29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Աբսուրդ և սխալ է մեկնաբանությունը, թե Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մեղքը, երբ համաձայնել է վաղեմության հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը։ Այդ գործով վաղեմությունը լրացել էր դեռևս մայիսին և պաշտպանական կողմը համաձայն չէր՝ այդ հիմքով գործը կարճելուն, բայց առողջական լուրջ խնդիրներ կային, որոնք առաջացել էին հենց ապօրինի կալանքի հետևանքով, միջնորդություն է ներկայացվել՝ երկրից դուրս գալու համաձայնություն ստանալու վերաբերյալ, սակայն դատարանն ամիսներ անընդմեջ թույլ չէր տալիս, ինչն անհասկանալի էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Հարցն այսպես է դրվել՝ եթե դուք իմ առողջության հետ կապված խնդիրը լուծելու համար չեք տալիս թույլտվություն դուրս գալու, ինձ ոչ մի տարբերակ չի մնում, քան՝ գործը դադարեցնելուն համաձայնելը»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ հիշեցնելով, որ դեռևս գործով նախաքննության ընթացքում, երբ նախնական կալանքի հարց էր քննարկվում, դատարանն արձանագրել էր, որ առկա ապացույցները չի հաղթահարում հիմնավոր կասկածի շեմը, իսկ այդ օրվանից ոչինչ չի փոխվել։
Լևոն Քոչարյանը վստահեցրեց՝ միևնույն է՝ մի օր Ռոբերտ Քոչարյանի անմեղությունը հաստատվելու է, իսկ եթե այժմ անձը չի համարվում արդարացված, դա դեռ չի նշանակում, որ մարդն մեղավոր է։
Ռուսերեն մի արտահայտություն կա՝ Бунт на корабле (խռովություն նավի վրա): Այս մասին Politik.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքկան վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններին ու կալանավորումներին, որից հետո դեմոնստրատիվ կերպով ձերբակալվածներին աջակցություն հայտնեցին Ալեն Սիմոնյանը եւ Հակոբ Արշակյանը:
«Սա սպասելի գործընթաց էր, մենք տեսնում ենք ակնհայտորեն իշխանության ներսում ճգնաժամ: Ես տարիներ շարունակ խոսել եմ, որ իշխանափոխություն կարող է լինել ոչ թե փողոցից, այլ այն ժամանակ, երբ իշխանության ներսում ճաքեր առաջանա: 1998-ին էլ իշխանության ներսից է եղել իշխանափոխությունը: 2018-ին, եթե իշխանության ներսում երկու թիմեր չբախվեին իրար շատ ծանր ձեւով, եւ չառաջանար խորքային ճգնաժամ, ապա կարող է եւ իշխանափոխություն չլիներ, անհրաժեշտություն չլիներ իշխանափոխությունը սկուտեղի վրա տալ Նիկոլին, ինչը այդ թեւերից մեկն արեց:
Հիմա էլ մենք տեսնում ենք, որ փողոցային պայքարն արդյունք չի տալիս, բայց իշխանության սպասվելիք ճգնաժամը ակնառու կերպով տեսնում ենք: Սա խորքային ճգնաժամ է»,-ասաց նա:
Կիվիրյանի խոսքով, սա նաեւ իշխանությունների դեմքը պատռեց. «Նաեւ որոշ, այսպես կոչված, ընդդիմադիրների դեմքը պատռեց: Եթե մենք ապրեինք ժողովրդավարական երկրում, ի՞նչ պետք է աներ իշխանության այն ներկայացուցիչը, որի ընտանիքի անդամը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, նա հրաժարական կտար: Եթե մենք ապրեինք ավտորիտար երկրում, ապա իշխանության այդ ներկայացուցիչը հրապարակավ կհրաժարվեր իր ընտանիքի անդամից: Իսկ Հայաստանում Ալեն Սիմոնյանի դեմարշը, որ նա հրապարակեց եղբոր եւ նրա կնոջ լուսանկարը, ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է, ոչ էլ՝ ավտորիտար: Բալագան է, բարդակ է»:
Նա նկատեց, որ փաստացի գործ ունենք գործադիր եւ օրենսդիր իշխանության ղեկվարների միջեւ խորքային ճգնաժամի մեջ. «Իսկ եթե խորհրդարանական երկրներում եթե նման ճգնաժամները չեն գտնում հանգուցալուծում, իրենք ընդունակ են փլուզել ողջ համակարգը: Ալեն Սիմոնյանի արածն ավելին է, քան ապտակը: Դու լինելով օրենսդիր մարմնի ղեկավարը, փաստացի հարցականի տակ ես դնում քննչական մարմինների աշխատանքը: Ստացվում է, որ օրենսդիր մարմնի ղեկավարը մեղադրում է քննչական մարմիններին կամ ոչ կոմպետենտ լինելու, կամ պատվեր կատարելու մեջ: Ու ինքը դեռ իր պաշտոնում է»,-ասաց նա:
Արցախը մեզ համար կորած է, ով որ գա իշխանության պետք է այս ցավալի ճշմարտությունը ասի: Այս մասին «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Հիմա մենք հանձնեցինք, այդ ճշմարտությունը այստեղից է սկսվում: Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե ասենք՝ մենք գալիս ենք, Արցախը հետ ենք բերում, ղալաթ ենք անում: Ես էլի եմ ասել, օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է, Արցախը հետ բերելը չէ, Նախիջեւանն էլ է հնարավոր հետ բերել, Կարսն ու Արդահանը, բայց դու պետք է հաշվի առնես սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես, իսկ այսօր սուբյեկտիվորեն դու Երեւանը պահելու հարց ունես»,- ասել է նա:
Աջապահյանը նշում է, որ բոլորը սարսափում են պատերազմ բառից, բայց չեն հասկանում, որ այսօր պատերազմ է, բայց անզոհ պատերազմ:
«Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը՝ պիտի զոհ տայինք, բայց տարածք չպիտի տայինք: Մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագույն թյուըմբռնում է, պատերազմում են տարածք գրավելու, տարածք պահելու համար, անկախ զոհերից: Հայի մոտ լրիվ տարբեր է, 30 հազար փրկեցինք, հերոս է, չնայած չեն էլ փրկել, դա ուրիշ հարց է: Հայի մոտ ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, պարտությունը սխալ է, պետության հասկացղողությունը սխալ է, եկեղեցին սխալ է, չի հասկնաում, չի ճանաչում իր եկեղեցին, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը: ուրեմն օբյեկտիվ իրականությունը սարսափելի վատ է, հայեր: Ես պեսիմիստ եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ էս ժողովրդի մեջ 0.4 տոկոս հաջողություն չենք գրանցել»,- ասում է նա:
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը.
«Գրկիր մահն առանց վախի, և դու երբեք չես մեռնի իրականում»,- ասում էր Յամամոտո Ցունեմոտոն։
Յամամոտոյի այս միտքը եթե բացենք, ապա այն տղամարդկության մասին է, և ցույց է տալիս, որ իսկական տղամարդը միշտ դիմադրում է դժվարություններին ու մարտահրավերներին առանց վախի` մահվան վախն իր մեջ հաղթահարելով, ինչպես Սամուրայը, ով հակադրվում էր մահվանն առանց վախի։
Իսկական տղամարդը, իսկական ռազմիկը, Սամուրայը պահպանում է ոգու ամրությունը և արիությունը` կանգնելով կենաց մահու վտանգի առաջ։ ԵՒ նա հաղթում է։
Հենց հիմա Հայաստանի առաջ հենց այսպիսի վտանգներ են, և իսկական տղամարդիկ, իսկական ռազմիկները անվրդով և ոգու արիությամբ, մահվան վախը իրենց սրտերում մեռցրած են կանգնում թշնամու առաջ` և մենք կհաղթենք…
Ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել, որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։
Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։
Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի հայտարարությունը
Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան
Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ
- Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:
- Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։
- Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։
- Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:
- Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։
- Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։
- Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:
- Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։
- Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում:
2-ը փետրվարի, 2024 թ.
Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ մեր ամենամեծ երազանքը պետք է լինի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալը։
«Ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում։ Եվ հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից»,- նկատեց նա՝ միաժամանակ նշելով, թե հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս։
Ալեքսանյանն ասաց, թե մեծ ցավ է ապրում, երբ լրագրողները ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում են ԼՂ-ի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ դա մեծագույն սխալ է, որն այն քաղաքականության արդյունք է, որը 30 տարի տարվել է մեր երկրում։
Հաստատված եւ գիտական ապացույց ստացած փաստ է այն, որ ցլերը գունաբաժանում չունեն, նրանք տեսնում են կամ սեւ, կամ սպիտակ, կարմիր գույնը չեն տարբերում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նախօրեին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերված օրինակին, որ մենք հիմա կարմիր հագած քայլում ենք մի ճանապարհով, որի երկայնքով ցլեր են կանգնած:
Անդրադառնալով վարչապետի խոսքին, նա ասաց. «Վարչապետը հասարակությանն առաջարկում է մի դիսկուրս, որի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն հասարակության մեջ երկխոսության առկայությունը միշտ հնարավորություն է տալիս հասկանալ, փնտրել, վերլուծել եւ դուրս գալ ինչ-որ լուծումների, որը կարող է ավելի օպտիմալ լինել մեր պետության համար:
Ինչ վերաբերում է մեր ավանդական արժեքներից հրաժարվելուն, մեր ավանդական պատկերացումները փոխելուն, այդ հարցում իմ դիրքորոշումը երկակի է, որովհետեւ ես երկար տարիներ զբաղվում եմ մեր երկրի ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերլուծությամբ: Դրանց արդյունքում եկել եմ հետեւության, որ այն, ինչ մենք արել ենք հետեւոյթւոն մեզ համար, այնքան էլ չի համապատասխանում այն իրականությանը, որը եղել է ժամանակին, երբ ընդունվել են այդ որոշումները եւ իրականացվել են գործողությունները:
Սակայն հետագայում ինչ-որ նպատակներից ելնելով այդ որոշումները եւ գործողությունների արդյունքները սկսել է հարմարեցվել մի շաբլոնի եւ թույլ չեն տվել, որ որեւէ բան դրանից դուրս գա: Պետք է երկխոսություն, քննարկում, պետք է մի քիչ շարժել հասարակության մոտ կարծրացած պատկերացումները»:
Հարցին՝ արդյոք մենք Ադրբեջանի պահանջով ենք գնում Սահամանադրության փոփոխության, Արսենյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք ոչ մեկի պահանջով, որեւէ արտաքին խաղացողի պահանջով փոփոխության չենք գնում: Եթե ուսումնասիրեք Փաշինյանի քաղաքական ժառանգությունը մինչեւ իշխանության գալը, կտեսնեք, որ այն ժամանակ էլ քաղաքականությամբ զբաղվող Փաշինյանն ուներ իր տեսակետը, որը էականորեն փոփոխություն չի կրել:
Ինչ վերաբերում է մեր պետական կյանքի պլանավորմանը, եթե մենք ցանկանում ենք, որ ունենանք արդյունավետ հասարակություն, պետք է ունենանք արդյունավետ կոմունիկացիա, այդ թվում հանրային: Կոմունիկացիայի բացակայության պարագայում միշտ լինելու են վիճահարույց հարցեր: Դրա համար պետք է պետական կյանքում խուսափել ստախոսությունից»:
Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներ են։ Փոխվարչապետների մակարդակով հանդիպումները, իմ խորին համոզմամբ, այս պահին ընդամենը իրավիճակը լիցքաթափելու փորձեր են՝ ցույց տալու, որ աշխատանքները շարունակվում են ու, այսպես կոչված, բանակցությունները լրիվ փակուղային վիճակում չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։
«Եթե լինեն հայտարարություններ, որ որոշակի առաջընթաց կա, միևնույն է, հակված եմ լինելու այն կանխավարկածին, որ հանդիպում են՝ հանդիպելու համար, որովհետև բովանդակային առումով խնդիրները քաղաքական լուծում պահանջող են և չեն կարող այլ մակարդակում դրանք լուծում ստանալ»,- արձանագրեց քաղաքագետը։
Հարցին, թե արդյոք բանակցութունները փակուղում են, և հնարավոր է, որ բանակցային գործընթացն սառեցված մնա մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը՝ Պողոսյանն արձագանքեց, որ բանակցություններն ունեն մի քանի բաղադրիչներ. ադրբեջանական պահանջներ, հայկական արձագանք և միջազգային ճնշման և զսպման մեխանիզմներ։
«Դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած իր ազդեցությունը թողնում է բանակցությունների վրա և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Այլեւս ոչ էլ թաքցնում են, որ կան ադրբեջանական պահանջներ։ Դրանք հասել են ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրություն և ՀՀ ներպետական օրենսդրություն, որին Հայկական կողմի արձագանքը իր հերթին հաճախ չափազանց ոչ ադեկվատ է, չափազանց զիջողական, ինչի արդյունքում բնականաբար, Ադրբեջանի մոտ առաջանում է ավելին պահանջելու, ավելին ստանալու ակնկալիք։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, իհարկե, կա միջազգային ճնշում, մենք տեսնում ենք , որ ակտիվացել է ռուսական պլատֆորմը, ընդ որում՝ տեսնում ենք նաև ՌԴ-ից հնչող հայտարարություններ, որ այս խնդիրը հանգուցալուծող միակ մեխանիզմը նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալն է և այդ հայտարարության շրջանակներում խնդրի լուծումը»,- նշեց Արա Պողոսյանն՝ ավելացնելով, որ կա նաև առեւմուտքի արձագանքը, ինչը չի կարող ազդեցություն չթողնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Ըստ նրա՝ միաժամանակ, Ադրբեջանի համար պարզ է, որ հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու իր համար, ուստի առաջիկայում կտեսնենք Ադրբեջանի կողմից որոշակի շտապողականություն։ «Եթե Ադրբեջանի հնարավորությունների պատուհանն այս պահին չի աշխատում, ապա Ադրբեջանը փորձելու է սառեցնել որոշակի իմաստով իրավիճակը՝ ավելի բարենպաստ ժամանակահատված գտնելու համար։ Այս ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է կարողանում Ադրբեջանը գտնել այդ բարենպաստ ժամանակահատվածը և այն ծառայեցնել իր ռազմավարական նպատակիներին»։
«Հայաստանի Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»,- APA-ն մեջբերել է Ալիեւին։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն, եւ արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմանին խաղաղ իրադրություն է տիրում, ասել է Ալիեւը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիեւն ասել է, որ այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է «ստորագրել խաղաղության պայմանագիր եւ վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի հանդեպ»։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի օրենսդրությունում են պարունակվում հավակնություններ Հայաստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ։
Ալիեւը միաժամանակ սպառնացել է, որ եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Ադրբեջանի մասնակցության հարցը Երոպայի խորհրդում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կվերանայվի։
Հայաստանի Սահմանադրության ու այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել խաղաղության։ Ադրբեջանական «ԱՊՊԱ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ Հայաստանի Անկախության Հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»։
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, նաև բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք «չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։
«Կարևորելով Սահմանադրության փոփոխության շուտափույթ իրականացումը Հայաստանում՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացի արագ ավարտի համար»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։
Այսպիսով ճիշտ էին այն փորձագետների ահազանգերը, հայտարարություններն ու մտահոգությունները, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Սահմանդրության անհրաժեշտության մասին խոսել է Ալիևի ու Ադրբեջանի ճնշման ներքո։ Ճիշտ էին այն կանխատեսումները, որ Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակն այն է, որ Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրին վկայակոչումը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.