23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՀՀ վարչապետացուների ցանկը երեկ գնալով փոքրանում էր։ Հավանական թեկնածուների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հերքում էին տվյալ անձի նշանակման հնարավորությունը։ Եվ միայն տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը։
Երեկ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ ապագա վարչապետի թեկնածությունը։ Ենթադրվում է, սակայն, Սարգսյանը որոշումն արդեն ունի և մնում է այն հրապարակի, ինչը պետք է անի մինչև ապրիլի 14-ը։
Մինչ ՀՀ ապագա վարչապետի անունը կհրապարակվի, թերևս բոլորի մոտ անպատասխան է մնում հարցը՝ ինչու հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը։
Ըստ հավաստի տեղեկությունների՝ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է նախօրեին՝ ժամը 17-18-ի սահմաններում։ Մինչ այդ նա աշխատանքային հանդիպումներ է նշանակելիս եղել առաջիկա օրերի համար։ Նույն աղբյուրները հայտնում են, որ նախօրեի նիստից առաջ Տիգրան Սարգսյանին ինչ-որ բան են ասել, բայց ոչ հստակ ու թերևս դրանով էր պայմանավորված նիստի ընթացքում նրա նյարդային հայտնի պոռթկումը կառավարության աշխատանքների ոչ լիարժեք ներկայացման համար։
Մեր աղբյուրները հայտնում են, որ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս վերջին պահին են իմացել նորությունը՝ սկսած ԱԺ նախագահից, վերջացրած նախարարներով ու մյուսներով։
Եվ ուրեմն ինչն էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը։ Քաղաքական դաշտի մի ստվար հատված պնդում է, թե հրաժարականը պայմանավորված էր «Կուտակային կենսաթոշակների մասին» հակասահմանադրական օրենքի, ՍԴ որոշման և կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ Տիգրան Սարգսյանի հնամենի կապերով, ինչը նոր է բացահայտվել։ Սկանդալային այս պատմությունը, ըստ նույն աղբյուրների, վերջին կաթիլն է եղել օֆշորային սկանդալի, «Նաիրիտի» թալանի, ատկատների և աղմկահարույց այլ պատմությունների մեջ։
ԱԺ ոչ իշխանական քառյակն էլ պնդում է, որ վարչապետի հրաժարականը կապված էր ապրիլի 28-ի ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի հետ։ Քաղաքական գործիչների մի հատվածն էլ վստահ է, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը Կրեմլի պարտադրանքն էր։
Հայկական ժամանակ
Երբ օլիգարխները, պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաները խնդիրներ էին ունենում, նրանք, ի՞նչ է, վարչապետի՞ն էին դիմում։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար վարչապետը նրանց համար հեղինակություն չէր, «հարց լուծող» չէր։ Վստահ եմ, որ նրանք Տիգրան Սարգսյանի հետ սաունա չէին գնում և «դուբայներում» ժամանակ չէին անցկացնում։ Մի խոսքով՝ ընկերություն չէին անում՝ ենթագիտակցաբար «դասակարգային թշնամի» զգալով։ Իհարկե, հակված չեմ նաև իդեալականացնելու Տիգրան Սարգսյանին և ենթադրում եմ, որ նա «իր ձեռից եկած» չարաշահումները կատարել է։ Խոսքն այստեղ «միասնական թիմի» զգացողության մասին է։
Եվ ահա ես մտածում եմ՝ գուցե վարչապետի հրաժարականի պատճառը ոչ թե նրա դեմ «ոչ իշխանականների» տևական պայքարն էր, ոչ թե «Դեմ եմ»-ը և կուտակայինի տապալումը, ոչ թե Կրեմլի հրահանգը (չգիտեմ, թե որքանով է Կրեմլին հետաքրքրում, թե ով է Հայաստանում վարչապետ աշխատում), այլ պարզապես Տիգրան Սարգսյանի գիտակցումը, որ բացի նախագահից՝ նրան ոչ ոք չի աջակցում: Եվ նախագահն էլ վերջին ժամանակներս այն չափով չի աջակցում, որքան վարչապետը կցանկանար։
Այդ «թիմային» հանգամանքն էլ, երևի, պետք է հաշվի առնվի՝ հետագայում վարչապետներ նշանակելու պարագայում։ Չնայած ես չէի ցանկանա, որ Հայաստանի վարչապետը ներդաշնակ լիներ Մանվելի, Սեյրանի, Շմայսի կամ Թոխմախի Մհերի հետ:
Առավոտ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով վարչապետի հրաժարականի կապակցությամբ երեկ ԱԺ-ում հանդիպեց Հովիկ Աբրահամյանին, իսկ ավելի ուշ Բաղրամյան 26-ում՝ նախագահ Սերժ Սարգսյանին, «Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, հարցազրույց է տվել որում անդրադարձել է կառավարության հրաժարականին, նա, մասնավորապես նշել է, որ երբեք խնդիր չի դրել հաղթել կոնկրետ մարդու, առավել ևս՝ Տիգրան Սարգսյանին, և երբեք էլ որևէ հարց չի անձնավորել:
Հարցին՝ որ՞ն է ստեղծված պայմաններում ԲՀԿ-ի դերակատարումը, նա պատասխանել է. «Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձևավորվել, և արդեն բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ է, իմ թվարկած խնդիրները լուծվե՞լ են. իհարկե՝ ոչ: Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը: Եվ ես ձեռնպահ կմնամ ավելին մանրամասնելուց:
Այս պայմաններում ես կարևորում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումները և ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: Կյանքը ցույց տվեց, որ անկախ բոլոր չարախոսների և կեղծ քաղաքագետների կանխագուշակումներից` քառյակի ֆորմատը կենսունակ է, և այստեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, կայացնել հավասարակշռված և հաշվարկված որոշումներ, և ամենակարևորը` հասկանալի և բաց լինել ժողովրդի համար:
Հայկական ժամանակ
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ
–Վարչապետի հրաժարականն անակնկա՞լ էր ձեզ համար, քանի որ միշտ ասում էիք, որ ՀՀԿ–ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա։
–Մենք վարչապետի հարց երբևէ չենք քննարկել։ Եղել է վարչապետի հրաժարականի դիմում, որը չի քննարկվել։ Որոշումն ինքնուրույն է եղել՝ իր վերլուծությունների հետևանքով։ Եվ միշտ պետք է մտածեք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է։ Կարծում եմ՝ այս վեց տարիներին աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, և բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետևանքն է։
–Այսինքն, սա Սերժ Սարգսյանի որոշո՞ւմը չէր։
–Պարզ չասացի՞, որ վարչապետի որոշումն է։
–Այսինքն, Սերժ Սարգսյանի համա՞ր էլ էր անակնկալ, երբ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին։
–Ո՛չ, «այսինքն» չկա՛։ Դուք մեկ անգամ էլ մեր հրատարակումը նայեք… և մի մտածեք՝ ես էն գործիչն եմ, որին կարելի է քերել, մի բան հանել։
–Նոր վարչապետն անպայման ՀՀԿ–ի՞ց պետք է լինի։
–Կարծում եմ, որ դա ավելի տրամաբանական է, բայց, ըստ մեր մշտական գործելակերպի, ոչ թե մտածել ենք, որ պարտադիր պիտի հանրապետական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ այդ ռազմավարությունն իրականացնող թեկնածուի խնդիր է լուծվել։
–Չե՞ք կարծում, որ Տիգրան Սարգսյանը նաև քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի իր «մութ գործերի» համար։
–Կարծում եմ, որ մարդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ դա դատապարտման ենթակա է։ Մենք այդ տեսակետը չենք կիսում։
–Ուզում եք ասել, որ Տիգրան Սարգսյանը դրակա՞ն ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։
–Իհա՛րկե։ Պարզապես, իմ անձնական կարծիքով, հրաժարականի պատճառն այն էր, որ արդեն վեց տարի աշխատել է, և, տրամաբանորեն, բարեկիրթ քաղաքական ձև է. չի ցանկացել շարունակել աշխատանքը, իր հոժար կամքով հրաժարականի դիմում է գրել։
–Հնարավո՞ր է, որ մի օր էլ դուք ձեր «հոժար կամքով» դիմում գրեք, քանի որ երկար տարիներ խմբակցության ղեկավար եք։
–Վարչապետը քաղաքական պաշտոն է, իսկ ես պաշտոն չունեմ։ Առավել ևս՝ քանի այդ տրամաբանության մարդիկ կան, ես մինչև վերջ պիտի մնամ, որպեսզի, վերջին հաշվով, էդ անպատշաճ երևույթները հասարակության միջից վերանան։
–Իսկ Սերժ Սարգսյանն այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ հրաժարական չի տալիս։
–Եթե լավ դաստիարակություն ունենայիք, էն մարդը, որը կարողացել է անկախության գլխավոր դերակատարներից մեկը լինել, այդպես բամբասային հարցեր չէիր տա։
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո, ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Թե ինչ է քննարկվել այդ հանդիպմանը, armlur.am լրատվականը փորձել է պարզել Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանից: Վերջինս, սակայն, ասել է. «Առանց մեկնաբանությունների»:
Նշենք, որ այսօր՝ ժամը 15.00-ին, Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին հրավիրել է «կանյաչնի»:
Նախագահը հարմար է գտել, որ նոր վարչապետ լինի. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Վարչապետները հո հավիտենական չե՞ն լինում, վեց տարի կառավարել է, երևի թե նախագահը հարմար է գտել, որ նոր վարչապետ լինի: Իհարկե, ճիշտ է, նախագահի բոլոր քայլերն էլ ճիշտ են»,-նշել է նա:
Այն դիտարկմանը, թե որոշումը ոչ թե նախագահն, այլ հենց ինքը՝ վարչապետն է կայացրել, Համլետ Հարությունյանն ասել է. «Դե, երևի նա էլ է ճիշտ որոշում ընդունել, որովհետև սխալ որոշումներ մարդ իր նկատմամբ հո չի՞ կայացնի»:
ԱԺ պատգամավորը լրագրողներին խորհուրդ է տվել վարչապետի հրաժարականի մասին հարցնել ավելի կոմպետենտ մարդկանց:
Նրա խոսքով, վարչապետի հրաժարականի մասին երեկոյան ուշ են իմացել, ինքն առայժմ հանրապետականներից մարդ չի տեսել, ոչ խմբակցության նիստ են ունեցել, ոչ խորհրդի, ուստի ավել ոչինչ չի կարող ասել:
Սակայն, ըստ Հարությունյանի, նոր վարչապետը պետք է հանրապետական կուսակցությունից մեկը լինի, որովհետև քաղաքական մեծամասնությունն ընտրություններում հաղթած կուսակցություն է:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի բացթողումներին և թերացումներին, ԱԺ պատգամավորը նշել է. «Իհարկե, ունեցել է և հաջողություններ, և անհաջողություններ, բայց բոլոր աշխատող մարդիկ՝ սկսած ձեզնից, վերջացրած վարչապետով, նախագահով, իրենց անցած ճանապարհին թույլ են տալիս նաև սխալներ»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին: Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա:
Մինչդեռ 4 օր առաջ «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել և պատրաստվում է մեկնել Հայաստանից. նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Համաշխարհային բանկի փոխնախագահ: Չցանկանալով միակողմանի ինֆորմացիա հրապարակել, զանգահարեցինք վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանին՝ ճշտելու ինֆորմացիան: Բերբերյանը կտրուկ հերքեց՝ նույնիսկ երդվելու աստիճան՝ պնդելով, որ Տ. Սարգսյանը հրաժարական չի տալու: Ավաղ, «Ժողովուրդ»-ը հավատաց Բերբերյանի երդումներին:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան ՀՀ բոլոր նախարարներին կանչել է իր՝ արդեն նախկին աշխատավայր: Հավանաբար, նա հրաժեշտ կտա գործընկերներին. մնում է սպասել Սարգսյանի հավատարիմների հրաժարականներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը լրջագույն փոփոխություններ է անելու պետական համակարգում: Այս քայլով նա, ըստ էության, «մատ արեց» «հրաշալի քառյակին»: Նրանք պայքարում էին Տիգրան Սարգսյանի դեմ և հիմա պարզ չէ, թե ում դեմ պիտի պայքարեն: Արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամարձակվե՞ն դուրս գալ հրապարակ և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել առաջնորդ Սերժ Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝հրաժարականների դիմումներ կներկայացնեն նաև մի շարք նախարարներ. ՀՀ ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Երեկ այս նախարարներից հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը:Նրանք վարչապետի դիմումից հետո ընդհատակ էին անցել:
Ժողովուրդ
Թերթն, անդրադառնալով երեկ վարչապետի հրաժարականի մասին տարածված տեղեկատվությանը, նշում է, որ գրեթե միաժամանակ սկսեցին շրջանառվել վարչապետի պաշտոնի հավակնորդների անուններ։
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը բոլորովին վերջերս թերևս առաջին թեկնածուն էր համարվում նման զրույցներում, այլևս միակ տարբերակը չէ։ Ակնհայտ է, որ այժմ վարչապետի նշանակումն ավելի հիմնավորապես է համաձայնեցվելու ռուսական իշխանության հետ:
Այս իմաստով ամենաընդունելին ՀայՌուսգազարդի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունն է։ Պակաս «անցողիկ» չէ նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Սա նրա հնարավոր վերադարձի պատեհ շանս է։
Հին անուններին երեկ ավելացել էր բոլորովին անսպասելի մի «վարչապետացու»՝ Վիվասել-ՄՏՍ-ի սեփականատեր Ռալֆ Յիրիկյանը, որը հասարակական ամենաընդունելի կերպարներից է համարվում՝ տարիներ շարունակ իրականացրած բարեգործության շնորհիվ:
Հրապարակ
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Միակ բանը, որ նա ասել է, հետևյալն է՝ «Ինձ համար դա անակնկալ չէր»:
Վարչապետի հրաժարականի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ այսպիսի դիտարկում է արել. «Սերժ Սարգսյանի վրա կա անտեսանելի ճնշում ոչ թե Հայաստանի ներսից, այլ դրսից՝ Ռուսաստանից»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.