29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայտարարություն են տարածել, որում ասվում է.
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:
Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:
Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:
Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ:
Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը.
1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
7. Բացառել «Որոտան հէկերի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում, կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:
ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս անկախ պատգամավոր համարվող Կարեն Բոթոյանը Աժ դահլիճում փոխել է իր նստելու տեղը: Նախկինում Բոթոյանը նստում էր ՕԵԿ խմբակցության հետ, սակայն երեկ արդեն տեղափոխվեց դահլիճի մեկ այլ՝ ընդդիմության և անկախ պատգամավորների հատված այնտեղ, որտեղ նախկինում նստում էր ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, ով այդտեղ էր հայտնվել իշխանական թևում ազատ աթոռ չլինելու պատճառով: Մկրտչյանն էլ երեկ արդեն տեղափոխվել էր, ու նստում էր ՕԵԿ և ՀՀԿ խմբակցության սահմանին:
Հայկական ժամանակ
Սահմանի իրարանցումը նոր չի սկսվել, այլ սկսվեց այն պահից, երբ Արցախը բանակցային գործընթացի մեջ դարձավ սայլի հինգերորդ անիվ, իսկ ողջ բանակցային գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այդ սրիկաներն էլ, մեր զինվորներին սպանելով, ուզում են ցույց տալ, որ իրենց կռիվը ՀՀ-ի հետ է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ հեգնանքով ավելացնելով, որ եթե դրսում գծվող կարմիր գծերից տանեն և երկրի սահմանային գոտիներում էլ գծեն, շատ լավ կլինի:
Նրա կարծիքով՝ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ծրագրավորված է գործում. «Մենք էլ պետք է ծրագիր ունենանք, այլ ոչ թե միայն ասենք «գնանք առաջ» կամ «լինենք ապահով»»:
ՀՀԿ-ից Լեռնիկ Ալեքսանյանն էլ այն կարծիքին է, որ երկրի անվտանգությանը պետք է շատ լուրջ մոտենալ, և համոզված է, որ նախագահի և պաշտպանության նախարարի կողմից Ադրբեջանի գործողությունները շատ լուրջ վերահսկվում են:
«Նախիջևանի սահմանում տեղի ունեցած կրակոցները նորություն էին, քանի որ այստեղ երբեք կրակոցներ չեն եղել. սա նշանակում է, որ տարածաշրջանի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ գալիս, իսկ ռուս-ուկրաինական հարաբերությունները կարող են նոր իրավիճակներ առաջացնել մեզ համար»,-նշեց Ալեքսանյանը:
Վերջինս անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ նշեց, որ անհնար է անել տնտեսական, կառավարական բարեփոխումներ առանց սահմանադրական բարեփոխումների:
Սակայն Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ չպետք է սկսել սահմանադրական բարեփոխումներից, քանի որ, ըստ նրա, մենք ունենք շատ լավ օրենքներ, որոնցից և ոչ մեկը չի գործածվում:
Անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած Նազարբաևի հայտարարությանը՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այդ հայտարարությունը արվեց՝ առանց հաշվի առնելու նախագահի ներկայությունը. «Պանթուրքիզմի ջատագով Նազարբաևի հայտարարությունը չպետք է ընդհանուր ասվեր, նա պետք է հաշվի առներ, որ զրուցում է երկրի նախագահի հետ:Մերոնք էլ այս խառնաշփոթի մեջ կարմիր գծեր են գծում՝ հաշվի չառնելով, որ բանակը լրջագույն խնդիրների առջև է կանգնած»:
Այս հարցերի միակ լուծումը, ըստ Եղիազարյանի, Սերժ Սարգսյանի հրաժարականը պետք է լինի:
Իսկ Հովիկ Աբրահամյանի մասին խոսելիս, վերջինս նշեց, որ նախորդ վարչապետի համեմատ Հովիկ Աբրահամյանը նախ և առաջ տղամարդ է. «Տղամարդ լինելու հանգամանքը շատ կարևոր է, քանի որ մեր քայքայված երկրին ուժեղ և ամուր ձեռք է հարկավոր»:
Մարիանա Պետրոսյան
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, վաղը 13:30-ին, մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն 12 կետից բաղկացած հայտարարությունը. Այս մասին այսօր, քառյակի փակ նիստից հետո, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Կետերը հիմնականում վերաբերում են ներքին խնդիրներին, սական, Ռուբեն Հակոբյանի տեղեկացմամբ, խմբագրումներից հետո ավելացել են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են Արցախի հիմնախնդրին։
«Բնականաբար այս ընթացքում խմբագրումներ եղել են, մեր պատվիրակությունները նիստերից վերադարձել են և ինչ-որ առումով արձանագրել ենք այդ հայտարարության մեջ»,-ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Հունիսի 8-ին Շիրակի մարզի Բավրայի, Մեծ Սարիարի, Ցողամարգի և Սառնաղբյուրի համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի, իսկ Ալվարի, Բերդաշենի, Թորոսգյուղի համայնքներում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Բավրայի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանը, ՀՀԿ անդամ և Կորյուն Միքայելի Սումբուլյանը, ինքնառաջադրված թեկնածու ,,ԼԵԳԱՄԵ,, հիմնադրամին նախագահ:
Ըստ նախնական տվյալների Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանի օգտին կողմ են քվեարկել 127 ընտրող,Կորյուն Միքայելի Սումբուլյանի օգտին 176-ը: Բավրայի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 480 է, ընտրությանը մասնակցել են 311-ը: Անվավեր ճանաչվել է 8 քվեաթերթիկ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Մեծ Սարիարի համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել համայնքի գործող ղեկավար Բաբիկ Ցոլակի Ավետիսյանը, ՀՀԿ անդամ: Ըստ նախնական տվյալների Բաբիկ Ցոլակի Ավետիսյանի օգտին կողմ են քվեարկել 144 ընտրող: Մեծ Սարիարի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 296 է, ընտրությանը մասնակցել են 153-ը: Անվավեր ճանաչվել է 4 քվեաթերթիկ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Ցողամարգի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Հովսեփ Արտաշեսի Տոնոյանը, ՀՀԿ անդամ, անկուսակցական, չաշխատող Արման Նիկոլի Ավագյանը և Ցողամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Գնել Աղասու Բարսեղյանը:
Ըստ նախնական տվյալների Հովսեփ Արտաշեսի Տոնոյանի օգտին կողմ են քվեարկել 83 ընտրող, Արման Նիկոլի Ավագյանի օգտին 103 կողմ և Գնել Աղասու Բարսեղյանի օգտին 108 կողմ: Ցողամարգի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 427 է, ընտրությանը մասնակցել են 300-ը: Անվավեր ճանաչվել է 6 քվեաթերթիկ
Թիվ 36/1 ընտրատարածքի Սառնաղբյուրի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար ՀՅԴ անդամ, Սևակ Հայկարամի Մադաթյանը և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Եղիկ Զիաթի Դավթյանը:
Ըստ նախնական տվյալների Սևակ Հայկարամի Մադաթյանի օգտին կողմ են քվեարկել 752 ընտրող, Եղիկ Զիաթի Դավթյանի օգտին 615-ը: Սառնաղբյուրի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 2509 է, ընտրությանը մասնակցել են 1395-ը: Անվավեր ճանաչվել է 27 քվեաթերթիկ
Թիվ 33/1 ընտրատարածքի Ալվարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամներիընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են, վեցից միայն մեկն է տղամարդ՝ Մկրտիչ Ցոլակի Ավագյանը, մնացած հինգ թեկնածուները կանայք: Ալվարի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 219 է, ընտրությանը մասնակցել են 71-ը: Անվավեր 0 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Մկրտիչ Ցոլակի Ավագյանը – 12 կողմ
Գաբրիելյան Լուսյա Շալիկոյի – 19 կողմ
Նահապետյան Մանուշակ Հովհհանեսի — 7 կողմ
Նանայան Արփենիկ Մկրտիչի — 19 կողմ
Պապոյան Քիշմիշ Նորայրի – 9 կողմ
Սահակյան Տիրուհի Արամայիսի- 5 կողմ
Թիվ 33/1 ընտրատարածքի Բերդաշենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամներիընտրություն: Այստեղ էլ հակառակն է, առաջադրված վեց թեկնածուներից մեկն է կին, մնացածը տղամարդ, առաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ինքնառաջադրված անկուսակցականներ են: Բերդաշենի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 262 է, ընտրությանը մասնակցել են 82-ը: Անվավեր 1 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Ախցխեցյան Ալեքսան Վելիխանի – 13 կողմ
Ախցխեցյան Սաշիկ Երվանդի – 8 կողմ
Զորօղլյան Գառնիկ Արտաշեսի – 6 կողմ
Հովհաննիսյան Խաչատուր Գևորգի – 18 կողմ
Մադոյան Համբարձում Մասիսի –12 կողմ
Քյարամյան Եվգենիյա Մաքսիմի – 24 կողմ
Թիվ 33/1 ընտրատարածքի Թորոսգյուղի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամներիընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուները ՀՀԿ անդամ են. Թորոսգյուղի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 269 է, ընտրությանը մասնակցել են 100-ը: Անվավեր 2 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Դանիելյան Անդրանիկ Մելսիկի – 8 կողմ
Հակոբյան Համբար Վարդանի – 41 կողմ
Հարությունյան Գագիկ Ալբերտի – 18 կողմ
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 8-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, քաղաքապետ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցը:
Նախնական տվյալներով՝ նա ստացել է 4743 ձայն, իսկ անկուսակցական Հրայր Յոլյանը՝ 2959 ձայն, անվավեր է ճանաչվել 511 քվեաթերթիկ:
Նշենք, որ Վաչագան Ադունցին սատարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նույն օրը համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ են անցկացվել Սյունիքի Աճանան, Օխտար, Թանահատ գյուղական համայնքներում: Իսկ Իշխանասարում անցկացվել են համայնքի ավագանու հերթական ընտրություններ:
Ընտրությունների նախնական տվյալներով վերընտրվել են գործող գյուղապետերը’ Աճանանում ՀՀԿ-ից առաջադրված Վաչե Ավետիսյանը, Օխտարում’ ինքնաառաջադրված, ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանը, Թանահատում’ ՀՀԿ-ից առաջադրված Արսեն Օհանյանը:
««Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական:
ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը պատշաճ կերպով կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում»,–այս մասին ասվում է կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել էկոնոմիկայի նախկին փոխնարար Կարինե Մինասյանին ՀՀ Նախագահի խորհրդական նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է’ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը:
Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը չգիտեմ: Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք:
Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում: Իսկ Մաքսայի՛ն միություն: Դրանից հետո՞: Թե՞ Եվրասիական միությանն անդամակցելն արդեն մեխանիկորեն նշանակում է դառնալ Մաքսային միության անդամ, և վերջինիս շուրջ բանակցելու այլևս կարիք չկա՞:
Ի դեպ, ի՞նչ եղան այն 800 ապրանքատեսակները, որոնց շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր` դրանք «մաքսային բացառությունների» շարքում դնելու համար: Նազարբաևը իր սեփակա՞ն խաղն է խաղում, թուրանական աշխարհի՞, թե՞ Պուտինի…
Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս:
Բազմիցս կրկնվող հարց, ինչո՞ւ գազը, որը սահմանին ստացվում է 189 դոլարով, մեզ՝ սպառողներիս վրա նստում է 380 դոլար: Հնարավո՞ր է, որ «Գազպրոմ-Արմենիան» չափից դուրս ճոխ է ապրում:
Առավոտ
Թերթը Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի հետ երեկ զրուցել է վերջին շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող լարված մթնոլորտի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցը կրճատումներով.
— Տիկին Փոլ, որոշ փորձագետներ հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում վերջին օրերին եղած լարվածությունը սրվում է Ուկրաինայում և Սիրիայում ընթացող գործընթացներին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնին բավական զգայուն խնդիր է: Այս համատեքստում պատերազմի վերսկսում տեսնո՞ւմ եք:
— Ուկրաինայի կոնֆլիկտը վատթարացնում է տարածաշրջանում եղած առանց այդ էլ լարված մթնոլորտը, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը դրանից նյարդայնանում են, այսինքն, այն դերը, որը խաղում է ՌԴ-ն, այս հարցում նյարդայնացնող է: Ռուսաստանը, օգտագործելով իր կապերը, ուրիշներին դարձնում է ավելի նյարդային: Բացի սա, բոլորին հայտնի է, որ եթե խաղաղ գործընթացը սառեցվում է, երբ երկու երկրների նախագահները չեն հանդիպում, սահմանում իրավիճակը շատ ավելի դժվար է դառնում, և հրադադարի խախտումները հաճախակիանում են:
— Տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում է փորձում լուծել հակամարտությունը և դա անելու է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Հայաստանին և Ադրբեջանին նույն միություն մտցնելը հնարավո՞ր է խնդրի լուծում լինել:
— Համաձայն եմ, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին միավորել իր նպատակներին հասնելու համար: Բանը նրանում է, որ Ռուսաստանը ոչ պատերազմ է ուզում, ոչ էլ խաղաղություն, քանի որ այսօրվա վիճակը օգտակար է իր համար: Հնարավոր է Ռուսաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ լարվածությունը բարձրանում է այն աստիճանի, որ Կրեմլի գործոնը դառնում է «միջազգային խաղաղապահական:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.