23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այդ «գործ տալուն» զուգահեռ քաղաքական ուժերը՝ բոլորն անխտիր, կուրծք են ծեծում, թե իրենք «հայամետ» են ու «հայակենտրոն»։ Դե, որ այդպիսին եք, բացառեք Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը՝ իշխանության գալու կամ իշխանության ղեկին մնալու ձեր հաշվարկներից, իրարից մի բամբասեք այս կամ այն երկրի դեսպանի մոտ, հրապարակային կամ փակ ելույթներում մի ակնարկեք, որ դուք ավելի լավ եք ծառայելու այս կամ այն ուժային կենտրոնին։
88 թվականին ՀՀՇ-ն առաջ էր քաշել երրորդ ուժի բացառման սկզբունքը (որից, ճիշտ է, շատ արագ հրաժարվել էր՝ պատերազմ էր): Գաղափարն այն էր, որ եթե դու ունես որևէ խնդիր մի երկրի կամ ժողովրդի հետ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրը լուծել հենց նրա հետ՝ ուրիշ տեղից «տղա չկանչելով»։ Հիմա, կարծում եմ, ավելի ակտուալ է «երկրորդ ուժի բացառումը», այսինքն՝ ներքաղաքական խնդիրներում պետք է հույս դնել միայն սեփական երկրի քաղաքացիների վրա և միայն այդ ճանապարհով հարաբերություններ պարզել քո քաղաքական հակառակորդների հետ։ Մենք բոլորս այստեղ՝ Հայաստանում, ինչ-որ առումով «մի ուժ ենք»։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրման պայմաններում այդ սկզբունքը խիստ արդիական է դառնում:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ այսօրվա համարում:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: «Երկկողմ համագործակցությունը լավ հիմքերի վրա է, այն ունի խորացման ու ընդլայնման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա իրականացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ այդ ժամանակ հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մշակվի ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը:
«Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,- նշել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետը ավելացրել է, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանը չկարողացավ այնպես անել, որ Աղվան Հովսեփյանը բանատեղ դնի օրենսդիր մարմնին և տարեկան հաշվետվություն ներկայացնի ԱԺ: Այս հողի վրա էլ նրա և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված էին: Ուստի ուշագրավ էր երեկ Արգամիչի հոգատար վերաբերմունքն ապագա գլխավոր դատախազի նկատմամբ:
Առաջին հարցն էլ ինքն ուղղեց. «Դատախազության մասին օրենքով դատախազը պետք է հաշվետվություն ներկայացնի, և պարբերաբար մեր գործընկերները հարց են ուղղում, թե ինչու չկա, սակայն հաղորդում ներկայացնելու համար չկա հստակեցում, որ նիստին են ներկայացնում: Ցանկանում եմ Ձեր վերաբերմունքն իմանալ այս հարցի մասին»:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ պետական մարմնի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունն անհրաժեշտ են, բայց օրենքում հստակեցված չէ՝ դա բանավո՞ր պետք է արվի, թե՞ գրավոր: «Եթե օրենքում փոփոխություն լինի, իհարկե, այդ հաշվետվությունը կներկայացվի ԱԺ նիստին»:
Հրապարակ
Դաշնակցության «տանը» լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար:
Հիշեցնենք, որ ընկեր Վահանն սպասում է իր ագրեմանին՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու համար: Ըստ թերթի աղբյուրների՝ ՀՅԴ-ն և Վահան Հովհաննիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային «աղմուկը փոքր-ինչ դադարի»: Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը և պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյաևի և կամ Լիլիթ Գալստյանի: Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, և վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ընկեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որևէ մեկին, այլ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցությունում՝ «Գրանդ քենդիի» ներկայացուցչից հետո:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մեր հարևան երկրի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի 30-րոպեանոց ելույթը ՄԱԿ-ում ոչ միայն կարդացի, այլև դիտեցի՝ հետաքրքիր էր, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է Վրաստանի նախագահը խոսում, ինչպես նաև՝ երբ և ինչպես էին ՌԴ ներկայացուցիչները լքում դահլիճը։ Վերջին դրվագն առանձնապես տպավորիչ չէր՝ ռուս դիվանագետները դուրս եկան մոտավորապես 25-րդ րոպեին, երբ իրենց երկրի հասցեին կատաղի քննադատության մեծ մասն արդեն հնչել էր։
Իհարկե, Սաակաշվիլին հավասարակշիռ մարդ չէ՝ նա շատ է հուզվում, շնչակտուր է լինում՝ հատկապես, երբ խոսում է Ռուսաստանի մասին։ Այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ ինձ միանգամայն արդարացի թվացին՝ Հայաստանը անկյուն քշվեց և ստիպված եղավ միանալ Մաքսային միությանը, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտության որևէ կողմ շահի, որովհետև այդ դեպքում ՌԴ-ն կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանին չի հաջողվի ստեղծել նոր կայսրություն։ Հատկապես իրավացի էր Վրաստանի նախագահը, երբ խոսում էր այն մասին, որ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարող երկրներում հատուկ քարոզչություն էր տարվում, որի նպատակն էր նույնականացնել եվրոպական արժեքները միասեռականության հետ և ներմուծել մեր երկրներ այն գաղափարը, թե իբր ԵՄ-ի նպատակն է ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, ավանդույթները, ընտանիքը, հավատը։ Այդ քարոզչությունը, ինչպես իրավամբ կարծում է Սաակաշվիլին, համակարգվում էր Կրեմլից, և դրա ոչ ուղղակի ապացույցն այն է, որ Պուտինը, վերջերս ելույթ ունենալով Վալդայի ֆորումում, կրկնեց այդ քարոզչության հիմնական թեզերը։
Սակայն ընդհանուր «հայեցակարգը», որն ընկած է Վրաստանի նախագահի ելույթի հիմքում, ինձ համար անընդունելի է՝ դա, եթե կարճ ձևակերպենք, «սևի» և «սպիտակի» հայեցակարգն է։ Ըստ այդմ՝ գոյություն ունի «սև»՝ ագրեսիվ, կոռումպացված, աշխարհի հետ թշնամացած Ռուսաստանը, և լուսավոր, ժողովրդավարական, բոլոր ազգերի բարեկամ Արևմուտքը։ Իրականում այն մեղադրանքների մեծ մասը, որոնք Սաակաշվիլին հնչեցրել է Ռուսաստանի հասցեին, նա կարող էր կրկնել ԵՄ երկրների և հատկապես ԱՄՆ-ի վերաբերյալ։ Աֆղանցիները, իրաքցիները, սիրիացիները և շատ այլ ազգեր ամերիկացիների մասին մտածում են ճիշտ նույնը, ինչ վրացիները՝ ռուսների մասին։ Ամեն մի գերտերություն «իրեն վստահված» տարածաշրջանում է խուլիգանություն անում։
Իհարկե, հարևան երկրի ղեկավարը չափազանցում է նաև իր իշխանության օրոք Վրաստանի նվաճումները՝ կյանքի մակարդակի առումով մեր երկրների միջև շեշտակի տարբերություններ չկան։ Բայց արդարության, կարգուկանոնի, կոռուպցիայի դեմ պայքարի և բիզնեսի ազատականացման առումով մեր հարևաններն, անշուշտ, որոշակի հաջողությունների հասել են։ Ենթադրում եմ՝ նաև Ռուսաստանից անկախանալու շնորհիվ:
Առավոտ
Երկու տարի է՝ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանները. ո՛չ 2012թ., ո՛չ էլ այս տարի նա չի մասնակցել դրանց: Փոխարենը նա գերադասել էր մեկնել Սյունիքի մարզ, լինել Զանգեզուրի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներում, տեքստիլ գործարանում, մանկապարտեզում, դպրոցում և, վերջապես, անասունների սպանդանոցում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ավելացնում, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցել ու ելույթ են ունեցել մի շարք երկրների նախագահներ ու վարչապետեր: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ աշխարհաքաղաքական կարևորագույն զարգացումների ֆոնին ՄԱԿ նստաշրջանին պիտի մասնակցեր ու ելույթ ունենար նաև Ս. Սարգսյանը:
Մանրամասները՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Սիսիանի ԲՀԿ քաղաքապետին՝ դուրս պրծնել «քրեական գործից»
Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը ոտուձեռ է ընկել, և հերթական անգամ «քրեականի տակ գնացող» իր անունը փորձում է հիմա էլ փրկել ԲՀԿ-ական փափկասուն տիկնանց և «Սյունիքի պատվավոր քաղաքացի», «ԲՀԿ-ական մեծամայր» Ռոզա Ծառուկյանի «փեշերից ձեռքը գցելով»: Եվ զանազան առիթներ ու պատրվակներ է սարքում Սիսիանում նրանց հետ հանդիպումները «զուգադիպացնելու» Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներոմ անցկացվող միջոցառումներին «աջակցելով»:
Հերթական «տրյուկը» սեպտեմբերի 23-ին Սահյանի ծննդյան 100 ամյակին ընդառաջ գրական-մշակությաին միջոցառումն էր: Կեսօրվանից սկիզբ առած և Սահյանի ծննդյան 100 ամյակի «շուքին տակ» քողարկված թատերականացված իլյուզիան երեկոյան մշակույթի տան բեմում «աննկատ» քաղաքականացավ՝ Համո Սահյանին մղելով վերջին պլան: Միջոցառման վերջում այն վերածվեց ԲՀԿ-ական մեծամայր Ռոզա Ծառուկյանի՝ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետին մեծարելու, գովաբանելու հանդեսի, « մայրություն անելու» հավաստիացման:
Եթե ԲՀԿ-ական մեծամայր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վրա մայրական ու մարդկային առումով մեծ ազդեցություն ունեցող Ռոզա Ծառուկյանը և ԲՀԿ կանանց խորհրդի փափկասուն տիկնայք տեղյակ չեն, որ իրենց կուսակից, տարածքային կառույցի ղեկավար և Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետի ղեկավարած քաղաքապետարանի դեմ ընդամենը մի քանի օր առաջ է քրեական գործ հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու մեղադրանքներով, ապա դա խոսում է բարձր պաշտոն զբաղեցնող իրենց կուսակցի հանդեպ անտարբերության մասին, եթե գիտեն ու աչք են փակում, ապա՝ հովանավորության ու խրախուսման մասին: Իսկ եթե այդքանից հետո բռնում են «սերմացու գողացող մկան ձեռքը» և փորձում են «հանել քրեականի տակից», ապա «հայոց ա՞յս մայրերի ու կանանց ափերի մեջ է ազգի փրկությունը»:
Եվ ինչ երաշխիք այն խոսքերի անկեղծությանը, որ ԲՀԿ մեծամայր Ռոզա Ծառուկյանը հնչեցրեց, թե չի ցանկանում, որ իր 27 թոռներն ու ծոռները գաղթական դառնան: Գաղթական դառնան սիսիանցինե՞րը, որ իրենց քաղաքը ղեկավարում է «քրեականի» հետ հաճախ առնչվող և «քրեածին» կենսագրություն կերտող քաղաքապետը: Եվ արդյո՞ք Ռոզա Ծառուկյանի վերջին՝ «լավ է լինելու» մխիթարական խոսքերը «քրեականից պրծացնելու» մեսիջ էին՝ ուղղված Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետին:
Հետաքրքիր է՝ իսկ Գագիկ Ծառուկյանը տեղյա՞կ է Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետի և Սիսիանի ԲՀԿ կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանի «վառ ու պայծառ» նկարագրին և այս «թամաշաներին»…
Իսկ միգուցե այս ամենը տեղավորվում է «Մեր խոսքը գործ է» կուսակցության կարգախոսի շրջանակներո՞ւմ…
Վանուհի Վարդանյան
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին ագրեսիվ վարք է սկսել ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որը նախարար դառնալուց առաջ աշխատել է որպես ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար։ Բանն այն է, որ վերջինս ցանկանում է Տիգրան Սարգսյանից հնարավորինս մեծ բյուջե «պոկել» իր ղեկավարած գերատեսչության ծախսային մասն ավելացնելու համար։ Ընդհանրապես բոլոր նախարարներն էլ սկսել են մտնել վարչապետի մոտ և համոզել, որ իրենց ոլորտն ամենակարևորն է, ուստի բյուջեի հատկացումները պետք է լինեն ավելին, քան նախորդ տարիներին էր։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում: Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը: Ըստ ԱԺ-ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կարող է դառնալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում ստացել էր պատվավոր անդամի կոչում, բացի այդ, հայ միակ պատվիրակն է, որը եղել է ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավար:
Ինչ վերաբերում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այնտեղ հիմնական թեկնածու դիտվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մասնագիտությամբ իրավաբան Հովհաննես Սահակյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Կա երկրների մի խումբ, որը ստեղծում է նոութբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ, դրանց հետ կապված ծրագրեր, մրցունակ ավտոմեքենաներ, մի խոսքով՝ առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կա մի երկիր, որն առայժմ ունի նավթ և գազ, ինչպես նաև ստեղծում է տանկեր, «Սմերչեր», «Տոպոլներ» և այլն։ Առաջին դեպքում բարձր է գնահատվում ստեղծագործական ազատությունը, երկրորդ դեպքում՝ երկրի ղեկավարը, որն իսկապես հայրենասեր մարդ է, փորձում է տեխնոլոգիաների բացակայությունը փոխարինել ազգային գաղափարով՝ վերագրելով իր երկրին ինչ-որ հատուկ առաքելություն։ Միայն թե պարզ չէ՝ արդյոք մեծապետական գաղափարները կարո՞ղ են փոխարինել իրական առաջընթացին, ինչպես ասում էր 0’Հենրիի հերոսներից մեկը՝ ավազը չի կարող հաջողությամբ փոխարինել վարսակին։
Մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը, որովհետև «պարզվեց», որ տանկերը մեզ ավելի շատ են պետք։ Դա, իհարկե, տհաճ իրողություն է, բայց պետք չէ հուսահատվել, հայտարարել, որ դա աշխարհի վերջն է, որ մենք պետք է հրաժեշտ տանք անկախությանը։ Կյանքը շարունակվում է։ Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն (ոչ թե քաղաքական հաշվարկներից ելնելով կամ հանուն ինչ-որ գրանտների) մտածում են, որ մեր փոքր, բնական ռեսուրսներով աղքատ երկիրը կարող է երբևէ մրցունակ դառնալ համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, մշակութային շուկայում, ապա նրանք պետք է ոչ թե հակադրվեն Ռուսաստանին և հաճոյանան եվրոպացիներին, այլ նախևառաջ բացատրեն դա մեր քաղաքացիներին՝ այն մարդկանց, որոնք վերջնական որոշում են ընդունել երբեք, ոչ մի պարագայում չլքել Հայաստանը։
Իհարկե, ոչ ոք լուրջ սոցիոլոգիական հարցում չի անցկացրել, բայց զուտ աչքաչափով ինձ թվում է, որ հայաստանցիներից շատերը մեր երկրի հետ ամբիցիոզ ծրագրեր չեն կապում, և դա է պատճառներից մեկը, թե ինչու Մաքսային միությանը միանալու իշխանական մտադրությունը ոչ մի դիմադրության չի հանդիպում։ «Մենք խեղճ ենք, անկարգ ենք, բազմաչարչար ենք, մի կերպ յոլա տանենք, այսպես էլ մնա լավ է»՝ այսպիսի հոգեբանությունը, իհարկե, ուղիղ ճանապարհով տանում է դեպի Եվրասիական միություն։
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ ոչ մի Եվրասիական միություն չի էլ լինի։ Իհարկե, Աստված պահի մեր բարեկամ Ռուսաստանը, բայց վախենամ, որ այդ երկիրն ընկել է հերթական տեղապտույտի մեջ՝ պահպանողականություն, մեսիականություն, լճացում, քայքայում, բարեփոխման փորձեր, այնուհետև՝ կրկին պահպանողականություն և այլն։ Այդ ցիկլերի մեջ մենք՝ հայերս, սովորաբար տուժել ենք, բայց 1990-ականներին շահեցինք՝ նաև տեղական ղեկավարների լուրջ թիմ ունենալու շնորհիվ։ Բայց վտանգը միշտ կա։ Խնդիրն այն է, որ պետք է զգալ, թե երբ է սկսվելու հերթական քայքայումը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.