23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ հարուցել: Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ցրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու ձևավորել նորը, այս անգամ հայտնի «Դոնթի» բանաձևով: Սակայն եթե որոշվի կիրառել «Դոնթի» բանաձևը, ապա այդ սկզբունքով պետք է ձևավորվեն նաև խորհրդարանի մյուս միջազգային պատվիրակությունները: Իսկ այդ դեպքում արդեն կստացվի, որ բոլոր պատվիրակություններում կգերակշռեն ՀՀԿ-ականները` մոտ 90 տոկոս, ԲՀԿ-ն կունենա 8 տոկոս, ՀԱԿ-ը` 2 տոկոս ներգրավվածություն: Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը, այդ բանաձևի համաձայն, չեն ներգրավվի պատվիրակություններում ու կմնան ՀՀԿ-ի բարեհաճության հույսին. եթե ՀՀԿ-ն իր տեղերից մեկը զիջի, այդ դեպքում նոր նրանք տեղ կունենան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրաթերթի տեղեկություններով՝ Սուրեն Խաչատրյանի և Էդիկ Բարսեղյանի կողքին պահեստային նստարանին շուտով կնստի նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Վերջինս թերթի հետ զրույցում ասել է, որ եթե նախագահը իրեն ասի, ինքը դիմում կգրի և կհեռանա:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի բարկությունը մեղմելու համար որոշել է իշխանական վերնախավին ԵԽԽՎ-ում ծավալված իրադարձությունների մեկնաբանման նոր «վերսիա» մատուցել։ Բանն այն է, որ վերջինս բոլորին համոզում է՝ եթե ինքը ձայնի իրավունք չտար Փոստանջյանին, ապա վերջինս նույն հարցը տալու էր, սակայն արդեն իր քաղաքական խմբի՝ ԵԺԿ–ի անունից։ Ավելին՝ Դավիթ Հարությունյանն իր քայլը ներկայացրել է գրեթե անձնազոհ հերոսություն. ավելի լավ է ազգային պատվիրակության անունից մի անկանխատեսելի հարց հնչի, քան ԵԽԽՎ քաղաքական ամենամեծ խմբակցության անունից։
Բանն այն է, սակայն, որ սովորաբար ազգային պատվիրակության ներկայացուցիչը իրավունք չի ստանում իր խմբի անունից հարց ուղղել այն դեպքերում, եթե ելույթ ունեցողը իր երկրի նախագահն է։ Ի դեպ՝ անկախ այս ամենից, նշենք, որ ԵԽԽՎ ցանկացած քաղաքական խումբ նախապես քննարկում է ոչ միայն թե ո՞վ է խմբի անունից հարց տալու, այլ նաև թե ի՞նչ հարց է հնչելու։ Եվ միայն այն դեպքում, երբ խմբում լինում է կոնսենսուս հարցի վերաբերյալ, նոր միայն խմբի անդամը իրավունք է ստանում խմբի անունից հարց ուղղել։ Այնպես որ, Դավիթ Հարությունյանը կարող է այդ հեքիաթները պատմել ում ցանկանա, միայն թե ոչ Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, որովհետև դա կհակասի ԵԽԽՎ կանոնադրությանը:
ԵԽԽՎ կանոնադրությունը, սակայն, ազգային պատվիրակությունների կազմավորման երկու սկզբունք է առաջադրում` քաղաքական և գենդերային հավասարակշռություն:
Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, և ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, ևս 3 կին պատգամավորներ կան:
Պարբերականի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանին 2014թ. հունվարի 1-ից կփոխարինի ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
Շաբաթ օրը Ջերմուկում ՀՀ մարզպետերի հետ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) հրաժարակաի դիմում է ներկայացրել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ս. Սարգսյանը Բարսեղյանի հետ առանձնազրույց է ունեցել՝ կապված մարզում դիզվառելիքի յուրացումների հետ: Եվ որպեսզի ամեն ինչ չբարդանա, Սարգսյանը նրան հորդորել է դիմում գրել ու հեռանալ: Իհարկե, Բարսեղյանի հրաժարականի հարցը վաղուց էր շրջանառվում, սակայն տարբեր հանգամանքների պատճառով հետաձգվում էր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի հավանական թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է՝ ՀՀ նախկին գյուղնախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Արամայիս Գրիգորյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրերս «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու տաղավար է այցելել առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նվերի համար գնել 3000 դոլարանոց ադամանդե ականջողեր: ՀՀ նախագահի տիկինը սակարկել է՝ գինը իջեցնելով մինչև մոտ 2100 դոլար, հետո պարզվել է, որ այդքան գումար էլ չունի ու թիկնապահից խնդրել է գումարի պակասող մասը: Վաճառողը ասել է, թե կարող է նույնիսկ նվիրել զարդը, սակայն տիկինը վճարել է:
Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք առաջին տիկինն այդքան գումար չունի, թե՞ սա մեսիջ է հանրությանը՝ 70 միլիոնի հարցի շրջանակներում:
Ըստ պաշտոնական հայտարարագրի, նախագահն իսկապես այդքան գումար չունի: Նման գումարներ, սակայն, Հայաստանում կան: Այդ գումարներով է ձևավորվում Հայաստանի ներքին քաղաքականությունը՝ իշխանության և ընդդիմության ձևավորումը, մի շարք քաղաքական ու տնտեսական հարցեր:
Տվյալ պարագայում խոսակցություններ են շրջանառվում, որ 70 միլիոնը վճարել են որոշակի շրջանակներ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ռոզա Ծառուկյանը, պատասխանելով «Ժամանակ Երևան» թերթի լրագրողի հարցին, թե իր որդին թաքցնում է հարկերը, բառացիորեն ասել էր.«Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն…» ( ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրն ի նկատի է ունեցել ՀՀ այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին)։
Սակայն, ասում են, այս անգամ ստիպված են եղել վճարել:
Մեր ունեցած տեղեկություններով, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Նրա փոխարեն Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը:
Նշենք, որ նա ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրն է: Գրիգորյաններին է պատկանում Ավշարի գինու օղու գործարանը:
Արարատի մարզպետն ասել է, որ դեռ երեք օր էլ աշխատանքի է ներկայանալու, որից հետո ներկայացնելու է նոր մարզպետին, այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը:
Ըստ տեղեկությունների, Բարսեղյանից օրերս խիստ դժգոհություն էր հայտնել Սերժ Սարգսյանը, Ջերմուկում տեղի ունեցած համայնքների համաժողովի ժամանակ:
Կայքի տեղեկություններով, մարզպետի հավանական թեկնածուն ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն է, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրը: Ժամանակին նա նախարար է ՀՅԴ քվոտայով: Գրիգորյաններին է պատկանում Ավշարի գինու օղու գործարանը:
Մարզպետի պաշտոնի համար պայքարում է նաև Հովիկ Աբրահամյանը: Արարատում խոսում են, որ նա ուզում է մարզպետ դարձնել Արարատի հարկային տեսչության պետին, ով իր ազգականն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում է Նախագահի մամուլի գրասենյակը:
Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:
Հայաստանի ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական Միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-9-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական Միության 129-րդ վեհաժողովին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.