29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանը պատերազմի կրակը մարմանդ պահում, որ իրեն հարմար պահի այդ մարմանդը հրդեհի վերածի, հետևաբար, դա իրենց քաղաքականության դոկտրինան է, որով առաջնորդվում է ու միջազգային հանրությանն էլ փորձում մոլորեցնել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանին «չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղերը, որոնք դեռ օկուպացված են»։
Հարցին, թե ինչի հիման վրա է Ադրբեջանն հավակնում այդ 8 գյուղերին, երբ դեռ հստակ չէ, թե ինչ քարտեզներով են կատարվելու սահմանագծման և սահմանազատման աշխատանքները՝ Աղազարյանը պատասխանեց. «Այո, սահմանային խնդիրներ մեր և Ադրբեջանի միջև կան, բայց դրանք պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացին զուգընթաց։ Հետևաբար, պետք է համարենք, որ սա հերթական քաղաքական հայտարարությունն է»։
Դիտարկմանը,թե ստացվում է՝ Արցախը վերցնելուց հետո՝ հիմա էլ Ադրբեջանն հավակնում է Հայաստանի Հանրապետության տարածքներին՝ Աղազարյանն արձագանքեց, թե այդ 2 խնդիրները տարբեր են ու դրանք չի կարելի միմյանց խառնել։ «Արցախի հարցը քաղաքակրթության խնդիրն էր, բայց այլ են՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Ինչ վերաբերում է 8 գյուղերին, ես լավ չեմ հասկանում, թե ինչ բնակավայրերի մասին է խոսքը։ Օրինակ Արծվաշենը անկլա՞վ է։ Ուզում եմ ասել, որ այդ խնդիրը սիմետրիկ է, մենք էլ ունենք Խորհրդային Հայաստանից հողեր, որոնք իրենց տարածքում են, մենք էլ հիմա ունենք հողեր, որոնք իրենցն են եղել։ Այդ խնդիրը սիմետրիկ է ու համապատասխան կերպով էլ պետք է լուծվի, ոչ թե որևէ մեկի օգտին»։
Դիտարկմանը, թե իրենք Արծվաշենի մասին չեն էլ խոսում, խոսքը փոխանակման մասին չէ, այլ միայն 8 գյուղերը հետ ստանալու՝ Աղազարյանը պատասխանեց, որ եթե չեն խոսում դա չի նշանակում, որ այդ հարցը չկա։ «Այդ հարցը մենք միայնակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ չենք կարող դնել։ Լուրջ միջազգային հարթակներ կան, որոնք իրենց պատկերացումն ունեն այդ հարցի հետ կապված։ Միակողմանի չի կարող լուծվել այդ հարցը։
Անդրադառնալով հարցին, որ առանց սահմանազատման ինչի՞ հիման վրա 2020 թ-ի պատերազմից հետո ՀՀ իշխանությունները զիջեցին, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը՝ Աղազարյանը հակադարձեց, թե ինչու ենք Կապարի ճանապարհի մասին խոսում, իսկ Ջերմուկի մասին՝ ոչ։
«Կապանի ճանապարհի այդ հատվածը Ադրբեջանի հող էր, իսկ Ջերմուկի, Սոթքի տարածքները՝ ոչ, դրանք օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ այդ 8 գյուղե՞րն էլ են իրենցը, դա՞ էլ ենք տալու. Աղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ 8 գյուղ է, թե 7 գյուղ է, թե 6 գյուղ է, բայց ես գիտեմ, որ ՀՀ սահմաններից ներս գոյություն ունեն որոշ բնակավայրեր, որոնք եղել են Խորհրդային Ադրբեջանի բնակավայրեր, և հակառակը, այսօրվա Ադրբեջանի սահմանից ներս գոյություն ունեն բնակավայրեր, որոնք Խորհրդային Հայաստանինն են եղել, հետևաբար, այդ հարցը սիմետրիկ է ու, որքան էլ Ադրբեջանը ամպագորգոռ հայտարարություններ անի՝ չի կարող այդ հարցը ոչ սիմետրի ձևով լուծել»։
«Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է»,-նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը։
«Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։
Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլևս Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները»,-գրել է Գեղամյանը։
NEWS.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, որում Բաքուն Հայաստանից պահանջում է 8 «օկուպացրած» գյուղեր, սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի մասին նրանց հայտարարությունում խոսք չկա։
«Արդյոք խաղաղության պայմանագրի շրջանակներում ՀՀ–ին Բաքվի ներկայացրած առաջարկների վերջին տարբերակում անկլավների մասին հիշատակում կա, և ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ գնահատում Ադրբեջանի այս հայտարարությունը»,- նշված է NEWS.am-ի հարցման մեջ:
Ի պատասխան, ԱԳՆ-ից արձագանքել են. «Հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն արդեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հոկտեմբերի 10-ին տրված հարցազրույցում»:
Ստորեւ ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը։
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է պարզ պատճառով, որովհետեւ 29 800 քկմ-ի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը:
Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա մի կարեւոր նրբություն, որ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ:
Երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ միայն մեկ կետի վրա: Մյուս կողմից սա շատ պարզ հարց չէ: Երբ դրվեց անկլավների հարցը, բազմաթիվ հարցեր են ծագելու: Այս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, այդ անկլավներին հասանելիության հարց կա, սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա, այդ տարածքներում զինված ուժերի ներկայության եւ չներկայության հարց կա: Անկլավ նշանակում է, որ դու ուրիշի տարածքով պետք է անցնես: Ո՞նց դու պետք է անցնես ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այս հարցը: Այս խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա: Մեկն այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք եւ խաղաղության ֆոնին այս հարցը լուծվում է: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք, որ այնքան բարդ է, որ պյմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմն գտնվողն անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ պետք է լինի պայմանագրի, հետագա վավերացման առարկա:
Մեր խնդիրն է այսօր թույլ չտալ, որ որեւէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի հրաժարվում է քննարկել, խուսափում է քննարկումից ու լուծումներից: Էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, հարցերը խճողելու, անհասկանալի դարձնելու մասին: Մենք իսկապես պետք է գնանք լուծումների եւ այդ լուծումները պետք է լինեն հիմնավոր ու թափանցիկ՝ դավադրությունների տեսությունները բացառելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում գրել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին մարդասիրական ոլորտում աջակցություն պետք է տրամադրի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», — գրել է կոնգրեսականը:
Ադրբեջանի տարբեր գործիչների հայտարարություններն անհեթեթության այն աստիճանի են հասել որ այլևս մեկնաբանությունների կամ հերքումների կարիք չունեն։
Հերթական անհեթեթության նմուշ է հնչեցրել հապճեպ ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։
Սկզբից այս կազմակերպությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքին մեղադրեց ստախոսության մեջ։ Նախարարը նոյեմբերի 4-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ այդ օրը Ադրբեջան այցի ընթացքում ինքը հանդիպել է «Հայաստանից վտարված ադրբեջանցիների հետ»։ «Համայնքը» հայտարարում է, որ իրենք չեն հանդիպել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ, և քանի որ չեն հանդիպել, ուրեմն նախարարը ստում է։ Սեփական «լեգիտիմությունը» համայնքում նրանք կասկածի տակ չեն դնում, սակայն՝ իզուր։
«Բացի այդ, Ա. Բերբոքը խախտել է միջազգային իրավունքը՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքում գտնվող վայրերի հորինված անվանումներ։ Նշենք, որ գերմանացի նախարարի կողմից օգտագործվող կեղծ անվանումները հորինվել են Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շրջանակում՝ առանց պատմական կամ իրավական հիմքերի։ Եթե գերմանացի նախարարը տեղանունների հարցում մեծ նշանակություն է տալիս պատմական ճշմարտություններին, ապա նա պետք է օգտագործեր իր այցելած վայրերի իրական, պատմական անվանումները, այդ թվում՝ Էրիվան, Քեշիշքենդ, Արազդեյեն, այլ ոչ թե այդ մտացածին անվանումները. — ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես ասում են՝ կլինիկական դեպք։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը: Նա այս մասին ասել է verelq.am-ին:
«Սահմանազատումը երկկողմանի հարց է, իսկ (սահմանազատման հարցերով հանձնաժողով-Խմբ.) համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներն են։ Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը և դերին, ապա մենք միշտ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել և տրամադրել փաստաթղթեր, ներառյալ քարտեզագրական փաստաթղթերը, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում», — ասել է նա:
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասով Օվերչուկը նշել է.«Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա աշխատանքային խումբը ֆորմալ առումով գոյություն ունի։ Վերջին անգամ հավաքվել ենք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի վերաբերյալ հիմնականում համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։ Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, ապա գիտեք, որ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Ինչպես գիտենք, Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է նաև հուշագիր Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ», — նշել է Օվերչուկը։
Լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ փոխվարչապետի՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խումբը «ֆորմալ առումով գործում է» ձևակերպումը նշանակո՞ւմ է, որ այն ֆորմալ դեռ կա, սակայն իրականում չի աշխատում, Օվերչուկը հակիրճ պատասխանել է.«Մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք»:
Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ. «Մենք համոզված ենք, որ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։ Բայց սա առանձին թեմա է:
Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ամենը կհաջողվի։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ այստեղ ամեն ինչ միայն մեկ կողմից չի կախված:
Նախարարը խոսեց նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նկատեց՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումները հրապարակային են, կլինեն նոր ուղղություններ, նոր ծրագրեր, իսկ Չինաստանի հետ Հայաստանը շահագրգռված է ուղիղ՝ չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:
Գերմանացի իրավապաշտպան, Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարթին Զոնեբորնի գրասենյակի ղեկավար և քաղաքական խորհրդական Դասթին Հոֆմանը կարծում է, որ Եվրոպական Միությունը Հայաստանին աջակցելու հսկայական պատասխանատվություն ունի։ Նա գոհունակությամբ արձանագրել է, որ Ֆրանսիան այդ առումով գործել է և Հայաստանին օգնել է պաշտպանական կարողությունները զարգացնելու հարցում ՝ հույս հայտնելով, որ Գերմանիան, որը երկար տարիներ Հարավային Կովկասում քաղաքականությունը պայմանավորել է տնտեսական շահերով, նույնպես կփոխի իր մոտեցումը։
Դասթին Հոֆմանն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
«Քանի որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, ԵՄ-ն հսկայական պատասխանատվություն ունի աջակցելու Հայաստանին։ Հաճելի է տեսնել, որ Ֆրանսիան գործեց՝ օգնելով Հայաստանին անհրաժեշտ պաշտպանական կարողություններով: Ես մեծ հույս ունեմ, որ Գերմանիան նույնպես կփոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասի հարցում։ 1915թ.-ին Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման հետևանքով կա մեծ բարոյական պատասխանատվություն՝ կանխելու հետագա էսկալացիան։ Կարևոր է նշել, որ անցյալի բոլոր ձախողումները չպետք է խանգարեն Գերմանիայի կառավարությանը փոխել իր ընթացքը: Լավ է ուշ, քան երբեք»,- ասել է նա։
Անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարելիք այցի նպատակներին՝ Հոֆմանն ասել է, որ նախկինում Գերմանիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնականում ձեռնտու էր Ադրբեջանին։ «Չնայած Ադրբեջանը հաճախակի էր կիրառում ռազմական ուժ՝ Գերմանիան խորացրել է տնտեսական հարաբերությունները Բաքվի ռեժիմի հետ։ Այժմ, երբ կա տարածաշրջանային հակամարտության վտանգ, որում կարող են ներգրավվել նաև հարևան պետությունները, ինչպիսիք են Իրանը և Թուրքիան, նման էսկալացիան ձեռնտու չէ Գերմանիային, քանի որ այն վտանգում է տարածաշրջանի կայունությունը։ Նաև Հայաստանը սկսեց հեռանալ Ռուսաստանի հետ գործընկերությունից։ Հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ներկայիս դիրքորոշումը՝ մեծ շահագրգռվածություն կա աջակցելու նման զարգացումներին»,- ասել է Հոֆմանը։
Պատասխանելով հարցին, թե Գերմանիայի արտաքին քաղաքական օրակարգում ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումները՝ Հոֆմանը պատասխանել է․
«Նախկինում Գերմանիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչ թե արժեքային էր, այլ առաջնային էին տնտեսական շահերը: Նաև, թվում է, թե կա հակամարտության դինամիկայի ըմբռնման պակաս: Տիկին Բերբոքը ամիսներ շարունակ չմեկնաբանեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և, երբ նա դա արեց, արդեն ուշ էր»,- ընդգծել է Դասթին Հոֆմանը:
Նա Գերմանիայի ԱԳ նախարարին քննադատել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե «Բաքուն և Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության»։ Հոֆմանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ նման դաժան հարձակումից հետո այդպիսի հայտարարությունը տեղին չէր։
Խոսելով ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին՝ Հոֆմանն ասել է․ «Պատժամիջոցներն անիրատեսական են, քանի որ ԵՄ-ում չկա միակարծություն այդ հարցի շուրջ։ Ադրբեջանի ագրեսիայից հետո Ժոզեպ Բորելի անունից հրապարակված դատապարտող հայտարարությունը պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրների հայտարարություն, որին խոչընդոտել է Հունգարիան։ Եթե ԵՄ-ն չկարողացավ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասկածելի է, որ պատժամիջոցների շուրջ կոնսենսուս կարող է լինել։ Սա ողբերգական է, մանավանդ, որ Եվրախորհրդարանն արդեն ամիսներ առաջ պատժամիջոցների կոչ է արել։ Հնարավոր է, որ ավելի մեծ ճնշումը կխանգարեր Ադրբեջանին ռազմական ուժի դիմել: Անպատժելիությունը խրախուսում է Բաքվին»։
Նա նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի հետ կապված ԵՄ արտաքին քաղաքականությունը ձախողվել է։ «Վերջերս ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը դա արտահայտել է անսովոր կոշտ ձևով՝ նշելով որ Եվրախորհրդարանը խորը դժգոհություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ խորհրդարանի կողմից պարբերական ահազանգերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա աղետալի հետևանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են»,- ասել է նա:
Հոֆմանը քննադատել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի հետ գազի մատակարարումներն ավելացնելու գործարքի համար այն դեպքում, երբ գաղտնիք չի եղել, որ Ադրբեջանի նախագահը հակված է ռազմական ուժ կիրառելուն։
Հոֆմանը դրական է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ «Առաքելությունը, կարծես թե, հաջողված է, քանի որ այն կարող է զսպող ազդեցություն ունենալ և հնարավորություն է տալիս հաշվետու լինել ԵՄ ղեկավարությանը:
Զենքի կիրառմամբ Ադրբեջանը փոխում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների ուղղվածությունը, ինչին փաստացի ՀՀ իշխանությունը տալիս է իր համաձայնությունը։
Ընդամենը 2-3 ամիս առաջ՝ մինչև սեպտեմբերի 19-ը, պաշտոնական Երեւանը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չէին գալիս մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Դրանց թվում հիշատակվում էր, թե որ թվականի քարտեզներով պետք տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված։ Այս անհամաձայնությունների մասին հստակ հայտարարել էր նաեւ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Փաստինֆոն» հարցեր էր ուղղել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու համար, թե արդյոք հիշատակած սկզբունքային հարցերն այսօր առկա են հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։ Մեր հարցերից որևէ մեկին ԱԳՆ-ն ուղղակի պատասխան չի տվել, փոխարենը ներկայացրել են մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից։
Այսպես՝
Հարց 1. Արդյո՞ք Ադրբեջանի հետ բանակցություններում բարձրացվում է հայրենիքից զրկված արցախցիների վերադարձի, իրենց հողում ապրելու անվտանգության երաշխիքների ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների հարցը։
Հարց 2. Միջազգային տարբեր դերակատարների առաջարկվո՞ւմ է Արցախի Հանրապետության տարածք արցախահայության հնարավոր վերադարձի հարցերը քննարկել Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունների հետ։ Նախկինում Մինսկի խմբի համանախագահները մշտապես հանդիպել են ու առաջարկները քննարկել են Արցախի իշխանությունների հետ։ Բացի այդ՝ տեսնում ենք, որ Ադրբեջան մեկնող միջազգային դերակատարները հանդիպումներ են ունենում նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական միավորի պատվիրակների հետ։
Ի պատասխան նշված 2 հարցերի՝ ԱԳՆ-ից ուղարկել են մեջբերում Նիկոլ Փաշինյանի՝ «The Wall Street Journal»-ին տրված հարցազրույցից
«Կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:
Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի: Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա: Այսինքն, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել: Առաջինը՝ ինչքանո՞վ է իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են»: Մեջբերումը՝ ԱԳՆ-ինն է։
Ակնհայտ է, որ մեր բարձրացրած հարցերը պատասխանը Փաշինյանի այս խոսքում չկա։ Քանզի մեր հարցերը հստակ էին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկվում են այն սկզբունքային հարցերը, որոնց շուրջ կար անհամաձայնություն մինչեւ սեպտեմբերի 19-ը եւ արդյոք պաշտոնական Երեւանն ուղղորդում է միջազգային դերակատարներին՝ արցախցիների վերադարձի հարցը քննարկել պաշտոնական Ստեփանակերտի հետ։ Ի վերջո, Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքն իրավասու չէ խոսել արցախցիների անունից։ Ինքը թերեւս միայն հանդես է գալիս նրանց թիկունքից հարվածելու դիրքերից։
ԱԳՆ-ին ուղարկված 3-րդ հարցն այն էր, թե «Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև կա՞ փոխադարձ ըմբռնում, թե որ թվականի քարտեզներով պետք է իրականացվի սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան»։
Ի պատասխան ԱԳՆ-ից նշել են. «ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից հայկական կողմի դիրքորոշումները բազմիցս հնչեցվել են, այն է՝ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ սկզբունքը տեղ է գտել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ. «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»:
Հատկանշական է, որ մեր հարցը վերաբերում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնությանը, ոչ թե Փաշինյանը ինչ է քննարկել կամ քննարկում միջազգային դերակատարների հետ։ Ինչ վերաբերում է՝ Ալմա-Աթայի հռչակագր վկայակոչումը որպես սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հիմք, ապա սա ուղղակի աբսուրդի ժանրից է. Նախ՝ այդ հռչակագրում որեւէ քարտեզ չկա, երկրորդ՝ բազմիցս ասվել է, որ Ադրբեջանը դրան միացել է տարիներ անց, երբ արդեն Արցախն իր կազմում բռնակցված չի եղել, քանի որ մինչ հռչակագրի ստորագրումը՝ Արցախն արդեն անկախացել էր, ընդ որում ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունից, այլ՝ Խորհրդային Ադրբեջանից։
Եվս մեկ անգամ փաստվում է, որ գործող իշխանություններն ամեն ջանք գործադրում են անգամ իրավական փաստաթղթերը մեկնաբանել հօգուտ Ադրբեջանի։ Արդյունքում՝ Ադրբեջանն ստացավ այն, ինչ այս փուլում ուզում էր ու կարող էր եւ արդեն չի էլ խոսում Խորհրդային քարտեզների մասին, քանի որ ինքը իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։ Իսկ պաշտոնական Երեւանը ուղղակի հետեւում է, թե ինչպես է Բաքուն ոչ միայն իր սահմանները բզկտում, այլ դիվանագիտորեն պարբերաբար բռնության ենթարկում։
Այս պահին Կարմիր խաչի հայտարարությունը հերքող կամ կասկածի տակ դնող տեղեկատվություն մենք չունենք, ուստի պետք է հենվենք այդ հաղորդագրության վրա և վստահենք, որ իրապես հոկտեմբերի 20-ին Կարմիր խաչը տեսակցել է նրանց, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվի կողմից առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, նրանց պահման պայմաններին՝ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ տեսակցությունից հետո, որպես կանոն, պետք է կապ հաստատվի ընտանիքի անդամների հետ, և այստեղ մասնավոր այդ հարաբերություններում տեղեկատվություն է տրամադրվում, որը հրապարակայնացման ենթակա չէ.«Ուստի, հաջորդ ճիշտ ուղին պետք է լինի ընտանիքների հետ շփումը, ովքեր կարող են հաստատել կամ հերքել Կարմիր խաչի այցելության արդյունքում քննարկումները։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ընտանիքների հետ դեռ կապ չի հաստատվել ղեկավարության մասով, իսկ ռազմագերիների մասով ընտանիքները կարողացել են զանգեր ստանալ, ինչպես նաև կարողացել են այլ մանրամասներ հաղորդել նրանց»։
Ինչ վերաբերում է Բաքվում նրանց պահման պայմաններին՝ Սահակյանը նշեց, որ կոնկրետ դեպքերով ձեռնպահ կման այս փուլում որևէ մեկնաբանություն անել.«Ուղղակի մի քանի փաստ կարող ենք արձանագրել, որ անկախ մարմինները հայ գերիներին տեսակցելու հնարավորություն չեն ունեցել, որևէ մեխանիզմ, որը կայցելեր և գոնե կիսահրապարակային նյութ կունենար, դրանք ստեղծված չեն։ Այս պահին հասանելիություն ունեն ադրբեջանական պաշտոնատար անձինք, որոնք անկախ և արդյունավետ մեխանիզմներ չեն, կամ էլ Կարմիր խաչը, որն անգամ, եթե տեսակցության ժամանակ ֆիքսի խոշտանգումը, դրա մասին չի կարող հայտնել մեզ, հանրությանը, կամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։ Դրա համար խոշտանգման կանխարգելման տեսանկյունից Կարմիր խաչը նույնպես արդյունավետ մեխանիզմ չէ։ Տեղեկատվության այս սահմանափակվածության պայմաններում հասկանալի է, որ առանց հետագա ուսումնասիրության, խոշտանգման փաստը ո՛չ կարող ենք հաստաել, ո՛չ էլ հերքել, պարզապես, քննարկման փուլում են։ Բայց նախկինում ուսումնասիրված դեպքերով կարող ենք նշել, որ դա սիստեմատիկ և համատարած բնույթ է կրել»։
Անդրադառնալով հայ ռազմագերիների առողջական խնդիրներին՝ Սահակյանը նշեց, որ դրա վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրվել է կառավարությանը, որը միջպետական գանգատ է ներկայացրել.«Այդ ինֆորմացիան հասանելի է միայն ընտանիքի անդամներին և այն հրապարակայնացման ենթակա չէ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.