանալու, այլապես դա կաներ ավելի վաղ` առանց քաղաքական ուժի հետ հանդիպման: Այս վարկածը հավանական է դառնում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրվող և օրերս կալանավորված Վարդան Սեդրակյանի հրապարակ նետած ուշագրավ այն տեղեկությունը, ըստ որի` Րաֆֆի Հովհաննիսյանին հովանավորողները մասոններն են, նա ու նրա ամերիկաբնակ հայրն էլ` մասոնական կազմակերպության անդամ: Եթե չեմ սխալվում` Սեդրակյանը նույնիսկ Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի անունն էր հիշատակել, որտեղ Րաֆֆին նախընտրական հանդիպում կամ ինչ-որ միջոցառում պետք է անցկացներ: Մինչդեռ այդ հյուրանոցների ցանցը, ըստ մամուլում եղած տեղեկությունների` մորմոններինն է կամ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներինը: Իհարկե Րաֆֆին հերքեց մասոն լինելու վերաբերյալ «մեղադրանքը» և ասաց, որ Սեդրակյանն այդ սուտ հայտարարության համար պետք է պատասխանատվություն կրի: Բայց հնարավոր է, որ Վարդան Սեդրակյանը պարզապես շփոթվել և մասոն ասելիս նկատի է ունեցել մորմոններին, քանի որ այդ դեպքում Րաֆֆիի շահերը կարող են համընկնել ԲՀԿ-ի և հատկապես մորմոնասեր թևի` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերին:
Րաֆֆին հավատու՞մ է իր հաղթանակին, թե՞ համոզել են, որ «գծերից գցեն»
Այս աբսուրդ թվացող վարկածը, թե որն է մորմոնների` Րաֆֆուն հովանավորելու շահը, իրականության նրբերանգներ է ստանում, երբ մտաբերում ենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը: Վերջինիս թիմակից արտգործնախարար Վարդան Օսկանյանի ջանքերի շնորհիվ 2006-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից հատուկ մեծարանքի սկսեց արժանանալ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն» կամ մորմոնների ուսմունքին հարող ամերիկացի միլիարդատեր Ջոն Հանթսմանը: Հենց վերջինիս կողմից 1990թ-ին Երևանում հիմնադրված, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ վաճառված «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ի և «Սիվիլիթաս» բարեգործական հիմնադրամի շուրջ աղմուկն էլ Վարդան Օսկանյանի գլխին գլխացավանք ու քրեական գործ դարձավ: ՀՀ ԱԱԾ-ում փողերի լվացման հատկանիշներով քրգործ հարուցվեց ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Վ. Օսկանյանի դեմ:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարներից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։
Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիաների ակտիվացմանը զուգահեռ ԱԱԾ-ն ակտիվացնում է սիվիլիթասական վկաների հարցաքննությունները` գուցե քաղաքական ակտիվությունից նրանց հեռու պահելու նպատակով: Բայց երևի այս վիճակը երկար չի պահպանվի…
Հ.Գ. Գուցե Րաֆֆին իսկապես հավատում է իր հաղթանակին, բայց հաշվի առնելով, որ նա Սերժ Սարգսյանից ուզում է մի բան, որը վերջինս չի ցանկանա տալ նրան, մնում է սպասել. այս պղտոր ջրում կամ որոշ որսորդներ «կդիրքավորվեն» Րաֆֆու թիկունքում` հարմար պահի «անակնկալ» ձևով Սերժ Սարգսյանից իշխանությունը խլելու, Րաֆֆուն կրկին «գծերից գցելու», Օսկանյանին էլ փրկելու նպատակով, կամ Սարգսյանը բռնությամբ վերջ կտա ամեն ինչին` ստիպված լինելով հետագայում մեծ զիջումների գնալ արտաքին քաղաքականության ոլորտում, որն էլ կարող է հանգեցնել ներքաղաքական անհնազանդության` սպառնալով Ս. Սարգսյանի իշխանապետությանը:
Իրավիճակի ավելի ճկուն լուծում ասպարեզում դեռ չկա; Մնում է, որ Րաֆֆին, «Ժառանգությունը» և նրանց հավատացող ժողովուրդն այնքան զգոն լինեն, որ թույլ չտան հնարավոր և վտանգավոր սցենարների կրկնություն կամ ազգադավ որևէ տարբերակի իրագործում:
Էլմիրա Մարտիրոսյան
Թեև արդեն երկու օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ընտրացուցակները հանձնելու ժամկետը, սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես դեռ չի որոշել՝ մասնակցելու է այդ ընտրություններին, թե ոչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, և այնտեղ առայժմ հակված են մասնակցել ընտրություններին: Ու եթե այդպես լինի, ընտրացուցակում նախապատվությունը կտրվի երիտասարդներին: Սակայն չի բացառվում, որ վերջին պահին, այնուամենայնիվ, աննպատակահարմար համարեն այս ընտրություններին գնալը, քանի որ հիմա ՀԱԿ-ը զբաղված է ներքին խնդիրներով, մասնավորապես՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմավորմամբ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, երեկ ասաց, որ իրենք դեռևս վերջնական որոշում չունեն, հետևաբար չի կարող հստակ պատասխանել այդ մասին մեր հարցին:
Ժողովուրդ
Չնայած սպասվում էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման «բան չի ասում»: 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը` Հովիկ Մուսայելյանը` AP ոլորտի ներկայացուցիչը, «Սինոփսիսի» տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաև Աստղիկ Գևորգյանը, Լևոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը` նախկին ավագանու անդամները:
Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ևս ցուցակում է` հեռավոր համարներում: Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն` ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին, վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին:
Հրապարակ
Մոտ մեկ ժամ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպման են եղել մի շարք մարզպետներ՝ այդ թվում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նրանք հանդիպել են՝ վերջնական պարզելու՝ իրենք շարունակելու են պաշտոնավարել, թե ոչ: Ինչին ի պատասխան, Արգամիչն ասել է, թե, համենայն դեպս, իր մասով նրանք ապահովագրված են, բայց ինչ վերաբերում է ամենավերին օղակներին,ինքն այս պահին չի կարող ոչինչ ասել, հնարավոր է պատասխան լինի եռօրյա ժամկետում:
Հետաքրքիր է, այս խառը ժամանակներում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ավարտել իր բարևարշավն, ու իրավիճակն այնքան էլ պարզ չէ, որ համատեքստում է լինելու նոր նշանակումները՝ ըստ իշխող թևի կադրային փոփոխության, թե՞ ժողովրդի կամքը կատարելու ֆոնի վրա: Չի բացառվում երրորդը՝ մուծվելը երբեք անժամանակ չի լինում, իսկ այդ պաշտոնները թիվ արժեն:
Հանգստյան օրերին ՀՅԴ գրասենյակում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչա փը քննարկելու համար հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այդ ընթացքում խոսք է եղել միասնական ընտրացուցակով հանդես գալու մասին, ու երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՅԴ-ն, հանուն կոնսոլիդացիայի, պատրաստ է եղել համաձայնել ցանկացած տարբերակի: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, թե ցուցակը պետք է գլխավորի իրենց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը: ԲՀԿ-ն էլ չի համաձայնել`ասելով, որ իրենց թեկնածուն` Վարդան Օսկանյանը, անհամեմատ ավելի ուժեղ ու ճանաչված է: Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրերը`ասելով, որ այս թեման այլևս քննարկելու կարիք չկա, քանի որ հանդիպումն իր արդյունքները չի տվել:
Ժողովուրդ
Ես գիտեմ, որ իմ հարցի պատճառով ընդդիմադիրները և նրանց ընտրազանգվածի ներկայացուցիչները «վրա կտան», բայց իմ գործը հարցեր տալն է. ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին «ավանդաբար» հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում` այդ ամենը ճիշտ է, և դրա բազմաթիվ հաստատումները կան նաև մեր թերթում և կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում` պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով` կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հոչակել հանրապետության նախագահ, թե՞ «Վազգեն, նախագահ», «Ստեփան, նախագահ», «Լևոն, նախագահ» և «Րաֆֆի, նախագահ» կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն: Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետևյալ փաստարկը` «բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարևան-բարեկամ ունեմ` Րաֆֆիին է ձայն տվել»: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ: Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ «Ժառանգության» հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետևում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այդ թուղթը, պարզապես կհավատամ նրանց:
Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել` ոչ թե «ես ընտրվել եմ», «ես ազգընտիր եմ» («Ազգո»` ինչպես ասում էին Ստեփան Դեմիրճյանի ժամանակ), այլ` «ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել»: Դա նաև ընդդիմությանը որոշակի մանևրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ` ես ընտրվել եմ, բերեք իմ գահը: Կամ` վերջին տարբերակով` ես նախագահ եմ ընտրվել, իսկ հիմա կզոհվեմ, խարակիրի կանեմ` դա ապացուցելու համար: Վստահ չեմ, որ դա քաղաքական օրակարգ է:
Ինքնին հացադուլը գուցեև ուշադրություն գրավելու և պայքարելու միջոց է [չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ` պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին: Երկրորդ` այդ անհատական ինքնագոհության քայլը պետք է զուգակցել քաղաքական քայլերի հետ: Օրինակ՝ ինչպես որ դա առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կոչով դիմել Աժ-ում` իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներին` վայր դնել մանդատները: Հետաքրքիր է, ո՞վ է այդ կոչին անսալու: …Համենայնդեպս, հիշեցնեմ նաև, որ Մահաթմա Գանդին ոչ նախագահ էր, ոչ էլ նախագահի թեկնածու, և նա հացադուլով ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում: Նրա հացադուլները զուտ բարոյական քայլեր էին և ուղղված էին իր երկրում ազգամիջյան բախումները կանխելուն:
Առավոտ
Քիչ առաջ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Ստեփան Դեմիրճյանը, որին մարդիկ դիմավորել են ծափողջություններով: Ս. Դեմիրճյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` մարտի 11-ին, աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Սա նրա առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մարտի 12-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներին վերաբերող հարցեր:
Բացի երկկողմ հարաբերություններից, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Պուտինի և Սարգսյանի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերի 19-ին` Մոսկվայում, ՀԱՊԿ-ի և ԵվաԱզԷՍ-ի գագաթաժողովների շրջանակում:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը, այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, և հավելել, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ապատեղեկատվութուն է տարածում:
Րաֆֆի Հովհաննիսյանը,Խորշուդյանի խոսքով, ընդամենը պատասխանել է, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահի հետ Ազատության հրապարակում, ուր երեկվանից հացադուլ է հայտարարել:
«Ավելին՝ մինչև երեկ ժամը 6.30-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր այդ քայլի մասին, նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ս. Սարգսյանին՝ ցանկացած վայրում և լսել նրա կողմից արվելիք առաջարկները՝ ուղղված այս քաղաքական ճգնաժամին լուծումներ տալուն: Սակայն մինչև երեկ ժամը 6.30-ը որևէ նման առաջարկ Ս. Սարգսյանի կողմից չի արվել: Այդ է պատճառը, որ հայտնի հանգամանքներից ելնելով՝ գտնվելով հացադուլի մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու գործող նախագահին Ազատության հրապարակում»,- նշել է Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.