29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...30 | 31 | 01 | 02 | 03 | 04 | 05 |
06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 | 31 | 01 | 02 |
03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 |
Հայաստանի իշխանությունների գործողությունները չեն վկայում աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին, դրանք ցույց են տալիս են միայն նրանց ցանկությունները։ Վեկտորի փոփոխության մասին խոսելու համար պետք են այլ ցուցիչներ, այլ ոչ թե այն կամ այն միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ դիվերսիֆիկացիայի մասին շատ է խոսվում, սակայն այս ուղղությամբ կտրուկ քայլեր չկան։
Դանդաղ քայլեր են նկատվում, որոնք միայն ցանկության մասին են վկայում, կրկնեց փորձագետը։
«Ֆրանսիական զենքի գնումը չի խոսում մի կողմի հետ հարաբերությունները կտրուկ փոխելու և մյուսի հետ հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին։
Լուրջ ցուցիչ կարող էր լինել դիվերսիֆիկացիան՝ էներգետիկ ռեսուրսների մատակարարման կամ այլ հարցերում, որոնցից մեր կախվածությունն էական է, բայց դա տեղի չի ունենում։ Իշխանությունները սպասողական ռեժիմում են՝ սկզբում կարծում էին, որ Ռուսաստանն արդեն պարտվել է և կարող են ավելի համարձակ խոսել ու քայլեր ձեռնարկել, բայց հիմա տեսնում են, որ դա այդպես չէ։ Եթե ՀԱՊԿ-ը չի գործում, ինչպես իշխանություններն են ասում, ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս դրանից»,- հարցրեց նա։
Մարտիրոսյանը կոչ արեց հաշվի առնել Հայաստանի ազգային շահերը.
«Օրինակ՝ ԵՄ անդամ դառնալու կարգախոսը, որը գրված է բազմաթիվ երկրների փաստաթղթերում, ցանկություն է, որը միշտ չէ, որ համապատասխանում է երկրի ազգային շահերին։ Բայց արդյո՞ք սա պետք է Եվրամիությանը: Իսկ ի՞նչ տեսքով։ Ամեն ինչ կախված է Բրյուսելի քաղաքական նպատակներից»,- նշել է նա։
Քաղաքագետը կասկածեց, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարությունը, որի մասին խոսում է ԵՄ-ն։
«Իսկ դրսից հայտարարությունները, թե երկիրը ժողովրդավարական է, կարող է կախված լինել նրանից, թե որքանով է այն հակառուսական: ԵՄ-ի համար եթե դիրքորոշումը հակառուսական է, ապա երկիրը ժողովրդավարական է։ Իրականում վեկտորը միշտ պետք է հիմնված լինի քո ազգային շահերի վրա։
Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ վեկտորի փոփոխությունը մեծացնում է երկրի խոցելիությունը, իսկ անցումային փուլում դա հատկապես սուր է դրսևորվում։
«Այս ռիսկը պետք է հաշվարկվի, ինչպես նաև՝ արդյոք ձեր թշնամիները կարող են օգտվել այս պահից»,- եզրափակեց նա։
Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Հայաստան «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին է խոսել Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է «տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։
«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, նաև հաշտվել փաստի հետ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։
topwar.ru կայքը գրում է, որ Հայաստանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից՝ Վրաստանի տարածքով արդեն հանրապետության տարածք է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։
Պատերազմն ավարտելուց հետո խոսում էինք բանակցությունների մասին, բանակցությունների գնալու օրակարգն ունեինք, բայց քանի որ երկու օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարումը, այսինքն՝ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվել, Մարտունու շրջանը, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի բնակավայրեր և ամբողջությամբ ենթակառուցվածքների խափանումը՝ ճանապարհների, այդ թվում, Ստեփանակերտին կապող ճանապարհների, խուճապային տրամադրություններ սկսեցին: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը:
«Սկզբնական շրջանում այդ ճանապարհներն աշխատում էին, երբ երկու օր անց ադրբեջանական կողմից նաև այդ ճանապարհները փակվեցին, խուճապային տրամադրությունները սկսեց այդտեղից: Այդ պատճառով էլ տեղեկատվական շտաբի մեր հայտարարություններից մեկոմ նշել էինք, որ այդ պահին տարհանում է իրականացվում այն բնակավայրերից, որոնք հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ կամ ադրբեջանական զորքերն արդեն մոտեցել էին այդ բնակավայրերին: Քանի որ օդանավակայանի տարածքում էլ կար տարհանված մեծ թվով հայրենակիցներ, որոնց համար նաև վրաններ էինք տեղադրում, սնունդ էինք ապահովում, նաև ռուսական խաղաղապահ զորակազմի կացարանի տարածքում էին այդ մարդիկ, այդ պատճառով առաջին հենց տարհանումը սկսեցինք հենց այնտեղից, որովհետև այդտեղ գտնվում էն այն մարդիկ, որոնք հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ»,- ասաց նա:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ այնքան Հայաստանի կամ Ադրբեջանի մեղքով է, որքան գերհզոր ուժերի տարած քաղաքականության եւ նրանց բախման հետեւանքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Ո՞ւմ համար պարզ չէ, որ այն առաջարկները, որ արվում է Եվրոպայի կողմից, ընդունելի չէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար, եւ այն առաջարկները, որ արվում են Ադրբեջանը, Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, ընդունելի չեն Հայաստանի համար: Ահա եւ ամբողջ պատասխանը»,-ասաց նա:
Հարցին՝ որո՞նք են Ռուսաստանի նկրտումները Հայաստանից, Ասլանյանը պատասխանեց. «Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Ռուսաստանի նկրտումները, ավելի շուտ դրանք եռակողմ նկրտումներ են: Ռուսաստանն ամեն գնով փորձում է այստեղից դուրս մղել եվրոպական հանրությանը, Եվրոպային, ԱՄՆ-ին՝ համարելով, որ սա իր ազդեցության գոտին է, ինքը այստեղ իրավունք ունի որչոշումներ կայացնելու: Նա մոռանում է, որ Հայաստանն ունի իր պետականությունը:
Սա շատ լուջ է, ՌԴ-ն Արեւմուտքին փորձում է դուրս մղել Ուկրաինայից, Մոլդովայից, փորձեց դուրս մղել Վրաստանից, հիմա՝ Հայաստանից: Սա դեռ ցարական Ռուսաստանից եկած հոգեբանությունն է, որ այստեղ Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, ուրիշներն իրավունքներ չունեն: Այսինքն նա հաշվի չի առնում այդ տարածքներում ապրող ժողովուրդների, պետությունների ցանկությունները:
Ռուսաստան կամ Թուրքիան մի օր մեզ հարցրե՞լ են՝ ուզո՞ւմ ենք, մենք դա, թե ոչ: Եթե ուզում են, որ մեզ համար լավ լինի, թող նախ մեզ հարցնեն, թե որն է մեզ համար լավը:
Ի՞նչ իրավունք ունի Ռուսաստանն ասել, թե մենք ինչ ձեւով ապրենք: Մեր ժողովուրդն ընտրել է լեգիտիմ իշխանություն, որը երկիրը տանում է այն վեկտորներով, որը ձեռք է տալիս ժողովրդին: Ժողովուրդը դեմ չէ այդ քաղաքականությանը: Ռուսաստանի ի՞նչ գործն է, թե մենք ում հետ ենք ուզում բարեկամություն անել»:
Հակոբ Ասլանյանը նկատեց, որ Եվրոպան բերում է ժողովրդավարություն, մարդու ազատություններ, Ռուսաստանը բերում է բռնակալություն. «Ռուսաստանն իր ներսի ժողովուրդներին ազատություն, ժողովրդավարություն չի տալիս: Բնական է, որ հայ ժողովուրդը, եւ այն ժողովուրդները, որտեղից Ռուսաստանը նանց փորձում է դուրս մղել, տեսել ու զգացել են ազատության համը: Դուք կարո՞ղ եք մեկին, որ կույր է եղել, հետո տեսել է արեւի լույսը, նորից ստիպել, որ աչքերը փակի ու նիորց կույր ձեւանա: Մեկ անգամ լույս տեսած մարդը այլեւս չի ցանկանա կոյր-կույր առաջ գնալ»,-ասաց իշխող մբակցության պատգամավորը:
Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ այս ամենը կատարվում է չնայած այն բանին, որ մենք կարծես մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։
Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա թվարկեց այդ երեք սկզբունքները՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ թվային էկվիվալենտով, Ալմա-Աթայի 1991-ի հռչակագրի վերահաստատում, որպես սահմանազատման շրջանակ, եւ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
«Մենք այս սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո։
Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։
Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թեև համարվում է ավարտված, չի հեռանում ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Հայաստանից։ Ճիշտ է, այս դիմակայության և դրա արդյունքների ըմբռնումը տեղի է ունենում տարբեր ձևերով։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«2023 թվականի նոյեմբերի 7-ին նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր է ստորագրել Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականներին Ղարաբաղի շքանշանով պարգևատրելու մասին։ Նրանց թվում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ազգային բարձրագույն գեներալների այլ ներկայացուցիչներ։ Պարտված ԼՂՀ մայրաքաղաքում, որն այժմ կոչվում է ոչ թե Ստեփանակերտ, այլ Խանքենդի, տեղի կունենա զորահանդես։ Այս իրադարձությունը կրկնակի նշանակություն կունենա։ Նախ՝ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձը։ Նույնը, որը խախտեց ստատուս քվոն, որը պահպանվում էր 26 տարի։ Եվ այն, որ կանխորոշեց 2023 թվականի ռազմաքաղաքական հաջողությունը։
Այժմ այս երկու իրադարձություններն էլ միավորվել են մեկի մեջ։ Եվ Բաքուն տոնում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Հայաստանի ներսում այլ մթնոլորտ է։ Հիասթափություն, դեպրեսիա, պարտության պատասխանատուներին գտնելու փորձեր։ Հայտնի առցանց «1or.am» հրապարակումը նյութ է տեղադրել ԼՂՀ վերջին ղեկավար Սամվել Շահրամանյանի՝ ինքնահռչակ հանրապետությունը լուծարելու որոշման վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարը, ով այդպես էլ չհասցրեց ճաշակել իշխանության պտուղները և ստիպված էր որոշում կայացնել, որը կարող էր ընդունել իր փոխարեն Ստեփանակերտի ցանկացած այլ ներկայացուցիչ, կիսվել է կատարվածի մասին իր տպավորություններով։ Այսօր Երեւանում տարածված տեսակետ կա, որ Շահրամանյանը գերազանցել է իր լիազորությունները՝ իրավունք չունենալով «Արցախի ժողովրդի անունից» ինչ-որ բան հայտարարելու։ Իրավական դետերմինիզմն ընդհանրապես չափազանց տարածված դիսկուրս է հետխորհրդային Հայաստանում։ Այնտեղ սիրում են խոսել այն մասին, որ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չէր, քանի որ պաշտոնական Բաքուն վերացրեց դրա ինքնավար կարգավիճակը, հետևաբար նախկին ԼՂԻՄ-ի տարածքի նկատմամբ՝ 1991 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին ԼՂՀ դարձած։
Սակայն, բարեբախտաբար, թե ցավոք, կոնֆլիկտները միշտ չէ, որ լուծվում են ֆորմալ նորմերին համապատասխան։ Չափազանց կարևոր է, որ ինչ-որ մեկը համաձայնի ճանաչել այդ նորմերը։«Հոկտեմբերյան մեծ հեղափոխության» տարեդարձին անտեղի չի լինի հիշել, որ Ռուսաստանում միապետության տապալումը և Ժամանակավոր կառավարության իշխանությունից հեռանալը (հեռու կամավոր լինելուց) չեն իրականցվել բոլոր ընթացակարգերին խիստ համապատասխան: Սակայն քաղաքական նպատակահարմարությունը ստիպեց շատ «բուրժուական կառավարությունների» ճանաչել ԽՍՀՄ-ը։ Երբ պրագմատիկությունն առաջին պլան է մղվում, իրավական կազիոլոգիան հետին պլան է մղվում:
Շահրամանյանի արածը պայմանավորված էր քաղաքական նպատակահարմարությամբ: Հայաստանը չկարողացավ (կամ չցանկացավ, ինչը կոնկրետ դեպքում նույնն է) պատերազմել ԼՂՀ-ի համար, իսկ Ռուսաստանը և Երևանի մյուս գործընկերները նախընտրեցին առճակատման մեջ չընկնել թյուրքական տանդեմի հետ՝ իրենց գործողությունները պատճառաբանելով այն փաստով, որ հայկական պետությունն ինքը պատշաճ ակտիվություն չցուցաբերեց։ Շարժառիթները կարող են տարբեր լինել, կարող են վստահություն ներշնչել կամ չներշնչել։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ առանց հանգամանքների այս ամբողջ համաընկնման, Շահրամանյանի «որոշումը» չէր առաջանա։ Դա ԼՂՀ-ի փլուզման հետևանք է, ոչ թե պատճառ։ Ինչպես 1991 թվականին, Բելովեժյան համաձայնագրերը միայն ԽՍՀՄ վերջին շրջանի կենտրոնախույս գործընթացների արտացոլումն էին, և ոչ թե դրանց սկիզբը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիեւը խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի մասին, որը դարձավ էթնիկ զտումների քաղաքականության մաս։
Նրա խոսքով` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո` երեք տարի շարունակ, Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան ճանապարհի ապահովումը։
«Սա նրանց ընտրությունն է։ Կարծում եմ, որ նրանք մեծ սխալ են թույլ տվել»,- ասել է նա:
2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ է արել, այն մասին թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հետո անհասկանալի գործողություններ են իրականացվել։
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ղարաբաղյան հարցում գործողությունների սցենար չի մշակել և և բաց է թողել օբյեկտիվորեն հասանելի հնարավորությունները՝ պատերազմից խուսափելու, Ղարաբաղի հատուկ կարգավիճակը որոշելու, Ադրբեջանի հետ համաձայնության գալու ոչ միայն կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, այլև Ադրբեջանի հետ նորմալ համակեցություն ապահովելու։
Հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո, երբ հայերը լքեցին Ղարաբաղը, Հայաստանը փորձում է հաշտության պայմանագիր կնքել, որն իրենց՝ հայերի կողմից կընկալվի որպես երկրորդ հանձնման ակտ։ Մենք չենք տեսնում այն ռեսուրսներն ու ուժերը, որոնք կարող են օգնել հայերին»,- նշել է Տարասովը։
Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միևնույն ժամանակ սկսեց կորցնել Ռուսաստանը՝ որպես դաշնակից և գործընկեր, կարծում է փորձագետը։
«Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ ՀԱՊԿ երկրնե՞րը հայերի փոխարեն կռվեն։ Մենք հայերին չենք հրավիրել չէ՞ կռվելու Սիրիայում կամ Ուկրաինայում։ Հայաստանը, փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնվեց հեռու Կովկասյան լեռներում՝ լիակատար մեկուսացման մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողքին։ Հայաստանի իշխանությունները նայո՞ւմ են իրենց երկրի քարտեզին։ Ինչպե՞ս են նրանք քաղաքականություն վարում:
Հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գրագետ մոտենային այս իրավիճակին և լսեին իրենց գործընկերների առաջարկությունները։ «Պուտինը բացեիբաց խոսել է Ղարաբաղի հարցը լուծելու՝ բաց թողնված հնարավորությունների մասին, որը ձեռնտու կլիներ իրենց՝ հայերին»,- հավելել է նա։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ.
«Սերժ Սարգսյանի ռեժիմի դրական և բացասական կողմերի մասին թող հայերը դատեն, բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա մենք գործ ունենք փորձառության պակաս ունեցող դեմագոգների հետ։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցի և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր։ Ինչո՞ւ դա արվեց, երբ այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել»,- եզրափակեց Տարասովը։
Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․
«Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի և դրան նախորդած ու հաջորդած ժամանակահատվածում Արցախի ինքնահռչակ իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի և առողջության գնով վաստակած, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական մեծադիր ջանքերով փայփայած, Արցախի ժողովրդի ամենօրյա զրկանքներով կերտված Արցախի պետականությունը փոշիացվեց։ Այնինչ, եթե ոչ ինքնիշխան, ապա հայկական Արցախը ոչ միայն կայուն նախադրյալներ, այլև հեռանկար ուներ։
Բռնատեղահանվելուց և Հայաստանի Հանրապետությունում ապաստանելուց երկու շաբաթ անց «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձևակերպել և Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի միջոցով Արցախի խորհրդարանին է փոխանցել «Արցախի Հանրապետության ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ» օրակարգ, մասնավորապես առաջարկելով․
— Հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ։
— ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով։
— ԱԺ որոշմամբ ձևավորել բռնատեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե։
— Հատուկ ծրագրերի կոմիտեին օժտել ԼՂ կարգավիճակի և բռնատեղահանված բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության և Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ, դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպման իրավասությամբ։
Խորհրդարանականները, սակայն, չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցության, որի պատճառների պարզումն ու հանրայնացումը լրագրողական համայնքի գործառույթն է։
Խորհրդարանական երկրորդ՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով Ազգային ժողովի, որպես միակ լեգիտիմ մարմնի պատասխանատվությունը, հայտարարում է, որ ԱԺ չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում նրանից, որ ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, ուստի մեդիանախապատրաստություն են իրականացնում նրան ցանկալի մեկով փոխարինելու համար։
«Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է․ եթե կառավարություն, ապա բացառապես Արցախում, իսկ Արցախից դուրս՝ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ընտրված մարմին՝ Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվելու գործառույթով»։
Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ, սակայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելուն։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով և խորհուրդ է տվել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։
Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է։
«Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը կարճ է, ռիսկերով ավելի քիչ և այլն»,–հավելեց Պապոյանը։
Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.