23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է նաեւ ՊՆ-ն եւ ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երեւում է, եւ հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում եւս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետեւք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որեւէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսք ուղղեց Արցախի Հանրապետության ժողովրդին։
«Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և դժվարին մարտահրավերները դիմագրավող Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ.
Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգում թերևս կարող էր առաջին կետը լինել շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։
Ամեն դեպքում Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի մեր քաղաքացիերին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցնելով՝ առաջին իսկ քվեարկությամբ 22 կողմ ձայնով Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։
Շատ պատասխանատու փուլ Արցախի համար, երբ որ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։
Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է Սամվել Շահրամայանին, որոշ երկրներ՝ Ուկրաինա, Թուրքիա, դատապարտել են այս ընտրությունը, որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, չի հղվել»։
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
Քվեարկության արդյունքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այդ մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը», նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի տեսաբան Ա.Գևորգյանի ձերբակալությունների առիթով։
Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։
Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ NEWS.am
Հայոց բանակում զոհերի «պատմական մինիմում» արձանագրելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019թ․ հայտնի գրառումից մինչ օրս բանակում զինծառայողների մահվան դեպքերի ցուցանիշը միմիայն ավելանում է։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում (հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում) արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 37 և ծառայության հետ չկապված 16 մահվան դեպք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 17 և ծառայության հետ չկապված 18 մահվան դեպք: Ըստ զինդատախազության տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված ծառայության հետ կապված մահվան դեպքից 13-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ են, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 4-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահվան դեպք (խմբ․ խոսքը Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին է): Նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 18 քրեական վարույթ:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 16 դեպք, որոնցից 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր: Նշված դեպքերից 2-ով (1-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը՝ ինքնասպանություն) քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժինների կողմից, մյուսներով վարույթները զինվորական իրավապահ մարմինների կողմից չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ Մինչդեռ վերջին երեք տարիներին բանակում մահվան դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել։ Այսպես․ 2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված` 41)։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։ 2022-ին գրանցվել է ընդհանուր 64 դեպք․ պաշտոնական տվյալներով՝ ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։
Այսօր շատ կարեւոր է, որ անցկացնենք նոր նախագահի ընտրությունները եւ շարունակենք Արցախի պետականության կառուցման ճանապարհը. ես վստահ եմ, որ արցախցիները ցույց կտան, որ իրենք շատ պետականամետ են եւ կանեն ամեն ինչ, որ բախում չլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ- Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն երկրի նոր նախագահ է ընտրելու:
Վարդանյանն ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել Արցախի նոր ընտրվող նախագահի հետ, պատրաստ են նաեւ բանավեճերի. «Նորմալ է, որ լինեն տարբեր կարծիքներ, գլխավորը, որ դա լինի համակարգային, հետեւողական, թափանցիկ, հայրենասիրական եւ մարդկանց մոտ բերի հավատ: Ես վստահ եմ, որ եթե այդ ուղղությամբ նոր ընտրված նախագահը գործի, ամեն ինչ նորմալ է լինելու: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ ծանր բեռ է իր վրա վերցնում նոր ընտրված նախագահը, մենք բոլորս պետք է անենք, որ նա հաջողի, որովհետեւ դա Արցախի հաջողությունն է լինելու: Վստահ եմ, որ կունենանք նոր իրավիճակ, երբ ներսում կլինի ուժերի կոնսոլիդացիա, կլինի իսկապես հավատի ու վստահության լավ մթնոլորտ»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Ռուբեն Վարդանյանն ասաց. «Մենք երբեք ճնշում չենք գործադրել Արցախի նախագահի վրա, որ հրաժարական տա, դա սուտ է: Մեր պահանջը եղել է, որ Արցախի նախագահի դիրքորոշումը լինի հստակ, ոչ թե տատանողական, երկրորդ, մարդիկ պետք է իմանան այդ որոշման հետեւանքները եւ թե ինչպես է դա իրականացվելու եւ արձագանքեն դրան: Իսկ մեզ համար կարեւորը Լաչինի միջանցքի բացումն է, իսկ Աղդամի ճանապարհը չպետք է բացվի»:
Հարցին, եթե Արցախում ձեւավորվի վարչակազմ, որն ընդդիմախոսում է Երեւանի վարչակազմին, արդյոք որոշակի վտանգներ չեն առաջանա՞:, նա պատասխանեց. «Նախ, Արցախի 95 տոկոսն է ընդդիմախոս Հայաստանի իշխանությանը: Այստեղ կա խորքային խնդիր. Արցախի իշխանությունն ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կարող է լինել»:
Արցախի Հանրապետության 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում այսօր նախագահի ընտրության գործընթաց է: Խորհրդարանում տեղի ունեցած լայն քննարկումների և կայացած կոնսեսուսի արդյունքում 5 խմբակցություններից 4-ը պաշտպանում են ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ առաջին փուլով հաղթանակ տանելու համար Շահրամանյանի օգտին պետք է քվեարկի 22 պատգամավոր:
«Խորհրդարանական ուժերն ԱԺ-ում ներկայացված են հետևյալ բաշխվածությամբ`
«Ազատ Հայրենիք»-16 պատգամավոր (նախկինում կուսակցությունը գլխավորում էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը)
«Միասնական հայրենիք»- 9 պատգամավոր (այն ղեկավարում է Սամվել Բաբայանը և միակ ուժն է, որը չի պաշտպանում Շահրամանյանի թեկնածությունը)
ՀՅԴ-3 պատգամավոր
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-2 պատգամավոր
«Արդարություն կուսակցություն»-2 պատգամավոր
Եվս մեկ պատգամավոր անկուսակցական է:
«Ազատ Հայրենիք» կուսակցության մեկ պատգամավոր ՀՀ-ում է և ընտրության մասնակցելու հնարավորություն չունի, սակայն այս պահին 3 ընդդիմադիր ուժերի հետ միասին ունեն 22 պատգամավոր:
Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում ունի խորհրդարանի միակ անկախ պատգամավորը:
Արցախն այսօր ընտրություն կանի մի իրավիճակում, երբ Արցախի ու Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն իր լարվածության պիկի է մոտենում, իսկ Արցախի տոտալ բլոկադայի պայմաններում մարդիկ սննվելու նույնիսկ նվազագույն պայմաններ չունեն:
Ինչ վերաբերվում է խորհրդարանական 2-րդ ուժի և որոշ անհատների` փողոցի միջոցով ԱԺ-ի վրա ճնշումներ գործադրելու հայտարարություններին, որոնցում կոնկրետ սահմանադրական կարգի տապալման բաղադրիչներ կան, ապա արցախցին ինքը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհ է ընտրում` ոչնչացնում է պետական ինստիտուտներն ու ներքին դիմակայության վերջին հնարավորությունները, թե պայքարի հնարավորություն ստեղծում:
Հատկապես այս պահին ցանկացած ցնցում, անկառավարելի վիճակ կամ քաոսային զարգացում ամենակարճ ճանապարհը կդառնա Արցախի ադրբեջանացման համար:
Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ` Արցախը շրջափակման մեջ է ու այս պայմաններում և´ նախագահ ընտրողը, և´ պոտենցիալ փողոց ելնողն ու անկառավարելի վիճակ ստեղծողը, և´ սահմանադրություն պաշտպանողը, և´ իր կամքն իրացնողն արցախցին է ու պետք է իրադարձությունների զարգացման իր ընտրությունը կատարի. դրանից է կախված իր ֆիզիկական գոյությունն ու թշնամուն դիմակայելու շանսը»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք — ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովն ընդգծել է, որ «հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները», որոնք «խաթարում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին և նախաձեռնություններին» (չակերտները — Tert.am)։
Նա նշել է, «Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին» (չակերտները — Tert.am)։
Արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում ««լարված հումանիտար իրավիճակի» և «շրջափակման» հետ կապված անհիմն պնդումների ֆոնին Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհի բացմանը զուգահեռ Լաչինի ճանապարհի օգտագործումն ակտիվացնելու՝ Հայաստանի մերժումը վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե մարդասիրական, այլ ավելի շուտ քաղաքական բնույթ ունի» (չակերտները — Tert.am):
Ընդգծվել է միջազգային հանրության կողմից «Հայաստանի նման քայլերի դատապարտման կարևորությունն Ադրբեջանի դեմ քաղաքական և ռազմական սադրանքների աճի համատեքստում» (չակերտները — Tert.am)։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.