23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադևոսյանի և Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը։ Քննարկումը տևել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:
Հրապարակ
Երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, լսելով կուսակցության ներկայացուցիչների` վարչապետի և երկրի զարգացման մասին տեսլականներն ու 7 կետերը, ուղիղ «գծով» ասել է` դեռ որոշում չունեմ վարչապետի անձի վերաբերյալ:
Իր հերթին ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է` սկզբունքորեն և ընդհանրապե՞ս ես դեմ: Ծառուկյանն ասել է, չէ` ոչ սկզբունքորեն: Ստեփան Մարգարյանը Ջավախքի հարցն է բարձրացրել, Վարդան Օսկանյանը՝ կարմիր գծերի ու արագաչափերի: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է:
Գագիկ Ծառուկյանի թիմում, մինչև ԲՀԿ պատվիրակության՝ նախագահական գնալը, համոզված են եղել, որ նախագահը հնչեցնելու է Հովիկի անունը, և կուսակցության մոտ 2 տասնյակ մարդու զգուշացրել են, որ հնարավոր է` ուշ երեկոյան հավաքվենք, աշխատեք քաղաքում լինել, սակայն այդպես էլ չեն հավաքվել: Երեկ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները խորը տագնապի մեջ էին. չի բացառվում, որ ամսի 14-ին նրա անունն այդպես էլ չհնչի՝ տեղեկացրին մեր աղբյուրները:
Հրապարակ
Ինչպես երևում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում։ Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ։ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Այս խոսքերը, թերևս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին և երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են և փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով։ Ս. Սարգսյանն ուղիղ ձևով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է։
Երեկ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց նաև բարեփոխումների նախագծի հրապարակումը, ուր նշված է, որ մեր երկիրը պետք է նախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականին (ինչը Ս. Սարգսյանի սրտով չէ). նախ՝ դրանով փորձ արվեց շեղել հասարակական ուշադրությունը իշխանության փլուզման իրավիճակից։ Բացի այդ ցույց տվեց նաև այդ մտքի հեղինակների կարճատեսությունը։ Պատմության դասագրքերից մենք լավ ենք հիշում, որ 18-20 թթ. Հայաստանում դարձյալ պառլամենտական համակարգ էր, որտեղ ամիսներով Կառավարության որոշումները չէին ընդունվում, իսկական քաոս էր։
Բացի դրանից, նախագծում առկա է նաև քաղաքական ինտրիգ. պարզվում է՝ ՍԴ նախագահն իր «հագով է կարել» սահմանադրական բարեփոխումները։ Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջև սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ»։ Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ համակարգը, եթե ոչ ՍԴ հավերժ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ու սա պետք է լինի մեր երկրի մայր օրենքը:
Ժողովուրդ
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։
Ես էլ իմ կողմից ենթադրություն անեմ. ցավոք սրտի, Հայաստանում կմնա կիսանախագահական համակարգը՝ մի քանի կոսմետիկ շտկումներով։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետև կարծում եմ, որ ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել։ Սերժ Սարգսյանն իսկապես չի առաջադրվի նախագահի պաշտոնին։ Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել արտահերթ նախագահական ընտրությունների՝ ես չգիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ. նրանք, ովքեր կարծում են ՝ եթե ՀՀ նախագահի անունը լինի ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Պողոս Նիկողոսյան, դրանից որևէ բան կփոխվի, խորը մոլորության մեջ են։
Իսկ ընդհանրապես, մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ։ Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը:
Առավոտ
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն: Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը ընդունել են հրավերը: ԲՀԿ-ից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, իսկ ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը:
Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։
Երեկ, երբ մեր թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, և հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. «Որևէ մեկը ոչինչ չի կարող ասել։ Ազգային ժողովի նախագահ կամ ընտրվում են, կամ՝ չեն ընտրվում։ Նման քննարկումներ չունենք»:
Հայկական ժամանակ
Մինչ քաղաքական շրջանակներում մղձավանջի են վերածվել նոր կառավարության և նոր ակնկալիքների հետ կապված սպասումները, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ապագա կառավարության արևի տակ տեղ գտնելու «տասովկաների» մեջ են, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ, ըստ «Հրապարակի»՝ վերջնագրային խոսք հնչեցրեց՝ ասելով. «Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության»:
Մինչդեռ թերթին հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանն արդեն հասցրել է համագործակցության համար որոշ առաջարկներ ներկայացնել Սերժ Սարգսյանին՝ մինչ Թուրքմենստան գնալը, դրանք հետևյալն են. նա առաջարկել է գործադիրը հանձնել իրենց, որն իրենք կձևավորեն առավելապես ոչ իշխանական անձերից, ներդրումներ կանեն, նոր ծրագրեր կիրականացնեն, մի խոսքով՝ երկիրը դուրս կբերեն փոսից: Ընդ որում՝ ուժային կառույցներում ևս վերադասավորումների պահանջ է ներկայացվել և ոչ իշխանական ուժերին վերահսկողության գործառույթների ընձեռում: Հատկապես շեշտվել է Վովա Գասպարյանի հարցը, որը Տիգրան Սարգսյանից հետո Ծառուկյանի և ԲՀԿ-ի թիրախային կենտրոնում է՝ մարզերը ԲՀԿ-աթափ անելու իր նկրտումների պատճառով: Առաջարկել են, որ կառավարության ղեկավար էլ իրենց «մարդուն» նշանակեն, իհարկե, Սերժ Սարգսյանի հավանությամբ, որպեսզի կարողանան վերականգնել «ավերված» տնտեսությունը:
Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ են Ծառուկյանի վերջին հանդիպումները, որոնք ժամը մեկ ցուցադրվում են նրա հեռուստաալիքով: Նա մեկ եվրոպական ինչ-որ պատվիրակություն է ընդունում, մեկ խոսում է տնտեսության մեջ ներդրումների մասին, մեկ ցուցադրվում է, թե մարդիկ ինչքան են հավատում ու գնահատում նրան: Ասենք, արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին, ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել մեր երկրում, և այդ առիթով ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածում:
Հրապարակ
Իշխանական աղբյոտները հայտնամ են. որ Ազգային ժոդովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ով երեկվա դրությամբ էլ շարանակում էր մնալ վարչապետի ամենահավանական թեկնածուն, արդեն ունի իր պատկերացրած կառավարության պատկերը։ Եվ այսպես՝ ում է տեսնում Աբրահամյանն ապագա կառավարությունում։ Սկսենք փոխվարչապետից։ Երեկ տեղեկացրել էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաների ընթացքում քննարկման առարկա դարձնել գյուատնտեսաթյան նախկին նախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետ նշանակելու հարցը։ Եթե քաղաքական համաձայնությունը կայանա, Լոքյանը կնշանակվի փոխվարչապետ։ Ավելին՝ անգամ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով այժմ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, կլքի Աժ-ն և կդառնա նախարարություններից մեկի աշխատակազմի ղեկավարը։
Թե որ նախարարությունը կմտնի փոխվարչապետի ուղղակի վերահսկողության տակ, դեռ հստակ չէ։ Մի տարբերակով դա կշարունակի մնալ Տարածքային կառավարման նախարարությունը, մեկ այլ տարբերակով էլ քննարկվում է տարածքային կառավարման նախարար նշանակել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին։ Նույն աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու դեպքում նրանց կտրվի նաև Սփյուռքի նախարարի պորտֆելը։ Թե ով կդառնա նախարարը, թերևս հստալ չէ. հնարավոր է՝ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հնարավոր է, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Արդարադատության նախարարի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը տեսնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին։ Խոսվում է, որ արդարադատության փոխնախարար էլ կարող է դառնալ ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է Աբրահամյանի հովանավորյալը։ Հովհաննիսյանն այդ նախարարությունում նախկինում աշխատել է (2003–2006թթ.)։ Ի դեպ, չի բացառվում անգամ, որ Արփինե Հովհաննիսյանն անգամ Աժ աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվի Վաչե Գաբրիելյանի փոխարեն։ Չնայած լուրեր կան, որ Դավիթ Հարությունյանը կարող է նաև Աժ նախագահ ընտրվել։
Այս պարագայում Արփինե Հովհաննիսյանը կարող է և արդարադատության նախարար դառնել:
Հայկական ժամանակ
Հայկական ժամանակ
Հովիկ Աμրահամյանը թեև մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու և այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս, երբ նրան հարցրել են՝ կուզենա՞ դառնալ ՀՀ վարչապետ, Աբրահամյանը բավականին դժգոհ պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1.5 ամսվա աշխատավարձի փող է մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները՝ ասելով. «Նման խոսակցություն որևէ մեկի հետ չի եղել ու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ժողովուրդ
Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու։ Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ևս 7 կետանոց պահանջագիր է կազմել և առաջիկայում կհրապարակի. կետերից մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է։ Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե ուրիշ ի՞նչ պայմաններ են առաջ քաշելու:
«ԲՀԿ գործողությունների հետ կապված մշտապես տեղեկություններ տրամադրվում են, ինչ կապված է այդ քննարկումների հետ, ապա ես որևէ տեղեկություն չունեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,-ասել է Ի. Տոնոյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.