23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ տրանսպորտի թանկացման դեմ ընդվզած հասարակությանը հանգստացնելուն ուղղված քայլեր են մշակվել:
Մասնավորապես, նախատեսվում է, որ հասարակության որոշակի շերտերի համար կգործեն զեղչեր, այսինքն՝ այդ մարդիկ նախկինի պես երթուղայինի համար կվճարեն 100 դրամ:
Բացի այդ, նախատեսվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկությունը:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործը փակվեց:
ԱԱԾ-ում ասում են, որ Օսկանյանը փնթի հաշվապահություն է իրականացրել, հատուցել է դրա հետևանքով առաջացած հարկային պարտավորությունները, ավելին՝ խոստովանել է իր մեղքը:
ԲՀԿ խմբակցության անդամն, իր հերթին ասում է, որ ոչ մի խոստովանություն էլ չի արել:
Սակայն այլևս կարևոր չէ, թե ԱԱԾ-ն ու Օսկանյանն ինչ են ասում. էականն այն է, որ աղմկոտ գործն այլևս չկա:
Մի քանի անգամ նշել եմ, որ անկախ այն հանգամանքից, կար, թե՝ ոչ հանցակազմ Օսկանյանի արարքում՝ այս գործի հարուցման հիմքում՝ հստակ քաղաքական շարժառիթներ կային:
2012թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ ԲՀԿ-ի քաղաքական վարքագծում մեծացավ անկանխատեսելիության գործոնը. կուսակցությունը կոալիցիա չմտավ, ակտիվորեն խոսվում էր նախագահական ընտրություններունում սեփական թեկնածուով հանդես գալու մասին:
Նույն Օսկանյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ համամասնական ցուցակը՝ խոստանում էր հեղափոխություն, որը պետք է սկսվեր մայրաքաղաքից:
Իհարկե, ոչ մի հեղափոխություն էլ չեղավ, ԲՀԿ-ն էլ քանիցս ապացուցեց, որ իրական ոչ մի քայլով չի վտանգի այն իշխանությանը, որի մաս չի կազմում՝ ֆորմալ առումով:
Ավելին, իր միջոցներով կառուցված եկեղեցու բացման օրը Գագիկ Ծառուկայնը հստակ ասեց, որ իր կուսակցությունն երբեք ընդդիմադիր չի լինի:
Իսկ Հայաստանում ոչ ընդդիմադիր կուսակցության անդամներին, գոնե քաղաքական նպատակներով, չեն հալածում:
Հենց այս տրամաբանությամբ էլ կարճվել է Օսկանյանի քրգործը:
Սուրեն Սուրենյանց
Մինչ Սերժ Սարգսյանն իր հանգիստն է անցկացնում Եվրոպայում, արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Եվրամիության հետ Հայաստանի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տևած 7-փուլանոց բանակցություններն ավարտվեցին։ ԵՄ-ի կողմից պաշտոնապես հրապարակված այս տեղեկությունն ուշագրավ է այնքանով, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, թե նախատեսում է բանակցություններն ավարտել տարեվերջին, սակայն, ամառը չավարտված, դրանք ավարտվեցին։ Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»–ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս շտապողականությունը լուրջ հիմքեր է ունեցել։
Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները կանխատեսել են, թե հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնությունը, բազմաբնույթ ճնշումներ գործադրելով, Հայաստանին հետ պահի դեպի Եվրոպա գնալու ճանապարհից, դրա համար էլ շտապել են։ Բայց հատկանշականն այն է, որ ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, ասոցացման համաձայնագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվի՝ տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար։ Ավելին, վերջին օրերին նախաստորագրման ժամկետների մասին բանակցություններ են տարվում, որպեսզի այն նոյեմբերից շուտ տեղի ունենա։ Մի խոսքով, ԵՄ-ն չի ցանկանում պահը թաց թողնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից պարզել այս և այլ հարցերի պատասխանները, սակայն նախարարի բացակայության պատճառով այդ կառույցը, ըստ էության, «փակ էր»:
Ժողովուրդ
Մայրաքաղաքում ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ սկսված քաղաքացիական հզոր արշավն ուղղակի անկյուն է գցել իշխանություններին և նրանց դրել պատային վիճակի մեջ։ Ներկայումս լրջորեն է քննարկվում ուղեվարձը նախկին մակարդակի իջեցնելու հարցը։ Քաղաքացիական ճնշումը այս հարցում այնքան մեծ է, որ թե քաղաքային իշխանությունները, և թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել և ուղղակի առիթի են սպասում ուղեվարձը իջեցնելու համար։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, դրան խանգարող միայն մի հանգամանք կա։ Ինչպես հայտնի է՝ Հայաստան ներկրվող գազի գինը ռուսական կողմը 180 դոլարից բարձրացրեց 270 դոլարի (1000 խմ-ը)։
Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը և ստացվեց, որ սահմանի վրա ներկրվող գազի գինը սուբսիդավորման արդյունքում պետք է դառնա 189 դոլար և ոչ թե 270։ Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը, տարեկան մոտ 150 միլիոն դոլար, պարզվեց, որ կառավարությունը ակնկալում է ստանալ նույն Ռուսաստանից։ Սուբսիդավորման համար որևէ այլ աղբյուր կառավարությունը դեռ չի նշել, և այդպիսի աղբյուր չկա։ Թե ինչ նախնական պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ նշված գումարի հարցով, անհայտ է։ Անհայտ է նաև, թե հանուն ինչի պետք է Ռուսաստանը ՀՀ կառավարությանը հենց այնպես, որպես նվիրատվություն տարեկան 150 միլիոն դոլար տա, որպեսզի կառավարությունը սուբսիդավորի նույն Ռուսաստանի կողմից թանկացված գազի գնի մի մասը։
Խնդիրն այն է, որ եթե սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը Ռուսաստանից ստանալ չհաջողվի, ապա գազի գինը ՀՀ սահմանի վրա պետք է հաշվարկվի արդեն 270 դոլարով։ Դրա արդյունքում գրեթե կկրկնապատկվի գազալցակայաններում գազի գինը և այդ դեպքում ուղեվարձի բարձրացումը կարող է դառնալ շատ թե քիչ հիմնավորված։ Ու ընդհանրապես, եթե կառավարությունը չստանա այդ գումարը, ապա դժվար է նկարագրել, թե ինչ տեղի կունենա։ Այն թանկացումները, որոնց ականատեսն ենք այսօր, երանություն կթվան։ Այդ դեպքում, Հայաստանում գնաճը արդեն կհաշվարկվի երկնիշ տոկոսներով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է տրանսպորտի թանկացման պետական որոշումը։
Որոշման մեջ ասվում է.
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Երևան քաղաքում Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 1 ուղևորի համար 2013 թվականի հուլիսի 20-ից սահմանել 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները, Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 17.07.2013թ. նիստի արձանագրության եզրակացությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով.
1.Վերանայել Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ), այն 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ»։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Նախարարությունից, թեև ոչ ուղղակի, հաստատեցին այդ լուրը։
Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում:
Հայկական ժամանակ
Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ կապված միջադեպը, ինչպես նաև նրա հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշել է, որ ինչ-որ լրագրողների պահանջով իր հրաժարականը նորմալ չի համարում և հիմք չի տեսնում այն պահանջելու: Հենրիկ Նավասարդյանի խոսքով` մի ինչ-որ լրագրողի հետ կապված ինչի՞ համար պահանջեն իր հրաժարականը, երբ, օրինակ, շատ լրագրողներ համամիտ կլինեն, որ ինքը շատ սիրալիր է եղել բոլորի հետ, դեպք չի եղել, որ որևէ հարցի չպատասխանի կամ կոպտի:
«Լրագրողը հետևիցս անընդհատ ներվերս սղոցելով գալիս էր, ես խոսում էի, ինքը անընդհատ հետևիցս ինձ խանգարելով գալիս էր, ջղայնացած վիճակ էր: Եթե ես լրագրողին պահի տակ ջղայնացած ժամանակ նեղացրել եմ, ես բոլոր լրագրողներից եմ ներողություն խնդրում: Վատ զգալու հարց չունեմ, կարծում եմ, որ ես, իմ կրթությունը, դաստիարակությունը թույլ չի տա ինչ-որ մարդու հայհոյել կամ չգիտեմ ինչ ասել: Զղջալը ո՞րն է, եթե բան չեմ ասել, ինչի՞ համար եմ զղջում, ասել եմ` գնա քո ներվերը ես չունեմ: Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում, իմ նպատակ չէր որևէ մեկին վիրավորելը, ես չէի կարող իմանալ, որ նա լրագրող է»,- ասել է վարչության պետը:
Նա շեշտել է, որ շատ-շատ լրագրողների է հանդիպել, որևէ մեկին կոպիտ կամ թթու խոսք չի ասել, և «հիմա ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի բան է ասում, ու նման հարց է բարձրացնում, դա նորմալ չի»: Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ այլևս չի խոսելու բողոքի ակցիա անող երիտասարդների հետ, նրանց հետ կհանդիպի միայն քաղաքակիրթ ձևով` կլոր սեղանի շուրջ:
Բանն այն է, որ առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող երիտասարդների հարցերին պատասխանելու համար նա իջել էր շենքից, իսկ ակտիվիստները կոպեկներ էին նետել վարչության պետի վրա: Իսկ հուլիսի 22-ի ակցիայի ժամանակ, երբ նա նորից իջել էր իր աշխատասենյակից ցուցարարների հետ զրուցելու համար, մեջքին պաստառ են փակցրել «Վճարել 100 դրամ» գրությամբ պաստառ: «Չէ՞ որ ես տարիների փորձ ունեմ, տարիների վաստակ ունեմ այդ բնագավառի համար: Չէ՞ որ ես նաև երեխա ունեմ, ընտանիք ունեմ, ինչքանո՞վ է գեղեցիկ: Առաջին անգամ կոպեկներ շպրտեցին, երկրորդ անգամ տենց բաներ, ես չգիտեմ վաղը մյուս օր ինչ կանեն, պատրաստ եմ միայն քաղաքակիրթ եղանակով նստել կլոր սեղանի շուրջ»,- ասել է վարչության պետը` հավելելով, որ իր մեջքին փակցրած գրությունը օգնականը տեսել էր և պատռել:
Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ իրավապահ մարմինների ղեկավարները արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանին պարբերաբար զեկուցում են մայրաքաղաքում ծավալվող հուզումների մասին:
Նույն աղբյուրներն ասում են, որ նախագահը մտահոգված է և չի բացառվում, որ ընդհատի արձակուրդն ու արտերկրից վերադառնա Հայաստան:
Քաղաքային տրանսպորտի թանկացումը դարձավ այն վերջին կաթիլը, որը, կարծես թե, լցնում է մեր հասարակության, հատկապես՝ երիտասարդների համբերության բաժակը:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանի փողոցներում՝ շատ նման է սոցիալական բունտի, որն իր մեջ անկանխատեսելիության ռեսուրս է պարունակում:
Ինչո՞ւ սոցիալական բունտ և ոչ թե՝ հեղափոխություն:
Հեղափոխությունը շատ ավելի տարողունակ գործընթաց է, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ ունի:
Երևանում տեղի ունեցող գործընթացները, մեծ իմաստով, տարերային են. նույնիսկ տարբեր խմբեր չեն կոորդինացնում իրենց գործողությունները:
Բացի այդ, բողոքի ակցիաներում զրոյական է կուսակցությունների դերակատարությունը, իսկ սոցիալական կարգախոսներով հանդես եկող երիտարասդները մերժում են քաղաքական անարդյունավետ համակարգն ամբողջության մեջ՝ իշխանական և ընդդիմադիր դրսևորումներով:
Այս օրերին իշխանությունն ապացուցեց, որ զուրկ է կրեատիվ ռեսուրսից և հասարակական դժգոհությանն արձագանքեց ավանդական, ոչ արդյունավետ գործիքներով:
Դարձյալ թանկացում՝ առանց մասնագիտական եզրակացության, հրապարակային գործընթացի, ռեպրեսիաներ ցուցարների դեմ, այսօր՝ նույնիսկ քրգործերի հարուցում, պետական հաստատությունների դեմ ոստիկանական «պատերի» առկայություն:
Իշխանությունը սովոր չէ հասարակության հետ դիալոգի և հույս ունի հարկադրանքի նման կիրառմամբ՝ կանխել իրադարձությունների զարգացումը:
Սակայն բոլոր դեպքերում չէ, որ սուտն ու բռնությունը կարող են կանխել իրադարձությունների զարգացումը՝ մանավանդ այն պարագայում, որ իշխանության համար անտեսանելի է հուզումների կազմակերպիչը, հետևաբար՝ բացակայում է ռեպրեսիաների թիրախը:
Եթե իշխանությունները ցանկանում են երկիրը զերծ պահել արաբական կամ թուրքական սցենարներից, ապա պարտավոր են վերանայել տրանսպորտի ուղեվարձի թանկացման իրենց որոշումը, պատասխանատվության ենթարկել այս օրերին իրենց սանձարձակությամբ աչքի ընկած պաշտոնյաներին, դադարեցնեն ցուցարարների նկատմամբ ռեպրեսիաները և հարթակներ ստեղծեն՝ հասարակության հետ դիալոգի համար՝ ավելի տարողունակ օրակարգով:
Հակառակ պարագայում՝ իրավիճակը վերահսկելու իշախանության ռեսուրսները կարող են սպառվել՝ դրանից բխող հետևանքներով ու իրավիճակի միակ բնութագրիչը կարող է դառնալ երկուստեք բռնությունը, որն ոչ մի լավ բան չի խոստանում մեր պետությանը:
Սուրեն Սուրենյանց
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը ավարտվում է:
Ասում են՝ Իշխանը դեպրեսիայի մեջ է, որովհետև նրան նոր աշխատանք չի առաջարկվել:
Ըստ մեր աղբյուրի՝ շաբաթներ առաջ, Զաքարյանը Սերժ Սարգսյանից խնդրել է, որպեսզի իրեն փոխվարչապետ նշանակի, սակայն արժանացել է նախագահի կոշտ մերժմանը:
Ասում են՝ դրանով է պայմանավորված եղել Զաքարյանի ընդդիմադիր ելույթը խորհրդարանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.