23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը։ Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը՝ փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետևաբար նախագահ Տեր-Պետրոսյանի՝ իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետևանքներ կունենան մեր երկրի համար։ Մոտավորապես նույն ժամանակներում լուսահոգի Տիգրան Հայրապետյանը հոդված էր գրել, որը կոչվում էր «Նախագահական ցուգցվանգ», որտեղ ապացուցվում էր, որ նույն առաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, և ամեն մի քայլ բերելու է իրավիճակի վատթարացման։
Ուզում եմ ասել՝ թե փաստարկները, թե ձևակերպումները 21,5 տարում չեն փոխվել, և դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբևէ երանելի, անվտանգ վիճակում չի եղել և տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան և կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը։ Ընդդիմությունը մշտապես ասել և ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, և միակ ելքը նախագահի հրաժարականն է։ Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, և երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, և կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը։
Ես այդ 21,5 տարիների ընթացքում միշտ այդ պահանջներին դեմ էի, բայց ոչ այն պատճառով, որ մեր երեք նախագահներն անթերի են և մշտապես, բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ են ընդունել։ ճիշտ հակառակը՝ երեքն էլ կոպիտ սխալներ են գործել։ Թերևս դրական առումով կառանձնացնեի առաջին նախագահին, որը մինչև 1994 թվականի մայիսը երկիրը տարավ շատ նեղ և միակ հնարավոր «միջանցքով»։ Բայց ահա զինադադարից հետո, երբ եկավ պետական շինարարության ժամանակը, նա գնաց ուժային, «սապոգային» ճանապարհով՝ հիմք դնելով այսօրվա արատավոր համակարգին։
Ես հրաժարականներին դեմ եմ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ անարդարության, կոռուպցիայի, թալանի համակարգը, որը եղել է և կա Հայաստանում, պայմանավորված չէ նախագահի անձով։ Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն և իշխանություն։ Ընդդիմադիրները մոլորության մեջ են, երբ կարծում են, որ Բաղրամյան 26-ը «գրավելով»՝ նրանք կփոխեն իրավիճակը։ Իսկ արտաքին հարվածների ուժգնությունը ուղիղ արտացոլումն է պետական համակարգի թուլության։
Երկրորդ պատճառն ավելի պրագմատիկ է՝ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա։ Այդ պահանջը միայն վնաս է բերում ընդդիմությանը, որովհետև նույն շախմատային լեզվով ասած՝ տեմպի կորուստ է, երբ դու առաջ ես քշում քո ֆիգուրը, հակառակորդը հակաքայլ է ձեռնարկում, և դու ստիպված ես այդ ֆիգուրը նույն տեղը դնել։ Քո դիրքը մնում է նույնը, իսկ մրցակցիդ դիրքը լավանում է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին։ Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի։ Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին։
«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ ևս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ես որտեղի՞ց իմանամ էտի։ Ինքը ինձ մոտ աշխատում ա, շատ լավ էլ երիտասարդ տղա ա, շատ լավ էլ աշխատում ա»,– «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը։ Խոսքը համայնքապետարանի առևտրի և սպասարկումների բաժինը ղեկավարող Վարդան Զաքարյանի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի 22-ամյա որդու մասին է, որ արդեն մեկ ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին։ Մեր տարակուսանքին՝ այդքան երիտասարդ, անփորձ ու ընդամենը մեկ ամիս աշխատելով ինչպե՚՚ս կարող է լավ աշխատել, Արմեն Ուլիխանյանը շտապեց համոզել, որ այդպես էլ կա. «Նորմալ աշխատում ա, ի՞նչ կապ ունի՝ ում որդին ա։ Ինձ պետք ա մարդն աշխատի։ Շատ ակտիվ, շատ լավ, բանիմաց տղա ա»։ Պարզվեց, որ Վարդան Զաքարյանն Ուլիխանյանի «աչքի առաջ ա մեծացել», քանի որ Զաքարյանների ընտանիքն այդ համայնքում է ապրել։ Ընտանիքի մոր՝ Գայանե Սողոմոնյանի հետ էլ Ուլիխանյանը ծանոթ է դեռ նրա՝ դպրոցի տնօրեն եղած ժամանակներից, Իշխան Զաքարյանի հետ՝ Աժ պատգամավոր եղած ժամանակներից, ու իմանալով, որ Վարդանն աշխատասեր տղա է՝ վերցրել է աշխատանքի. «Բացարձակ էստեղ ծնողները կապ չունեն»։
Մեր տեղեկությունները, որ առաջիկայում հենց Վարդան Զաքարյանն էլ զբաղեցնելու է Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի պաշտոնը, Ուլիխանյանը չմեկնաբանեց։ Ասաց, որ ինքն իր տեղում հիմա աշխատում է, ի՞նչ ասի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա է լինելու Իշխան Զաքարյանի փոխհատուցումը ՎՊ նախագահի պաշտոնից նրա պաշտոնանկության։ Ասում են նաև, որ պաշտոնանկությունից հետո Իշխան Զաքարյանը կստանձնի որդու՝ Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի խորհրդականի դերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Հայաստանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները։ Այցի կազմակերպմամբ զբաղված չինովնիկները «Հժ»–ին հայտնել են, որ Պուտինին ՀՀ-ում սպասում են դեկտեմբերի սկզբին։
Պուտինի ՀՀ կատարելիք բազմաչարչար այցի մասին խոսվում է արդեն մեկ տարի շարունակ։
Այս ընթացքում այցի տարբեր ժամկետներ են նշվել, այդ թվում նաև ՌԴ ներկայացուցիչների կողմից, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի հնչել։ Հաշվի առնելով Մաքսային միության և Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շուրջ ընթացող գործընթացները՝ Պուտինի այցի մասին մինչև վերջին պահն էլ պաշտոնական հայտարարություն չի լինի, այն պարզ պատճառով, որ այցն այս անգամ էլ վերջին պահին կարող է չեղյալ հայտարարվել՝ կախված առաջիկա զարգացումներից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Չնայած մամուլի պնդումներին, թե Սերժ Սարգսյանը որոշել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, այս օրերին ՎՊ նախագահի թեկնածուի շուրջ լարված բանակցություններ են ընթանում:
Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է Իշխան Զաքարյանն ԱԺ ժուչոկներից հեռու, խորհրդարանի այգում երկար ու ծանր բանակցում ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ (հիշեցնենք. ՎՊ գրասենյակը գտնվում է ԱԺ տարածքում): Ի դեպ, նմանատիպ բանակցություններ ընթանում էին նաև այս հունիսին ՎՊ նախորդ տարվա սկանդալային հաշվետվությունն Աժ-ում ներկայացնելու օրերին և ակնհայտ էր, որ Ի. Զաքարյանն իր ասելիքը մանրամասնորեն ճշտում է նախագահականի հետ:
Թերթի տեղեկություններով, Զաքարյանն իր վերանշանակվելու մասին մամուլի հրապարակումներից անհանգստացած է և ուզում է հավելյալ երաշխիքներ ստանալ, որ դրանք զգոնությունը թուլացնելու համար չեն: Այս թեմայով նա դեռ խոսակցություն չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ, և վերջինս նրան կընդունի, թերևս, նոյեմբերի 5-ին, երբ կլրանա Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ 2014 թվականին պետական բյուջեն կապահովի առանց հարկային վարչարարության խստացման:
Հանրությունը կրկին զարմացած է վարչապետի հերթական անպատասխանատու հայտարարությունից: Բոլորին է հայտնի, որ իշխանության հովանավորությունը վայելող օլիգարխների եկամուտների 30-40 %-ը ստվերային է և հարկային դաշտից դուրս: Ուստի դադարեցնել պայքարն այդ երևույթի դեմ նշանակում է հովանավորել օլիգարխներին և իշխանավորներին, որոնք թաքցնելով իրենց իրական եկամուտները, խուսափում են հարկերից:
Հայաստանում ոչ ոք չի հաշվում, թե ինչ թիվ է կազմում գազալցակայանների աշխատակիցների 300-500 դրամ թեյավճարները (որոնք պարզ չէ, թե ուր են գնում), մեր մեծահարուստների սպասարկողների և չգրանցված աշխատողների եկամուտները:
Չկան իշխանավորներ, որոնք չունենան չգրանցված թիկնապահներ կամ տնային ծառայողներ: Նրանք գրանցված աշխատողներ չեն, և նրանց համար համապատասխան հարկեր չեն մուծվում պետությանը:
Բոլորին է հայտնի նաև, որ խոշոր բիզնես վարողներն իրենց աշխատակիցների մեծ մասին չեն գրանցում՝ սոցիալական հարկեր չվճարելու համար: Այդ մասին գիտեն բոլորը, թերևս, բացի իշխանություններից:
Երևի դա նրանից է, որ պետական իշխանությունն ու օլիգարխիան սերտաճած են և գործում են միմյանց շահերի ոլորտում, ուստի նաև ամեն ինչ անում են, որ չվնասեն մեկմեկու:
Եվ եթե պարոն վարչապետը ցանկանում է գտնել 2014 թվականի 110 միլիարդ բյուջետային դիֆիցիտը, նա կարող է պարզապես հարկային դաշտ բերել վերոնշյալ տնտեսական ստվերը: Հավատացնում եմ, որ այդ դեպքում բյուջեն կլցվի մոտավորապես 200 միլիարդ դրամով: Իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանավորի քաջություն և մի փոքր սրտացավություն սեփական երկրի հանդեպ:
Արա Հարությունյան
Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել:
Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկնածուին: Որոշ տեղեկություններով՝ Արգամիչը «տակից» ուզում Է, որ Արարատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժեղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը: Արգամիչի եղբոր որդին մարզի ոստիկանապետն է, եղբայր Ջոնիկի խնամին՝ Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պետը: Հովիկ Աբրահամյանը և մարզպետը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի: Ընտրություններին ուշի-ուշով հետևող Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում՝ իրավիճակն «զգալու» համար: Պայքարն այնքան անզիջում Է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին «հարելու մեղադրանքով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» -ի այսօրվա համարում:
Հայկական քաղաքական մտքի գլխավոր հակասությունը հենց դա է՝ օտարամոլ ռոմանտիզմ և ազգային պրագմատիզմ։ Այդ երկու ընդգծված բևեռներում էլ կարող են լինել ազնիվ, անկաշառ և հակառակը՝ խիստ շահամոլ, անպարկեշտ մարդիկ, կարող են լինել ավելի կամ պակաս խելացի և կրթված գործիչներ։ Սա աշխարհայացքի խնդիր է, և պատմությունը ցույց է տալիս՝ երբ հանգուցային կետերում մենք հակվում ենք պրագմատիզմին, այդ ժամանակ ենք հաջողություններ ունենում։
Ինձ համար այդ պրագմատիկ մտածողության կրողներ են, օրինակ, պատմաբան Լեոն, մեր մեծագույն գրող Հովհաննես Թումանյանը։ Վստահաբար, այդպես մտածողներ եղել էին նաև նրանցից առաջ, և պատմաբանները կարող են նման օրինակներ բերել։ Նորագույն ժամանակներում պրագմատիզմի լավագույն օրինակներ են տվել Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր ընդհանրության մեջ։ Ուրիշ հարց, որ ներկայիս ՀԱԿ-ը, իմ կարծիքով, շեղվել է այդ սկզբունքներից։
Բայց կարևորն այն է, որ մտածողության այս «դպրոցն» իր հետևորդներն ունի, որովհետև այսօր նույնպես հանգուցային կետ է։ Եվ ահա Հովհաննես Իգիթյանը՝ այն գործիչներից մեկը, որը ձգտում է վերականգնել ՀՀՇ-ն որպես քաղաքական կառույց, տվել է գրեթե նույն հարցը. «Թող ցույց տան Պուտինի տված այն երաշխիքը, որով Ղարաբաղը ստացավ անվտանգության երաշխիք»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թող ոչ մեկ երազախաբ չլինի: Ռուսաստանի նպատակը Հայաստանին Եվրասիական Մաքսային միություն մտցնելն ու իր համար բեռ դարձնելը չէ /ստիպված կլինի իր քաղաքացիների հաշվին նաև կերակրել օրավուր ավելի սովող ևս մեկ երկրի, որն իր համար ընդամենը պոլիգոն է/: Ռուսաստանի նպատակը թույլ չտալն է, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից, մարգինալացումից և նախաձեռնում է մի պրոցես, որը իբր միտված է Հայաստանի անդամակցությունը պատրաստելով, սակայն իրականում ժամանակ է ձգում, որպեսզի Հայաստանը չթեքվի դեպի ԵՄ ու հետաքրքիր չլինի նրա համար` իբրև անկախ և ինքնիշխան սուբյեկտ:
Այնպես որ, մի կողմից լավ է, որ այս ամենը անպտուղ խաղ է լինելու, բայց վատ է, որ Հայաստանը տեղում դոփելու է` ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու առաջ չի գնալու թեկուզ դժվարությամբ»:
Համացանցում տեսանյութ և լուսանկար են տարածվել, որոնցում հոկտեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, կարծեք թե, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ննջել է:
Այդ փաստին է անդրադարձել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, որը Թվիթերի իր էջում գրել է.
«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»:
Դիտել 2.10 րոպեից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.