Արցախի Քարինտակ գյուղի հարավ արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը:
«Արցախը Հայկական լեռնաշխարհի այն տարածքն է, որը լի է պատմական հուշարձաններով: Պեղումները սկսկել ենք 2002 թվականին՝ Ազոխի քարանձավում, որտեղ 1960-ական թվականներին պեղումներ էին կատարում ռուսներն ու ադրբեջանցիները: Այն, ըստ էության, ոչ թե համալիր, այլ քարանձավ է, որտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա և պարունակում է մոտ 300.000 տարվա պատմություն: Այդ համալիրը բնակեցված է եղել վաղ նեանդերթալյան մարդու ժամանակաշրջանից: Ուսումնասիրեցինք նաև մյուս քարանձավները և առանձնացրեցինք Ալեքսանա Ղուզեն, որը գտնվում է անտառում: Ղուզե նշանակում է ստվերի տակ: Քարանձավն ունի եզակի նշանակություն: Այստեղ, ի տաբերություն Ազոխի, ԴՆԹ-ի պահպանման պայմանները շատ լավն են: Այսինքն, եթե գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ՝ 30.-40.000 տարվա վաղեմությամբ, ապա ԴՆԹ-ն անջատելու հավանականությունը շատ մեծ է, իսկ, ահա Ազոխի քարանձավի վերևի շերտը 100.000 տարվա հնություն ունի և մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ անջատելն անհնար է, այն քայքայվել է: Սա նշանակում է, որ գենետիկական տվյալները չենք կարողանա համեմատել տարբեր շերտերում»,-նշեց հնէաբանական արշավախմբի ղեկավարը:
Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ.
«Գործիքներ, ոսկորներ գտնելը դա ապացուցեց, իսկ անցած տարի էլ մեր նախնիներին պատկանող մեկ ատամ գտանք, որը 6-6.5 հազար տարվա վաղեմություն ուներ: Հաջողվեց պարզել նաև ԴՆԹ-ն: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին:
Հայտնաբերեցինք նաև ազդոսկրի բեկոր, որն այնքան էլ լավ չի պահպանվել, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից:
Գտել ենք նաև մոտ 70-80 սմ երկարություն ունեցող ձկան ող»,-մանրամասնեց բանախոսը:
Միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավարի հաղորդմամբ՝ շուտով մեծ հոդված կհրապարակվի արտասահմանյան գործընկերների հետ, որտեղ ցույց են տալիս անընդհատությունը.
«Սա թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովուրդը կենսաբանորեն բնիկ ժողովուրդ է: Մենք 6-7 հազար տարի առաջ ապրած բնակչության հետնորդներն ենք»,-նշեց Լևոն Եպիսկոպոսյանը:
Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ՝ պեղումները շարունակական են լինելու և կատարվելու են տարբեր երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ.
«Այսպիսի փորձ կա: Երբ առանց գործընկերների ենք հոդված հրապարակում, ապա մեզ վրա են հարձակվում ադրբեջանցիներն ու թուրքերը, իսկ երբ աշխատանքը տպագրում ենք գործընկերների հետ՝ լռում են»,-եզրափակեց նա:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.