23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչու իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշալույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսևորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիււ. «Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն և ընդդիմություն։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը։ Մյուս պատճառը կարող է լիել իշխանության և ԲՀԿ-ի միջև կնքված ոչ հրապարակային համաձայնությունը։ Այդ համաձայնությունն ուղղված է քաղաքական դաշտն իրենցով լցնելուն և մյուսների գործունեությունը խոչընդոտելուն»:
168 ժամ
Վարչապետի փոփոխության արդյունքում ոչ միայն ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում փոփոխություն կլինի, այլև մի քանի նախարարներ ևս «հրաժեշտ կտան» իրենց պաշտոններին.
«Նշվում է, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «հրաժեշտ» կտան իրենց պաշտոններին։ Իսկ մյուս նախարարների հրաժարականի հարցն այս պահի դրությամբ դեռևս չի քննարկվում։
Ի դեպ նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան՝ փոխարինելով «սառեցված» ԲՀԿ-ական Ավետ Ադոնցին:
ժողովուրդ
Հովիկ Աբրահամյանի ընտրությունը ԲՀԿ-ի կողմից առավել ընդունելի է. այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա, ԲՀԿ-ն հիմնական թիրախ է ունեցել՝ կառավարությունը և վարչապետի անձը:
«ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել և ավելին, նա ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար և այդ առումով կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս՝ կողմերի համար ընդունելի թեկնածուի առումով»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքերով` Հովիկ Աբրահամյանի ընտրությունն ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այդ անունն էր շահարկվում:
Ալեքսանդր Արզումանյանը ողջունում է վերջերս տեղի ունեցած քառյակի հանդիպունը, նրա համոզմամբ, ամենաճիշտ ճանապարհը բանակցությունն է:
«Ժառանգության» անդամն, անդրադառնալով ՀՀ նախագահի` վերջերս արված այն հայտարարությանը, թե արգելվում է կաշառքներ վերցնել, նկատեց. «Այսինքն` փաստացի մինչև այս որևէ մեկը չէ՞ր արգելել: Տեսնենք` այս արգելանքից հետո, ինչպես կգործեն մեր նախարարները»:
Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` հասարակությունն է մեղավոր սխալ ընտրությունների համար:
«Յուրաքանչյուր իշխանություն գալիս է ինչ-որ բան «պոկելու»՝ հասարակությունը պետք է թույլ չտա: Ոչ մի նախագահ կամ վարչապետ չի ասի, որ ինքը գալիս է գողություն անելու կամ կաշառք վերցնելու: Իհարկե, պետք է գեղեցիկ խոսքեր ասեն»,-ընդգծեց բանախոսը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ակնհայտ էր` ինչ-որ պահի պետք է զոհաբերեին նրան, քանի որ նրա պաշտոնավարման տարիներին ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Սակայն նա հրաժարվեց որևէ կարծիք հայտնել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, նշելով, որ պետք է սպասել և տեսնել ինչ ծրագրեր է ներկայացնում նոր վարչապետը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին:
«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ վարչապետը և նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Աբրահամյանին և ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության Նախագահը:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին վստահության համար և խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն Նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն Նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,-ասել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իրադարձությունների զարգացնան հերթականությունը և դրանց տրամաբանական հետևանքը չափազանց պարզ են:
Սերժ Սարգսյանը վախեցավ ընդդիմադիր ուժերի միասնական գործողություններից: Որոշեց կատարել 4-ի կողմից դրված պահանջը, նշանակել նոր՝ ԲՀԿ-ի համար «ընդունելի» վարչապետ, որը, սակայն, ակնհայտորեն ունենալով 2018-ին առաջադրվելու հավակնություններ, ընդունելի չլինելով ՀՀԿ-ական տարբեր շրջանակների կողմից, լինելով բավական ատելի ժողովրդի կողմից, այդքան էլ անվտանգ թեկնածու չեր ռեժիմի համար: Բայց Սարգսյանը պատրաստ էր գնալ նման ռիսկի` բացառապես 4-ի ավելի մեծ վտանգը չեզոքացնելու նպատակով:
Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը հեռացվեց հենց Հովիկ Աբրահամյանին նշանակելու համար: Այլ կոմբինացիա մշակված չէր և չէր էլ կարող լիներ, հակառակ դեպքում (հարմար թեկնածուի առկայության պայմաններում) Տ. Սարգսյանը վաղուց արդեն փոխարինված կլիներ: Խնդիրն այն է, որ «հավատարիմները» կամ Տ.-ից առավել փչացած են և փոփոխությունը այս դեպքում իմաստ չունի, դեռ մի բան էլ կարող է հանգեցնել իրավիճակի բարդացմանը, կամ բավական խենթ չեն` նման ձախողված տնտեսական քաղաքականության և համատարած թալանի պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու համար: Հովիկ Աբրահամյանը պատկանում է առաջին խմբին, սակայն, ինչպես ասացինք, այս փոփոխությունը պետք է արդարացվեր ավելի մեծ վտանգի չեզոքացմամբ:
Բայց նպատակը չիրագործվեց, և իր իշխանությանը սպառնացող 1 վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն այժմ ունի երկուսը՝ միասնական ընդդիմություն և ատելի, թույլ, ոչ վստահելի վարչապետ:
Հ.Գ. Իսկապես հրապարակի ճնշմամբ վերջնական իշխանափոխություն իրականացնելու և ժողովրդի իշխանությունը վերականգնելու ավելի նպաստավոր պահ դժվար է պատկերացնել:
Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր ժամը 11-ից Ծաղկաձորում մեկնարկել է ոչ իշխանական չորս ուժերի «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Տեսանյութն՝ այստեղ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե չի կարող բացահայտել, թե որտեղ է տեղի ունեցել ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԺԿ ղեկավարների՝ ապրիլի 10-ի հանդիպումը: Այսուհանդերձ, թերթի տեղեկություններով, հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն արդեն որոշել է, որ նոր ձևավորվող կոալիցիա չի մտնելու, բայց նաև հստակ խոստում չի տվել, որ կմասնակցի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին: Սակայն չի բացառել նաև նման հնարավորությունը:
Ինչ վերաբերում է հանդիպմանը ՀՅԴ չմասնակցելուն, երեկ այս մասին կրկին խոսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Բնականաբար, քառյակի որևէ բաժանում տեղի չի ունեցել, ավելացել է միայն մեկ շատ գեղեցիկ լուսանկար, որը հրապարակվել է: Բայց քառյակը շարունակելու է աշխատել: Մենք պայմանավորվել ենք, որ այս քաղաքական կոնսուլտացիաներից հետո նորից հավաքվելու ենք քառյակով, ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել, մեր մոտեցումներն ինչպիսին են եղել, այսօր կամ վաղը կհանդիպենք, կխոսենք»,-ասել է նա:
Հայկական ժամանակ
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պայմանը եղել է այն, որ նա պետք է իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մտնել կոալիցիայի կազմ։ Աբրահամյանը, ըստ նույն աղբյուրների, համաձայնել է պայմանին, բայց չի կարողացել խոստման տերը լինել. ԲՀԿ նախագահը չի համաձայնել կամ նրա կուսակցության կնքահայրը թույլ չի տվել։ Պատճառն էլ, ինչպես խոսվում է և իշխանական և այլընտրանքային շրջանակներում, Ծառուկյանի կամ Ռ. Քոչարյանի 2018թ. հետ կապված ծրագրերն են, որոնց իմաստը նախ կորչում է նախօրեին հրապարակված սահմանադրական հայեցակարգով։ Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված տարբերակով ՀՀ-ում նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ է ստանում և իմաստ չունի այդ պաշտաոնի համար պայքարելը։ Դա է պատճառը, որ ԲՀԿ-ն դեմ է այդ փոփոխություններին ու նախօրեին հայտարարեց, որ կոալիցիա կմտնի, եթե հանրաքվեն անցկացվի սպասվող համապետական ընտրություններից հետո։
Հավաստի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, դեռ ժամանակ է տվել Հովիկ Աբրահամյանին, որը լրանում է կիրակի օրը։ Պայմանը չկատարելու դեպքում, ինչպես նշում են իշխանական շրջանակները, Աբրահամյանին վարչապետ նշանակելը կասկածի տակ է դրվում, և հնարավոր է, որ նրա թեկնածությունը ոչ միայն չառաջադրվի այդ պաշտոնում, այլև որոշ ժամանակ անց նա ստիպված լինի մեկ անգամ ևս հրաժարական տալ ԱԺ նախագահի պաշտոնից:
Հայկական ժամանակ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում տարօրինակ հայտարարություն է արել: Նա ասել է, որ վարչապետ նշանակելու վերջնական որոշումը սահմանադրորեն պատկանում է երկրի նախագահին։ Գործող Սահմանադրությամբ երկրի նախագահը վարչապետ նշանակելու գործում միայն ձևական դերակատարում ունի։ Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահը. «ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին»։
Սահմանադրության մեջ նշված չէ, թե նախագահը Աժ մեծամասնության ներկայացրած անձին կարող է չնշանակել վարչապետ, ինչը նշանակում է, որ այս գործում նրա դերը բացառապես ձևական է:
Հայկական ժամանակ
Երեկ սպասվում էր, որ ՀՀԿ ԳՄ նիստում կհրապարակվի նոր վարչապետի անունը, սակայն նրա անունն այդպես էլ չտրվեց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի նշանակման, ինչպես նաև 4 ոչ իշխանական ուժերի համագործակցությանն անդրադարձան ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Մկրտիչ Մինասյանի կարծիքով` երեկվա 4 ոչ իշխանական ուժերի հանդիպումը կարող է բերել ավելի լավ արդյունքների: Պատգամավորն այն համարեց բավականին քաղաքակիրթ երևույթ:
«Այն խնդիրները, որոնք բարձրացնում է ԲՀԿ-ն՝ քննարկումների ժամանակ, եթե ընդհանուր դաշտում ձևավորվեն, չի բացառվում, որ կուսակցության ներկայացուցիչներին տեսնենք մեր կառավարման համակարգում»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:
Իսկ ըստ Ազատ Արշակյանի, իսկական ընդդիմությունն այսպիսով հնարավորություն է ունենում հաջորդ իշխանական ընտրություններում առավել լավ դիրքերում լինել:
Ազատ Արշակյանի կարծիքով, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» սխալ են արել, որ չեն ընդունել նախագահի հրավերը: Նա համարում է դա սիմվոլիկ պաշտոն. «Չես ընդունում, ուրեմն մեր թխած հացն էլ պիտի չուտես»:
«Մենք բոլորս հոգնել ենք տիրող գաղջ մթնոլորտից, բայց կարծում եմ, որ սպասվող կուրսի փոփոխությամբ, ամեն բան կբարելավվի»,-հավելեց ԳԽ նախկին պատգամավորը:
Այն հարցին, թե ում են տեսնում վարչապետի պաշտոնին, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ նա վարձկան չլիներ և ունենար պատասխանատվության զգացում, չասեր`ձեռքերս, ականջներս, բերանս փակ են»:
Մկրտիչ Մինասյանն էլ կարծում է, որ վարչապետը պետք է երկրի շահը անձնական շահից բարձր դասի: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` կարևորը ոչ թե անունն է ,այլ այն վերաբերմունքը, որը պետք է լինի:
Մարիանա Պետրոսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.