23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սոցիալական քաղաքականությունը վերջին տարիների ընթացքում արմատական փոփոխությունների է ենթարկվել. այսուհետ այն ոչ միայն հետևանքների դեմ պայքարին է ուղղվելու, այլև սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը». այս մասին այսօր Աժ-ում՝ 2014 թ-ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա, ընդգծելով, որ առաջին անգամ է այս մոտեցումով բյուջե ներկայացվում, խնդրել է շատ խիստ չդատել. «Մեզ երեք տարի է անհրաժեշտ լինելու ծրագրային բյուջետավորման համակարգ ներդնելու համար»,-հայտարարել է նա:
Ըստ վարչապետի, երկու հիմնական պատճառ կա, որ ծնում են աղքատություն՝ աշխատատեղեր և կրթություն. «Աղքատ ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն չունի ընտանիքի անդամներին պատշաճ կրթություն տալու: Աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա երեխաների՝ կրթություն չստանալուն, այս խնդրի լուծմանն ուղղված միջոցներն էականորեն ավելացվել են: Հաջորդ առանձնահատկությունը ինտեգրացված սոցիալական համակարգի ներդրումն է. կբացվեն ևս տասնութ կենտրոններ, որոնք մատուցելու են ծառայություններ: Մենք հրաժարվում ենք սոցիալական օժանդակության տրամադրման ֆորմալ մոտեցումից. այն լինում է առարկայական՝ ըստ խոցելի խավերի կողմից ներկայացված պահանջների. եթե մի ընտանիքի համար կարևորը նպաստն է, նրան հենց նպաստ է հատկացվելու, հաջորդի համար կարող են կարևոր լինել կրթությունը, առողջությունը, իրավական խնդիրները. բոլորը գտնվելու են սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում»:
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև ԱԺ-ի որոշմանը՝ գործազուրկներին զրկել 18 հազար դրամ նպաստից: «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, 94%-ն չէր հասնում այն մարդուն, որը աշխատանք էր փնտրում, միայն վեց տոկոսն էր հասնում շահառուներին: Սա մեր երկրի համար արդյունավետ չէ, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակարգը չի կարող արդյունավետ լինել»,- նշել է նա՝ հավելով, որ 18 հազար նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ:
Վարչապետի հավաստմամբ, հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա:
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Կոնգրես» հյուրանոցում, կայանում է ՀՀՇ-ի վերածննդի համագումարը։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Արդարությունն ունենում է երկու թամբ, արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն՝ ուզած ուղղությամբ. ես խորապես համոզված եմ, որ այն գործընթացը, որը դուք նորից սկսել եք ոչ միայն քաղաքական է, այլև արդար, բարոյական և շիտակ»։
Ըստ նրա, ՀՀՇ կուսակցության վերականգնման որոշումը նորի սկիզբ է, նաև վերադարձ երրորդ հանրապետության ստեղծման ակունքները։
«Չեմ կարող չնկատել, թերևս, որ այս դահլիճում քիչ չեն մարդիկ, ում համար երրորդ հանրապետության պատմությունը սեփական կյանքի պատմությունն է։ Մեր բոլոիս նպատակը մեր երկրում իրական համակարգային փոփոխությունների հասնելն է։ Վաղուց արդեն եկել է գործելու ժամանակը»,- նշել է Արամ Սարգսյանը։
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել քաղաքական նոր ընթացքի հին ընթացքը շարունակելու մեջ, հույս հայտնել համագործակցության և այն սկզբունքայնության շարունակմանը, որ ունեցել են 1998թ-ից հետո։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նախկինում լինելով ՀՀՇ անդամ, կարևորել է ՀՀՇ ներդրումը Հայաստանի երրորդ անկախության կայացման գործում։ «Կարծում եմ՝ համատեղ կարող են երկիրը դուրս բերել ճգնաժամից և հաստատել սահմանադրական կարգը»,-ընդգծել է նա։
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին վերջապես կայանալու է ՀՀՇ-ի վերածննդի համագումարը։ Հրավիրված են «Ժառանգությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Պահպանողական, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն։ Նախաձեռնող խմբի անդամ, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց, որ հրավիրել են բոլոր ընդդիմադիր կուսակցություններին։ Իսկ ՀԱԿ-ը, որը համարվում է ՀՀՇ-ի իրավահաջորդը, հրավիրյալների թվում չէ։ Թե ինչու՝ թերևս հասկանալի է։ ՀՀՇ-ն «գեղի կլուբ» համարելով՝ Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ փորձեց պատմության գիրկն ուղարկել այն, և վերածնվողների նախաձեռնությունն էլ ըստ էության «վրեժի» զգացումից մղված էր։
Մեր տեղեկություններով, համագումարին չի մասնակցի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է։ Հիշեցնենք, որ ՀՀՇ–ից ժամանակին հեռացածները, այդ թվում՝ Արարատ Զուրաբյանն ու Ալիկ Արզումանյանը, «Ազատ դեմոկրատների» նախաձեռնողներից էին, հետագայում նրանք տարբեր փուլերում տարաձայնություններ ունեցան Քոքոբելյանի հետ և լքեցին նաև ԱԴ-ն։ Այժմ նախկին ընկերների միջև ոչ մի շփում չկա։ Իսկ իշխանական թևից հրավիրյալներ կա՞ն՝ հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ, ոչ»,– շտապեց պատասխանել Զուրաբյանը։ Կառավարությունի՞ց էլ չկան, մասնավորապես վարչապետը։ «Նույնիսկ Ձեր տնից չկան»,– նեղացած նետեց Զուրաբյանը՝ հավանաբար կարծելով, թե ակնարկում ենք իր ծննդյան օրվա տոնակատարությունը, որին մասնակցել էր նաև Տիգրան Սարգսյանը, և ինչի մասին լրատվամիջոցներն օրեր շարունակ գրում էին:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ այն օրը, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասկացել է, որ իրեն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն զրկում է ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված լինելու հնարավորությունից, վերջինս Արգամիչին գործարք է առաջարկել։ Փոստանջյանը Աբրահամյանին ասել է, թե առաջարկում է վերցնել մնացած բոլոր պատվիրակություններում «Ժառանգության» հասանելիք քվոտան և դրա դիմաց՝ թողնել իրեն մնալ ԵԽԽՎ պատվիրակության կազմում։ Գործարքը, բնականաբար, մերժվել է։
Մեր ունեցած տեղեկություններով, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անձնական խնդրանքով, Զարուհին շրջում է մամուլի ակումբից ակումբ և փորձում է համոզել, որ Դավիթ Հարությունյանը չէր կարող իրեն ձայնի իրավունք չտալ ու կեղծ հղումներ է անում ԵԽԽՎ կանոնադրության մեջ գոյություն չունեցող ինչ-որ կետերի։ Այս պաշտպանության դիմաց Դավիթ Հարությունյանը Զարուհուն է խոստացել ինչ-որ ժամանակ անց խնդրել Հովիկ Աբրահամյանին՝ վերջինիս կրկին վերականգնելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում։
Հավելենք նաև, որ տարբեր ՀՀԿ-ականներ ԵԺԿ վերնախավից ճշտել են, որ խումբը Զարուհուն որևէ մտադրություն չի ունեցել հարց հնչեցնելու իրավունք տալ։ Ավելին, ԵԺԿ վերնախավից անձամբ ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունտին են հարցրել, և նա կտրականապես հերքել է՝ ասելով, որ իրենք երբեք Փոստանջյանին չէին տա հարց տալու իրավունքը, այն էլ՝ իր երկրի նախագահին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Չի բացառվում, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցով զբաղվում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա փորձում է համոզել խնամի Ծառուկյանին՝ հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից։ Բանն այն է, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է՝ Արսեն Աբրահամյանը, և եթե քաղաքական որոշում լինի՝ ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատելու, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանը խստիվ զգուշացվել է, որ որևէ մեկը որևէ բան «չի բաժանելու»։
Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի էր ենթարկել հարևանի երեխային։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է մարզում, հանդիպել տեղի իշխանությունների հետ, սակայն թեկնածուի հարցը դեռ բաց է։ Ի վերջո, ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկ հայտնելո՞ւ է՝ փորձեցինք ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից։ «Ոչ, չի հայտնելու»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
18 հազար դրամ գործազրկության նպաստների վերացման ֆոնի վրա պետական բարձրագույն բյուրոկրատիայի աշխատավարձի բարձրացումը իսկապես արտառոց քայլ է։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է ուզում գործազուրկներից խլել այդ՝ թեկուզև չնչին, նպաստը։ Գուցե կան պատճառներ, որոնց մասին բարձրաձայն չի՞ ասվում։ Օրինակ՝ ինչ-որ գաղտնի ծրագիր կա՝ մոտակա ամիսներին աշխատատեղերի «բում» ապահովելու։
Կառավարության և Ազգային ժողովի այդ անխոհեմ և անտրամաբանական քայլը սեփական աշխատավարձի բարձրացման հետ զուգորդելը վկայում է տարրական քաղաքական հոտառության բացակայության կամ գուցե իսկապես ցինիզմի մասին։ Մինչդեռ աշխատավարձերի բարձրացման խնդիրն իսկապես գոյություն ունի, և եթե նպատակ չդնենք մեր քաղաքացիների մեծամասնությանը հաճոյանալու և բուռն ծափահարությունների արժանանալու, ապա առաջարկում եմ մտածել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Արդեն 5 օր է անցել այն դեպքից, երբ լրատվամիջոցները հրապարակեցինտեղեկություն, որ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հայհոյել են: Սակայն, մինչ օրս հայրենի իրավապահ համակարգի որևէ ներկայացուցիչ ընթացք չի տվել այդ խայտառակ խուլիգանությանը:
Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին, երբ Ազգային անվտանգության խորհրդի անդամները գնացել, էին Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյանին դիմավորելու, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, տեսնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, «աքլորացել էր» և բարձրաձայն՝ ի տես բոլորի, ասել. «Ի՞նչ Է ուզածդ, ի՞նչ սրտովդ չի: Ես ընտրվել եմ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, դուրդ չի գալիս»: Ի պատասխան՝ Ծառուկյանը հայտարարել Էր. «Դու չես ընտրվել, մենք այդ հարցը դեռ պետք Է որոշենք, դու քեզ ու քեզ նիստ ես արել»: Այս խոսքերին հետևել Էր Ա. Բաղդասարյանի հայհոյանքը. «Լավ եմ արել, ես քո…»: Գ. Ծառուկյանն Էլ խոսքերը վերադարձրել Էր՝ «մի քանի հարկերով» «նախշելով» Ա. Բաղդասարյանի ազգուտակին… Այս փոխադարձ հայհոյանքների տարափը տևել Էր մի քանի րոպե, ու երբ հայհոյանքների հանդգնությունից զայրացած Գ. Ծառուկյանը փորձել Էր անցնել բռունցքներին, ճիշտ պահին հայտնվել Էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու կանգնել վիճաբանող կողմերի միջև՝ հորդորելով հանգստանալ: Այդ պահին Ա. Բաղդասարյանը Վլ. Գասպարյանի թիկունքից Գ. Ծառուկյանին ասել Էր. «Դու առաջվա առյուծը չես, վաղուց կատու ես դարձել», իսկ Գ. Ծառուկյանը նրա այս հայտարարությանը պատասխանել Էր միայն կնոջ, մոր, ընտանիքի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակում լեզվակռվի են բռնվել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ՝ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը։
Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանց հայտնի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմավորման կարգի փոփոխությունը, որի արդյունքում՝ «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽԽՎ-ում իր ունեցած տեղից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը կատարել է մի փոփոխություն, որի նպատակը եղել է Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելը։ Զ. Փոստանջյանին զայրացրել է այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որևէ դիրքորոշում չի արտահայտել այդ առնչությամբ, և, որ Հովիկ Աբրահամյանի որոշումը չի որակել՝ որպես ընդդիմության նկատմամբ խտրականության դրսևորում։
«Այ Լյովիկ, էլի թռար։ Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,– մոտավորապես այսպես է ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ խոսել «Ժառանգություն» խմբակցության նորընծա ղեկավար Զ. Փոստանջյանը։ Լևոն Զուրաբյանը բովանդակային բանավեճի մեջ չի մտել Փոստանջյանի հետ՝ ասելով, որ ինքը «Լյովիկ չէ, այլ Լևոն Զուրաբյան» և խորհուրդ է տվել, որ Փոստանջյանն իրեն կոռեկտ պահի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:
Արա Աբրահամյանին մոտ կանգնած «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ «ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տիկնոջ և որդու՝ Կարինի հետ նախագահական ընտրություններին հյուրընկալվել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Բարվիխայում, Պուտինի «դաչայի» հարևանությամբ գտնվող տանը, մի քանի հրաշալի օր անցկացրել Մոսկվայում, Հայաստան էր վերադարձել գրպանը ոչ դատարկ. Արա Աբրահամյանը «քյորփին քաղաք» ճամփելուց, «թշերը պաչելուց» առաջ բավականին կլորիկ գումար էր դրել նրա գրպանը, վերջերս կրկին՝ մի քանի անգամ փորձել է հյուրընկալվել Արայի տանը և դեժավյու ապրել, որովհետև չի կարողանում հոգալ կուսակցության ծախսերը, նույն պատճառով էլ փակվում է ՌԱՀԿ-ն, սակայն Արա Աբրահամյանը մերժել է:
Թերթի աղբյուրը դա բացատրում է այսպես. «Պուտինի խորհրդական, նրա վստահված անձ Ա. Աբրահամյանը չի կարող ամերիկյան խաղեր տվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգնել»:
Վրաստան այցելած Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հարևան երկրի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախ դրվատեց Իվանիշվիլիին՝ իր պաշտոնից հրաժարական տալու պատրաստակամության համար, և հետո խոսեց այն մասին, որ եվրոպական հասարակության մեջ վրեժխնդրության համար չպիտի տեղ լինի, իսկ ընդդիմությունը դեմոկրատական պետական համակարգի անհրաժեշտ մասն է։ Ձևակերպումը բավականին դիվանագիտական է, սակայն իմաստը, որքան հասկանում եմ, հետևյալն է. նորմալ երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը իրար պարբերաբար փոխարինում են՝ պետության տեսանկյունից դրանք անտոգոնիստ չեն՝ հավասարապես ներկայացնում են քաղաքական համակարգը։ Իշխանափոխությունից հետո նա, ով եկել է իշխանության, չպիտի վրեժ լուծի նրանից, ով իշխանությունից հեռացել է։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան եկող կիրակի, պետք չէ «բռնել» Սաակաշվիլիին և նրա մերձավոր շրջապատին (այդպիսի լուրեր են պտտվում)։ Սա է, հավանաբար, ակնարկում Սիկորսկին։ Իմ կարծիքով՝ Վրաստանի հետագա բարեհաջող զարգացման գրավականներից մեկն այն է, որ Սաակաշվիլին չհետապնդվի և հնարավորություն ունենա գործունեություն ծավալել որպես ընդդիմադիր գործիչ (եթե ցանկանա, իհարկե)։
Անկախ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել մի անգամ՝ 1998-ի փետրվարին։ Այդ պահին դաշնակցականները, որոնք մինչ այդ հետապնդվում էին, վառվում էին վրեժխնդրության ցանկությունից «նախորդ հանցավոր ռեժիմի» հանդեպ, նույն զգացմունքները, ոչ այդքան վառ արտահայտված, ունեին ԱԻՄ-ն ու ԱԺՄ-ն։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես վրեժ լուծելու խնդիր ուներ. Տեր–Պետրոսյանը և նրա մերձավոր շրջապատը իրենից բարձր պաշտոններ են ունեցել, գուցե երբեմն Քոչարյանին թարս են նայել կամ թթու խոսք են ասել։ Նրա խառնվածքն ունեցող մարդու համար դա բավարար հիմք է վրեժխնդրության համար։ Եվ ահա 98-ի փետրվարից սկսվել էին քարոզչական հիստերիան, վհուկների որսը, «ժողովրդի արյունը ծծողներին» ոչնչացնելու կոչերը և այլն։ Այդ մթնոլորտը տրամաբանորեն հանգեցրեց հոկտեմբերի 27-ին, որի 14 տարին նույնպես լրանում է այս կիրակի։ Հուսանք, որ թե՛ մենք և թե՛ մեր հարևանները կկարողանան խուսափել այդ «վրեժխնդրական մթնոլորտից»։
Որտեղից է հրահրվում այդ մթնոլորտը՝ դժվարանում եմ ասել։ Ոմանք կարծում են՝ դրսից։ Իսկ ես ավելի հակված եմ մտածելու՝ ներսից, ամեն մեկիս ներսից։ Հենց այնտեղ՝ «ներսում» է նստած այդ բացիլը։ Կամ ինչպես կասեր պոետը՝ Կենտրոնաուղեղասարդը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.