29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Իշխանական աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ ներսում վերջին օրերին քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը: Թե կոնկրետ ում են ցանկանում նշանակել մարզպետ, մեր աղբյուրները չհայտնեցին. առայժմ չկա վերջնական որոշում, ուստի և՝ չկա կոնկրետ թեկնածու:
Իսկ ՀՀԿ ներսում քննարկումներն ընթանում են քաղաքական վերջին զարգացումների ֆոնին, երբ ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի շրջանակներում միասնական հանրահավաքից և պնդում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին ՀՀԿ-ն որոշի որևէ մեկին էլ չզիջել Սյունիքի մարզն ու այնտեղ նշանակել իր կուսակցականին:
Չորրորդ ինքնիշխանություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄՈՒԹ, ԱՆԱՎԱՐՏ ԷՋԸ. ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր առավոտյան ՄԱԿ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր առաջ ամերիկյան հեղինակավոր “International New Yourk Times” պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար:
Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը: Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:
Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների և սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված և դեռևս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես այդպիսին ճանաչվել է դեռևս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ, մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:
Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, և դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:
Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լևինի, դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության, այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ:
Հայոց ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հրեաների Ողջակիզման, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում իրագործված ցեղասպանությունների տխրահռչակ «իրավանախորդն» էր: Պատմության մութ շրջանը կրկնում է ինքն իրեն մասամբ նաև անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով: Հայոց ցեղասպանության անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր ապագա բռնապետերի համար: Ադոլֆ Հիտլերը, օրինակ, եկավ այն եզրահանգման, որ միջազգային հանրությունը պատրաստ է հանդուրժելու ցեղասպանությունները, հատկապես երբ դրանք տեղի են ունենում «պատերազմի մշուշի» ներքո: Հիտլերի մտքում մեծ մասամբ հայերի կոտորածներն էին, երբ 1931թ.՝ նախքան իշխանության գալը, նա քննարկում էր ոչ գերմանացի փոքրամասնությունների տարաբնակեցման քաղաքականության անհրաժեշտության հարցը. «Մենք մտադիր ենք իրականացնել տարաբնակեցման քաղաքականություն: Մտածե՛ք աստվածաշնչյան տեղահանությունների և միջնադարյան կոտորածների մասին… և հիշե՛ք հայերի բնաջնջումը»: 1939թ. Հիտլերը կրկնեց այս խոսքերը լեհ բնակչության հանդեպ ծրագրած քաղաքականության համատեքստում. «Ես պատրաստության եմ բերել իմ ստորաբաժանումները, առայժմ միայն արևելքում` հրամայելով նրանց, առանց գթալու և խղճահարության, անխտիր սպանել լեհ ազգին կամ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով մենք ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ կենսական տարածքները: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:
Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի ցանկացած մասում նմանատիպ գործողությունների համընդհանուր դատապարտմանը:
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել աշխարհասփյուռ հայության՝ համար, որոնց հետնորդները հազարամյակներ շարունակ, մինչև վայրենաբար արմատախիլ արվելը, ապրել են իրենց հայրենիքում: Անկախ և ազատ Հայաստանի բացակայության պայմաններում սփյուռքը և նրա հաստատությունները ձևավորվել են որպես հայկական ժառանգության պահապաններ մինչ ազատ հայ ժողովրդի վերածնունդը:
Քսաներեք տարի առաջ հայկական եռագույնը կրկին ծածանվեց Երևանում՝ խորհրդանշելով անկախ հայրենիքի վերածնունդը: Հայ ժողովուրդը ստացավ իր հայրենիքում ազատ ապրելու մի նոր հնարավորություն:
Հայաստանի վերահաստատված անկախությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու հնարավորություն էր: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է տասնամյակների պատմություն ունեցող «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու սկզբունքի մեջ: Այն 2008թ. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, ինչպես նաև 2009թ. ստորագրված արձանագրություններում ամրագրված հիմնական սկզբունքն էր: Գաղափարն էր դրական միջավայր ստեղծել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանների բացումից հետո երկու հասարակությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և հաշտեցման համար:
Դժբախտաբար, Թուրքիան, հետ կանգնելով ձեռք բերված համաձայնություններից, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ապօրինի տնտեսական շրջափակում է իրականացնում և մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների և անարդարությունների պատմական ճշմարտությունը: Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի առողջ զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան՝ մշտապես անկայունություն ներարկելով աշխարհի ռազմավարական առումով այս զգայուն հատվածում:
Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով: Այս համատեքստում կարևոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, խրախուսի թուրք քաղաքական առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, որ արդեն իսկ արել են հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ արժանապատվորեն և մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության մութ, անավարտ էջերից մեկը:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։
Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։
Քննարկվեցին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Եռանախագահները տեղեկացրին իրենց ցանկության մասին՝ հոկտեմբերին այցելել տարածաշրջան։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը:
Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:
Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը», — ասվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարությունում:
Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների հետ:
Հայտարարելով, որ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների նկատմամբ անտարբեր մնալը համազոր է ազգային դավաճանության՝ Կաթողիկոսը կոչ արեց հայերին ցեղասպանության հարցերը դուրս բերել ցեղասպանության ճանաչման և դատապարտման նեղ շրջանակներից և հեռու մնալ այն մտածելակերպից, թե Ցեղասպանության ճանաչումը Հայ դատի վերջնական նպատակն է: Ելնելով այն համոզմունքից, որ եկել է Թուրքիայից հայկական պահանջները իրավական դաշտ փոխադրելու ժամանակը, Վեհափառը հայտարարեց, որ Կիլիկիո Աթոռը մոտ ժամանակներս հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել իր պատմական կենտրոնը՝ Սիսի կաթողիկոսարանը: Կաթողիկոսն ասաց, որ եթե թուրքական դատարանը մերժի դատը, ինչը հնարավոր է, ապա Կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ հիշյալ դատն անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին:
Թեպետ սա շատ լավ լուր է բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ առաջարկում էին Թուրքիայի դեմ դատ բացել, սակայն նման դատավարությունները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ բարձրակարգ միջազգային իրավաբանների կողմից: Ընդ որում, անկախ այն բանից, թե որքան արդար է մեր դատը, ոչ ոք չի կարող դրական արդյունք երաշխավորել դատարանում՝ հաշվի առնելով արտաքին տարբեր ազդեցությունները դատարանների վրա և ընթացակարգերի օգտագործումը որպես արդարացում՝ 100 տարվա վաղեմություն ունեցող գանգատը մերժելու համար:
Իր ելույթում Կաթողիկոսն ակնարկեց որոշ խոչընդոտների մասին, ընդունելով, որ «միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չեն մեր դատի համար»: Ավելի մտահոգիչ է, որ նա կարծես թե հաշվի չի առնում նման դատական գործը տանուլ տալու դեպքում դրա կործանարար հետևանքները Հայ դատի վրա, պնդելով, որ «եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»: Թուրքիայի կառավարությունը, անշուշտ, կշահարկի նման բացասական վճիռը՝ ամբողջ աշխարհում խեղաթյուրելով իր հաղթանակը որպես Հայոց ցեղասպանության բոլոր պահանջների մերժում:
Կաթողիկոսարանի նախաձեռնությունից դուրս, Վեհափառը կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ Թուրքիայի դեմ իր սեփական հայցը ներկայացնել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետությունները դատ բացելու իրավունք ունեն: Անցյալ տարի, Սփյուռքի նախարարության կազմակերպությամբ հայ իրավաբանների միջազգային համաժողովում ձևավորվեց աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ ուսումնասիրելու Թուրքիայի դեմ Համաշխարհային դատարանում հայց ներկայացնելու իրավական հետևանքները: Աշխատանքային խումբը զանազան իրավական տարբերակներ է ուսումնասիրում, որոշելու, թե որոնք են պիտանի Հայաստանի Հանրապետության համար:
Հաշվի առնելով Հայաստանի կառավարության զգուշավոր մոտեցումը Թուրքիային դատի տալու հարցում, միանգամայն զարմանալի էր, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երբ լրագրողը հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչպես է արձագանքում Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու լուրին, նա խանդավառությամբ և առանց վարանելու պատասխանեց, որ «դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Պետք է միայն պաշտպանել նման կարևոր նախաձեռնությունը»:
Հաճելի զուգադիպությամբ, համաժողովի մասնակիցներին բաժանվեցին՝ «Արդարացի լուծում. հատուցում Հայոց ցեղասպանության համար» խորագիրը կրող ծավալուն զեկույցի ամփոփագիրն ու ներածականը: Զեկույցը պատրաստվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության սկզբնական ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության հատուցումը ուսումնասիրող խմբի կողմից, որի անդամներն են՝ Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Օ. ՄակՔալպինը, Արա Պապյանը և Հենրի Թերիոն: Ջորջ Աղջայանը եղել է խորհրդատու: Ծավալուն զեկույցը հատուցման հարցը քննարկում է իրավական, պատմական և բարոյական տեսանկյուններից:
Պարզ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մի շարք լուրջ աշխատանքներ են տարվում տարբեր դատարանների միջոցով արդարություն պահանջելու 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած ահռելի մարդկային և նյութական կորուստների համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Սեպտեմբերի 23-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա էին Չինաստանի արտոգրծնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, զինվորականներ, Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը մասնակցեց Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վան Չաոն, ում հետ դեսպան Արմեն Սարգսյանն ունեցավ առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:
Ընդունելության մասնակիցներին ներկայացվեց ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ դեսպանության կողմից լույս ընծայված «Armenia» անվանմամբ տեղեկատվական գրքույկը, որում մասնավորապես ներկայացված են Հայաստանի պատմությունը, մշակույթը, ներդրումային և զբոսաշրջային հնարավորությունները:
Նույն օրը դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն Պեկինում ուսանող հայ երիտասարդների համար:
***
Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը:
Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա: Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն այլ` պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ:
Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
***
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ ՀՀ դեսպանության հովանու հերքո:
Ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը եւ ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջյունի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին:
Այնուհետեւ կայացավ համերգ, որին հրավիրված էր հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանը: Ելույթ ունեցավ նաեւ համայնքային «Աղթամար» պարի համույթը:
Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլ հյուրեր:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«Հայ Ազգային Կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, նախատեսում են հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում:
Մասնավորապես հանրահավաքներ տեղի կունենան.
Սեպտեմբերի 25-ին, Աբովյան, 17:00, Քաղաքապետարանին կից հրապարակ
Սեպտեմբերի 26-ին, Հրազդան, 17:00, Մարզպետարանին կից հրապարակ
Սեպտեմբերի 28-ին, Սիսիան, 13:00, Սիսակ Նահապետի հրապարակ
Սեպտեմբերի 28-ին, Կապան, 17:00, Գարեգին Նժդեհի հրապարակ
Հոկտեմբերի 3-ին, Արարատ, 17:00, Վազգեն Սարգսյանի հրապարակ
Հոկտեմբերի 4-ին, Իջևան, 13:00, Շատրվաններին կից հրապարակ
Հոկտեմբերի 6-ին, Վանաձոր, 17:00, Հայքի հրապարակ
Հոկտեմբերի 8-ին, Գյումրի, 17:00, Թատերական հրապարակ
«Հայ Ազգային Կոնգրես»
«Բարգավաճ Հայաստան»
«Ժառանգություն»
23, սեպտեմբերի 2014թ.
ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ համատեղ ուժերով «բլոկ» են արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք արտոնություններ են նախատեսվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող առավել խոցելի բնակավայրերի համար:
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների հիմնական փաստարկը եղել է այն, թե նույն հարցով կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ի մի բերի տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները:
Փաշինյանն ասել է, որ ողջունում է կառավարության և քաղաքական ուժերի կողմից ձևավորված աշխատանքային խմբի գոյությունը, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ որևէ այսօրինակ նախագիծ չի պատրաստվել, իսկ սահմանապահ գյուղերի հարցը հրատապ է և իր կարծիքով պետք է լուծվի մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումը:
Հայկական ժամանակ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը’ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչները Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին դիվանագիտական խողովակներով տեղյակ են պահել, թե հնարավոր է իրենք մինչև հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք հանդիպումը չհասցնեն վերջնական եզրակացության հանգել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաթեթի վերաբերյալ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչներն ասել են, որ դրա համար իրենց հարկավոր կլինի ևս հինգ օր, այսինքն՝ իրենց վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ին:
Ղազախստանի նման դիրքորոշումը նշանակում է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 10-ին ևս տապալել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս հարցով Հայաստանի դիվանագետները խորհրդակցություններ են սկսել ՌԴ ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք զայրացած են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի պահվածքից և ՌԴ ղեկավարությունը վճռական է տրամադրված՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ապահովելու համար:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.