23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին:
Թերթը հիշեցնում է, որ որ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում և արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին: Երկար ժամանակ այդ թեման «բաց էր»: Եվ ահա բանտից դուրս գալուց տարիներ հետո Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներում համասեռամոլները չեն ծավալվել նախագահականում: Ըստ նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձինք «միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում են մնացել հնուց»: Թե ովքեր են նրանք, Ա. Ավետիսյանը չի մանրամասնել՝ ասելով. «Այդ ցուցակները հանձնվել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Երբ լուրը տարածվեց, հենց այդ ցուցակի մարդիկ գնացել էին վարչապետ Մարգարյանի մոտ՝ պարզելու՝ իրենց անունը կա, թե ոչ: Մարգարյանը շատ վատ վիճակում էր: Ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, որը գիտի դա ու ամեն օր պարտադրված բարևում էր և հաց էր ուտում նրանց հետ: Ես ահազանգում էի դա, և այսօր Կոմայգին այդ ամենի հետևանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Պատգամավորներին շուտով հրամցնելու են էթիկայի կանոնագիր, որպեսզի նրանք իրենց մի քիչ ավելի զուսպ պահեն խորհրդարանի դահլիճում և միջանցքում, այդ թվում նաև՝ լրագրողների հետ։ Ինձ թվում է՝ անիմաստ զբաղմունք է։ Որովհետև էթիկայի, բարոյականության ցանկացած կանոնագիր ենթադրում է, որ դրա հետ առնչություն ունեցող սուբյեկտները գիտակցում են փաստաթղթում թվարկած նորմերի նշանակությունն ու անհրաժեշտությունը և կամավոր ձևով պատրաստ են այդ նորմերին հետևել։ Նայեք մեր պատգամավորների մեծ մասի դեմքերին և որոշեք արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են վերոհիշյալ պահանջներին։
Ի՞նչ է նշանակում, օրինակ, որևէ կրթություն չունեցող պատերազմի հերոսին դարձնել գեներալ (այդ կոչումը տալիս են ոչ թե խիզախության, այլ գիտելիքների, հմտությունների համար), բիզնեսմեն և պատգամավոր։ Նա պետք է նստեր տանը, ստանար շատ բարձր թոշակ, նրան պետք է տանեին զորամասեր, դպրոցներ, որտեղ նա կբացատրեր, թե ինչպես է պետք սիրել հայրենի հողը և պաշտպանել այն։ Իսկ նրան և նրա նմաններին 90-ականների կեսերից դարձրեցին ժողովրդի վրա բռնանալու բութ գործիք և որպես «շնորհակալություն» տվեցին այն, ինչին նա արժանի չէ։ Մարդուն գցեցին փողի և «հաբրգածության» ծուղակը և հիմա նրանից ինչ-որ վարքականոն, ինչ–որ էթիկա են պահանջում։ Ինքը դրանցից նույնքան հեոու է, որքան պատգամավորական մանդատից։
Եվ այդ գեներալը վատագույն տարբերակը չէ։ Կան մի քանի տասնյակ պատգամավորներ՝ շատ ավելի քիչ արժանիքներով ու ծառայություններով, որոնք ոչ միայն չգիտեն, թե ինչ է նշանակում «էթիկա», այլև տեղյակ չեն, թե ինչ տեղ է խորհրդարանը։ Բայց եթե նրանց «վերևից» քսի տան որևէ մեկի, ենթադրենք՝ Զարուհի Փոստանջյանի վրա, նրանք, իհարկե, կակտիվանան. «Հա, նա թուրք ա՝ նրան պետք ա մորթել»։
Այնպես որ՝ սկզբում պետք է ունենալ պատգամավորներ և հետո միայն՝ պատգամավորական էթիկա:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը պաշտոնապես «հաստատել» է, որ Արարատ քաղաքի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Հայկ Հայկյանն է. վերջինս «Ավշարի» Գրիգորյան եղբայրների հովանավորությունն է վայելում։ Արարատում անզիջում պայքար է սպասվում՝ տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները։ Հիշեցնենք, որ ԲՀԿ թեկնածուն «Արարատցեմենտ» ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյանն է։ Վերջինիս «մասով» փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան ման գալու «խասյաթ» ունի՝ իր հետևանքներով հանդերձ։
Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես «Արարատցեմենտի» սեփականատիրոջ, այլև որպես վերջին հնարավորություն՝ լուսանցքում հայտնված ԲՀԿ-ն վերակենդանացնելու համար։ Ծառուկյանը, ըստ մեր աղբյուրների, ասել է՝ անելու ենք ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հասնելու ենք մինչև վերջին մարդը՝ հաղթելու ենք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Այն, որ Զարուհի Փոստանջյանի Եվրոխորհրդում ՀՀ նախագահին ուղղված հարցը միանշանակ չընդունվեց հայ ժողովրդի կողմից և արժանացավ սուր ու իրավացի քննադատության, փաստ է:
Իհարկե, դա թողնում ենք քաղաքական ու անհատական գիտակցության պատասխանատվության ներքո, և գտնում, որ այդ հարցն անտեղի էր ու անիմաստ:
Սակայն փաստ է, նաև, որ տիկին Զարուհին իր ակտիվ պատգամավորական ու քաղաքական պահվածքով և իր ազնվաբարո պատգամավորական գործունեությամբ դրական ազդցություն է ունենում հասարակական զարգացումների վրա:
Այսօր ինչ-որ քաղաքակական խամաճիկի կողմից, որը չունի ոչ մի ներդրում որևէ բնագավառում, նրան այրելու կոչերը, պարզապես զավեշտալի է:
Խարույկի սիրահար այդ հանրապետական վերթռուկը զարմանալի ընդհանրություն ունի միջնադարյան ինկվիզիցիայի հիմնադիր քահանա Լոյոլայի հետ:
Քահանա Լոյոլան ծխական դպրոցից էր հեռացվել, Խաչիկ Ասրյանը հեռացվել է Գորիսի մանկավարժական համալսարանից, և որից հետո ինչ-որ ճանապարհով դիպլոմ է ձեռք բերել ու առաջ է ընթանում: Քահանա Լոյոլան հասարակական դիրք գրավեց՝ Հռոմի Պապի թիկնոցը պտտելու համար և ամեն տեղ առաջինն է ծնկի գալիս՝ Հռոմի Պապի երևալուն պես:
Խաչիկ Ասրյանը քաղաքական կարիերա ստեղծեց նախագահի առաջ դրոշներ ծածանելով և ամեն տեղ «Կեցցե նախագահը » գոռալով:
Նմանությունը շարունակվում է նաև խարույկը որպես պատժամիջոց ընտրելու պարագայում: Ու եթե պետական պաշտոն զբաղեցնող Խաչիկ Ասրյանն արդեն կոչեր է անում այդ ուղղությամբ, ապա Լոյոլան այլախոհներին այրում էր խարույկի վրա:
Խաչիկ Ասրյանն իր գոյությամբ և պետության հաշվին ինչ-որ անօգուտ միջոցառումներ անելով՝ ավելի շատ վնասում է Հանրապետական կուսակցությանը, քան օգուտ է բերում նրանց:
Զարուհի Փոստանջյանի գործունեության մեջ ավելի ազգային նվիրում ու բարոյականություն կա, քան փոխնախարարի իշխանություններին դուր գալու համար արված ստորաքարշ հայտարարությունների մեջ:
Արա Հարությունյան
2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը:
Դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու և եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով: Սակայն, «168 ժամ» պարբերականի տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը: Պատճառաբանությունը բավականին հակիրճ Է՝ ՀՀ-ն չի բավարարում ծրագրի չափանիշներին: Ըստ ամենայնի, ԱՄՆ մտադրությունների վրա Էական ազդեցություն Է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, գուցե նաև դրանով Է պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի հետաձգումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
Երեկ ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Ա. Ցիբուլինը պատասխանել է Զորի Բալայանի Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին:
«Նամակին որևէ տեսակի արձագանք նախատեսված չէ»,-ահա սա էր Ա. Ցիբուլինի պատասխանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ նախագահի մշտական թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը վերջերս մեկնել էին Բրատիսլավիա:
Ըստ նույն աղբյուրի, խումբը մեկնել էր քննարկումների, սակայն իրական պատճառը՝ընդդիմադիր նոր ուժ ձևավորելու շուրջ բանակցություններն էին:
Այդ թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք Արամ Հարությունյանի հետ.
— Ձեր խումբը մեկնել էր որոշակի ծրագրով, սակայն իրականում նպատակն ա՞յլ է եղել :
-Այսինքն, ինչպե՞ս թե, իրական նպատակն այլ է. դա եղավ քննարկումների արդյունքում: Այնտեղ կար օրակարգ, որի մեջ կար նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այնպես չէր, որ այստեղից պլանավորած գնացել էինք: Օրակարգում եղել են կետեր, որոնց հետ կապված եղել են ելույթներ: Հարցը, որ տալիս եք, դուրս է գալիս, որ դավադրություն է եղել: Օրակարգը, մեկ ամիս առաջ, բաժանված է եղել պատվիրակների մեջ: Քննարկման արդյունքում՝ տարբեր ոլորտների հետ կապված, եղել է արտաքին քաղաքականանության, բնապահպանության հետ կապված,ինչ հարցի հետ կապված, որ եղել է, բոլորը եկել են այն եզրակացության, որ, իշխանությունը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է, որ այդ խնդիրները լուծվեն, ու ասենք, որպես լուծում առաջարկվել է իշխանափոխություն լինի:
Ճիշտ է, դրսում էր այդ քննարկումը, բայց հիմնական պատվիրակներից էին Հայաստանի քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով արտագաղթել էին.
-Ի՞նչ անունով եք հանդես գալու.
-Համահայկական ճակատ. որը դանդաղ շտապելով շարժվում է առաջ:
— Ի՞նչ կարգավիճակով եք տեսնում ձեզ այդտեղ, արդյո՞ք նախագահի դերում:
-Ես տարբեր մարդկանց հետ, տարբեր մտավորականների հետ հանդիպումներ ունեցել եմ, երբ այդ հարցը, տալիս են, թե անձամբ ես ում եմ տեսնում վաղվա Հայաստանի նախագահ, ես ասում եմ, այդ հարցը թող ամեն մեկը պահի իր համար: Երբ որևէ անուն շոշափվի, կառաջանա պառակտում: Մեր խնդիրը որևէ մեկին նախագահ դարձնելը չէ, մեր խնդիրը իշխանափոխություն անելն է:
-Իսկ ո՞ւմ եք տեսնում նոր ուժի ղեկավարի պոստում:
-Հայաստանում պատահական չի, որ ընդդիմադիր ուժերը չեն միանում, կամ համենայն դեպս, համագործակցում, որովհետև ամեն մեկը մի տեղ կանգնում է, ասում է՝ եկեք այստեղ: Ուզում եմ ասել, որ այդ տարբերակը պիտի չլինի: Եվ մտավորականներ, և ազատամարտիկներ, և բնապահպաններ, բոլոր շերտերի մարդիկ կան, ես հանդիպումներ եմ ունեցել, մենք առաջիկայում պատրաստվում ենք կլոր սեղանի, որին կմասնակցեն նաև այդ ներկայացուցիչները, նաև այդ ամեն ինչի մասին կասվի, ինչն ասվեց Սլովակիայում:
— Ո՞րն է նոր քաղաքական ուժի մեխը.
-Բոլորը պետք է հասկանան, ես միշտ ասում եմ, իմ թևավոր խոսքն է դարձել՝ «Ամենամեծ բանը, որ կարող ենք մեր երեխաներին ժառանգել՝ դա մեր հայրենիքն է»: Մեխը դա ՝ լավ Հայաստան ունենալն է:
— Արմատական ընդիմությունը չկարողացավ փոփոխություններ անել. Ի՞նչ եք դո՛ւք պատրաստվում անել.
-Այնպես չի, որ մի օրում, մի 10 րոպեում պիտի այդ հարցը լուծվի, մենք գտնում ենք, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ և հստակ պիտի արվի: Ինչպես է, չէ՞, թող ռաբիզ չհնչի, խորովածը 20 րոպեում է լինում, բայց մինչև այդ, միսն ենք առնում, բաստուրմա ենք անում, երբ որ բաստուրմայի վիճակում լինի, իշխանափոխությունը կտևի 20 րոպե: Այսօր իշխանությունը ռեսուրս չունի, բոլոր ոլորտներում ձախողումներ կան. և արտաքինում, և սոցիալականում, և այդ արտագաղթի ցուցանիշները, որ կան, այնպես որ իշխանությանը պաշտպանող շերտ չկա, բացի մի քանի հոգուց: Անգամ մեծահարուստներն են դժգոհ, ոչ միայն ասենք, այն շերտը, որը վատ վիճակում է, այլև, կոպիտ ասած, փող ունեցողները ևս պայմաններ չունեն, որ բիզնես զարգացնեն:
-Քաղաքական գործիչներից ո՞վ կլինի ձեր շարքերում:
-Եկեք անուններ չտանք, երբ որ ֆորումը կլինի, կհավաքվենք դահլիճում, լրատվամիջոցներին կտեղեկացնենք:
Օրաթերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը անցած հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից անմիջապես հետ, մտել կառավարության շենք: Եվ ահա դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակեl է իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին և Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում: Բացի այդ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Բալայանը հաճախ է լինում Սերժ և Տիգրան Սարգսյանների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի «ակումբում», որտեղ, բացի ժամանցից, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները երկրին առնչվող կարևորագույն հարցեր են քննարկում ու որոշում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 Էջանոց մի փաստաթուղթ ստորագրել: Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու Է հռչակագիր: Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել Է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում եւ իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Նկատի ունենալով Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինին հղած բաց նամակի շուրջ առաջացած հասարակական հետաքրքրությունը, iLur-ի խմբագրությունը դիմել է Լևոն Տեր-Պետրոսյանին, խնդրելով արտահայտել իր կարծիքն այդ մասին։ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է մեկնաբանությունից, դրա փոխարեն խորհուրդ տալով ընթերցել Բալայանի նմանատիպ մի այլ սկանդալային հրապարակման առթիվ ունեցած իր ելույթը։ Ստորև վերահրատարակում ենք այդ հիշարժան ելույթը, արտատպելով Տեր-Պետրոսյանի «Ընտրանի» գրքից (էջ 43–45):
Ելույթ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նստաշրջանում (24 հունիսի, 1989 թ.)
(24 հունիսի, 1989 թ.)
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, խորապես մտահոգված ընթացիկ նստաշրջանի հակադեմոկրատիկ բնույթով, նրանում հնչած հիմնովին սխալ ու անհեռատես քաղաքական ծրագրով և հայ ժողովրդի իղձերի իրականացման համար ստանձնած պատասխանատվության զգացումով՝ իր պարտքն է համարում Հայաստանի գերագույն իշխանության ամբիոնից անելու հետևյալ հայտարարությունը։
Չնայած պատմական դառը փորձին, չնայած հայ ժողովրդի կրած բազմաթիվ հիասթափություններին, մեր որոշ մտավորական գործիչների կողմից շարունակվում է տենդագին կերպով քարոզվել քաղաքականապես սնանկ և վտանգավոր այն մտայնությունը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով՝ իր գոյությունը կարող է պահպանել միայն որևէ հզոր պետության հովանավորության շնորհիվ։ Այս մտայնությունը մեր ժողովրդին մատնում է բարոյական ստրկության և զրկում նրան քաղաքական պարտնյոր դառնալու հնարավորությունից, որը քաղաքականության մեջ հաջողության հասնելու երաշխիքն է։
Հայաստանի՝ որպես պանթուրքիզմի ծրագրի իրականացումը խափանող և դրանում Ռուսաստանի շահերին ծառայող գործոնի ըմբռնումը Հայկական հարցը կրկին ներքաշում է միջազգային քաղաքական հարաբերությունների բարդ ոլորտը, որ հղի է մեր ժողովրդի ճակատագրի համար վտանգավոր հետևանքներով։
Թեև պանթուրքիզմը, որպես գաղափարախոսություն, ապրելով իր ծաղկումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, ներկայումս փաստորեն կորցրել է քաղաքական գործոնի իր բովանդակությունը, քանի որ թուրքալեզու ժողովուրդները բռնել են ազգային զարգացման ուղին, նրա դեմ ուղղված խաչակրանքի կոչերը ընդունակ են այն նորից վերածելու քաղաքական գործոնի, և Հայաստանը դարձնելու պանթուրքիզմի, պանիսլամիզմի թիրախ։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ավելի քան մեկ տարի գլխավորելով համաժողովրդական Շարժումը, սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու և պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը և հետևողականորեն կենսագործել է քաղաքական այն սկզբունքը, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն ու միայն սեփական ուժերին։ Քաղաքական այդ ուղին արդեն տվել է իր ակնհայտ դրական արդյունքները, և արցախյան խնդիրը մերժման, բռնադատման փուլից դուրս է բերվել լուծման փուլ։
Իր արդարացի, սահմանադրական պայքարի շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք է բերել բազմաթիվ դաշնակիցներ՝ ի դեմս միջազգային հասարակական կարծիքի, Մոսկվայի, Լենինգրադի, Մերձբալթյան հանրապետությունների և այլ դեմոկրատական ուժերի։ Դա նախ և առաջ հայ ժողովրդի համազգային շարժման շոշափելի նպաստի գնահատումն է Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսում և երկրորդ՝ արցախյան խնդրի արդարացի լուծման միակ գրավականը, որը մենք պարտավոր ենք փայփայել աչքի լույսի պես։
Գիտակցելով այս իրողությունը՝ արցախյան խնդիրը փակուղու առաջ կանգնեցնել ձգտող ուժերը հայ ժողովրդի դեմ նյութել են մի ահավոր դավ, որին այսօր, կամա թե ակամա, մասնակցում են որոշ հայ մտավորական գործիչներ։ Պանթուրքիզմի վտանգի, Թուրքիայի կողմից նվաճված հայկական տարածքների խնդրի արծարծումն այս պահին հետապնդում է միայն ու միայն մեկ նպատակ. հայ ժողովրդին ներկայացնել որպես ռևանշիստներ, վարկաբեկել արցախյան արդարացի պահանջատիրությունը և դրանով զրկել նրան վերոհիշյալ դաշնակիցների համակրանքից։ Այդ իսկ նկատառումով Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն խստագույնս դատապարտում է Հայկական հարցը միջազգային հարաբերությունների էժանագին խաղաքարտ դարձնելու հերթական փորձը և համոզմունք հայտնում, որ մեր ազգային իղձերի իրականացման միակ ուղին երկրի դեմոկրատացման գործընթացի անշրջելիության ապահովումն է և հայ ժողովրդի միաբանությունը՝ կերտված Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքների վրա։
Մենք վստահ ենք, որ եթե ժամանակին պաշտոնապես ճանաչվեր Հայոց համազգային շարժումը, և դրանով փոխըմբռնման հնարավորություն ստեղծվեր հանրապետության ղեկավարության և ժողովրդի ներկայացուցիչների միջև, ապա այսօր տեղի չէր ունենա քաղաքական այն արկածախնդրությունը, որին նվիրված է սույն հայտարարությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.