23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ:
Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմն ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաներն» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց և կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է:
Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչն առաջարկեց:
Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:
Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար: Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:
Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:
Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձն այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:
Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել՝ ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաև, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):
Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:
Ի պատասխան իրեն՝ առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»:
***
Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին՝ այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։
Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։
Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։
Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»,-նշել է նա։
Թուրք փրկարարները երկրի արևելքում երկրաշարժից հետո ավերակներից դուրս են բերելառնվազն ինը մարդու: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Փրկարարները մինչ այժմ՝ երկրաշարժից 13 ժամ անց, շարունակում են զոհերի որոնումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի առողջապահության նախարարությունը, փլատակների տակ ցնցումներից հետո առնվազն 39 մարդ էր մնացել:
Թուրքական իշխանությունները 1,167 փրկարար և 225 հատուկ սարքավորում են ուղարկել Էլազիգ և Մալաթիա նահանգներ, որոնք առավել շատ են տուժել աղետից։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Ես ցույց կտամ, որ ցմահ դատապարտյալները կարող են ինտեգրվել հասարակությանը, կարող են նորմալ ապրել և բարի գործեր կատարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանը, ով այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ. նա մեղադրվում էր 3 զինվորների սպանության համար։ Վերջին տարիներին դատապարտյալը գրքեր է գրել, հեռակա կրթություն ստացել, զղջացել ու ներում է խնդրել տուժողների իրավահաջորդներից:
Այսօր Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և ցմահ դատապարտյալին ազատել կալանքից։
Ա. Մանուկյանին ազատ արձակելու որոշումը պայմանավորված է նրա դրական վարքագծով:
Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, որ հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով։
«Այդպես է լինում…
Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, եւ դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:
Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:
Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի…
Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո…
Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի…»։
Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։
«Ամերիկայի Ձայն»-ը գրում է՝ կարևորելով Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ իշխանությոնների քաղաքական կամքը՝ իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ջանքեր գործադրել երկրում քաղաքական նոր ենթամշակույթի և պետական կառավարման համակարգի ձևավորման համար:
Իր հերթին հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթույուն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ:
Տնտեսասգետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն:
Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշում է տնտեսագետը: Նրա կարծիքով այդ վտանգը դեռևս պահպանվում է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը գտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օգտին քվեարկած հարյուր-հազարավոր մարդիկ սխալվել են։
«Ես գտնում եմ, որ 100 հազարավոր մարդիկ կարող էին սխալված լինել, ինչպես եւ ես հենց հիմա։ Այո, ես գտնում եմ, որ 100 հազարավոր մարդիկ սխալվել են, որ ձայն են տվել ԲՀԿ-ին, ի՞նչ կա դրա մեջ, անթույլատրելի բան եմ ասում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ԲՀԿ պատգամավորները բիզնեսմեններ են, թող զբաղվեն իրենց բիզնեսներով. «Այսպես թե այնպես այդ վտանգն առաջանում է, երբ մարդն իր բիզնեսները թողնում է եւ գալիս Ազգային ժողով։ Ենթադրենք մարդն ունի ՀԷԿ եւ Ազգային ժողովում քննարկվում է օրինագիծ ՀԷԿ-երի մասին, դա վտանգ է, չէ՞։
Պարզ է, որ ինքն իր շահերն է պաշտպանելու։ Չենք կարող ստուգել նրանք օբյեկտիվ են, թե՞ սուբյեկտիվ»։
Դիտարկմանը, որ առաջին անգամ չէ ԲՀԿ-ն ԱԺ-ում, պատգամավորն արձագանքեց․ «Ես իմ կյանքում բազմիցս սխալներ եմ արել, նրանք էլ մի քանի անգամ սխալվել են։ Այո, սիրելի ԲՀԿ-ին ընտրող հայրենակիցներ, սխալվել եք։ Ես այդպես եմ կարծում։ Կարող է՝ ես եմ հենց հիմա սխալվում»։
Իսկ հարցին՝ գուցե «Իմ քայլին» ընտրողներն են սխալվել, նա պատասխանեց․ «Հնարավոր է, կյանքը ցույց կտա»։
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց հունվարի 22-ին՝ Շիրակի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի եւ Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր եւ այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում էլ արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի եւ զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայտնի «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Շաբաթներ անց Ազգային ժողովը վավերացրեց պայմանագրերը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի կողմից խոչընդոտելու փորձերի, դահլիճում ցույց անող լրագրողների, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների:
Օրերս հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան», հավանաբար, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանում գազի սակագնի թանկացման հայտ կներկայացնի: Այդ տեղեկությունների լույսի ներքո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել «գազային» համաձայնագրերի կնքումից հետո գազի գնի դինամիկայի որոշ ցուցանիշներ:
Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», իսկ «Գազպրոմ-Արմենիան» նույնիսկ էլեկտրաէներգիա արտահանելու առավելություններ ստացավ:
Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ Արմենիային»): Սակայն 2013 թվականի այս համաձայնագիրը կնքված էր 5 տարով և դադարեց գործել 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից, բանակցությունների արդյունքում, սահմանին գազի գինը ժամանակավորապես (և առ այսօր) ֆիքսվեց 165 դոլար 1000 խմ-ի դիմաց:
Սակայն եթե 2014 թվականին Հայաստանի համար 190 դոլարը, միջազգային շուկայի գների համեմատությամբ, շահավետ գին էր, ապա ժամանակի ընթացքում եվրոպական շուկայում ռուսական գազը էապես արժեզրկվեց, և ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանի («Գազպրոմ Արմենիայի») համար գազը արժեցավ ավելի թանկ, քան Եվրոպայի համար:
Օրինակ, 2019 թվականի 4-րդ եռամսյակ տվյալներով, Եվրոպա առաքվող ռուսական գազի միջին գինը (մուտքի սահմանին) մոտ 139 դոլար է, իսկ Հայաստանի սահմանին, ինչպես նշեցինք, 165 դոլար, կամ Եվրոպայից 19 %-ով ավել:
Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան «Գազպրոմը» գազի արտահանման համար ծախսերի մեծ մասը կատարում է ռուսական ռուբլիով, ապա արժե նաև ուսումնասիրել, թե Հայաստանի սահմանին որքա՞ն է արժեցել գազը ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլ հենց արտահանման երկրի արժույթով (ռուսական ռուբլիով):
Գծապատկերում շատ լավ երևում է, որ 2014 թվականի համեմատ Հայաստան մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրից «Գազպրոմի» ունեցած շահույթը էապես աճել է՝ 6.6-ից հասնելով 10.2 ռուբլիի:
Բաշխման արժեքը
Վերը նկարագրվածը, սակայն, այն գներն էին, որոնցով «Գազպրոմ Արմենիան» գազը ձեռք է բերում «Գազպրոմից»: «Գազպրոմ Արմենիան», իր հերթին, գազը վաճառում է ՀԾԿՀ սահմանած սակագներով: 2014 թվականից ի վեր բնակիչ-բաժանորդների համար գազի գինը, դրամային արտահայտմամբ միմիայն պակասել է, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար նախ աճել է (պայմանավորված դրամի արժեզրկմամբ) և ապա նվազել:
ՀԾԿՀ սահմանած սակագները, համաձայն 2013 թ. 30 տարով ստորագրված համաձայնագրի, պետք է լինեն այնպիսին, որ «Գազպրոմ Արմենիան» ծածկի սահմանին գազի գնման ու գազաբաշխման հետ կապված իր ծախսերը (այդ թվում՝ «հետ բերի» կատարված ներդրումները) և ունենա տարեկան միջինում 9 % շահութաբերություն:
Այսպիսով, եթե փորձենք տեսնել, թե որքան է եղել սահմանին և վերջնական սպառողի մոտ գազի գնի տարբերությունը (մարժան)՝ կստացվի հետևյալ պատկերը:
Այլ կերպ ասած, հստակ երևում է, որ Հայաստանում գազի մարժան շեշտակի նվազել է: Ընդ որում, 2019 թվականի հունվարից (երբ սահմանին գազի գինը 150 դոլարից դարձավ 165) այդ մարժան էլ ավելի է պակասել:
Գազի մարժայի ռեկորդային ցածր ցուցանիշը, հնարավոր է, բավարար չէ 2013 թվականին ստորագրված պայմանագրով ամրագրված 9 տոկոսանոց շահութաբերության ապահովման համար, և հենց սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել սակագնի վերանայման համար: Թեև չի բացառվում, որ գազաբաշխման ծախսերի հիմնավորվածության քննարկման սահմաններում հնարավոր լինի նվազեցնել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը, և եղած՝ ցածր մարժայի սահմաններում ընկերությունն ունենա 9 տոկոսանոց շահութաբերություն:
Սակայն բերված թվերը հիմնավորում են, որ ի տարբերություն 2014 թվականի, այժմ Հայաստանում վերջնական սպառողի մոտ գազի գնի (և դրա հնարավոր բարձրացման) մեջ գերակշռապես ներդրում է ունենում սահմանին գազի անհասկանալիորեն բարձր գինը:
2013 թվականին ստորագրված համաձայնագրերն ու դրանցով «Գազպրոմին» տրված մենաշնորհները իրապես պակասեցնում են սահմանին գազի գնի վրա ազդելու Հայաստանի կառավարության հնարավորությունները ու հարցը դրաձնում հայ-ռուսական քաղաքական երկխոսության առարկա:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին դեպքերից հետո ԱԺ նախագահը կորցրեց անաչառ արբիտր համարվելու իր հնարավորությունը, նույն ցավով եմ արձանագրում, որ ԱԺ նախագահը չի կարողանում բարձր պահել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի դերը՝ այն ստորադասելով սահմանադրական հիերարխիայից դուրս գտնվող մարմիններին»:
«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել:
Հունվարի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր. «Վանեցյանի պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»:
Կառավարության այսօրվա նիստից հետո, վերոնշյալի հետ կապված, լրագրողները պարզաբանումներ են խնդրել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից. «Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին՝ փորձելով քայլեր ձեռնարկել։ Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»:
Հարցին, թե ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները, ԱԽ քարտուղարը նշեց, որ նրանք տարբեր մարդիկ են եղել, որոնց անուններն ինքը չի ցանկանում նշել:
Իսկ թե կանխվելուց հետո ի՞նչ հետևանքներ են ունեցել, արդյոք պաշտոնանկություններ եղե՞լ են, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այժմ որևիցե վտանգ չկա… Եղել են նաև պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»։
։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.