23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լիսկայի գործոնը այս տարի, հավանաբար, կարևորել են աստղերը: Ողջ տարվա ընթացքում նա մնաց հանրության ուշադրության կենտրոնում՝ հիմա էլ ակամայից դառնալով Ծառուկյանի և ԱԽՔ-ի վեճի պատճառ:
Եթե Սուրեն Խաչատրյանը մնար Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, չէր լինի նաև ՕԵԿ և ԲՀԿ առաջնորդների «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն» բեմադրությունը, որը շատերի սրտին «մի մատ յուղ քսեց»: Բավականին բարդ իրադրություն է ստեղծվել.
Այս պահին ՀԱՕԿ-ում, կարծես, չեն կողմնորոշվում, թե ինչ քայլեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի ապագայի հետ կապված: Հատկապես, որ խորհրդավոր լռություն է տիրում Բաղրամյան 26 -ում:
Հիշեցնենք,ԱԽՔ Բաղդասարյանը պետք է ստանձներ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի՝ Լիսկայի թափուր թողած պաշտոնը: Սակայն շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն ընդհարվել են: Կոնֆլիկտն առայժմ լուծում չունի. սակայն տրամաբանական է, որ կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ ԱԽՔ-ից հրաժարական ստանա:
Բանն այն է որ այստեղ կա նաև նախարար Յուրի Վարդանյանի խնդիրը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ծառուկյանի ու Վարդանյանի ջրերը վաղուց է, ինչ մի առվով չեն գնում: Այս ֆոնի վրա Վարդանյան կրտսերի կալանավորումը հետաքրքիր նյուանսներ է պարունակում: Ըստ էության, դեպքի շուրջ «բաց թողնված» աղմուկը գալիս է ասելու, որ ինչ -որ ուժերի ձեռնտու է, որ հենց այս պահին խոսվի նախարարի որդու թմրանյութի գործով անցնելու փաստի մասին, քանի որ սույն դեպքը տեղի է ունեցել մոտ 10 առաջ և շատ հնարավոր է, որ այն «ջրվեր», սակայն դրա փոխարեն հանրայնացվեց:
Այնպես որ, հանգուցալուծումը հետաքրքիր զարգացումներ է խոստանում:
«Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն ավտորիտար որոշում է կայացրել՝ «Ժառանգությանը» հանել ԱԺ պատվիրակության կազմից:
Հայտարարությունը հանրապետական պատգամավորները բուռն ծափերով են ընդունել, իսկ Փոստանջյանը տեղեկացրել է, որ իրենք դեռ բողոքարկելու են որոշումը:
«Պարոն Աբրահամյան, Ձեզ և Ձեր կուսակիցներին դժվարին օրեր են սպասվում, այս գործողությունները Ձեզ չեն ներվելու»,- նշել է նա:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում և ՀԱՕԿ-ում չեն կողմնորոշվում, թե ինչ քայլեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի «ապագայի» հետ կապված։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն ընդհարվել են։ Պատճառը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունն է՝ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նախագահ է դարձել ԱԽՔ-ն։ Այս կոնֆլիկտի ելքերը երկուսն են. կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ Արթուրին հրաժարական պարտադրի։
Մտերիմներից ոմանք խորհուրդ են տվել նրան վա-բանկ գնալ՝ քաղաքակիրթ պահվածքով շնորհավորել, հարցը նույնքան քաղաքակիրթ փակել, որովհետև մինչև երեկ «գլխավոր արբիտրը»՝ Սերժ Սարգսյանը, չէր խառնվել այդ «բանավեճին», չէր փորձել պատժել Արթուրին, ինչի հույսը Ծառուկյանն ուներ։ Նույն մոտիկների միջավայրում Ծառուկյանն ասել է, թե ինքը խնդիր չէր ունենա, եթե Արթուրը նախապես իրեն տեղյակ պահեր։ Խնդիրը Յուրի Վարդանյանի հետ է։ Կատարվածը ոմանք վերագրել են Յուրի Վարդանյանին, ով «աբառոտկա է ֆռռացել» այն առումով, որ բացի այն բանից, որ հին վեճ ունի Ծառուկյանի հետ, օրերս էլ մի նեղ միջավայրում բողոքել է Ծառուկյանից, որ դրսում հաղթանակ տարած սպորտսմեններին մենակ է գնում դիմավորում օդանավակայանում, իրեն չի զգուշացնում, ու «ստացվում է, որ սպորտի բնագավառի բոլոր ձեռքբերումները Ծառուկյանին են պատկանում»։ Ի դեպ, երեկ ողջ օրը մենք փորձեցինք այս և իրենց ապագա անելիքների շուրջ իմանալ Իվետա Տոնոյանի և ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի տեսակետները, երկուսն էլ «թռած» էին՝ չէին պատասխանում հեռախոսազանգերին։
Զանգերին չէր պատասխանում նաև Էդոն՝ Ծառուկյանի հետ կապի միակ հնարավորությունը։ Մեր տեղեկություններով՝ Բրյուսելից վերադարձող նախագահին դիմավորող Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին ներս են թողել իրենց անվտանգության աշխատակիցների հետ, բացի Գագիկ Ծառուկյանից։ Վերջինիս անվտանգության պետն սպասել է դրսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտնվել է ամոթալի սկանդալի մեջ. ՀՀ ոստիկանությունը երեկ պաշտոնապես հաստատել է «Ժողովուրդ»-ի հրապարակումն այն մասին, որ նրա որդին Մեղրու սահմանակետով թմրանյութ անցկացնելու կասկածանքով կալանավորվել է:
Ենթադրվում էր, որ այս խայտառակությունից հետո Յ. Վարդանյանը պետք է վերցներ թուղթն ու գրեր իր հրաժարականի դիմումը: Սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, նրա ձայնը չի լսվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Չնայած հանգամանքին, որ «ուիքենդի» 2 օրերին ԲՀԿ-ն դռնեդուռ, «սայթե-սայթ» ընկած ազդարարում էր, որ ՀԱՕԿ նախագահը երկուշաբթի վոլեյբոլի ֆեդերացիայի առնչությամբ հայտարարություն է անելու՝ «քանդելու, նորն է կառուցելու», իմա՝ լուծարելու է ֆեդերացիան, որովհետև դրա նոր նախագահը լեգիտիմ չէ, այնուհանդերձ, երեկ ողջ օրը նման բան չեղավ:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը հայհոյել էր սպորտի նախարարությանը, նրա «տիրոջը», վոլեյբոլի նորընտիր «նախագահ» Ա. Բաղդասարյանին, ասել, որ լուծարելու է, որովհետև շատ վիրավորված է եղել, որ առանց իրեն տեղեկացնելու ֆեդերացիայի նիստ ու ընտրություններ են արել:
Արթուր Բաղդասարյանն էլ տակ չէր մնացել: Ի դեպ, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հետաքննություն է իրականացրել, որ պարզի, թե կողմերից ով է սխալ, ով՝ ճիշտ, և դրա համար պահանջել է տարածքի տեսախցիկների տեսագրությունները:
Հրապարակ
Զորի Բալայանի հայտնի նամակին հետևեց ուրբաթ օրը տարածված ՀՀ ՊՆ-ի ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի հայտարարությունը, որտեղ նա պաշտպանել է այդ նամակում առաջ քաշած թեզերը:
Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Արցախի խնդիրը լուծելու մանդատը հանձնվում է Ռուսաստանի Դաշնությանը: Ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մոտ ապագայում կարող է ԼՂ-ում և ազատագրված շրջաններում խաղաղապահների անվան տակ սեփական զորքերը տեղակայել՝ այդ կերպ ստիպելով Ադրբեջանին ևս մտնել ՄՄ: Բայց որպեսզի ՀՀ-ից «ռուսաց թագավորին» ուղղված նամակի հավասարակշռությունը պահպանվի, Սերժ Սարգսյանի վստահելի Քոթանջյանն իր հրապարակային խոսքն ուղղել է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներին: Ո՞րն է Արցախին սպառնացող վտանգը: «Ժողովուրդ»-ի հարցին Քոթանջյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ձեզ շա՞տ է հետաքրքրում, թե ով է Հայաստանի գրողների միության նախագահը։ Իսկ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագա՞հը։ Ո՞չ։ Ինձ էլ այդ հարցն առանձնապես չի հուզում։ Ով էլ լինի՝ գրողները դրանից ավելի լավ չեն գրի, իսկ վոլեյբոլիստներն ավելի լավ չեն խաղա։ Համենայնդեպս, այդ երկու ոլորտները համաշխարհային մաշտաբներով ներկայումս նույն մակարդակի վրա են, նույն «կլասի են», որն ընդունված է բնութագրել հայերեն «ճ» տառով։ Իհարկե, կարելի է հիշել փառապանծ անցյալը, և բաց նամակ գրել, օրինակ, Ոուսաստանի գրողների միության նախագահ Վալերի Նիկոլայևիչ Գանիչևին՝ հիշեցնելով, որ դեռևս հին շումերների սեպագիր արձանագրություններում հայ և ռուս գրողները մի սափորից էին օղի խմում։ Բայց դա էլ, հավանաբար, չի օգնի, այս և բազմաթիվ այլ ոլորտների արդի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ անմրցունակ։
Կարևորն, իհարկե, դա է, ոչ թե այս կամ այն անձը։ Սակայն երեկվա «Ֆեյսբուքը» եթե նայես, ապա կարող ես տպավորություն ստանալ, որ այս հարցերը և դրանց հետ կապված մանր միջադեպերն ավելի կարևոր են, քան Ղարաբաղի հիմնախնդիրը։ Դեռ լավ է, որ Էդիկ Միլիտոնյանը և Հովիկ Հովեյանը իրենց լրատվամիջոցները չունեն, թե չէ պատկերացնում եմ՝ ինչպիսի սարսափելի բաներ էին գրվելու այդ պոետների հասցեին։
Չէ, ինչ ուզում եք ասեք՝ կայքերն ու սոցիալական ցանցերը որքան օգուտ են բերում, այնքան էլ՝ վնաս։ Երեկ համացանցում պարբերաբար հայտնվում էր մոտավորապես այսպիսի վերնագիր՝ «Նոր մանրամասներ Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան միջադեպից»։ Հետաքրքիր է, 5 րոպեն մեկ այդ ի՞նչ մանրամասներ էին ի հայտ գալիս։ Թե՞ ընթերցողն այնքան բթացել է, որ արդեն սկսել է հավատալ դրան։ Հիշում եմ, 1992-94 թվականին մեզ այլ «մանրամասներ» էին հուզում, ամեն մեկիս տանը կամ աշխատավայրում կար Ղարաբաղի քարտեզ, որով մենք հետևում էինք՝ որ բնակավայրերն են ազատագրել կամ երբեմն, ցավոք՝ նաև թողել մեր զինվորները։ Չե՞ք գտնում, որ մենք մի քիչ մանրացել ենք։
Եվ ահա ես մտածում եմ, որ մեր, ընդհանուր առմամբ, անմրցունակ վիճակը ինչ-որ չափով պայմանավորված է նաև նրանով, որ մենք տուրք ենք տալիս մանր, գավառական կրքերին։ Գուցե մենք էլ՝ լրատվամիջոցներս, մարդկանց երբեմն սխալ ենք կողմնորոշում։ Եթե մենք մեր առաջ մեծ՝ համաշխարհային մրցակցության առումով խնդիրներ դնենք, եթե մենք ամեն ինչ չանձնավորենք և «չքաղաքականացնենք» (չակերտները վերաբերում են «քաղաքականություն» բառին, որը Հայաստանում յուրահատուկ ձևով է ընկալվում), ապա, կարող է պատահել՝ աշխարհում ավելի մրցունակ կդառնանք։ Տաղանդներ մեր ժողովուրդը շատ ունի, խելք՝ ավելի քիչ։
Առավոտ
Կոտայքի ներկայիս մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին:
«Հայկական Վարկած»-ի ոչ հավաստի տեղեկությունների համաձայն, նրան փոխարինելու է նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել Է երկու քարի արանքում, թեև Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը: Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել: Ինչպես պնդում են «Ժողովուրդի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել Է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ լինելով պատվիրակության ղեկավար՝ նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցը հնչելու գործում: Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձևելու մոդելներ Է փորձում մշակել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում:
Մի քանի անգամ ճամբարափոխ եղած, այժմ ԲՀԿ-ում հանգրվանած պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, հայերենը դորդուբեշ է արել, հիմա էլ անգլերեն բառեր է գործածում։ Երեկ մեր լրագրողի հետ զրույցի իրեն ոչ հաճելի հատվածում պատգամավորը հորդորել է դադարեցնել զրույցը, որովհետև շատ կարևոր «միտինգի» է մասնակցում։ «Ազատության հրապարակո՞ւմ»,– լրագրողի կատակ– հարցին Մարգարյանը շատ լուրջ տոնով սկսել է բացատրել, որ «միտինգ» բառն անգլերեն հանդիպում է նշանակում:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.