29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական Վարկածն» ամփոփեց հերթական հարցման արդյունքները:
Մեր այն հարցին, թե ի՞նչ կփոխի Մաքսային Միությունը հայաստանյան իրականությունում մասնակիցների 31 %-ը պատասխանել է, թե ավելի վատ կլինի:
27%-ը կարծում է, որ ավելի լավ կլինի, նույնքան է կազմում նաև Ոչինչ չի փոխվի պատասխանի կողմնակիցներինը: Իսկ 15%-ի համար միևնույն է:
«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է բանաստեղծ Մերուժանը: Ասում են` բանաստեղծները գալիքը կանխագուշակում են…
-Երկրում դժգոհություն է՝ գրեթե բոլոր բնագավառներում, օդում ինչ-որ բանի սպասում կա: Ըստ ձեզ ի՞նչ է սպասվում.
— Այսօրվա ժողովրդի սպասումը մեկ բանից է կախված. սոցիալական դժգոհություն, որը հասել է գագաթնակետի և դրդում է փոփոխությունների անհրաժեշության: Փոփոխությունների համար պետք է երկրում կամ հեղաշրջում, կամ իշխանափոխություն, կամ էլ պետք է տեղի ունենան սոցիալական այնպիսի զարգացումներ, որոնք բարեկեցություն կբերեն ժողովրդին: Վերջինն անհնարին է. իշխանություններն ամենևին չեն ձգտում դրան, իսկ ընդդիմությունը չի կարողանում ջախջախել իշխանությանը և նոր իշխանություն հաստատել:
-Բայց այսօր կա՞ ընդդիմություն.
—Ընդդիմություն կա, որքանո՞վ է այն ուժեղ , որքանո՞վ է կազմակերպված, սա է խնդիրը: Այն չի կարող հողին հավասարվել, որովհետև ընդդիմության պահանջներն ավելի քան այլախոհական են, այսինքն՝ ընդդիմության պահանջները իշխանության փոփոխության մասին է, իշխանությունը փոփոխության ենթակա է, որովհետև օրենքները չեն գործում, հասարակության պահանջներն ավելանում են: Երկրում 40 տոկոս աղքատություն կա, 10 տոկոս ծայրահեղ աղքատություն. այս պայմաններում ինչպե՞ս իշխանափոխություն տեղի չունենա.
-Բայց այսօր դժգոհում են նաև ֆինանսապես ապահովվածները, դժգոհություն կա բոլոր ոլորտներում: Մարդիկ չեն կարողանում կազմակերպել իրենց կյանքը, նրանք գնում են երկրներ, որտեղ պետությունն է կազմակերպում իրենց կյանքը, մեր իշխանությունն ի զորու չէ, կամ չի էլ ձգտում այդ անելու, մի տեսակ իներցիայով ապրողի վիճակում ենք հայտնվել, իսկ մեզ մոտ միայն դժգոհում են, արդյո՞ք դժգոհելն արդեն հոգեբանություն չի դարձել:
-Եթե դժգոհելը համարենք հոգեբանություն, ուրեմն պետք է ավելորդ համարենք դժգոհելը և արհամարհենք դժգոհողներին: Ինչպե՞ս կարելի է արհամարել հասարակությանը: Մի ամբողջ հասարակություն դժգոհ է. դժգոհ է իրավակարգից, համակարգերից, իշխանությունը չի կարողանում բավարարել ժողովրդի պահանջները, բնականաբար, այս պայմաններում պետք է լինի հեղափոխություն: Հեղափոխությունը չի կարող լինել անարյուն, արյան պահանջ կա: Ես գտնում եմ, որ այս պայմաններում բավական է տասը դիակ և երեսուն կալանավոր, որպեսզի երկիրը կարգի գա: Այդ պահանջները հետևյալն են. վերականգնել մահապատիժը: Ինչո՞ւ վերականգնել մահապատիժը. որովհետև մահապատժի վերացումը, բավականաչափ հնարավորություն տվեց հանցավոր աշխարհին( խոսքը կրիմինալի մասին չէ) տեր դառնալու իրականությանը: Հանցավոր աշխարհը ներխուժել է մեր հոգեբանություն, մեր երկիր, թափանցել է այնպես, որ նրան վերացնել չենք կարողանում: Նրա հովանավորն իշխանության այն զանգվածն է, որը հարստահարում է ժողովրդին:
Եթե մենք սկսենք ուսումնասիրել իշխանության գործերը, արարքներ կան, որոնք առաջնորդվել են կոնկրետ մարկանց վերացնելով: Այնպես, որ հրապարակային մահապատիժը շատ ավելի արդար է, քան չբացահայտված սպանություններն ու անթաղ դիակները: Կան քաղաքական սպանություններ, որոնք անհրաժեշտությունից մղված պետական որոշման արդյունքում է կատարվել: Օրինակ՝ սպանվեց Յուզբաշյանը՝ Սովետական Հայաստանի հետախուզության մինիստրը: Մենք այդ սպանությունը որակեցինք որպես կենցաղային սպանություն: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարելի է հետախուզության նախկին մինիստրին սպանել կենցաղային հողի վրա: Ի՞նչ կենցաղի մասին է խոսքը, ի՞նչ ձևակերպում ստացավ այս սպանությունը: Ես ամենևին էլ նպատակ չունեմ պաշտպանելու Յուզբաշյանին, որովհետև ես նրա թշնամիներից մեկն եմ եղել, որը ներքուստ ատում է նրան, որովհետև ոչ պակաս մարդակեր է եղել նաև Յուզբաշյանը: Բայց հարցը հետևյալն է. եթե դա կենցաղային սպանություն է, ուրեմն հանցանք է, ու եթե մինչև հիմա չի բացահայտվել ուրեմն մեր իրավապահներն իրենց տեղում չեն, եթե դա «անհրաժեշտ սպանություն» է, ուրեմն թող հրապարակային արվի, որ մարդիկ տեսնեն չարի վերջը:
-Խնդիրն արդար դատաքննության վերականգնումն է, ինչ խոսք, մահապատիժն այս դեպքում հարցի մյուս կողմն է, այսինքն նախ պետք է բացել հանցագործ իշխանավորների կյանքի այն մութ էջերը, որը կբերի համապատասխան պատժի պահանջի՝ օրենքի շրջանակներում:
— Դեմ չեմ, բայց արդարադատության դեմ կատարվում են հանցագործություներ, որոնց ապացույցները բավարար չեն: Մենք չենք կարողանում դատել նրան, որն արդարադատության դեմ ոտնձգություն է կատարում: Դա դատական իշխանությունն է, դատախազությունն է, ներքին գործերի մարմինն է: Ի՞նչ անել դրանց հետ: Նրանք հովանավորում են հանցագործ աշխարհին: Պարզ համագործակցության մեջ են նրանց հետ: Ինչպե՛ս պետք է վերանա այս ամենը: Իշխանամոլներն իրենց իշխանությունը օգտագործում են ժողովրդին հարսատանալու համար: Սա ճանապարհ չէ: Ժողովուրդն աղքատանում է, ջլատվում է: Երկիրը լքում են, լքում են նույնիսկ մտավորականները, երկիրը լքում է հարուստը, եթե ունևորները լքում են, որովհետև մեկ այլ տեղ իրենք իրենց կյանքը կարող են ավելի լավ անցկացնել, ապա ի՞նչ անեն նրանք, որոնք լքում են, գնում են թափառելու, դառնում են վտարանդիներ: Ի՞նչ անել նրանց հետ: Այսօր ելքը մեկն է. իշխանափոխություն:
Ինչպես վերևում ասացի՝ իշխանափոխությունը հեշտ բան չէ: Սա պետք է երկու ճանապարհով լինի. կամ արյունահեղության ճանապարհով, կամ ապահովելով իշխանության զարգացման այն էտապը, որի միջոցով կարելի է փոխանցել իշխանությունը: Որևէ մեկն իր իշխանությունը չի հանձնի մեզ՝ ընդիմությանը: Որևէ բարոյական պարկեշտ իշխանությունն կվերցներ և կասեր. ‹‹Ես չեմ կարողանում պահել քեզ, ժողովուրդ, ուստի փոխանցում եմ նրան, որ նպատակ ունի գալու, պահելու››:
Ինչպե՞ս վարվել: Ուրեմն, անելանելի վիճակ չկա, ելք կարելի է գտնել: Ես գտնում եմ՝ որպես քաղաքացի, որ անհնարին է այսպես ապրել, ուստի պետք է գտնել ճեղքելու հնարավորություն կամ տապալելու ո՛չ թե պետությունը, այլ իշխանությունը, կամ աստիճանական անցման հնարավորություն ստեղծելու:
— Բայց մենք պատրա՞ստ ենք հեղափոխության, չկան լիդերներ, մարդիկ, որոնք կառաջնորդեն ժողովրդի միտքը.
— Լիդերներնն առաջ են գալիս շարժման ընթացքում: Հեղափոխությունը ծնվում է շարժման ընթացքում, երբ բռնկվում է ցասումը:
— Փաստորեն, ցասումից զուրկ ժողովուրդ ենք, որովհետև ակնհայտորեն ինչքան բեռը ծանրացնում են, այնքան ժողովուրդը հանդուրժում է, էլ ավելի է խոնհարվում.
— Ինչպե՞ս անել. ստեղծել անհանդուրժողականության, անհնազանդության պայմաններ: Պրոպագանդիստական ապարատները չեն աշխատում, չունենք առաջադեմ այն հասարակական ուժը, որը կարողանա առաջ տանել, այսպես էլ արդեն հասնում ենք ստրկության: Ի՞նչ անել: Միակ ելքը հեղափոխությունն է: Ի վերջո, պետք է զգաստացնել իշխանություններին, ասելով՝ ուր ենք գնում մենք: Հեղափոխություն անել, թեկուզ արյամբ, եթե մենք մտածում ենք առանց արյան հնարավոր է, ես նման բան չեմ հիշում, չկա նման բան: Դուք մի մտածեք, որ Լևոն Տեր- Պետրոսյանը, երբ հրաժարական տվեց, չէր վախենում արյունահեղությունից: Նա վախեցավ, այդ պատճառով հրաժարական տվեց: Եթե չհրաժարվեր, անպայման հայտնվելու էին մարդիկ, որոնք արյունահեղություն էին անելու: Ի՞նչ ունենք այսօր անկախության այս բոլոր տարիներին. մինչև այսօր, հայտնի չի արմատապես, թե հոկտեմբերի 27-ն ում ձեռքով կատարվեց: Մենք վերագրում ենք ռուսական հետախուզությանը: Ամոթ է. այդպես չի լինում: Երկրորդ և երրորդ նախագահները տեղյակ էին, որ տեղի էր ունենալու հոկտեմբերի 27-ը: Ես հարց եմ տալիս՝ ու՞ր ենք գնում: Մինչև այսօր պարզված չէ Մարտի մեկը: Եթե մի երկրում տասը դիակ է լինում մեկ օրվա մեջ, և որևէ մեկին չեն կարողանում մեղադրել, ուրեմն անիշխանություն է: Եթե անիշխանություն է, ինչ է անում այս իշխանությունը: Եթե անիշխանություն չէ, ուրեմն իշխանության կազմակերպածն է: Այս հարցը պետք է բարձրացնել: Ահա ամենակարևոր հարցը:
Ի վերջո, այսպիսի թանկացումներ, այսպիսի գնաճ է, հացի խնդիրն ավելի շատ է, քան առօրյա, կենցաղային այլ խնդիրներ:
-Ասում եք հացի խնդիրն ավելի շատ է, բայց այսօր բոլոր թանկարժեք հանգստյան տները լիքն են, սրճարանները լիքն են:
-Այդ շերտը, այդ զանգվածը երկրին զինվոր չի տալիս, պետական ծառայության մեջ լինելով իր որդուն հեռացնում է արտասահման, իսկ մեր որդիները, աղքատ զանգվածը գնում է ռազմաճակատ: Ահա անարդարությունը, ինչը մղում է ժողովրդին ցասման: Անձամբ իմ թոռը ծառայում է սահմանի վրա, այդտեղ նախարարության որևէ ներկայացուցչի զավակ չկա, գերատեսչական մարմնի ոչ մի աշխատողի զավակ չկա: Մի անգամ Սերժ Սարգսյանն ասաց. ‹‹Սա ինչ է, բանվորագյուղացիական բանա՞կ է››: Իհարկե բանվորագյուղացիական բանակ է: Միայն բանվորների և գյուղացիների զավակներն են սահմանը պահում: Պաշտպանության նախարարը բողոքում է, որ գնալով ժողովուրդը հեռանում է, նրա հետ հեռանում է նաև զինվորը: Զինվոր չի մնում երկրում կռվելու: Ու՞ր ենք գնում մենք: Ո՞րն է ելքը, ի՞նչ անենք: Ղարաբաղը կլանում է Հայաստանին: Մի կողմից մենք գնում ենք Ղարաբաղը պաշտպանելու, մյուս կողմից Ղարաբաղի հերոս Զորի Բալայանը դիմում է Ռուսաստանին, ասելով՝ արի մեզ տեր կանգնի: Այսինքն՝ դարձյալ Ղարաբաղը մերը չլինելու հարց կա: Այդ դեպքում ինչո՞ւ տվեցինք այդքան արյուն, ո՞վ է պատասխան տալու այդքան արյան դիմաց: Մենք այստեղ կռիվ ենք տալիս պաշտպանելու Ղարաբաղը, Ղարաբաղի ներկայացուցիչները դիմում են Ռուսաստանին՝ ասելով, մենք Հայաստանին չենք միանում, նախընտրելի է քեզ միանանք: Այդ դեպքում ինչո՞ւ էր այս պատերազմը, ո՞վ սանձազերծեց, ու՞ր ենք գնում: Տանուլ տված պետության ճակատագրով ենք գնում մենք: Քաղաքացին դատում է՝ հայրենիքն իմն է, երկիրը՝ իշխանությանը, նա հոշոտում է երկիրը, որը մեր հայրենիքն է: Ինչպե՞ս պիտի լինի: Այս է խնդիրը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, որոշում է կայացրել Կարեն Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
***
Արտյոմ Գեղամյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ
Կրթություն
1997 -2001 թթ. — Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)
2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց
Աշխատանքային գործունեություն
1998-2001 թթ. — «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ
2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական
2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ
2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս
2005-2006 թթ. — «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու
2007-2008 թթ. — «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան
2008 թ. — «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ
2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան
2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող
2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:
Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով և, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում: Երբ նրանց բանավեճի ես հրավիրում, նրանք սովորաբար ասում են՝ «բեր իմ կալիբրի այսինքն՝ տրամաչափի մարդ»: Իսկ մեր գործիչների, պատգամավորների «կալիբրը» մոտավորապես հավասար է Հենրիկի Քիսինջերին կամ, ծայրահեղ դեպքում, Մարգարեթ Թետչերին: Հարց է ծագում՝ եթե նրանք այդպիսի հանճարներ են, ինչո՞ւ Հայաստանն իր բարեկեցության մակարդակով չի մոտենում Քիսինջերի և Թետչերի երկրներին:
Իհարկե, բանավեճի մշակույթը բացակայում է ոչ միայն քաղաքական գործիչների մոտ: Փորձեք, օրինակ, բանավեճ կազմակերպել «նարեկական» և «հականարեկական» ճարտարապետների միջև: Նրանք իրար մասին նույնիսկ ավելի վատ են խոսում, քան ՀՀԿ-ականները՝ էրդողանի մասին. «Տո էդ բոմժն ով ա, որ ես իրա հետ բանավիճեմ: Դու հլը մի հատ նրա գծագրած շենքերը նայի»: Այսինքն՝ այստեղ էլ «կալիբրի» խնդիր է առաջանում: Չնայած, ինչպես հայտնի է, ոչինչ այս երկրավոր կյանքում հավերժ չէ: 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ առաջին նախագահը ի պատասխան լրագրողի հարցի ասաց. «Հարյուր տարի էլ անցնի՝ ես Քոչարյանի և Օսկանյանի ասածները չեմ մեկնաբանի»: Արժանի չէին, այդպես եմ հասկանում: Անցավ ոչ թե 100, այլ ընդամենը 4 տարի, և Օսկանյանը, հետևաբար նաև՝ Քոչարյանը դարձան միանգամայն արժանի դաշնակիցներ՝ «ռեժիմի» դեմ պայքարում: Այնպես որ՝ «կալիբրը» նույնպես փոփոխական է:
Առավոտ
ովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին 100 օրվա ամենանշանակալի արդյունքն այն է, որ Երևանը մի տեսակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից, հրաժարականի պահանջներից։ Սա, իհարկե, կարող է բացատրվել ամռան շոգերով և քաղաքական սեզոնի փակմամբ։ Կարող է լինել սակայն բոլորովին այլ բացատրություն. պարզապես ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում։ Սրա համար ուներ հիմնավոր պատճառ, նրա և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև տարիների ընթացքում աճող լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանար: Այս է պատճառը, որ Աժ նախագահի պաշտոնում Աբրահամյանն ամեն ինչ անում էր, որպեսզի կառավարության գործունեությանը վերաբերվող քննարկումները մաքսիմալ տպավորիչ լինեն և ընդգրկում ստանան:
Սա չի նշանակում, իհարկե, թե այդ բողոքները կամ քննարկումները նա ինքն էր կազմակերպում: Սա նշանակում է, որ նա իրենից կախվածն էր անում, որ այդ քննարկումները հնարավորինս լայն քաղաքական արձագանք ստանան: Արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը դարձավ անխուսափելի, որովհետև նրա դեմ միավորվել էին ոչ միայն ոչ իշխանական քառյակի ուժերը, այլ Հովիկ Աբրահամյանը իր խորհրդարանական հենարանով։
Առջևում քաղաքական աշունն է, և այդ աշնան ընթացքում միայն կերևա, թե որքանով են սերտաճած ոչ իշխանական քառյակն ու Հովիկ Աբրահամյանը և սերտաճա՞ծ են արդյոք:
Հայկական ժամանակ
Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպմանը հանդես գալով ելույթով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա:
«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵՄ շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:
Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Նախարարը նշեց, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ս.թ. մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:
Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին` նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը:
Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Հերբերտ Սալբերի նշանակումը` որպես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ, և ափսոսանք հայտնեց` Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության առթիվ, որը դրսևորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:
«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման:
Մենք նաև բարձր ենք գնահատում ԵՄ կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելեց Է.Նալբանդյանը:
Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդնրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։
ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
ՀՀ արտգործնախարարության նախարարություն
Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է քառյակի ներկայացուցիչներից մեկը:
Ըստ նույն աղբյուրի, թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության և ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է:
Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ոչ վարչապետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն: Նրանք չեն բացառում անգամ, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն ձեռք բերվի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ: Այս ամենը, սակայն, մասնավոր զրույցում միայն:
Հայկական ժամանակ
Այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Նա այդ պաշտոնում նշանակվեց ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո: Եթե փորձենք ամփոփել այս 100 օրը, ապա բավականին հետաքրքիր պատկեր կստացվի: Պաշտոնավարման հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը և «լուծեց»: Պարտադիր բաղադրիչի ձևակերպումը փոխվեց, այն դարձավ հարկատեսակ չենթարկվելով բովանդակային բացարձակապես ոչ մի փոփոխության: Կառավարությունը սկսեց աջուձախ հարկային արտոնություններ բաժանել:
Այդպիսի արտոնություններ միայն այս 100 օրվա ընթացքում ստացան օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ կապված մի ընկերություն, Սերժ Սարգսյանի խորհրդականներից Արամ Ղարիբյանի հիմնադրած ընկերությունը և մի կազինո: Այս 100 օրերի ընթացքում Հայաստանում 10 տոկոսով թանկացավ էլեկտրաէներգիան: Կառավարությունը ոչ միայն չհիմնավորեց դրա անհրաժեշտությունը, այլ կառավարությանն առընթեր ոստիկանությունը դաժան ծեծի ենթարկեց սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին: Անցած 100 օրերի ընթացքում կառավարությունը նախաձեռնեց ոռոգման նպատակով Սևանից ահռելի քանակությամբ լրացուցիչ ջուր բաց թողնել, քանի որ Արարատյան դաշտավայրում գտնվող խորքային հորերի մի զգալի մասը բնապահպանական նկատառումներով փակվել էին: Սակայն, հետագայում համ փակված հորերը վերաբացվեցին, համ էլ Սևանից լրացուցիչ ջուրն է բաց թողնվում:
Այս ամենի կողքին, սակայն, կառավարությունը կատարեց քայլեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ: Դրանց թվում է խանութների և սպասարկման օբյեկտների համար շրջանառության հարկը 3 տոկոսից 1 տոկոս սահմանելը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.