29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նաեւ նշել է. «Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում ադրբեջանցիների հանդեպ ի՞նչ մեղք ենք գործել:
Բա ու՞ր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է:
Նրանք դեռ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծավ գյուղի հարևանությամբ տարածքներ, իսկ 2021 թվականին ու դրանից հետո ընդլայնել են ներխուժումների աշխարհագրությունը:
Ներքին Հանդը շրջափակել են 3 կողմից, կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց զրկել են խմելու ջրից, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, անհնարին են դարձրել մարդկանց կյանքը:
Հայաստանի զինծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը:
Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը»:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Աուրիկա Օսիելսկին նախօրեին գրել էր «Ջուլիս» սրճարանում տեղի ունեցած թունավորման մասին՝ նշելով, որ ուշքի է եկել միայն յոթերորդ օրը։
«Նախաճաշին կերել ենք «Բենեդիկտ» ձու սաղմոնով, ձվածեղ և երկու սուրճ: Թունավորումը ամենածանր ձևով՝ տենդ, ջերմություն, ցնցումներ, ամենադաժան սպազմ, անթիվ փսխումներ, աննախադեպ լուծ։ Շտապօգնությունը երկու անգամ եկավ, վերջում մենք հայտնվեցինք ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրազրկված, կիսաուշաթափ վիճակում՝ սոսկալի նոպաներով, որ ցավից լացում ու գոռում էի։ Մեկ օր անց մեր բաժնում արդեն 6 հոգի կային, որոնք նույն սրճարանում սնվել էին»,- գրել է նա։
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին՝ՀՀ ՊՆ-ից:
«Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ:
Ադրբեջանը քարոզչական ֆոն է ստեղծում սադրանքի գնալու համար, ինչի նպատակով հայտարարում է, որ իբր հայկական կողմը Զանգելանի ուղղությամբ կրակ է բացել իրենց սահմանապահ զորքերի ուղղությամբ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ունեն վիրավոր
«Ներկայումս օպերատիվ իրավիճակը կայուն է և գտնվում է մեր ստորաբաժանումների հսկողության տակ։ Հայկական կողմի հերթական սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշել են Ադրբեջանից՝ հետագա իրենց գործողություններն արդարացնելու նպատակով հող նախապատրաստելու համար։
Երբ մենք հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր, և պայքարը ավելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձևակերպման համար, այլ նաև այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարավորություն ձեռք բերելու դաշնակիցներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վարդան Ոսկանյանը․
«Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ։
Երբ մենք տրվում ենք այն մոլորությանը, որ Հայաստանի Տավուշի մարզի գյուղատեղիների խնդիրը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթե խնդիրը ձևակերպվի որպես Տավուշի մարզով Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող և Վրաստանին դեպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակության ճանապարհի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցության տիրույթ կարող է բացվել Վրաստանի հետ։
Գրեթե նույն կերպ խնդիրը պետք է ձևակերպվի, ասենք, Տիգրանաշենի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գյուղ չէ միայն, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դեպի Սև ծով, և որը կարող է դառնալ կարևոր օղակ նաև հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։
Հետեաբար նշված խնդիրները լայն կտրվածքով ոչ թե Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև ինչ-որ աննշան գյուղերի համար տեղային պայքար է, այլ խոշոր հաշվով առնվազն տարածաշրջանային կարևոր հիմնահարց է, որտեղ բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի շահերը»։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի:
Ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ անձնագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար բարդ արկածների միջով պետք է անցնես:
Իհարկե, նաև պետք է նշել, որ մինչև արցախցիների բռնի տեղահանություն էլ այս մասով անընդհատ խնդիրներ կար` բուն անձնագրերից մինչև հերթերի խնդիր, բայց Արցախի հանձնումից ու մեր հայրենակիցների ՀՀ մուտք գործելուց հետո, դրանք ծանր փորձություն են դարձել բոլորի համար:
Արցախցիների ամենամեծ խնդիրներից մեկն էլ` աշխատանքի խնդիրն է: Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է հնարավորություն ստանան աշխատելու:
Խնդիրներից մեկը` քաղաքացիության հետ կապված հարցն է, որը նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում, սա վերաբերվում է պետական սեկտորին, իսկ Արցախում պետական համակարգում` ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ, մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար:
Կան, իհարկե, օբյեկտիվ առումով, դժվար կամ երկար կարգավորման հարցեր, սակայն շատ խնդիրներ էլ կարելի է կարճ ժամանակում լուծել, սակայն դրա համար իշխանությանը քաղաքական կամք է պետք, որը չկա:
Այսօր առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ նաև Հայաստանից, ինչը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխել, իսկ դրա համար մարդկանց անհրաժեշտ է աշխատանք և կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ»:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
««Վերընտրվելուց» ընդամենը 2 օր անց Իլհամ Ալիևն իր որդու հետ մասնակցել է Ադրբեջանի ստացած թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը։
Ի՞նչ է սա նշանակում։
Նախ, կարող ենք ասել, որ Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «Ժառանգ» օպերացիան. այն է, իր իշխանությունը վերահաստատելուց անմիջապես հետո Իլհամը մեկնարկ է տվել իր որդու՝ որպես ժառանգի, լեգիտիմացման գործընթացի։
Երկրորդը, ռազմական համազգեստով լինելը, նշանակում է, որ Հեյդարին ներկայացնում են՝ որպես ապագա ռազմական առաջնորդ, ընդ որում Թուրքիայի հետ դաշնակցությունը շեշտող միջոցառմանը։
Ադրբեջանը հիմա մտել է մի փուլ, որում նավթի արդյունահանումը կայուն նվազում է, իսկ մոտ 3 տարուց այդ կայուն նվազումը վերածվելու է անկման։ Ալիևների դինաստիայի իշխանության հիմնական հենասյունը հենց նավթն էր։
Արցախի զավթմամբ Ալիևը վերալեգիտիմացրեց իրեն՝ որպես երկրի ղեկավար, բայց նավթային եկամուտների անխուսափելի անկումը թույլ չի տա լեգիտիմության այդ «վարկը» փոխանցել որդուն։
Եւ նշանակում է, որ Իլհամը, եթե ցանկանում է իր ցեղի իշխանությունը պահել, ապա պետք է իր որդու տակ նոր հաղթանակներ դնի։
Այսինքն Հայաստանի դեմ ագրեսիան Իլհամի համար շատ պրագմատիկ նշանակություն ունի ու շատ ավելի կարևոր նշանակություն, քան զուտ ծավալապաշտությունը կամ հայատյացությունը…
Եւ ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ անվերջ զիջումներով Ադրբեջանի գալիք հարձակումը Հայաստանի վրա զսպել անհնարին է, որովհետև Ալիևներին իրենց իշխանությունը շարունակելու համար հենց հարձակում է պետք՝ շոշափելի հաղթանակով»։
«Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը, որը վերջերս տարածվում է վարչապետ Փաշինյանի և մի խումբ համախոհների կողմից, խիստ վտանգավոր օրակարգ է, այս մասին հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա՝ դրանով արհեստականորեն հակադրության մեջ է դրվում ազգային շահն ու պետական շահը, այնինչ իրականում դրանք փոխլրացնող են, իսկ պետությունն ազգի առանցքն ու միջնաբերդն է։
«Խուսափում է պետության ազգային պատասխանատվությունից թե՛ Սփյուռքում գտնվող ազգի շուրջ 75%-ի և թե՛ պետության ֆորմալ սահմաններից դուրս գտնվող հայրենիքի (Արցախի) հանդեպ.
Հրաժարվում է պետության ու հայրենիքի հանդեպ ազգի շուրջ 75%-ի պատասխանատվությունից, ռեսուրսներից ու իրավունքներից.
Ոչնչացնում է ազգային ինքնության հիմքում եղած գաղափարախոսական սկզբունքներն ու խորհրդանիշները.
Կտրուկ թուլացնում է ազգի և նույնիսկ ժողովրդի դիմադրողականության մակարդակը և համախմբման հնարավորությունները.
Եվ, այդքանով հանդերձ, չի ապահովում որևէ դրական արդյունք, այդ թվում՝ նույնիսկ առերևույթ կերպով չի երաշխավորում ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը թուրք-ադրբեջանական ֆաշիստական ոտնձգություններից, որի կեղծ հեռանկարը քաղաքացիական պետության հայեցակարգի հիմնական փաստարկն է։
Այսինքն՝ պետությունից դուրս ազգի 75%-ն ունեցող, համակարգային ու գաղափարախոսական թշնամանք տածող երկու հարևանի դիմակայող և բազմաթիվ այլ սպառնալիքների ու մարտահրավերների առերեսվող պետությունը չի կարող հրաժարվել ազգային պետության հայեցակարգից, այլապես՝ ազգից կվերածվի ոչ թե ժողովրդի, այլ՝ քոչվորական ցեղախմբի: Ի դեպ, այս եզրահանգումս ամենևին չի նշանակում, որ առ այսօր մեր ազգային պետությունը բավարար չափով արդյունավետ էր, սակայն դրա պատճառները ոչ թե ազգային պետության մոտեցման մեջ են եղել, այլ՝ որակյալ ռազմավարությունների բացակայության և հատկապես գործնական ու արդյունավետ կառավարման դաշտում: Ուստի, պետք է ոչ թե հրաժարվել ազգային պետությունից, այլ՝ իրապես կառուցել այդպիսին՝ կուռ գաղափարախոսությամբ, արդյունավետ կառավարմամբ, պետություն-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ մոդելով, ազգային էլիտայով, բարձր կարգապահությամբ, հետևողականությամբ և մի շարք այլ որակներով»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը։
Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ այլընտրանք չունի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի, այդ դերը՝ ամենից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը մեծ է և բացառիկ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Նրա խոսքով, Մոսկվայի ներկայիս խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին մտնել հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ուղի։
«Օգնել Անդրկովկասում փոխըմբռնման, վստահության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի իրավիճակը այս տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ», — ասել է Միխայիլ Գալուզինը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատմանը, ապա այստեղ Ռուսաստանը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում Երևանին և Բաքվին, քանի որ միայն Մոսկվան ունի եզակի տեղագրական նյութեր։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը տանող խաղաղ գործընթացին, ապա այստեղ մենք շարունակում ենք ակտիվորեն օգնել մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար»,- ասել է Գալուզինը:
«Հուսով ենք, որ Երևանում կգերակայի այն ըմբռնումը, որ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ուղին է, և ոչ թե արտատարածաշրջանային ուժերի, արտատարածաշրջանային խաղացողների, ասենք, առաջին հերթին ԱՄՆ-ի ու Եվրամիության ջանքերը, որոնք ուղղված են ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորմանը, այլ կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն, որպեսզի կոտրվի Հարավային Կովկասում ձևավորված հավասարակշռությունը և ՌԴ սահմանի մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծվի»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է 4-րդ Հանրապետություն:
«Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, որը ընդունվել է ժողովրդի կողմից ու բոլորը ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով` իրենց կառավարման օրոք Հայաստանում ոչ մի ընտրակեղծիք տեղի չի ունեցել:
«Անկեղծ եթե ասեմ, որ եթե նույնիսկ մեր կառավարության օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծելու, ես գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մենք չեն կարողանա դա անել նման բան որոշելու դեպքում: Ես իսկապես եմ ասում, չգիտեմ` ինչքանով է ծիծաղելի»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ երբ խոսել է վերաբրենդավորմա մասին` նկատի է ունեցել 4-րդ Հանրապետությունը:
«Մենք փաթեթ չունենք սեղանին դնելու, որ ասենք՝ սա ենք առաջարկում, ու դա վատ չի, լավ է, որովհետև կարծում եմ, որ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե սա ինչի մասին է, ինչի համար է: Ես կարևոր եմ համարում, որ ըմբռնում ձևավորվի, որ դա պետք է արվի»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե ավանդույթ կա, որ փորձ է արվում Սահմանադրությունը հարմարեցնել կա՛մ գործող կառավարությանը կա՛մ գործող ղեկավարին, բայց իրենց մտադրությունները այդպիսին չեն:
«Ուղղակի դրա անհրաժեշտությունը չկա»,- հավելեց նա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սամվել Բաբայանի՝ «Առավոտ» օրաթերթին տրամադրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների դերի շուրջ» հոդվածը․
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդի փուլի ընթացքում խնդրի կարգավորման Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, հետագայում բացառապես Հայաստան-Ադրբեջան ուղղակի և միջնորդավորված բազմաթիվ փորձեր են եղել, նրանցից ամենաերկարակյացը խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է՝ ի դեմս համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։ Համանախագահ երկրների դիվանագետները տարածաշրջան հերթապահ այցերից, սահմանային դիտարկումներից, կարգավորման շուրջ առաջարկություններից այն կողմ չանցնող գործողություններով երեք տասնամյակ շարունակ սառեցրել են հակամարտությունը, մոլորեցնելով հայ ժողովրդին՝ սեփական անգործությամբ չնկատելու տվել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունն այնքան, մինչև Ադրբեջանը 2020թ․, արհամարհելով ԵԱՀԿ, Մինսկի խմբի, համանախագահ երկրների և միջազգային հանրության ուժի չկիրառման մոտեցումները, որոշեց խնդիրը լուծել պատերազմի միջոցով, ինչն էլ ամբողջացրեց 2023թ․ սեպտեմբերին։
Աշխարհն այս ամենին արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում։
Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելուն, խաղաղության սպառնալիքները կանխելուն և վերացնելուն, ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելուն կոչված ՄԱԿ-ը, շրջանցելով իրավանախորդ կազմակերպության՝ Ազգերի լիգայի՝ հռչակման հիմքերի ոչ լեգիտիմության և տարածքային խնդիրների պատճառով Ադրբեջանի անդամակցության հայտը մերժելու հիմնավորումները, վիճելի սահմանների և էթնիկ կոնֆլիկտի պայմաններում հավանության է արժանացրել միջազգային ընտանիքին անդամակցելու Ադրբեջանի հայտը։ Ազգերի լիգան միաժամանակ արձանագրել էր հարևան Վրաստանի և Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը։ Վերջինիս հետ վեճը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ էր։
Միջազգային հանրությունն այսպիսով կանաչ լույս է վառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկբունքների ակնհայտ խախտումների, միջազգային այլ պարտավորությունների, ԼՂ-ի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների չկատարման, ԼՂ-ում էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների իրականացման համար։
Այնինչ ԼՂ-ում և Ադրբեջանի կազմում երբևէ ապրած հայ բնակչության նկատմամբ իրականացված գործողությունների համար Ադրբեջանը վաղուց պետք է ենթարկվեր միջազգային տնտեսական և քաղաքական պատժամիջոցների։ Փոխարենը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդամենը եզրակացնում է, որ իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել որևէ կողմից վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների բացակայության պատճառով։
Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր։ Ժամանակին Ստեփանակերտ այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, ԵՄ և այլ երկրների պաշտոնյաները, հանդիպելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված Հանարապետության նախագահի և խորհրդարանի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության հետ՝ իրենց մայրաքաղաքներում արդյո՞ք զգուշանում էին օգտագործել Ստեփանակերտը՝ այժմ պարտադրվող Խանքենդիի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Ղարաբաղի փոխարեն։ Արցախի ժողովուրդը աշխարհի խորթ զավակը չէ: Նա մյուս ժողովուրդների պես ունի իր բնական իրավունքներն իրացնելու իրավունք։
Լիարժեք անգործության է մատնվել Ռուսաստանը՝ որպես
— Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան խնդրի ձևավորման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատու,
— ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման միջնորդ,
— 2020թ. նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարության փաստացի միջնորդ և կողմ, ինչպես նաև այդ հայտարարությամբ սահմանված կարգով ԼՂ-ում խաղաղապահ գործողություն իրականացնող։
Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործելով և խաղաղապահության քողարկմամբ՝ Ռուսաստանը փաստացի ներկայություն է հաստատել ԼՂ-ում, իր թուրք դաշնակցին էլ հրավիրել Աղդամ, անունը դրել «համատեղ մոնիթորինգ»։ Իր թողտվությամբ 2020թ․ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել ≈5.000 քառ․ կմ տարածքի վրա, ռազմական գործողություններից հետո իր խնդրանքով և ստորագրությամբ ևս ≈4.400 քառ․ կմ տարածք (Լաչին, Աղդամ, Քելբաջար) հանձնվել է Ադրբեջանին՝ փոխարենը ՌԴ վերահսկողությամբ 5 կիլոմետրանոց Լաչինի միջանցք ունենալու ակնկալիքով։ Այնուհետև, սակայն, ԼՂ-ՀՀ ճանապարհը վերափոխել է նախ Լաչինի հումանիտար միջանցքի, ապա՝ Ադրբեջանի իրավազորութան ներքո գտնվող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու։ Դրան հաջորդել է ԼՂ-ն Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհին հսկիչ-անցագրային կետ տեղադրելը, կարճ ժամանակ անց՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա՝ ԼՂ-ի լիակատար պաշարումն, որի հետևանքով ինն ամիս շարունակ սովի է մատնել 120 հազար բնակչություն և ընդամենը մեկօրյա ցեղասպանական և պատերազմական գործողություններով մի բնիկ ժողովուրդ արտաքսվել է իր հայրենիքից։
Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում։
Իսկ թե ԼՂ-ում պատմաքաղաքական ինչ զարգացումներ են նախորդել Ռուսաստանի պատասխանատվությամբ, ներկայացնում ենք առանց մեկնաբանության․
— 1813թ․ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանն իր կազմում ինքնավար կարգավիճակ ունեցած Ղարաբաղը ճանաչեց Ռուսաստանի մաս։
— Խորհրդային կարգերի հաստատումից հետո, հաշվի առնելով Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանն այն ճանաչել է վիճելի տարածք Ադրբեջանի և Հայաստանի միջև և 1920թ․ Ղարաբաղում տեղակայել ռուսական զորք։
— 1921թ․ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ստանձնել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն (ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրո)։ Երրորդ երկրի կուսակցության տարածքային այդ մարմինն, օժտված չլինելով նմանօրինակ հարցեր լուծելու իրավասությամբ, առավել ևս՝ Ռուսաստանի տարածքից դուրս, Ղարաբաղը բռնակցում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանին հանձնարարում որոշել ինքնավար մարզի սահմանները։ Այս որոշման տրամաբանությամբ Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8․000 քառ.կմ: Սակայն 1923-24թթ. ԼՂԻՄ-ը կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում` մոտ 5․000 քառ. կմ տարածքով: Հետագա տարիներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ից շարունակաբար անջատեցին շուրջ 600 քառ. կմ ևս` մարզին թողնելով ընդամենը 4․400 քառ. կմ տարածք: Ավելին՝ ինքնավար մարզը «Լաչինի միջանցքով» արհեստականորեն մեկուսացվեց Խորհրդային Հայաստանից։ 1924թ․ հաստատվեց Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը, որտեղ, որպես պաշտոնական փաստաթուղթ, հստակ նշվեցին մարզի տարածքը և բնակավայրերը:
— 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը: 1990թ․ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կապակցությամբ ծագող հարցերի լուծման կարգի մասին» օրենքի համապատասխանությամբ ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂ Հանրապետությունը։ Ադրբեջանն ի պատասխան ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923թ․ ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն: Սակայն նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:
— 1991թ․ Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծեց ընդդեմ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման։ Ռուսաստանի խնդրանքով և անմիջական երաշխավորությամբ, սակայն, 1994թ. ԼՂՀ, ՀՀ և ԱդրՀ ռազմական ղեկավարների ստորագրությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր՝ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը։ Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը, որն այդ պահի դրությամբ ազատագրել էր «նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները» (ինչպես ռուսական կողմն է սիրում ասել), շարունակելով իր հաղթարշավը, կարող էր կարճ ժամանակ անց Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:
Ստացվում է՝ իսլամական Պարսկաստանի կազմում Ղարաբաղը ինքնավար կարգավիճակից բացի, նաև տնտեսական և ժողովրդագրական աճ է ունեցել՝ ի տարբերություն քրիստոնյա Ռուսաստանի տիրապետության շրջանի։
Այս գործուն անգործությունը հանգեցրել է մարդկային (հայկական կողմից ≈14 հազ․ զոհ), հումանիտար (հայկական կողմից ≈6 հազ․ հաշմանդամություն ձեռք բերած անձ, ≈600 հազ․ բռնատեղահանված և փախստական), նյութական աննախադեպ կորուստների՝ շարունակաբար խոչընդոտելով հակամարտության կողմերի բարեկեցությանն ու տարածաշրջանի կայուն զարգացմանը։
Այժմ մի կողմից ունենք գաղթականի ճանապարհը բռնած ԼՂ բնակչություն, մարդու իրավունքների, ժողովրդավարության, միջազգային հանրության, դաշնակցի և խաղաղապահության նկատմամբ անթաքույց հիասթափություն, մյուս կողմից՝ թվացյալ հեղինակությունը փրկելու ցանկությամբ միջազգային հանրություն և նրա շահագրգիռ անդամներ։ Վերջինները մեկ դար շարունակ առաջինների կազմակերպված ցեղասպանությունն իրականացնելուց հետո, նոր դիսկուրս են բացել՝ ադրբեջանական կողմի հետ քննարկել ԼՂ հայության արժանապատիվ վերադարձն ու իրավունքները
Հայաստանն, ինչ խոսք, պետք է զերծ մնա այս ծուղակից։ Արցախը գործիք չէ, այն գործոն է։ Այս պարզ ճշմարտությունն է, որ պիտի համակողմանիորեն վերլուծի Հայաստանը և րոպե առաջ հետ կանչի իր ստորագրությունը 2020թ․ նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարությունից (և ածանցյալ այլ համաձայնություններից)։ Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, մոռանալով նույն փաստաթղթի 1-ից 8-րդ կետերը և ԼՂ հարցը համարելով փակված, ինչպես տեսնում ենք, հղում են անում միայն 9-րդ կետին՝ Հայաստանից պահանջելով ինքնիշխանության կամավոր զիջումներ։ Ադրբեջանը զուգահեռաբար խոսում է Մեղրիի տարածաշրջանով նոր ճանապարհի կառուցման և այն միջանցքային տրամաբանությամբ իրենց զիջելու մասին՝ մոռանալով, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները շրջափակված են իր և իր դաշնակից երկրի՝ Թուրքիայի կողմից։ Հետևաբար տարածաշրջանային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու քայլերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անեն, ոչ թե Հայաստանը։
Ժամանակին Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչելը ճիշտ մոտեցում չէր։ Սակայն մեղադրել Հայաստանին Արցախի ինքնիշխանությունը չճանաչելու համար, նույնն է, ինչ հայ ժողովրդին մեղադրել Մինսկի խմբին և համանախագահ երկրներին, միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին հավատալու մեջ։ Իսկ հայոց նորանկախ պետականության պատմությունը փաստում է, որ միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է։ Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությանը ևս սպառնում է Արցախի ճակատագիրը ․․․»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.