23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախախորհրդարանն այսօր Գյումրիում անցկացնելու է հանրահավաք: Հիշեցնենք` նախօրոք հայտարարվել էր, որ այդ միջոցառումը կանցկացվի Երևանում` Շուշիի ազատագրման և Մեծ հայրենականի օրվա առիթով: Հետագայում պարզվեց, որ նախախորհրդարանն այդ միտինգն անցկացնում է համակարգի դեմ հուժկու բողոքի ակնկալիքով, որոշ գնահատականներով` Երևանի ավագանու ընտրություններից հետո սպասվող բողոքի ալիքը գեներացնելու համար: Երրորդ «ընթերցմամբ», հանրահավաքը տեղափոխվեց Գյումրի: Ինչո՞ւ Գյումրի` հարցրինք նախախորհրդարանի քարտուղարության անդամ, միտինգի կազմակերպիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: «Մենք պայքարում ենք մեր պատկերացումները կյանքի կոչելու համար, վերջին մեկ տարում նախախորհրդարանը տարբեր ուժերի հորդորում է համատեղ իրականացնել այդ ծրագրերը, մենք չենք լսվում նրանց կողմից: Իսկ Գյումրիում, որովհետև այստեղ այս իշխանությունները փորձեցին «խփել» թվեր, սակայն գյումրեցին չթողեց, գնում ենք այդ «խփած» թվերի հետևից, որովհետև գյումրեցին քաղաքականապես ակտիվ ու գրագետ է»: Կարծես նախապես ցանկանում էիք Երևանո՞ւմ անցկացնել: «Այո, սակայն պարզվեց, որ ընդդիմադիր մեկ այլ ուժ նույն ժամին, նույն վայրում միջոցառում է անցկացնելու` այդ պատճառով»: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում հավաք է անելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Գյումրիից, մարդ կհավաքվի՞, հնարավո՞ր է «զորավար» Վովա Գասպարյանի` Գյումրին ապակրիմինալացնելու ջանքերը թույլ չտան, որ բազմամարդ լինի: «Այս ռեժիմի օրոք ոչ մի օգտակար բան ժողովրդի համար արվել չի կարող, մենք աշխատում ենք շատերին իրազեկել, չնայած չեմ կարծում, որ շատ մարդ լինի, ինչ էլ լինի, բավարար է, հետագայում ավելին կլինի»: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին էլ նախախորհրդարանը պատրաստվում է Երևանում բողոքի ակցիա կազմակերպել:
Հրապարակ
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամաներին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն այսուհետ կոորդինացնելու է կրթության, առողջապահության, կառվարման համակարգերին առնչվող ոլորտները, որոնք միչգերատեսչական բնույթ ունեն և առնչվում են տարբեր նախարարությունների աշխատանքներին:
«Սա բխում է այն գաղափարախուսությունից, որ ՀՀ նախահգահը հրապարակայնորեն հնչեցրել է, որ անհրաժեշտ պարագայում սահմանադրական փոփոխություններ են կատարվելու և ավելացնելու ենք փոխվարչապետների քանակը` մեր կառավարությունում, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյուանավետ կազմակերպենք մեր աշխատանքները»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության կազմում կադրային արմատական փոփոխություններ իսկապես տեղի չունեցան: Հակառակ մամուլի սպասումների՝ կառուցվածքային լուրջ փոփոխություններ էլ չիրականացվեցին, եթե չհաշվենք կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի կարգավիճակ տալը:
Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակով՝ կառավարություն վերադարձավ դրա նախկին անդամ Վահրամ Ավանեսյանը, որը տնտեսական քաղաքականության առումով՝ ընդհանուր մոտեցումներ ունի վարչապետի հետ:
Վարչապետի «աջ ձեռքը»՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանի մեկ այլ թիմակից, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը փոխատեղվեցին պաշտոններով:
Սպորտի նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանին փոխարինեց լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:
Ինչևէ, ամփոփենք տեղի ունեցած կադրային փոփոխությունների քաղաքական հետևանքները:
Ակնհայտորեն ուժեղացան վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերն, ինչը կանխատեսելի էր: Նա ոչ միայն նախարարական կարգավիճակ ապահովեց իր թիմակից Վաչե Գաբրիելյանի համար, այլև՝ կառավարությունում իր ամենավստահելի մարդուն՝ Դավիթ Սարգսյանին, գործուղեց առանցքային նախարարություններից մեկը:
Սակայն երեկվա կադրային մյուս փոփոխությունն իսկական ապտակ էր ԲՀԿ-ի համար:
Իհարկե, ենթադրվում էր, որ փաստացի ԲՀԿ-ական Հրաչ Ռոստոմյանը չի հայտնվի կառավարության կազմում՝ իր կուսակցության ընդդիմադիր դրսևորումների, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին չպաշտպանելու, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի մասին մեծախոսելու համար:
Բայց որ՝ նրա փոխարեն կնշանակվի Յուրի Վարդանյանը, որը բացահայտ առճակատման մեջ է Օլիպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ քչերն էին ենթադրում:
Նույն կերպ, ժամանակին, երբ Սուրեն Աբրահամյանը հրաժեշտ տվեց ՆԳ նախարարի պաշտոնին, սկսվեց ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից նրա դուրսմղման արշավը:
Հիմա Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական իշխանության մաս չէ, թերևս եկել է նաև մարզական աշխարհի իշխանությունը զիջելու ժամանակը:
Սուրեն Սուրենյանց
ՀՀԿ- ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ «կանոնակարգի»` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ: Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում: «Երեկ պարոն Թոխմախի փոխարեն հեռախոսը վերցրեց նրա «հեռախոսապատասխանատուն», ասաց` պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետև «ծով» զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ’ հարցրինք, ասաց` այո, նաև` բիզնեսում: Դավիթ Օհանյանն էլ չցանկացավ խոսել, որովհետև «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Աեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. «Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում»: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: «Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել»,- կրկնեց Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չբացառեցին Դավիթի` տեղակալ դառնալը: Չբացառեցին նաև, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը:
Հրապարակ
Երեկ «Առաքելություն» կուսակցությունն, որն, ըստ պաշտոնական տվյալների, ամենաքիչ քվեներն էր ստացել Երևանի ավագանու ընտրություններում, կոչ է արել ԲՀԿ կուսակցությանն ու «Բարև Երևան» դաշինքին` հրաժարվել նորընտիր ավագանու մանդատներից:
Երիտասարդ քաղաքական գործիչներն ավագանի անցած և չանցած ընդդիմադիր ուժերին առաջարկում են նաև ընդհանուր հանրահավաք անցկացնել:
«Ի՞նչ անել» հարցի պատասխանը հստակ ձևակերպված չէ, սակայն ենթադրվում է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի մաս կազմել համակարգից ու Երևանի փողոցներում և հրապարակներում անցկացնի բողոքի զանգվածային ակցիաներ:
Արտաքուստ գրավիչ, ես կասեի նույնիսկ` հրապուրիչ առաջարկ է:
Բանն այն է, սակայն, որ այս առաջարկն ոչ էֆեկտիվ է` քաղաքական առումով, և անիրագործելի` իրական կյանքում:
Նախ, ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է և պատրաստ է դահլիճային կոմֆորտը փոխարինել փողոցով` դրանից բխող հետևանքներով:
Երկրորդ, ի՞նչ տրամաբանություն կա պինդ պահել խորհրդարանական մանդատները, բայց հրաժարվել` քաղաքայինից` այն դեպքում, երբ ԱԺ-ն, ոչ թե` ավագանին է քաղաքական մարմին:
Ի դեպ, նման նախադեպ ունենք. ՀԱԿ-ը դեռևս գործող ավագանիում հրաժարվել էր մանդատներից ու դա արել էր շատ ավելի հեղափոխական միջավայրում: Այդ քայլի քաղաքական էֆեկտը հավասար էր զրոյի, ավելին` քաղաքային հանրապետական իշխանությունն ազատվեց ընդդիմություն կոչվող գլխացվանքից և դարձավ ավելի անվերահսկելի:
Երրորդ, քաղաքականության մեջ մասնակցային ձևն ավելի արդյունավետ է, քան` բոյկոտը, մանավանդ որ` երկրում ակնհայտորեն հեղափոխական վիճակ չկա:
Ավելորդ չէ հիշեցնել, որ ԱԺՄ-ի պատգամավորների բոյկոտը 1996-1997թթ-ին և «Արդարություն» դաշինքի պատգամավորներինը`2004-2005թթ-ին, որևէ տեսանելի քաղաքական արդյունքի չեն բերել: Եվ դա այն դեպքում, որ փողոցն անհամեմատ ակտիվ է եղել:
Չորրորդ, պետք է պատասխանատվություն ունենալ ընտրողների առաջ, ովքեր կոնկրետ խնդիր լուծելու համար՝ քեզ վստահության քվե են տվել: Ընտրողը մեղավոր չէ, որ ընտրությունները կեղծել են, և դու չես կարողացել ավելի մեծ ներկայություն ապահովել ավագանիում: Ընտրողն ակնկալում է, որ դու ավագանիում լուծում պետք է տաս իր խնդիրներին, լավ` գոնե դրանք լսելի դարձնես:
Ըստ ամենայնի` ԲՀԿ-ն և «Բարև Երևանը» չեն էլ քննարկի հնչած առաջարկը, որովհետև մասնակցության մարտավարության կողմնակից են:
«Առաքելություն» կուսակցության անունն իսկ հուշում է, որ այն նոր հայտ է քաղաքական դաշտում, հետևաբար` լավ կլինի, որ քաղաքական այս ուժը շեշտը դնի` ոչ թե հնացած և չաշխատող մարտավարության վրա, այլ առաջարկի լուծումներ` որակապես նոր ընդդիմության ձևավորման ուղղությամբ:
Այ, դա Հայաստանին պետք է` հաստատ:
Սուրեն Սուրենյանց
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` տեսել ենք, լսել ենք:
Մեկս մյուսին համոզելու, լրացուցիչ փաստարկներ բերելու և լսելու անհրաժեշտություն, կարծում եմ, չունենք:
Լավ` կամ վատ, քաղաքական մի ցիկլ է վերջացել և իրերն իրենց անունով կոչելու, սառը գլխով դատողություններ անելու ժամանակն է:
Այս համատեքստում` ես չեմ կարողանում հասկանալ ոչ իշխանության սալյուտային տրամադրություններն, ոչ էլ` ընդդիմության վայնասունը:
Երեկ ավատված ցիկլի մկնարկը տրվել է դեռ 2011թ-ի սկզբին, երբ «արաբական հեղափոխության» ազդեցությունը և միջազգային որոշ ուժերի միջնորդությունը` Սերժ Սարգսյանին քաղաքական բարփոխումներ անելու և իշխանություն-ընդդիմություն-հասարակություն հարաբերությունները որակապես նոր հիմքի վրա կառուցելու հրամայականի առաջ կանգնեցրեցին:
Գուցե Սարգսյանը չէր էլ կարևորում բարեփոխումների անցկացումը, պարզապես նա հասկացել էր, որ առանց քաղաքական և հանրային նոր տեսակի հարաբերությունների` չի կարող դուրս գալ ստվերից, իր նախորդի ստեղծած ստվերից և դառնալ լիարժեք նախագահ, իշխանության կրող, մարդ, ում անվան հետ կասոցացվեն նոր գաղափարներ, իդեաներ:
Համենայն դեպս, մեր իրականության մեջ առաջին անգամ` իշխանությունն ինքը նախաձեռնեց քաղաքական երկխոսություն, քաղկալանավորների ազատ արձակում, մարդկանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների վերականգնում:
Ասել կուզի` երկրում ստեղծվեց նոր իրավիճակ, անտագոնիզմը սկսեց նահանջել ոչ միայն քաղաքական հարաբերություններից, այլ նաև` մարդկաց մտածողության մեջ մղվեց երկրորդ պլան:
Քաղաքական նոր իրավիճակը լեգիտիմացնելու խնդիր կար: Դա պետք է տեղի ունենար խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների միջոցով:
Սա էր լեգալ այն առիթը, որը Սերժին պետք է կտրեր անցյալի ոչ բարենպաստ իրականությունից, ավելի անկաշկանդ դարձներ նրան` նոր իշխանություն ձևավորելու, ավելի համարձակ ներքին և արտաքին քաղաքականություն իրականացնելու հարցերում:
2012թ-ի խորհրդարանական ընտրությունները մի փոքր հույս ծնեցին:
Այդ օրերին շատերն էին ասում, որ հանրապաետության նախագահը քաղաքական միայնության մեջ է. միայնակ է գնում ընտրողների մոտ, ողջ ընտրարշավը կառուցում է բացառապես իր անձի շուրջ:
Այդ վիճակի մեջ էլ բնականություն կար. Սարգսյանը մեսիջ էր ուղարկում հանրությանը, որ ինքը քաղաքական շրջապատ չունի, որ նոր է ստեղծելու` հասարակության մանդատը ձեռք բերելուց հետո:
Բացի այդ, խորհրդարանական ընտրությունները նախագահի համար` ոչ միայն նոր մեծամասնություն ու կառավարություն ձևավորելու միջոց էին, այլև` նախագահական ընտրություններում իր պոտենցիալ մրցակիցներին քաղաքականապես չեզքոքացնելու առիթ:
Այդ հնարավորությունից Սարգսյանն օգտվեց, սակայն փետրվարի 18-ի երեկոյան հասկացավ, որ չի կարողացել լուծել ռազմավարական մի հարց:
Այո, նրա մրցակիցներն իշխանափոխության վտանգ չէին ներկայացնում. ոմանք դա հասկացան ընտրությունից առաջ, մյուսները` ընտրության օրը, վերջին ռոմանտիկը` ապրիլի 9-ին:
Բայց Սերժ Սարգսյանը չէր լուծել հասարակության վստահության հարցը, չէր փոխվել մարդկանց կյանքի որակը, հետևաբար` նրանց պատկերացումները պետության, ընտրությունների հանդեպ:
Փետրվարի 18-ին հասարակությունը նրան պատժեց` իր մի կտոր հացին կարոտ մնալու, անզորության, նախագահի կողքինների զոռբայության և լկտիության համար:
Փետրվարի 18-ը չդարձավ քաղաքական նոր համակարգի, նոր հարաբերությունների խորհրդանիշ:
Իներցիայի ուժը հուշում էր, որ Երևանի ավագանու ընտրություններն ավելի լավ որակ ունենալ չեն կարող:
Այս անգամ Սերժ Սարգսյանի կողքին մարդկանց ու մոտեցումների դեֆիցիտ չկար:
Այդ մոտեցումը, սակայն` սերնդափոխությունը չէր, անկախ` արտաքին էֆեկտից, Տարոնի ու նրա շտաբի պատասխանատուների ջահել լինելուց:
Սերնդափոխությունը միայն տարիքային ցենզով պայմանավորված փոփոխություն չէ: Այն, առաջին հերթին` քաղաքական նոր մտածողություն է, քաղաքական նոր օրակարգ, արժեքային համակարգ, հետո` թիմ` այդ ամենը կյանքի կոչելու կարողությամբ:
Այդ ամենը մենք չտեսանք, պայմանականորեն` նոր թիմը կիրառեց «ծերուկների» գործունեության ողջ զինանոցը:
Պատահական չէ, որ ընտարարշավի վերջին օրերին Շարմազանովը, Աշոտյանը նահանջեցին. ասպարեզ եկան տարբեր ընտրատարածքները բռոնյա արած օլիգարխները, տեղամասեր «նայող» քրեականները, այսինքն` մարդիկ, ովքեր«հայկական ձևով» ընտրությունների վարպետներ են:
Հիմա մարդիկ նախագահի կողքին էլի դրանց են տեսնում, դրանց լկտի քոմենթները, դատողությունները` ճշտի ու սխալի մասին:
Ունենք այն, ինչ ունենք:
Սերժ Սարգսյանին դժվար կլինի միջազգային հանրությանն ու մեր հասարակությանը համոզել, որ՝ նման որակի ընտրություններով ու շրջապատով, բարեփոխումների է գնում:
Մյուս կողմից` ժամանակը չի սպասում. Հայաստանը կանգնած է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման շեմին:
Սերժ Սարգսյանը պետք է կարողանա համոզել, որ այս տարվա զույգ ընտրությունները հնի վատ իներցիայի դրսևորումն են, որ հենց ինքն է նոր Հայաստանի գաղափարի կրողը:
Ժողովուրդը գեղեցիկ խոսքերից հոգնել է`կոնկրետ քայլերի ժամանակն է:
Այլապես, ուրիշների կամ ուրիշի ստվերը Սարգսյանին կհետապնդեն երկար ժամանակ:
Սուրեն Սուրենյանց
Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեև կառավարության ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ: «Հժ»-ն դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երևանի ավագանու ընտրություններից և ուժերի դասավորվածությունից: Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր` Ս. Սարգսյան- Գ. Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր: Եվ ՀՀԿ-ից, և ԲՀԿ-ից, երեկ թերթի թղթակցի հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել: ՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն, ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները, տեղի չի ունենալու:
Հայկական ժամանակ
Այսօր`ժամը 19:30-ին, տեղի է ունենալու ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 20:00-ին`արդեն խորհրդի նիստ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նիստերի ժամանակ որոշվելու է ՀՀ կառավարության նոր կազմի ներկայացուցիչների հարցը: Երեկ ՀՀԿ մամլո խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»ի հետ զրույցում հաստատել է թերթի տեղեկությունը. «Կադրային խնդիրները մենք չենք քննարկել: Դա կանենք վաղը (արդեն այսօր-հեղ.) կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստում: Ավարտից հետո ես Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ասուլիս եմ տալու: Այդ ժամանակ ամբողջական ինֆորմացիան կհաղորդեմ»: Թերթը հավելում է, որ ինչպես բազմիցս հրապարակվել է, ՀՀ կառավարության կազմում ամենայն հավանականությամբ էական փոփոխություններ չեն լինելու (ընդամենը 2-3 նախարարի փոփոխություն), եթե վերջին պահին չորոշվի ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել:
Ժողովուրդ
Ողջ ընտրարշավի ընթացքում ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը պնդում էր, որ հաղթելու է, նույնիսկ պատմում էր, թե ինչ դժվարությամբ է լքելու իր սիրած նախարարությունը:
Ես էլ ենթադրում էի, որ Արմեն Երիցյանի պես ծանրքաշայինի խաղի մեջ մտցնելով` իշխանությունն ՕԵԿ-ի համար ապահովելու է գոնե անցողիկության շեմի հաղթահարումը:
Գուցե նման սցենար եղել է, գուցե իշխանությունները` որպես ֆորսմաժորային տարբերակ, քննարկել են անգամ ՕԵԿ-ի հետ նաև քաղաքային մակարդակում կոալիցիա կազմելու տարբերակը:
Բայց ընդդիմության անզորությունն ու անօգնականությունը` ՀՀԿ-ի համար անպիտան դարձրին ոչ միայն ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելու, այլ նաև` Արթուր Բաղդասարյանի կուսակցությանն ավագանիում տեսնելու հեռանկարը:
Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ առանցքային ընտրություններում ձախողված թեկնածուն հրաժեշտ պետք է տա պաշտոնին: Խոսքը, տվյալ դեպքում, Արմեն Երիցյանի մասին է: Ընտրողները չեմ վստահել նրան ու կուսակցությանը և տրամաբանական ու արժանապատիվ կլինի, որ նա լքի կառավարությունը:
Ընդ որում, Երիցյանը չի գնահատվել ոչ միայն ընտրողի, այլ նաև` այն իշխանության կողմից, որի մասն է կազմում:
Կարո՞ղ էր, չէ, իշխանությունը համեստ մի թիվ «խփել» նաև ՕԵԿ-ի ու Երիցյանի համար` նրանց դեմքը փրկելու համար:
Մի խոսքով` ՕԵԿը լքված է թե հասարակության, և թե իշխանության կողմից: Իշխանությանն Արթուր Բաղդասարյանի թիմը պետք չի գալու` գոնե մոտ ապագայում: Խորհրդարանում, օրինակ, հանրապետականների մեծամասնությունն արտահայտված է 70 պատգամավորով: Դա բավարար է` ցանկացած օրենքի ընդունման, կառավարության նախաձեռնությունները կյանքի կոչելու համար և ՕԵԿ-ն ընդամենը «բեռ» է:
Հասարակությունն էլ ՕԵԿ-ին չի վստահում, բայց այստեղ վիճակը փրկել հնարավոր է, եթե այս կուսակցությունը գոնե մեկ անգամ ցույց տա, որ սկզբունքային է, ինքնուրույն ուժ է և չի համակերպվում իրեն նվաստացնելու իրողության հետ:
Օրինակ, ՕԵԿ-ն այսօր արձանագրել է, որ ավարտված ընտրական գործընթացում ներգարվված է եղել կրիմինալը:
Նման գնահատականից հետո` տրամաբանական չէ մնալ մի կոալիցիայում, որտեղ եղանակ է ստեղծում կրիմինալի քաղաքական «տանիքը»:
Արթուր Բաղդասարյանը կանգնած է երկըտրանքի առաջ. կամ վերջնականապես վերածվել ՀՀԿ-ի խորթ ու մերժված որդու, կամ էլ` փորձել կուսակցություն դառնալ` իշխանություն կոչվածի մանր ու մունր բարիքները մերժելու գնով:
Սուրեն Սուրենյանց
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից
Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:
Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:
Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:
Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:
Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին, թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:
Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:
Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:
Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և Հայաստանի քաղաքացիներին մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:
06 մայիս 2013
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.