23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Համարձակ, սեքսուալ, սկանդալային` հենց այսպես են բնորոշում այս շրջանում ամենաքննարկվող մոդել Անահիտ Հարությունյանին:
Հայաստանի ամենամեծ կրծքերով սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը
հերթական հայտարարությունն է արել
Մենակ թե չասեք որ ռայոններում Մոցարտ ու Բախ են լսում….. Եկեք ինքնագովեստով ու ինքնախաբեությամբ չզբաղվենք, նույնիսկ Երևանի մեծամասնությունը նորմալ ճաշակ չունի….. Իսկ մարդու անձնական կարծիքին հայհոյանքներով պատասխանող աղջիկներին կոչ կանեմ համեստ լինել, չէ որ ձեր ամբողջ կյանքի նպատակը ամուսնանալն է ենթարկվող աղջկա կերպարի ներքո, գուցե ձեր պոտենցիալ ամուսինը տեսնի…. և վերջիվերջո մի ցույց տվեք ձեր ընտանիքի ներսում օգտագործվող ցածրակարգ բառապաշարը և մտածելու ունակության ամբողջական բացակայությունը։
Ատելությունը երջանկության բացակայությունն է և ես Ամերիկա չեմ հայտնաբերում։ Եվ վերջապես պասի շրջան է, ինչու վիրավորել միմյանց իմ քրիստոնյա, հավատացյալ և մաքրամաքուր ազգ!
https://www.youtube.com/watch?time_continue=12&v=pvINMfIp8xQ
Արդար Հայաստանի ու նոր կյանքի երազանքը 10 տարի առաջ հայաստանցիներին դուրս բերեց փողոց։ Հարյուր-հազարավոր ցուցարարները չէին պատրաստվում հանդուրժել փետրվարի 19-ի նախագահական ընտրության կեղծումը։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Սահմանադրական դատարանում բողոքարկում էին քվեարկության արդյունքները, և մարտի 5-ին սպասվում էր Բարձր ատյանի որոշումը։ Կար հավանականություն, որ ՍԴ-ն կբավարարեր ընդդիմության պահանջը և Սերժ Սարգսյանի ընտրությունը կճանաչվեր առոչինչ։ Զանգվածային ցույցերն անկանխատեսելի էին դարձրել Սահմանադրական դատարանում կայացվելիք որոշումը։
Իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին։ 2008 թվականի մարտի 1-ին սպանվեց 9 խաղաղ ցուցարար և 1 ոստիկան՝ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը և Զաքար Հովհաննիսյանը։ Վիրավորների թիվը գերազանցեց 500-ը։ Բանտերը լցվեցին ընդդիմադիրներով։
Մարտի 1-ին քաղաքացիների սպանդն ու զանգվածային խոշտանգումները իշխանության ծրագրած սցենարն էր, վստահ է Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը․ «Ըստ պլանի՝ պետք է պետական շենքեր գրավվեին, պետք է զինվորականներ զոհվեին, բայց ցուցարարները չգնացին այդ ճանապարհով՝ զենք չկիրառեցին։ Պետք է խանութներ թալանվեին, կար զենքի խանութ, որին մարդիկ այդպես էլ մատով չկպան»։
Քաղաքացիների դեմ բանակն է օգտագործվել, ինչի մասին փաստում է ՊՆ 0038 գաղտնի հրամանը։ Զինված ուժերը ներգրավված են եղել մարտի 1-ին ոչ միայն արտակարգ դրության ժամանակ, այլև դրանից առաջ՝ ներքաղաքական գործընթացներում։ 2010 թվականին Պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյա ազատազրկման է դատապարվել 0038 գաղտնի հրամանը ՊՆ-ից դուրս հանելու մեղադրանքով։ Այս փաստն անուղղակիորեն ապացուցում է զինված ուժերի ապօրինի ներգրավման մասին։
համարձակությունը չներվեց
2008-ին՝ մարտի 1-ի սպանդից 6 օր առաջ 11 բարձրաստիճան դիվանագետներ կոչ արեցին իշխանություններին ու ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խուսափելու արյունահեղությունից։ Բայց իշխանությունը մերժեց ընդդիմության հետ երկխոսելու հորդորները։ Չներվեցին նաև զսպվածության կոչ արած Արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, որոնք հեռացվեցին աշխատանքից։ Այժմ հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը նրանցից մեկն է․
«Կյանքը ցույց տվեց, որ մեր կանխատեսումները իրական էին և փաստորեն արյուն հեղվեց։ Աշխատանքից հեռացվեցին փորձառու դիվանագետներ։ Արդյունքում այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում, թե ովքեր են դեսպաններ նշանակվում»։
Հեռացված դիվանագետներից շատերը ենթարկվեցին հետապնդումների ու քաղաքական ճնշումների և հետագայում լքեցին հայրենիքը։ Ամբողջ կյանքում միաjն պետական պաշտոններ զբաղեցրած Առաքել Սեմիրջյանի կյանքը 180 աստիճանով փոխվեց։ Նա սկսեց համակարգել «Մարտի 1» հասարակական կազմակերպության աշխատանքները։ Այն ներկայացնում էր զոհերի շահերը տարբեր ատյաններում, հանրայնացնում իրադարձությանը վերաբերող փաստեր։
«Ես ինքս ինձ ապացուցեցի, որ այս գործից բացի կարող եմ կատարել նաև այլ աշխատանքներ։ Երջանիկ եմ ընձեռնված այդ հնարավորության համար»։
Մարտի 1-ին չի տրվում քաղաքական գնահատական
Մարտի 1-ի գործով նախաքննությունն ընթանում է արդեն 10 տարի։ Սակայն իրավապահ համակարգը զոհերի ընտանիքներին պատասխան չի տվել՝ ում հրամանով և ովքեր են սպանել նրանց հարազատներին։ Իրավապաշտպանները պատասխանատուների անուններ են հնչեցնում։ Կան բավարար փաստեր պատասխանատվության ենթարկելու 2008-ին նախագահի պաշտոնում գտնված Ռոբերտ Քոչարյանին, Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին և նրանց, ում ապօրինի հրամաններով տեղի է ունեցել մարտի 1-ի սպանդը։
Արտակ Զեյնալյանը հիշեցնում է, որ 510 տուժողներից և ոչ մեկը պետությունից արդարացի փոխհատուցում չի ստացել։ Գործող օրենսդրությունը քաղաքացու դեմ է․ «Տուժողներին փոխհատուցում տրամադրելու ընթացակարգերը տեսական, վերացական են և ոչ իրական, հետևաբար՝ ապահովված չէ այդ իրավունքը»։
Պարոն Զեյնալյանը մարտի 1-ի 10 զոհերից 9-ի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Նա 50-ից ավելի քաղաքական ակտիվիստների ու գործիչների անունից գանգատ է ներկայացրել Եվրադատարան։ 10 գործով Հայաստանի կառավարությանը հարցեր են ուղղվել։ Առաջիկայում 9 զոհերի մասով ՄԻԵԴ-ից որոշում է ակնկալվում։
Դիմումատուները Եվրոպական ատյանից պահանջում են․
1․ Ճանաչել մարտի 1-ի զոհերի ՄԻ Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտումը։
2․ Ճանաչել զոհերի հարազատների՝ ՄԻ Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածով երաշխավորված խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից ազատ լինելու իրավունքի խախտումը։
3․ Վերացնել վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ Քննչական ծառայության ցուցաբերած անգործությունը և պարտավորեցնել այդ մարմնին իրականացնել հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններ։
2008-ի ողբերգական իրադարձություններից մեկ տասնամյակ անց Հայաստանի իշխանությունը դրանց քաղաքական գնահատական չի տալիս։ Շատերի կարծիքով՝ չդատապարտելով տեղի ունեցածը՝ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում քաղաքացու դեմ զենք կիրառելու «իրավունքից»։ Ըստ Առաքել Սեմիրջյանի՝ իշխանությունը երկու տարբերակ ունի՝ կա՛մ արդարացնել քաղաքացիների կոտորածը և վերջնական դիկտատուրա հաստատել, կամ էլ ընդունել մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ կոտորածը, և դատապարտել մարդասպաններին։
Բայց չընտրելով ոչ առաջին, և ոչ էլ երկրորդ տարբերակը՝ իշխանությունը հարվածի տակ է դնում պետության անվտանգությանը։ Դիցուք՝ 2008-ից մինչ օրս 400 000 քաղաքացի անվերադարձ լքել է Հայաստանը․ «Հայաստանը տասնապատիկ թուլացավ, որի արտացոլումը 400 000 արտագաղթն է երկրից։ Ես վստահ եմ, որ 400 000-ի հիմնական մասն Ազատության հրապարակում կանգնած պայքարող ժողովուրդն էր»։
ողբերգական էջը
«Բոլորի համար է ակնհայտ, որ այս ամենը կազմակերպված է եղել պետական ապարատը քայքայելու համար, հանուն մեկ մարդու իշխանության»,- Առաքել Սեմիրջյանի վստահեցմամբ առանց մարտի 1-ի բացահայտման Հայաստանն ապագա չունի․
«Դու խոցելի ես քո երկրի մեջ, որովհետև մարդիկ արդարադատություն չեն տեսնում, ինչով արդարացվում է արտագաղթը։ Դու խոցելի ես նաև արտաքին ուժերի առաջ, որոնք ամեն պահի իշխանությանը հիշեցնում են՝ նայեք, դուք այն պետությունն եք, որը զանգվածային սպանությունը չի ուզում բացահայտել։ Հենց իշխանությունների շահերից է բխում մարտի 1-ի բացահայտումը»։
Մարտի 1-ի էջը չի կարող փակվել, եթե մեղավորներն ու պատասխանատուները չպատժվեն։ Հրապարակախոսն առաջարկում է Երևանում փողոց կոչել «Մարտի 1» անունով, հուշարձան կառուցել՝ ի հիշատակ զոհերի, որով պետությունը ցույց կտա, որ զոհերի համար մի արժեքավոր բան է արել։
Վերջին շրջանում ՀՀ բանկերում արժույթով և արտարժույթով պահվող ավանդների տոկոսադրույքների նվազում է տեղի ունեցել:
Եթե նախկինում դրամային ավանդները բանկերում հնարավոր էր պահել տարեկան 14, 16, անգամ 17 տոկոս տոկոսադրույքով, ապա այժմ լավագույն դեպքում հնարավոր է ամենաբարձրը 11 տոկոս տոկոսադրույքով պահել, այն էլ երկարաժամկետ՝ ասենք 3 տարի շարունակ և ոչ բոլոր բանկերում: Դոլարային ավանդների դեպքում տոկոսադրույքները 8 տոկոսից նվազել են հասնելով 5, 4 տոկոսի:
Ավանդների տոկոսադրույքների իջեցումը տնտեսագետների մեծ մասը կապում են վարկերի տոկոսադրույքների իջեցման հետ: Այստեղ ոչ թե խնդիրն այն է, որ բանկերը փող չունեն, այլ վարկեր վերցնողների թիվն է նվազել: Վերջերս էլ «Ինեկոբանկն» իջեցրեց սպառողական վարկերի տոկոսադրույքները:
«Մասնավորապես, հաճախորդների համար բարելավվել են օնլայն տրամադրվող «1 CLICK», «Արագ սպառողական», «Ոսկու գրավով» և «Անշարժ գույքի գրավով» վարկերի և վարկային գծերի պայմանները:
Բանկում տոկոսադրույքների և պայմանների էական բարելավում է տեղի ունեցել հատկապես օնլայն եղանակով տրամադրվող 1 CLICK վարկերի և «Արագ սպառողական վարկերի» մասով։ 1 CLICK վարկերն այսուհետ կտրամադրվեն 14% տարեկան անվանական տոկոսադրույքով, նույն տոկոսադրույքով կտրամադրվեն նաև «Արագ սպառողական վարկերը»: Տվյալ վարկերի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է 0%՝ նախկին 2%-ի փոխարեն, ինչպես նաև երկարացվել է վարկի մարման ժամկետը՝ մինչև 48 ամիս»,- նշված է banks.am կայքում:
Ստացվում է, որ վարկերի տոկոսադրույքների իջեցումը բանկերը փոխհատուցում են ավանդների տոկոսադրույքների իջեցմամբ և մոտ ապագայում ավանդների տոկոսադրույքների բարձրացում չի նախատեսվում:
Ըստ տնտեսագետ Արտակ Առաքելյանի, ավանդների տոկոսադրույքներն իջնում են, քանի որ ՀՀ Կենտրոնական բանկն ավելի հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ըստ տնտեսագետի, ավանդների տոկոսադրույքների իջեցումից սակայն բանկերում առկա ավանդների թիվը չի նվազել:
«Կենտրոնական բանկը պատրաստ է ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տալ առևտրային բանկերին, այդ քայլով նպաստելով, որ փողի հասանելիությունը տնտեսության մեջ ավելի բարձր լինի»:
Մեր ավանդները, մինչև 10 մլն դրամի սահմաններում՝ դրամային, և արտարժութայինը՝ մինչև 5 մլն դրամին համարժեք երաշխավորված են, ենթակա փոխհատուցման «Ավանդները փոխհատուցող հիմնադրամ»-ի կողմից»,- ասաց Ա.Առաքելյանը:
Նշենք որ դատական գործընթացներում գտնվող կամ տուգանված այն անձինք, ովքեր բանկերում ավանդներ ունեն պահած պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ բանկերում պահվող ավանդներից ԴԱՀԿ-ի միջոցով գումարների որոշակի բռնագանձում կարող է տեղի ունենալ, եթե ասենք տուգանված քաղաքացին ժամանակին չի վճարում տուգանքի գումարը:
Հավելենք որ 2017 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ)՝ դատական ակտերի հիման վրա ստացվել է 1 545 810 կատարողական վարույթ։
Գույքային և ոչ գույքային կատարողական բոլոր վարույթներով բռնագանձվել է 26 մլրդ 742.1 մլն դրամ։ 2016 թվականի համեմատ այդ թիվն աճել է 5.1 մլրդ դրամով կամ 23.4%-ով։ Այդ թվում` պետական բյուջեի օգտին գույքային վարույթներով բռնագանձվել է 2.9 մլրդ դրամ (2016 թվականին՝ 2.6 մլրդ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.46 մլրդ դրամ (2016 թվականին՝ 1.8 մլրդ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 16.1 մլրդ դրամ (2016 թվականին՝ 11.7 մլրդ դրամ):
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընկերը` բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը «Կոմսոմոլյսկայա պրավդա» հրատարակության հետ հարցազրույցում պատմել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ իր նախկին ամուսնու մասնավոր կյանքին միջամտության փաստի առիթով քրեական գործի մանրամասների մասին:
«Վիտալինան պնդել է, թե TV-ին տեսանյութ չի հանձնել, իբր դա ուրիշն է արել: Սակայն ինձ հաղորդել են` Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել, որ հենց Վիտալինան է իրեն բերել հոլովակները հեռուստաեթերի համար` դրա դիմաց պարգևատրում ստանալով»,- պատմել է Արամ Հակոբյանը «Կոմսոմոլյսկայա պրավդային»:
Ժողովրդական արտիստի ընկերը նաև հավելել է, որ ինքն էլ մտադիր է ցուցմունք տալ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, քանի որ ունի երեք տեսահոլովակ, որոնք իրեն դեռ երեք տարի առաջ ուղարկել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
Հարգելի համաքաղաքացիներ,
մարտի 11-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անց է կացվելու ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:
Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել, պատճառվող ժամանակավոր անհանգստության համար էլ հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան
Թուրքական «Հաբերթյուրք» կայքի լրագրողը պնդում է, թե եվրոպացի մի շարք լրագրողների հետ դռնփակ հանդիպման ժամանակ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Կայքում նշվում է, որ դռնփակ հանդիպմանը նաև իրենց այդ լրագրողն է մասնակցել:
Ըստ թուրքական կայքի՝ Վաշինգտոնն Անկարային «առաջարկում է» մտածել այլ լուծումների ուղղությամբ: Հանդիպումն անցկացրել են ԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը: Այսինքն՝ այս «ուղերձը» դիտարկվում է որպես ԱՄՆ պետական դիրքորոշման արտահայտում:
Ըստ այս տեղեկության՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է նրանից, որ Թուրքիան Ս-400-ներ է գնելու, ու դա նաև վտանգ կլինի ՆԱՏՕ-ի համար: Եվ առաջարկել է, որ իրենք կարող ենք Թուրքիային այս հարցում օգնել:
Այն, որ Վաշինգտոնի կողմից նման ուղերձներ կան, հաստատում է նաև փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Թուրք գործիչը «կոչ է անում» իրենց հետ չխոսել սպառնալիքի լեզվով, ու նշում է, որ իրենք մինչև Ռուսաստանի հետ համաձայնության գնալը փորձել են այդ համակարգերը գնել ԱՄՆ-ից, Եվրոպայից, սակայն չի ստացվել: Ըստ Չավուշօղլուի՝ քանի որ Թուրքիան նման համակարգերի անհետաձգելի պահանջ ունի, ապա պետք է գնեն ռուսաստանյան համակարգերը:
Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան 2017 թ. վերջին ստորագրել են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:
Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո:
81 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվա հաջորդ օրը, մահացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը: Այս մասին Factor.am-ը տեղեկացավ ռեժիսորի մերձավորներից: Ռեժիսորին 2000թ.-ին շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալը, 2003թ.-ին նա արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ կոչմանը, 2012թ.-ին՝«Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության հատուկ մրցանակին: Անվանի ռեժիսորը եղբոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հետ ֆիլմեր էր ստեղծել, որոնք սիրվել են ժողովրդի կողմից: Դրանցից թերևս ամենահիշարժանները 1980թ.-ին նկարահանված «Խոշոր շահում» կինոնկարն է, 1982թ.-ին նկարահանված «Հին օրերի երգը» և 1984թ.-ին նկարահանված «Մեր մանկության տանգոն»:
Ալբերտ Մկրտչյանը 2000թ.-ին նկարահանել էր «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, իսկ նրա վերջին ֆիլմը դարձավ 2008թ.-ին նկարահանված « Տխուր փողոցի լուսաբացը»: Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին՝ Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
«Այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով: Ադրբեջանցիների ուղեղներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առանց պատճառաբանության հրաժարվել է Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական խաղ խաղալ Ադրբեջանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 8 միլիոն դոլար էր առաջարկել, եթե Մեսսին խաղա գոնե 60 րոպե: Մեսսին հրաժարվել էր, Արգենտինայի հավաքականի ղեկավարները ստիպված էին մերժել առաջարկը: Փոխարենը հունիսի 9–ին 2 միլիոն դոլարի դիմաց Արգենտինան կխաղա Իսրայելում՝ տեղի թիմի հետ: Մեսսին հաճույքով համաձայնել է:
Այս պատմությունն ամիսներ առաջ է եղել, սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ անդրադարձել է խնդրին: Նրանք այդպես էլ բացատրություն չեն գտնում, թե ինչպես կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2 միլիոնը գերադասել 8 միլիոնից: Ազերիները նույնիսկ սկսել են փորփրել Մեսսիի անցյալը, «հասել» են մինչև նրա ծննդավայր Ռոսարիո՝ համոզվելու համար նրա արմատներում հայի արյուն կա՞, թե ոչ: Այլապես ինչո՞ւ նա պետք է «զզվեր» Բաքվից»:
«Փաստ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասնվեցերորդ
Ի՞նչ է հավատը: Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում:
Արդ, այսպիսի մի հավատով էր, որ անցյալ ժամանակների մարդիկ ընդունվեցին Աստծու կողմից: Հավատով ենք հասկանում տիեզերքի ստեղծումն Աստծու խոսքով, որով տեսանելի տիեզերքը գոյացավ անտեսանելիից: Իր հավատով էր, որ Աբելը Կայենից շա՛տ ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, և այդ հավատի համար էլ Աստված վկայեց նրա արդար լինելու մասին՝ ընդունելով նրա մատուցած նվերները: Եվ թեպետ Աբելը մեռավ, բայց նրա հավատի օրինակը միշտ խոսուն է մնում: Իր հավատի համար էր, որ Ենոքը փոխադրվեց երկինք՝ առանց մահ տեսնելու, և նրա մարմինը չգտնվեց, քանի որ Աստված արդեն փոխադրել էր այն: Սուրբ գրքերը վկայում են, որ երկինք փոխադրվելուց առաջ Ենոքը շահել էր Աստծու բարեհաճությունը: Իսկ առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել:
Արդարև, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր փնտրում են իրեն:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.