29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մի քանի օր է արդեն, ինչ տարբեր լրատվամիջոցներ ակտիվորեն լուրեր են տարածում, թե Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ստուգումներ է սկսել գերատեսչությունում: ՊՆ աշխատակիցների պնդմամբ՝ նախարարը մեծ «ուբորկա» է նախաձեռնել, ինչի արդյունքում՝ նոր կադրային փոխատեղումներ կսկսեն: Սարգսյանը նպատակ է դրել վերջնականապես ազատվելու նախորդից ժառանգություն մնացած կադրերից, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում մասնագիտական համապատասխան չափորոշիչներին:
Ի դեպ՝ մեր ունեցած այս տեղեկությունները ևս հաստատվում են մամուլի հրապարակումներով, որոնց համաձայն՝ պաշտոնավարման սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:
«Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երեւույթները չկանխել» (մեջբերումը՝ «Իրատես» թերթից): Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունում արդեն սկսելեն հավաքել ազատման դիմումներ հատկապես երկարակյացներից և թոշակի տարիքում գտնվողներից:
Զուգահեռաբար այսօրերին քաղաքական շրջանակներում հաճախ է հիշատակվում նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Կարծիքներկան, որ մարդն այս տարիների ընթացքում այնքան գումար է հետ գցել, որ հանգիստ կարող է ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունն ո ւսպասարկել տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քմահաճույքները: Քաղաքական կուլիսներում տեղեկատվություն էպտտվում, որ ՍեյրանՕհանյանն ու նրա կինը միքանի տասնյակ միլիոն եվրոյով բժշկական կլինիկա են գնել Փարիզում, որ տեղ էլ պատրաստվում են հիմնավորվել ընտանիքով: Փարիզը տիկին Ռուզաննայի կյանքում ճակատագրական ու կարևոր դեր է խաղացել, դրա մասին մի առիթով հայտարարել է անգամ Խաչատրյանը: Հիշեցնենք՝ տիկին Ռուզաննան 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան:1993 – 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական» բաժնում:
Ամբողջական՝ Չորրորդ ինշանությունում
Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։
Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։
Ներկայացնում ենք, թե ովքեր կդառնան ավագանու անդամ
Հանրապետական
1. Տարոն Մարգարյան
2. Սմբատ Լպուտյան
3. Հովիկ Մուսայելյան
4. Աստղիկ Գեւորգյան
5. Արա Երնջակյան
6. Մարտին Վարդազարյան
7. Լեւոն Իգիթյան
8. Աննա Ասատրյան
9. Երվանդ Երզնկյան
10. Միքայել Պողոսյան
11. Ենոք Ազարյան
12. Նաիրա Նահապետյան
13. Կամո Հովհաննիսյան
14. Գրիգոր Մինասյան
15. Հովհաննես Թոքմաջյան
16. Ռոզա Սիրունյան
17. Միքայել Դովլաթյան
18. Կամո Արեյան
19. Արամ Սուքիասյան
20. Նատալյա Լափաուրի
21. Վահե Նիկոյան
22. Դավիթ Օհանյան
23. Տիգրան Բարսեղյան
24. Լիլիթ Բեգլարյան
25. Սերգեյ Մկրտչյան
26․ Կետիկյան Արա
27․ Սարգսյան Արտավազդ
28․ Մկրտչյան Աննա
29․ Ջավադյան Մանվել
30․ Անտոնյան Հրայր
31․ Բաղդասարյան Ռւոսլան
32․ Քուշկյան Ալինա
33․ Գրիգորյան Դավիթ
34․ Սադոյան Արա
35․ Ալեքսանյան Արտակ
36․ Հայրյան Անուշ
37․ Ուլիխանյան Արմեն
38․ Մկրտչյան Վաղինակ
39․ Սարգսյան Արմեն
40․ Նավասարդյան Անուշ
41․ Հանիսյան Արտակ
42․ Կիրակոսյան Արթուր
43․ Բեգլարյան Սանասար
44․ Զեյնալյան Նարգիզ
45․ Գրիգորյան Գրիգոր
46․ Երեմյան Արմեն
ԵԼՔ դաշինք
1. Փաշինյան Նիկոլ Վովայի
2. Հարությունյան Արայիկ Էդուարդի
3. Խաժակյան Դավիթ Ռուբենի
4. Բախշյան Անահիտ Ներսեսի
5. Աթյան Աշոտ Միխայիլի
6. Սիմոնյան Ալեն Ռոբերտի
7. Խաչատրյան Անի Արշալույսի
8. Սամսոնյան Անի Տաճատի
9. Ավինյան Տիգրան Արմենի
10. Ղահրամանյան Սերգեյ Արսենի
11. Վարդանյան Թեհմինա Խաչատուրի
12. Աղաջանյան Էդուարդ Արթուրի
13. Բաբայան Հարություն Վիլիկի
14. Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի
Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ապրիլի 2-ի ընտրություններին եւ նա չի գնա ավագանի, նրա փոխարեն մանդատը կստանա Զարուհի Բաթոյանը։
Երկիր Ծիրանի
1. Զարուհի Փոստանջյան
2. Մնացական Պարակշիև
3. Սոնա Աղեկյան
4. Հայկ Պետրոսյան
5. Մարինա Խաչատրյան
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամները մարտ ամսից մաքրման և պեղման աշխատանքներ են իրականացնում Տող գյուղի մելիքական ապարանքի տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց հյուսիս գտնվող միջնադարյան դամբարանադաշտում։ ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի խոսքով հնագիտական աշխատանքների ժամանակ այդ տարածքներում բացվում են տապանաքարեր, որոնց մեջ կան նաև Դիզակի հայտնի մելիքների տապաններ։
Մինչև 1928-30թթ. Սուրբ Հովհաննեսը գործող եկեղեցի է եղել, խորհրդային տարիներին 18-րդ դարի այս եկեղեցին վերածվել է ակումբի՝ կորցնելով հոգևոր նշանակությունը, սակայն պահպանելով գոյությունը։ Որպես ակումբ ծառայած տարիներին փոխվել է եկեղեցու հատակը. ծածկվել է փայտով և բեմ կառուցվել: 1989-90թթ. փայտե հատակը քանդվել է և հայտնաբերվել են քանդակազարդ քարերի բեկորներ:
Պարզվել է, որ դրանց մեջ է նաև հռչակավոր մելիք Եգանի տապանաքարը: Ըստ պատմական տեղեկությունների Տողում պետք է չորս կամ հինգ մելիքների տապանաքարեր ևս լինեին: Ենթադրվում է, որ դրանք եղել են Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանատանը, հավանաբար հենց այդտեղից էլ Մելիք Եգանի տապանաքարը տեղափոխել են եկեղեցու սրահ ու դրել փայտե հատակի տակ՝ կամ որպես շինաքար, կամ էլ ոչնչացումից փրկելու նպատակով։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ եկեղեցին ունեցել է ևս մեկ մուտք, որը խորհրդային տարիներին շարվել է քարով, ծեփվել ավազի ու ցեմենտի խառնուրդով: Քանդելուց հետո պարզվել է, որ մուտքը կամարակապ է: Եկեղեցու հյուսիսային պատը և բակը ծածկված են եղել հողի շերտով։ Արդեն ավարտվել են նաև եկեղեցու հյուսիսային բակի մաքրման և պեղման աշխատանքները։ Բացվել են երկու տասնյակից ավելի տապանաքարեր, բոլորն էլ հիմնականում լավ պահպանված. տեսանելի են տապանների պատկերաքանդակները։ Ինչպես եկեղեցին, այնպես էլ տապանաքարերը թվագրվում են 18-րդ դարով։ Հողի շերտից ազատված տապանաքարերին արձանագրություններ են, խնջույքի պատկերներ, որսի կամ տոնակատարությունների տեսարաններ։
Սուրբ Հովհաննես եկեղեցին «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում է և բաց է զբոսաշրջիկների այցելությունների համար:
Նախատեսվում է պեղումներ իրականացնել նաև տապանատան հատվածում և եկեղեցու հարավային բակում՝ մյուս մելիքների տապանաքարերը գտնելու ակնկալիքով: Մելիք Եգանի տապանաքարից բացի հայտնի է ևս մեկի՝ մելիք Բախտամի տապանաքարի գտնվելու վայրը. այն Տողի Նահատակաց եկեղեցում է, իսկ մյուս մելիքների տապանաքարերի ճակատագրերը դեռևս անհայտ են:
Տողում պեղումները շարունակվելու են։
Վերջին շրջանում օպերային հանրահայտ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը բավականին քննադատաբար էր մոտենում մեր երկրում կատարվող անցուդարձին։ Եվ ահա նրան, Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ, որոշել են մի փոքր սիրաշահել։
Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հետաքրքիր է, որ շնորհաշատ երգչուհին ընդունել է պարգևը:
Նախնական տվյալներով արդեն հստակեցվել է մարզերում ընտրությունների ամենաշատ ձայներ հավաքած ուժերի և թեկնածուների ընդհանուր պատկերը.
Արմավիրի մարզ. թիվ 6 ընտրատարածք. ՀՀԿ- ում առաջատարը Նահապետ Գևորգյանն է,նա իր հավաքած ձայներով գերազանցել է գեներալ Սեյրան Սարոյանին։
Թիվ 7 ընտրատարածքը՝ ընդգրկում է Արագածոտնի մարզը, այն ունի117455 ընտրող:
Ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 44 տոկոս , Ծառուկյան դաշինքը՝ 30 տոկոս, երրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ 11 տոկոս։ Ամենաշատը ձայներ ստացել է Նաիրի Սահակյանը։
ՀՀԿ
Սահակյան Նաիրի Արտաշեսի- 14166, Մնացականյան Մնացական Անդրանիկի — 5218, Հայրապետյան Ռոլանդ Ռուբիկի — 7349, Առաքելյան Բազմասեր Մանաֆասի- 4495։
ՀՅԴ
Տոնոյան Տարոն Արտաշի- 3158,Ղուկասյան Սիրամարգ Ազատի- 1126։
«ԵԼՔ»
Կարապետյան Գագիկ Հրահատի- 430, Բաղդասարյան Սուզաննա Մանվելի- 343։
«Ծառուկյան» դաշինք
Մանուկյան Խաչիկ Վաղինակի- 5686, Խաչատրյան Լյովա Յուզիկի- 5325, Առուստամյան Նորա Սեդրակի- 4789։
Գեղարքունիքի մարզում՝ թիվ 8 ընտրատարածքում ընտրողների քանակը 208.745 է:
Այստեղ եւս, ինչպես մյուս մարզերում, առաջատար է ՀՀԿ-ն՝ 52 տոկոս, ապա «Ծառուկյան» դաշինքը՝ 30 տոկոս, երրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 7 տոկոս։
Գեղարքունիքի մարզում ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը 14932 առաջին տեղում է, նրան հաջորդում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը 14430, ապա ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ (Թունելի Հակոբը) 13248, իսկ Տիգրան Արզաքանցյանը ստացել է 3912 ձայն:
«ԵԼՔ» դաշինքից 921 ձայն ստացել է Վահան Զարոյանը, Մկրտիչ Մակարյանը ՝860, Սանոսյան Գնելը՝ 420ձայն:
«Ծառուկյան» դաշինքից ՝ համապատասխանաբար՝ Մադաթյան Հրանտ 11971, Բոստանջյան Վարդան՝ 7024, Պողոսյան Վարդան՝ 8151ձայն:
ՀՅԴ- ունի՝ Սաղաթելյան Իշխան 3458, Նիկոյան Արտաշես՝ 2177, Դաշյան Հակոբ՝ 504ձայն:
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում քաղաքական տարբեր ուժերի վարկանշային թեկնածուներից, անհամեմատ մեծ թվով ձայներ են ստացել .
«Տաշիր» գրուպի սեփականատերերից ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը ստացել է ամենաշատ՝ 44255ձայնը:
« Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, թիվ 9-ի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին հարազատ մարզում քվեարկել է 6123 մարդ, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը՝ 8147 ընտրող ունի։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կողմ է քվեարկել 17637 մարդ, Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի օգտին՝16 402: ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանին 1881 ընտրող է իր ձայնը տվել:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ թիվ 12 ընտրատարածքում դարձյալ առաջատարը իշխող՝ Հանրապետական կուսակցությունն է.
Առաջին տեղում՝ մարզպետ Վահե Հակոբյանն է, 21823 ձայնով, երկրորդ տեղում ։ Նախկին պատգամավոր, «Ջերմուկ» գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը՝ 17563 ձայն։ Ապա՝Գոր-Մետալ ՍՊԸ հիմնադիր տնօրեն Առուշ Առուշանյանը 6879 ձայն, Հիդրո ՍՊԸ տնօրեն Ավետ Սարգսանը՝ 4661 ձայն։
«Ծառուկյան» դաշինքը ունի 28 տոկոս. «Ծառուկյան» դաշինքը մարզում ստացած ձայների թվով 2-րդն է։ Ամենաշատ ձայնը ստացել է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը՝ 8168 ձայն, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը՝ 4033 ձայն, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը՝ 4373․ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը՝ 4696ձայն։
«Ելք» դաշինքից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը ստացել է 520 ձայն, Հովիկ Արսենյանը 597 ձայն, Արշավիր Խալափյանը ՝ 323 ձայն,, Տիգրան Գևորգյանը՝ 262։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում ստացել է 7 տոկոս:
Տավուշի մարզում ՀՀԿ-ն ստացել է 34.950 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 16.932 ձայնով, երրորդը ՀՅԴ-ն է՝ 9.507 ձայնով, «Ելք» դաշինքը չորրորդն է՝ 2.964 ձայնով։
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական ընտրատարածքում, նախնական տվյալներով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքել է «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը՝ 17.113 ձայն։
Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ») երկրորդն է՝ 8.090 ձայն։
«Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայները ստացել է Վարուժան Բաբաջանյանը՝ 5.016 քվե:
Կոտայքի մարզում «Ծառուկյան» դաշինքը (61.267 ձայն) առաջ է անցել ՀՀԿ–ից (48.323 ձայն): Երրորդ տեղում «Ելք» դաշինքն է՝ 12.190 քվեով, չորրորդը ՀՅԴ-ն՝ 6.568 ձայնով։ Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, առաջատարը «Ծառուկյան» դաշինքից տարածքային թեկնածու, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանն է՝ 20.761 ձայն:
ՀՀԿ թեկնածուներից առաջատարը վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) քրոջ ամուսինը՝ Սամվել Սանամյանն է՝ 12.645, ապա Անդրանիկ Հարությունյանը՝ 11.324 ձայնով:
ՀՀԿ-ից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ստացել է ընդամենը 10.808 ձայն, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ 7.226ով հայտնվել է վերջում։
«Ելք» դաշինքից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 6.652 ձայն:
Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն ստացել է 53.533 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 42.670 ձայնով, երրորդը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է՝ 13.787 ձայնով, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 12.277 ձայնով։
ՀՀԿ թեկնածուներից առավելագույն ձայները ստացել է ՀՀԿ-ից Արման Սահակյանը՝ 14.399 քվե: Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանը ստացել է (11.650), իսկ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը (10.684): «Ծառուկյան» դաշինքից Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այս ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ 12.433 ձայն է հավաքել զիջելով Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին 13.942 ձայն:
Արցախի Քարինտակ գյուղի հարավ արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը:
«Արցախը Հայկական լեռնաշխարհի այն տարածքն է, որը լի է պատմական հուշարձաններով: Պեղումները սկսկել ենք 2002 թվականին՝ Ազոխի քարանձավում, որտեղ 1960-ական թվականներին պեղումներ էին կատարում ռուսներն ու ադրբեջանցիները: Այն, ըստ էության, ոչ թե համալիր, այլ քարանձավ է, որտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա և պարունակում է մոտ 300.000 տարվա պատմություն: Այդ համալիրը բնակեցված է եղել վաղ նեանդերթալյան մարդու ժամանակաշրջանից: Ուսումնասիրեցինք նաև մյուս քարանձավները և առանձնացրեցինք Ալեքսանա Ղուզեն, որը գտնվում է անտառում: Ղուզե նշանակում է ստվերի տակ: Քարանձավն ունի եզակի նշանակություն: Այստեղ, ի տաբերություն Ազոխի, ԴՆԹ-ի պահպանման պայմանները շատ լավն են: Այսինքն, եթե գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ՝ 30.-40.000 տարվա վաղեմությամբ, ապա ԴՆԹ-ն անջատելու հավանականությունը շատ մեծ է, իսկ, ահա Ազոխի քարանձավի վերևի շերտը 100.000 տարվա հնություն ունի և մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ անջատելն անհնար է, այն քայքայվել է: Սա նշանակում է, որ գենետիկական տվյալները չենք կարողանա համեմատել տարբեր շերտերում»,-նշեց հնէաբանական արշավախմբի ղեկավարը:
Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ.
«Գործիքներ, ոսկորներ գտնելը դա ապացուցեց, իսկ անցած տարի էլ մեր նախնիներին պատկանող մեկ ատամ գտանք, որը 6-6.5 հազար տարվա վաղեմություն ուներ: Հաջողվեց պարզել նաև ԴՆԹ-ն: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին:
Հայտնաբերեցինք նաև ազդոսկրի բեկոր, որն այնքան էլ լավ չի պահպանվել, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից:
Գտել ենք նաև մոտ 70-80 սմ երկարություն ունեցող ձկան ող»,-մանրամասնեց բանախոսը:
Միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավարի հաղորդմամբ՝ շուտով մեծ հոդված կհրապարակվի արտասահմանյան գործընկերների հետ, որտեղ ցույց են տալիս անընդհատությունը.
«Սա թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովուրդը կենսաբանորեն բնիկ ժողովուրդ է: Մենք 6-7 հազար տարի առաջ ապրած բնակչության հետնորդներն ենք»,-նշեց Լևոն Եպիսկոպոսյանը:
Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ՝ պեղումները շարունակական են լինելու և կատարվելու են տարբեր երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ.
«Այսպիսի փորձ կա: Երբ առանց գործընկերների ենք հոդված հրապարակում, ապա մեզ վրա են հարձակվում ադրբեջանցիներն ու թուրքերը, իսկ երբ աշխատանքը տպագրում ենք գործընկերների հետ՝ լռում են»,-եզրափակեց նա:
ԸՀ-ն իրականացնում է իր գործառույթները ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների վերաբերյալ:
«Կա նախագահի հրամանագիր՝ ընտրությունները ապրիլի երկուսին անցկացնելու վերաբերյալ: ԿԸՀ-ն սահմանել է ժամանակացույց եւ այդ ժամանակացույցով էլ շարժվում է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ապրիլյան զոհերի հարազատները պահանջում են հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը եւ փոխել ընտրությունների օրը:
Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ օրվա հետ կապված իրավական խնդիր չկա, սակայն ՀՀԿ-ն որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը 3-4 օրով հետաձգելու հարցում եւ բոլոր ուժերի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը:
Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։
2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։
Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։
Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։
Ապրիլին կտրուկ աճել է նաև ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից 15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաև զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։
Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստները՝ ըստ ամիսների։
Ամիս | մարտական | ոչ մարտական |
Հունվար | 1 | 0 |
Փետրվար | 1 | 3 |
Մարտ | 1 | 10 |
Ապրիլ | 91 | 15 |
Մայիս | 5 | 7 |
Հունիս | 0 | 5 |
Հուլիս | 1 | 1 |
Օգոստոս | 1 | 2 |
Սեպտեմբեր | 1 | 4 |
Հոկտեմբեր | 2 | 5 |
Նոյեմբեր | 1* | 2 |
Դեկտեմբեր | 3 | 3 |
Ընդհանուր | 108 | 57 |
* Զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել էր հուլիսին։
Համեմատելու համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։
2016 | 2015 | |||
Ամիս | մարտական | ոչ մարտական | մարտական | ոչ մարտական |
Հունվար | 1 | 0 | 10 | 2 |
Փետրվար | 1 | 3 | 3 | 3 |
Մարտ | 1 | 10 | 6 | 2 |
Ապրիլ | 91 | 15 | 2 | 2 |
Մայիս | 5 | 7 | 0 | 1 |
Հունիս | 0 | 5 | 1 | 2 |
Հուլիս | 1 | 1 | 0 | 4 |
Օգոստոս | 1 | 2 | 2 | 2 |
Սեպտեմբեր | 1 | 4 | 7 | 7 |
Հոկտեմբեր | 2 | 5 | 0 | 2 |
Նոյեմբեր | 1 | 2 | 2 | 5 |
Դեկտեմբեր | 3 | 3 | 9 | 2 |
Ընդհանուր | 108 | 57 | 42 | 34 |
Որպես մարտական կորուստ հաշվել ենք մարտական գործողությունների ժամանակ կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստների թվում հաշվել ենք սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով եղած կորուստները (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն)։
Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։
Ադրբեջանի պաշտպանական և անվտանգային համակարգի մարդկային կորուստների մասին տվյալները կհրապարակենք ավելի ուշ։
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան /Ակնա/ և հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:
Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.