Հայոց բանակում զոհերի «պատմական մինիմում» արձանագրելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019թ․ հայտնի գրառումից մինչ օրս բանակում զինծառայողների մահվան դեպքերի ցուցանիշը միմիայն ավելանում է։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում (հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում) արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 37 և ծառայության հետ չկապված 16 մահվան դեպք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 17 և ծառայության հետ չկապված 18 մահվան դեպք: Ըստ զինդատախազության տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված ծառայության հետ կապված մահվան դեպքից 13-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ են, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 4-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահվան դեպք (խմբ․ խոսքը Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին է): Նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 18 քրեական վարույթ:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 16 դեպք, որոնցից 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր: Նշված դեպքերից 2-ով (1-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը՝ ինքնասպանություն) քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժինների կողմից, մյուսներով վարույթները զինվորական իրավապահ մարմինների կողմից չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ Մինչդեռ վերջին երեք տարիներին բանակում մահվան դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել։ Այսպես․ 2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված` 41)։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։ 2022-ին գրանցվել է ընդհանուր 64 դեպք․ պաշտոնական տվյալներով՝ ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.