29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախի շրջափակման օրերին կառավարության աշխատանքի, Արցախ վերադառնալու, Արցախի պետական ինստիտուտները պահպանելու և այլ թեմաների շուրջ NEWS.am–ը զրուցել է Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։
Արցախահայերիբռնիտեղահանումիցհետոբազմաթիվխոսակցություններկան, թեշրջափակմանօրերինկառավարությանաշխատանքըոչարդյունավետէեղել։ԴուքեքպետնախարարեղելայդօրերինևՁերգործունեությանվերաբերյալուշագրավհայտարարությունէարելՍամվելԲաբայանիգրասենյակը։ «Որպեսպետականնախարարևիպաշտոնեորպեստնտեսականանվտանգությանպետականքաղաքականությանպատասխանատու, ինչպե՞սէհաջողելայդքանհմտորենձախողելԱրցախիտնտեսությունը…ՆրանցգործունեությունըոչհեռուապագայումԱրցախիպետություննուպետականությունըվրաններումխողխողելուդասագրքայինօրինակէդառնալու»։Ինչպե՞սկարձագանքեք, արդյոքՁերպետնախարարնշանակվելնարտաքինուժիկողմիցպարտադրվելէԱրայիկՀարությունյանին։
Ընդհանրապես ես ունեմ մի սկզբունք, որի կիրառությամբ էլ որոշում եմ՝ հետևել ու արձագանքե՞լ այս կամ այն հրապարակումներին, թե՞ ոչ: Հենց այդ պատճառով ես անիմաստ եմ համարում արձագանքել Ձեր կողմից ներկայացված հայտարարությանը, քանի որ դրա նպատակներն ու ծագումնաբանությունն ինձ հայտնի են: Արցախի շրջափակման ընթացքում ես իմ դիմումի հիման վրա ազատվել եմ գլխավոր դատախազի պաշտոնից և նշանակվել եմ պետական նախարար: Այդ ընթացքում Արցախի կառավարության և անձամբ իմ կողմից արվել է առավելագույնը՝ Արցախի շրջափակման հետևանքները մեղմելու ուղղությամբ: Մենք տարօրինակ բնավորություն ունեցող ժողովուրդ ենք կամ այդպիսին ենք դառել, մենք չենք կարողանում գնահատել կամ գոնե մեր տեսածը հիշել, որպեսզի մեզ չկարողանան կողքից մոլորեցնել: Այն պահին, երբ ես հանդիսանում էի Արցախի Հանրապետության պետական նախարարը, բոլորի համար տեսանելի էր, թե ինչպես եմ ես անձամբ ջանքեր գործադրում՝ ժողովրդին որոշ նյութապաշտների երախից հանելու համար: Բայց մյուս կողմից ըմբռնումով եմ մոտենում նաև չարախոսություններին, որովհետև ի թիվս այլ արհավիրքների, 2022թ. դեկտեմբերից մինչև 2023թ. սեպտեմբեր ամիսը Արցախի ժողովուրդը անցել է աղետալի իրադարձությունների միջով: Պարզ է, որ մարդիկ գտնվում են գերլարված վիճակում և նրանց մոլորեցնել կամ զայրացնել կարելի է առանց ջանք թափելու, բավական է մեկ-երկու հորինված պատմություն պատմել: Ես երկու տարուց ավելի հանդիսացել եմ Արցախի գլխավոր դատախազը և իմ օրինական գործունեությունը շատերին դուր չէր գալիս, քանի որ այն վաղուց արմատացած բարքերին դեմ էր, Արցախի համար բարդագույն շրջանում աշխատել եմ պետական նախարարի պաշտոնում, որտեղ առաջին անգամ մարդկանց սկսել են «ոչ» ասել, մերժել անօրինական պահանջներն ու դիմումները, առաջին անգամ Արցախի ներդրումային հիմնադրամը սկսել է դատական հայցեր ներկայացնել միլիարդավոր պարտավորություններ ունեցող սուբյեկտների նկատմամբ, շրջափակման ընթացքում ստեղծվել էր սահմանափակ հնարավորություն պարունակող մի վիճակ, որի պայմաններում կամա թե ակամա ունենում էինք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դժգոհ մարդիկ: Բայց քանի որ կառավարման գործընթացը բավականին լարված էր անցնում, պետական ողջ համակարգը հարց ծագելուն պես մատնացույց էր անում ինձ՝ այդ կերպ փորձելով պաշտպանվել «ավանդական» մոտեցում պահանջող քաղաքացիներից: Ես ոչ միայն դեմ չէի դրան, այլև ինքս էի ասում, որ եթե ձեր լիազորությունն իրականացնելիս հանդիպում եք խնդիրների կամ չեք կարողանում բավարար համարձակություն ունենալ քաղաքացուն հասանելի պարզաբանումը տալու համար, ապա ասեք, որ դա պետական նախարարի հանձնարարությունն է: Այս ամենը նույնպես իր ազդեցությունն է ունեցել, որպեսզի ոմանք նաև թշնամաբար տրամադրվեն: Բայց դե պետական ծառայությունն այդպիսինն է, եթե ուզում ես պատշաճ աշխատել, ուրեմն պիտի պատրաստ լինես, որ դրա արդյունքում կարող ես նաև զրպարտիչ ընդդիմախոսներ ձեռք բերել:
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսական անվտանգության մասին խոսելու համար պետք է տիրապետել ցուցանիշների, իսկ եթե խոսքը անձամբ ինձ է վերաբերում, ապա պետք է տիրապետել նաև այն վիճակին, որը ես ընդունել եմ և հետագա աշխատանքներին, որոնք կատարվել են: Երբ այդ ամենին չես տիրապետում, բայց բարձրագոչ հայտարարություններ ես անում, ապա կրկին պարզ է դառնում, որ դրանք ինքնանպատակ հայտարարություններ են, որոնց կարիք չկա արձագանքելու: Բայց մյուս կողմից մարդիկ կան, որոնք հաշվի չեն առնում, որ այդ ամենին զուգահեռ ես տիրապետում եմ այնպիսի տեղեկությունների, որոնց մասին խոսելու պարագայում պարզ կդառնա, թե հայրենիքի ու տնտեսության մասին խոսողները ինչպես էին հայրենիքն ու պետության նվազագույն հնարավորությունները փորձում բանեցնել Արցախի համար այդ ծանրագույն օրերին փող աշխատելու գործին: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, հասկանալով մեր երկրի ու ժողովրդի վիճակը, ես ներգրավվել եմ պետական ծառայությանը՝ Արցախի համար այդ ճակատագրական փուլում իմ ներուժի չափով օգտակար լինելու համար: Դա ինձ ոչ խնդրել են, ոչ պարտադրել են, դա ես արել եմ իմ կամքով: Բայց երբ «պետությունը խողխողելու» մեջ սկսում են խոսել մարդիկ, ովքեր զինված հարձակում են գործել Արցախի պետականության դեմ, այդժամ ես ուղղակի ստիպված եմ լինում համեստություն ցուցաբերել ու լռել:
Ինչ վերաբերում է արտաքին ուժերի ազդեցությամբ ինձ պետական նախարար նշանակելուն, ապա ես չգիտեմ, թե այդ միֆերը ում կողմից և ինչու են հորինվում: Ես պետական նախարար եմ նշանակվել 2023թ. մարտի 1-ին և միայն մի պատճառով. այդ ժամանակ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և ամբողջությամբ վեր էր ածվել կոռուպցիայում թաղված առևտրի կենտրոնի: Պետք էր մի մարդ, ով Արցախում ընդունված՝ «պետք չէ վատամարդի դառնալ» սկզբունքով շարժվելու փոխարեն համարձակություն կունենա մեկտեղել իրավապահ ողջ համակարգի ջանքերը՝ իրավիճակը որոշակիորեն շտկելու համար: Մնացածը հորինվածքներ են: Վերջապես ես պետական նախարար էի նշանակվել ավելի բարձր պաշտոնից, այսինքն այդ նշանակման մեջ չկար նաև ավելի բարձր պաշտոնի հավակնելու շարժառիթը:
44–օրյապատերազմիօրերինԴուքզբաղեցրելեքգլխավորդատախազիպաշտոնը։Իպաշտոնետեղյակեքեղելայդընթացքումկատարվածբոլոր, այդթվումռազմականհանցագործություններին։Ռազմականհանցագործություններիդեպքերովքանի՞քրեականվարույթէնախաձեռնվելուդրանք, Ձերտեղեկություններով, այսպահինի՞նչփուլումեն։Դուքհայտարարելեք, որԴուքքրեականգործինյութերըթվայնացրելեք։ԱյսընթացքումՁեզՀայաստանիիրավապահհամակարգիցհամագործակցելուառաջարկեղե՞լէ։
Ես հանդիսացել եմ Արցախի գլխավոր դատախազը և հայտնի պատճառներով ռազմական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը հարուցվում էին ոչ թե ԱՀ, այլ ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ես 2023թ. օգոստոս ամսից այլևս պետական ծառայող չեմ և ԱՀ գլխավոր դատախազը չեմ, հետևաբար համագործակցությունը ոչ թե իմ հետ պիտի լինի, այլ Արցախի դատախազությունը ներկայացնող պաշտոնյանների:
Հայաստանիիշխանությունըմշտապեսհայտարարումէ, որԱրցախիհարցնայլևսՀայաստանիօրակարգումչկա։Ավելին, ԱրցախիպետականինստիտուտներիգոյությունըսպառնալիքէՀայաստանիանվտանգությանհամար։Ինչպե՞սեքպատկերացնումԱրցախիպետականկառույցներիգոյությունըՀայաստանումուայսպահինի՞նչգործառույթներպետքէիրականացնիԱրցախիկառավարությունը։
Այս հարցի մասին անընդհատ խոսվում է, բայց միշտ մոռացության է տրվում ամենակարևորը՝ «ինչիհամարևինչնպատակով»: Սա մի հարց է, որի շուրջ քննարկումները պետք է տեղի ունենան Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև, ոչ թե ուրիշ տեղեր կամ հարցազրույցներում: Որովհետև այն բազմաթիվ տակտիկական, քաղաքական, իրավա-քաղաքական կողմեր ունի, որոնք շատերին հասկանալի չեն կամ որոնք այս պահին բարձրաձայնելը ճիշտ չէ: Բայց ամեն դեպքում որպեզի հասկանաս ինչպես և ում միջոցով անել, պետք է նախ որոշվի՝ ինչ անել: Իմ կարծիքով այս պահին թե Արցախի, թե ՀՀ իշխանությունները պետք է ի մի բերեն բոլոր գաղափարները, ամփոփեն դրանք, վերլուծեն և որոշեն, թե ինչ պետք է անել, որից հետո հնարավոր կլինի նաև դերաբաշխում անել: Այս ամենը պարտադիր չէ, որ լինի հրապարակայնորեն, գուցե պետք է, որ դրանք լինեն գաղտնի, կարևորը, որ գործընթացը լինի:
Այսպահինխաղաղությանպայմանագրիշուրջբանակցություններենընթանում, արցախահայությանիրավունքներիհարցնդրանումի՞նչձևակերպմամբպետքէլինի։Այսհարցումիշխանությունըկարծեսթեշահագրգռությունչէցուցաբերում։
Ես խաղաղության պայմանագրի առարկայից և սեղանին դրված փաթեթի բովանդակությունից տեղեկություն չունեմ, իսկ այդ պարագայում դժվար է ասել՝ քննարկվող նյութի հետ արցախահայության իրավունքների հարցը համատեղելի և դրա ներառումը նպատակահարմար ու անհրաժեշտ է, թե ոչ:
Հայաստանիցշուրջ 20 հազարարցախցիէհեռացել։Այստխուրվիճակագրությունըվկայու՞մէայնմասին, որՀայաստանիիշխանություննարցախահայությանսոցիալականխնդիրներըչիկարողանումլուծել։Ի՞նչմեթոդներովէհնարավորպահելարցախցիներինայստեղուիրատեսակա՞նեքհամարումԱրցախվերադառնալուհնարավորությունը։
Գիտեք, քանի որ ես հանրային ծառայության մեջ չեմ, ես գրեթե շփում չունեմ ՀՀ պաշտոնական օղակների հետ և արցախահայերին հուզող ամենատարբեր խնդիրների մասին տեղեկանում եմ նրանցից, ովքեր դիմում են ինձ՝ խորհուրդ ստանալու ակնկալիքով: Այս պահին արցախցիներին հուզող ամենամեծ խնդիրը բնակարանային ապահովության և զբաղմունքի հարցն է: Զբաղմունքի հետ կապված կա չարաշահման դրսևորում երկու կողմում էլ՝ և արցախցիներին աշխատանք առաջարկողների, և պոտենցիալ աշխատողների: Կա տեղեկատվության պակաս, քանզի ինչպես տեսնում եմ, կա կոմունիկացիայի խնդիր, ոչ միշտ է ստացվում հավաքագրել խնդիրները և դրանք ժամանակին ներկայացնել պետական մարմիններին, այդ ընթացքում առաջանում է վակուում, որն իր իրավիճակային ազդեցությունն է ունենում մարդկանց վրա: Մարդիկ ժամանակ առ ժամանակ, ամենատարբեր հարցերի առնչությամբ սթրեսային փուլ են անցնում, այն դեպքում, երբ այդ ամենը կարելի էր շրջանցել, եթե խնդիրը ժամանակին հայտնաբերվեր և դրա առնչությամբ տրվեր պարզաբանում: Վերջերս ՀՀ պետական մարմինների կողմից ավելի հաճախակի են տրվում պարզաբանումներ և անմիջապես նկատվում է դրա ազդեցությունն ու նշանակությունը: ՀՀ-ից հեռանալու պատճառները տարբեր են, դրանք միայն կապված չեն ընթացիկ խնդիրների հետ: Արցախից տեղահանված մարդիկ, ովքեր ՀՀ-ում բնակարան կամ եկամտի աղբյուր չունեն, իսկ այդ վիճակում գտնվողները մեծամասնություն են կազմում, պետք է իրենց ընտանիքի կյանքը սկսեն կառուցել զրոյից, այդ պատճառով ոմանք դա փորձում են անել արտասահմանում, որտեղ ունեն արդեն կայացած բարեկամ կամ ընկեր:
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն, ապա արցախցիները փորձադաշտի նյութ չեն, որ նրանց վրա անընդհատ փորձեր արվեն: Ամբողջ աշխարհն էլ հիմա հասկանում է, որ արցախցին չի կարող ապրել ադրբեջանական իշխանության տակ, դա ուղղակի անհնարին է: Տարիներ շարունակ, նաև այսօր աշխարհում խոսում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ու դրանց դատապարտման անհրաժեշտության մասին, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի արցախցիների հետ, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական ճիրաններում: Արցախի դեպքում երբ որևէ հարց է հետաքրքրում, պետք է ընդամենը հետադարձ հայացք ձգել դեպի պատմություն և անմիջապես պատասխանը հայտնի կդառնա: Վերջին տասնամյակների պատմությունը պարունակում է Ձեր հարցի պատասխանը, արցախցին կարող է ապրել Արցախում, եթե լինի ինքնիշխան և ադրբեջանական ագրեսիայից պաշտպանված: Այլ բանաձև ուղղակի չկա: Նրանք, ովքեր ունեն այլ կարծիք կամ հիմնավորում, թող օրինական ծառայեն ու գնան Արցախում ապրելու, իսկ մնացածները դրա հիման վրա կորոշեն:
Այն, ինչտեղիունեցավԱրցախիհետ, ո՞վկամովքե՞րէինմեղավորուի՞նչնէրպատճառը, որհայկականերկրորդպետականությունըկորցրինք։
Արցախը պատմական այս փուլում արժանացավ այս ճակատագրին, որովհետև մենք կորցրինք մեր դիմագիծը, որովհետև տարիներ շարունակ ոչնչացնում էինք մեր ազգային արժեքները, կարծելով թե կարող ենք ձեռք բերել նորարարականը, ժամանակակիցը, ավելի լավը, որովհետև ազգի պարծանք հանդիսացող մարդիկ կուրացան փառքից ու դավաճանեցին սեփական ժողովրդին ու հայրենիքին՝ նրանց փոխարինելով նյութականով, որովհետև խոսքի ազատություն ստացանք և առանց դրա հետ վարվելու կանոնները սովորելու, սենսացիա մոգոնելու մրցավազքում սկսեցինք աջ ու ձախ զրպատել իրար՝ առանց բացառության: Տարիների ընթացքում ձևավորվեց ու արմատացավ մեր միջավայրի մի ընկալում, որում այլևս չկա պարկեշտ ու պատասխանատու պետական պաշտոնյա, հայրենասեր զինվոր կամ սպա, լավ ուսուցիչ կամ դասախոս, արդար ու ազնիվ դատավոր, դատախազ: Համատարած կասկածը մտավ ավելի նեղ հարաբերություններ՝ ընտանիք, բարեկամություն, հարևանություն, ընկերական շրջապատ ու սկսեց քարուքանդ անել այն ամենը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին հասարակական միջավայրի առողջությունն ու հասարակության միասնությունն ապահովելու համար: Եվ այս խառնաշփոթում մենք մոռացանք հայրենիքը, հողի արժեքը, միմյանց արժեքը: Իսկ նման իրավիճակներում գլուխ է բարձրացնում «Հողին տիրում է նա, ով այն ամենաշատն է սիրում» կանոնը և եթե դու ինչ-որ բանի արժեքը չես հասկանում, սկսում են գործել տիեզերական կանոնները՝ դու ուղղակի դա կորցնում ես և ստանում է նա, ով ավելի ուժեղ է ձգտում դրան: Իրականում մեր խնդիրները անհամեմատ ավելի խորն են, քան մենք հիմա ցուցամատի մի պարզումով ուզում ենք պարզել:
Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերար, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ինչպես Forbes-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամից, նրա ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլ ոլորտներում: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար, գումար է հատկացվել նաև կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար):
Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։
2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Արցախ և 2022 թվականի նոյեմբերի 4-ից գլխավորել հանրապետության կառավարությունը։ 2023 թվականի փետրվարին այս պաշտոնից հրաժարականից հետո նա մնաց ապրելու Արցախում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները մեկ օր անց ընդունել են ռուսական խաղաղապահզորակազմի հրամանատարության հրադադարի առաջարկը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագրի համաձայն՝ լուծարվում են բոլոր պետական հիմնարկները, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնիկ հայ բնակչությունը, փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, ստիպված լքել է հանրապետության տարածքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։
Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մեկ շաբաթ անց Վարդանյանը փորձել է լքել հանրապետությունը, սակայն սահմանային անցակետում ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Ադրբեջանը նրան մեղադրում է «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։
Ադրբեջանական պետական «AZ.TV (http://baku.tv/)» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.
«Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակարջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է։ Բայց դե դա նորություն չի։
Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման հստակ պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր կործանել նաև Ռուսաստանը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Պավել Զարուբինի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար հարցազրույցում, հայտնում է «Вечерняя Москва»-ն։
Ըստ ՌԴ նախագահի, 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մասին, չնայած այն հանգամանքին, որ 20 տարի աշխատել էր անվտանգության մարմիններում և արտաքին հետախուզությունում, ինչպես նաև զբաղեցրել այլ բարձր պաշտոններ։ Ինքը մտածում էր, նշել է պետության ղեկավարը, որ այդ վերաբերմունքն արդեն փոխվել է։
Պուտինն ընդգծել է, որ ականատես է եղել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բացասական քաղաքական գործողությունների։ Որպես օրինակ ՌԴ նախագահը նշել է «երկրի տարածքում անջատողականության և ահաբեկչության աջակցությունը»։
«Բայց ես, միամտաբար, կարծում էի, որ սա պարզապես մտածելակերպի և գործողությունների իներցիայի արդյունք էր. սովոր էին կռվել ԽՍՀՄ-ի դեմ և շարունակում են դա անել», — ասել է Վլադիմիր Պուտինը:
Արցախցիների Արցախ վերադարձի համար պայքարի հիմքերը պետք է դրվեն այսօր, սա երկարատև գործընթաց է առանձնահատուկ գործիքակազմով: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վերջերս հույս էր հայտնել, որ կհաջողվի առաջընթաց գրանցել ԵՄ համար գերակա այս հարցում։
«Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն», — ասել էր Միշելը։
Ո՞ր դեպքում և ի՞նչ պայմանների առաջադրմամբ է իրատեսական արցախահայերի վերադարձը հայրենիք` «Ռադիոլուր»-ի այս և մյուս հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կամ դիտավորյալ, կամ անգիտակցաբար ջայլամի քաղաքականություն է վարում կամ կտրված է իրականությունից»,-ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած ցեղասպանությունից հետո նա պարտավոր է գիտակցել ու ընդունել, որ հնարավոր չէ Ադրբեջանի Սահմանդրության շրջանակներում ապահովել Արցախի ժողովրդի իրավուքններն ու անվտանգությունը և դա ենթադրում է հենց միջազգային իրավունքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր զրոյական կետից, դա հանգեցրեց աղետի ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձից հետո նորից խոսում է զրոյական կետից, մեծ հարց է, թե դա ինչի կհանգեցնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ պետք է բոլորին բոլորի հետ փոխանակել: Հայաստանը տվեց իր ունեցած բոլոր գերիներին՝ երկու հոգու եւ տեղը ստացավ ընդամենը ստացավ մի մասը: Ի՞նչ զրոյական կետի մասին է խոսքը, երբ ադրբեջանական բանտերում ունենք ավելի քան մեկ տասնայկ գերիներ: Եթե ինքը լիներ պրոֆեսիոնալ գործիչ, կոնկրետ այս գերիների հարցը պետք է լուծած լիներ դեռեւս 3 տարի առաջ: Հայաստանն այդ ժամանակ մեկ օր շուտ կատարեց նոյեմբերի 9-ի բազմաթիվ կետերը, իսկ Ադրբեջանը չէր կատարում:
Այսօր Հայաստանն այլ գերիներ չունի եւ մնացած գերիներին հետ ստանալու համար ինքը պետք է զիջի այլ բաներ»,-ասաց Կիվիրյանը:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համարում է աշխարհաքաղաքական կորուստ Ռուսաստանի համար:
Ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովի ժամանակ` հայտնի փորձագետը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջ Հարավային Կովկասի բնակչության ամենառուսամետ մասն էր, այնտեղ ցանկացած երիտասարդ շատ լավ ռուսերեն էր խոսում։
Նրա գնահատմամբ՝ այդ ամենը կորած է, և կա մտավախություն, որ անդառնալիորեն է կորած։
Նադեին-Ռաևսկու տեսանկյունից` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ նրա խաղաղապահները «օտար հողում սովորական դիտորդներ դարձան»:
Իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը գործողություններ է իրականացնում Ուկրաինայում՝ մինչև վերջ չավարտելով նախորդ պատերազմը Սիրիայում։ Փորձագետի կարծիքով` հավանաբար, ՌԴ-ն էլ ուժ չուներ ևս մեկ պատերազմ սկսելու։ Միակ բանը, որ կարող էին անել ռուս խաղաղապահները, ըստ նրա, ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։
Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտուցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Ով պիտի պատասխանի Զախարովային.
Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտուցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։
Պետության շահն է պահանջում, որ հենց ընդդիմությո´ւնը պատասխաներ, որպեսզի Ռուսաստանում ֆիքսեին, որ Հայաստանը միայն օրվա արկածախնդիր իշխանությունը չէ, այլ՝ տարբերվող օրակարգով ու տեսակետներով ընդդիմություն։
Եթե մենք ունենայինք այնպիսի ընդդիմություն, որն իսկապես կարևորում է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները, որը հասկանում է հարաբերությունների սրման ողջ ռիսկայնությունը, այնպիսի ընդդիմություն, որն ավելի լուրջ կլիներ, քան գործող իշխանությունը, ապա այն պետք է արձագանքեր ՌԴ ԱԳՆ-ին։
Խոսքն այնպիսի ընդդիմություն մասին է, որը ոչ թե սպասում է Մոսկվայից «փոստատարի լուրին», այլ ունակ է ասելու Մոսկվային, որ հայ հասարակության մեջ մի շարք լուրջ հարցեր կան, և մենք դրանք ձևակերպում ենք, ու որ այդ հարցերի համատեղ քննարկումն ու լուծումներ գտնելն է հենց հայ-ռուսական օրակարագը։
Իսկ Զախարովայի հայտարարությունը բազմաթիվ կիսաճշմարտություններ է պարունակում, ոչ ճիշտ շեշտադրումներ։ Եվ նրանք, ովքեր իսկապես կողմ են հայ-ռուսական առողջ, դաշնակցային հարաբերություններին, պարտավոր են դա ասել։
Հակառակ դեպքում Հայաստանից երկու ուղերձ է գնում Ռուսաստան՝ կա´մ իշխանական՝ «մենք ձեզ համարում ենք միակ մեղավորը», կամ հակառակ՝ « Ինչ ասեք՝ կանենք»։
Որպես հետևանք՝ հայ հասարակության մեջ աճում են հակառուսական տրամադրությունները։ Ընդհանրապես երկրում ստեղծվում է իռացիոնալ մթնոլորտ՝ թացն ու չորը խառնված իրար, փակուղի։
Ու նաև հենց այս վիճակից դուրս գալու համար են պետք նոր ձևաչափեր, կոնսոլիդացիոն նոր համակարգեր, նոր թիմեր՝ նոր պատկերացումներով, նոր մոտեցումներով, գաղափարներով։ Այդ համակարգերը պետք են նրա համար, որ կասեցնեն վտանգավոր զարգացումները և իրենք գեներացնեն նոր գաղափարներ, ոչ թե ընկնեն այս վտանգավոր հոսանքի մեջ, որին տրված՝ քշվում է ամբողջ հասարակությունը։
Իսկապես, ներկայի ու անցյալի չդադարող կռիվը մեզ սարքում է անբան հասարակություն՝ մսխելով ապագան։ Բայց մեզ ապագա է պետք»։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չափազանց վտանգավոր են համարում ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը։
«Մենք պետք է մեր սերունդների առաջ պատասխանենք, թե ինչու ենք Արցախը հանձնել»,- Մոսկվայից ուղիղ կապով հայտնեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը։
Նա խոսեց իր հիմնադրած շարժման նպատակների, երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, դրանց հաղթահարման մեխանիզմների և ապազգայի, «ապապետական իշխանության» վարած քաղաքականության մասին։
«Ցավոք սրտի, մեր պետությունը, խոսելով խաղաղության մասին, պատրաստ է զիջել նոր տարածքներ»,- հայտարարեց Կարապետյանը և շարունակեց. «Մյուս կողմից էլ մենք այսօր կանգնած ենք մի հրեշի առջև, որը գերեվարել է արցախի առաջնորդներին և նվաստացնելու է նրանց դատարաններում»։
Գեներալի խոսքվ՝ ինքն այլ պետությունում է և ծանր է տանում, երբ հակառակորդ պետության ներկայացուցիչների հետ հայտնվում է նույն միջավայրում։
Նա հյատնեց, որ հայ ժողովուրդը պետք է պաշտպանի կանանց և երեխաներին ոչ թե հույսը դնի ուրիշների վրա։
Լրագրողների հացին, թե ինչու է նա ուղերձ հղում Մոսկվայից՝ Արշավիր Կարապետյանն ասաց. «Ես ազատ քաղաքացի եմ, կուզեմ վաղը Նյու Յորքում կլինեմ, ինչ կապ ունի, թե այդ հայտարարությունը որտեղիեց եմ անում»։
Գեներալը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները հետապնդում են 44-օրյա պատերազմի մասնակից զինվորականներին։
«Ովքեր համաձայն չեն գործող իշխանության հետ, բոլորի նկատմամբ կա գործ։ Տվեք մեկի անունը, որի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, կամ՝ ինչ-որ կուսակցության անուն տվեք, որի հանդեպ գործ հարուցված չկա։ Տվեք մի գեներալի անուն, որի նկատմամբ գործ հարուցված չէ, կամ ինքն ինչ-որ մի գործի չի մասնակցում»,- հայտարարեց Կարապետյանը՝ պնդելով, որ մայորից բարձր զինվորական կոչումով որևէ մի զինվորական չկա, որոնք քրեական գործով չանցնեն։
«Ես երբևիցե որևէ մեկին չեմ նվաստացրել, բայց չեմ էլ ցանկանում նվաստացած զգալ, ես երբևէ չեմ վախեցել, որովհետև մարտական գեներալ եմ, բայց ես չեմ ուզում, որ ինձ խանգարեն։ Ուզում եմ, որ հասնեմ հաջողության։ Մենք անպայման հանդիպելու ենք Երևանում։ Իմ բոլոր որոշումները կայացնում եմ այն ժամանակ, երբ դրանք իրագործելի եմ համարում»,-ասաց նա։
Գեներալը հայտնեց, որ համատեղ ջանքերով պետք է պայքարել ընդհանուր նպատակների համար և վեր կանգնել անձերից։
«Այս տարին դատաիրավական համակարգի համար մի փոքր ավելի վատն էր, քան նախորդ տարին, բայց ես համոզված եմ, որ մի փոքր աvելի լավն էր, քան լինելու է հաջորդ տարի»,- Panorama.am-ի հետ զրույցում անցնող տարին ամփոփեց ու հաջորդ տարվա համար նման կանխատեսում արեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանի խոսքով, պահպանվում է գործադիր իշխանության կողմից իշխանության բոլոր ճյուղերի՝ այդ թվում դատական համակարգի ամբողջ ծավալով ուզուրպացման միտումը։
«Մենք ունենք Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ, ունենք մարդիկ, որոնք ֆեյսբուքյան գրառման համար գտնվում են կալանավայրերում, կան բազմաթիվ մարդիկ, որոնք հետապնդվում են խոսքի համար, մշտապես հետապնդվում են խոսqի համար ընդդիմադիր հայացք ունեցողները։ Ի հակառակ դրա, պաշտպանության ներքո են իշխանահաճո ինչ-որ սուբյեկտներ։ Խոսել իրավական պետության մասին բացարձակապես ավելորդ է»,-առկա իրավիճակն այսպես նկարագրեց Երվանդ Վարոսյանը։
Դիտարկմանը, որ նման պայմաններում Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները որևէ քննադատական խոսք չեն հնչեցնում Հայաստանում իրավունքների խախտումների, ոտնահարման դեպքերի վերաբերյալ, փաստաբանն արձագանքեց, ինչո՞ւ մեզ պետք է հուզեն արևմուտքի, արևելքի, հյուսիսի կամ հարավի գնհատականները։
«Դրանք սովորական, քաղաքական գնահատականներ են՝ կապված քաղաքական իշխանության արտաքին քաղաքական գործունեության հետ։ Արևմուտք կլինի, թե արևելք, ինձ բացարձակապես նման քաղաքական գնահատականները հետաքրիր չեն։ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-ասաց փաստաբանը։
Նա ցավով նշեց, որ Հայաստանում ապօրինությունները դարձել են սովորական երևույթ, դրանք բազմաթիվ են՝ մեկը մեկից ճչացող։
«Այնպես չի, որ նախկինում այսպես ասած մեղր էին բաժանում, բայց իհարկե, իրավիճակն այս աստիճան չէր, գոնե փորձ կար, ինչ-որ բան օրենքի տակ քողարկելու, հիմա այդ փորձերն էլ չկան։ Վատն այն է, որ Հայաստանում այդ ռեպրեսիոն զենքը գոյություն ունի, իսկ թե որ պահին դա ում ձեռքին հայտնվեց, դառնում է երկրորդական։ Այսօր սա է իշխանության, այդ զենքը կիրառում է մի ուղղությամբ, վաղը կգա մեկ այլ իշխանություն, այդ զենքը կկիրառի արդեն իր համար նախկինների ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ պետք է գիտակցել, դա զենք չի, իշխանությունը վայելք չի, աշխատանք է ժամանակավոր, ծառայություն մատուցել է։ Այս հասկացությունը չկա Հայաստանում։ Ինքս չեմ կարծում, որ երբևէ լինելու է»,-ասաց նա։
Անդրադառնալով 2024-ից ակնկալիքներին, Վարոսյանն ընդգծեց, երբ իշխանությունն ընտրում է բռնապետության, իշխանությունն ուզուրպացնելու ուղին, ինքն իրեն այլևս հետդարձի ճանապարհ չի թողնում։
«Նա ստիպված է լինելու նորից գնալ էլ ավելի հզոր բռնաճնշումների։ Ուրիշ տարբերակ չկա։ Մենք տեսնելու ենք ավելի վատ ճնշումներ ու բռնաճնշումներ, ավելի վատ ռեպրեսիաներ, քան տեսել ենք նախորդ տարում։ Ընտրում են թիրախ։ Առաջին հերթին թիրախ են քաղաքական ընդդիմախոսները, ընտրում են թիրախ նաև անհատական մոտեցմամբ, երբ կան այլ դրդապատճառներ, այդ թվում նաև տնտեսական շահեր։ Ցավալին այն է, որ իշխանությունն ում ուզում թիրախ է ընտրում։ Դրանից հետո արդեն հասցնում են մի վիճակի, որ ինքը որպես գործիք քո կամքը կատարի։ Այս արանքում էլ հնարավոր են նաև ճնշումներ դատական համակարգի նկատմամբ, չնայած ես կարծում եմ, որ ճնշումները եղան պրծան, դատական համակարգ որպես այդպիսին չկա, արդեն այն ինչ պետք է, կատարում է»,-ասա փաստաբանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.