23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջապես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը, որն իր տրամաբանական ավարտին հասավ շքեղ հրավառությամբ, ետևում է: Ասել, թե այս անգամ հատկապես ինչ-որ անսովոր ռաբիզության ականատես եղանք, ճիշտ չի լինի, քանի որ ամեն ինչ տեղավորվում էր նախորդ տարիների «Էրեբունի-Երևան» -ների տրամաբնության մեջ. նույն դուրս գրված ու «չլած» աստղերը` տեղական և արտասահմանյան արտադրության, նույն կեղծ հայրենասիրական պաթոսն ու մեթոդները: Հիմնական «հավաքագրումը» թողնված էր տոնակատարության կազմակերպիչների` երիտասարդ աղջիկների ու տղաների խմբերին, ովքեր քաղաքապետարանի պաշտոնյաների զգոն հայացքների ներքո հենց որևէ պոտենցիալ հանդիսատես էին նկատում, սկսում էին բարձր ձայնով երգել:
Այս, ինչպես և նախորդ տարիներին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների` թաղապետարանների և սոցիալական ծառայությունների, ինչպես նաև դպրոցի տնօրենները աշխատանքից ազատման սպառնալիքի ներքո մարդկանց պարտադրել էին ներկայանալ «Էրեբունի-Երևան» տոնակատարության «պարադին»: Արդյունքում` երեկ երիտասարդ թմբկահարներին հետևող մարդիկ իրենց կեցվածքով և մեջքի հետևում ծալված ձեռքերով ավելի շատ հիշեցնում էին թաղման թափոր: Ամեն դեպքում, երեկ Երևանի փողոցներում սովորականից մի քանի անգամ շատ մարդ կար, ինչին դպրոցական տարիքի մի երեխա արձագանքեց` «Վա՛խ, հորս արև, էս Հայաստանում էսքան մարդ կա՞»:
Միակ մխիթարությունը Երևանի կենտրոնական, մեքենաների համար փակ փողոցներն էին, ինչը, բնականաբար, ոմանց և, մասնավորապես, ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի վրա չէր տարածվում: Վերջինս , որ, ըստ ամենայնի, ուշացել էր Հանրապետության հրապարակում սկսված տոնական համերգից , Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանին հարող տարածքից մարդկանց միջով «գազ տված» անցնում էր:
Կազմակերպիչների մտահղացմամբ, Հյուսիսային պողոտայում գործող «Օրիֆլեյմ»-ի տաղավարի մոտ (այստեղ անվճար դիմահարդարում էին ցանկացողներին) մեր աչքի առաջ տեղի ունեցավ զավեշտալի երկխոսություն. ոչ այնքան երիտասարդ տարիքի մի տիկին հարցնում էր` «այստե՞ղ են ձրի մասաժ անում», իսկ տաղավարից պատասխանեցին, որ մասաժ չէ, վիզաժ է, այն էլ ժամը ութին փակվում է:
Հ.Գ.Նախորդ տարվա նման, Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում «Էրեբունի-Երևան» տոնակատարության անցկացման համար ծախսված գումարները` պատճառաբանելով, որ տոնակատարությունը կազմակերպվել է ոչ թե Երևան համայնքի բյուջեի, այլ՝ գործընկեր հովանավորների միջոցներով, և որ վերջիններս չեն ցանկացել, որ նշվի իրենց տրամադրած գումարների չափը:
Մեր տեղեկություններով՝ տոնակատարության հիմնական կազմակերպիչ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչությունը շուրջ քսան միլիոն դրամի չափ գումար է հատկացրել «Շարմ» ընկերությանը, չնայած սույն վարչության պետ Էլոնորա Թումանյանը սա հերքել է, բայցև հաստատել, որ «Շարմից» մի քանի հոգի ներգրավված են եղել վարչությանը կից ստեղծված գեղարվեստական խորհրդում:
Հասմիկ Օհանյան
Ամենալավ ու հաճելի պահերը մեր տանջատան մեջ հանգստյան սենյակում անցկացրած ժամանակն ա: Որովհետև բոլոր աղջիկները էնտեղ միասին շփվում են, հանգստանում, կատակներ անում: Տունը շատ մեծ տուն ա: Ունի ներքնահարկ՝ «պադվալ», էնտեղ շատ մութ ա ու վախենալի, էնտեղ գնում են մարդիկ, որոնք խիստ տանջանք են պահանջում: Դրանք կլիենտներն են, որոնք իսկական ԿԴՍՄ հասկանում ու ընդունում են: Հատակը քարից ա, կա մի երկաթյա անկողին, մի սեղան, որին կապում ենք կլիենտին: Կա նաև վանդակ ու բազմաթիվ խփելու առարկաներ, ուրիշ ոչ մի դեկոր չկա:
Վերևում կա մի ուրիշ տանջասենյակ, որն ավելի հաճելի դեկոր ունի: Պատերը կարմիր են, անկողինը՝ լատեքսից ա, նորից շղթաներ, հետաքրքիր լույսեր կան, ձեռքերը կապելու համար պարան էլ կա: Սա էն մարդկանց համար ա, որոնք նոր են սկսում ԿԴՍՄ պրակտիկան, մի քիչ թեթև տեսակը:
Երբ մարդը նոր մտնում ա տուն, ձախ թևի վրա մի մեծ սենյակ կա, ուր կա հեռուստացույց, կոմպյուտեր, Ռիմայի երեխաների լուսանկարները, բազմոց, բազկաթոռներ, հատակին խալի ա փռած, հետո գալիս ա երկար միջանցք ու նորից մի ուրիշ սենյակ, դա հյուրասենյակն ա: Էնտեղ էլի երկու բազմոց կա, դեկորը եգիպտական թեմաներով ա: Ոսկեզօծ բարձեր կան, եթե մարդ ուզենա թեթևակի ԿԴՍՄ ստանալ, օրինակ՝ եթե ուզենա ոտքեր հոտոտի, կամ մենակ որ իրա դեմքին խփեն:
Առաջին սենյակից երկրորդը մտնելուց, ձախ կողմում էլ գտնվում ա էդ հանգստյան սենյակը, որը ես ամենաշատն եմ սիրում տանջատանը՝ հեռուստացույց ենք նայում, խոսում, քնում, հանգստանում, հագնվում սեանսի համար, մի խոսքով՝ տան ամենահաճելի հատվածն ա:
Մենք բոլորս կին ենք: Ինձ հետ հրա՞շք է պատահել կյանքում, թե ինչ, որ ես սկսել եմ կին սիրել: Ոչ թե սիրային, ռոմանտիկ, այլ ընկերական: Ռիման տարիքով կին ա: Նա շատ լավն ա, կյանքից նեղացած չի բոլորովին, «աբիժնիկ» չի, պոզիտիվ ա մտածում շատ, բայց ամենակարևորը, որ նախապաշարմունքներից ազատ կին ա ու բոլոր կանանց հանդեպ ուշադիր: Նա ունի երեխաներ, թոռներ, բայց ոչ ոք նրա հետ չի ապրում: Մենք ենք իրա նոր երեխաները, նա ոնց որ մեր մաման լինի: Միշտ պաշտպանոմ ա մեզ, իմանալով, որքան կարան տղամարդիկ տհաճ լինեն: Ու շատ խելացի ա:
Մի օր, օրինակ, ասում էր՝ եթե կանայք շատ լինեին քաղաքականության մեջ, ավելի մեծ մասնակցություն ունենային իրենց երկրի ռազմական քաղաքականության մեջ, որոշումներ ընդունելուն մասնակցեին, ապա աշխարհն ավելի խաղաղ կլիներ: Կանայք են տուժում, երբ իրենց որդիները, ամուսինները զոհվում են պատերազմներին, և ոչ միայն: Անընդհատ էդ ա ասում՝ «Կանայք պետք ա շատ լինեն քաղաքականության մեջ, նույն տոկոսով, որքան կան հասարակության մեջ՝ 51%»:
Ինքը ամուսնացած էր, ամուսինը զոհվել ա ինչ-որ (ոչ մեր) պատերազմում: Ամուսնու նկարները պահում ա, մեզ ա ցույց տալիս, էնքան լավ զույգ էին… Լացդ գալիս ա, որ նայում ես: Իրա մոտ մեկ-մեկ հին ընկերներ են գալիս: Գեղեցիկ տղամարդիկ, մեկ-մեկ նաև կանայք: Իրա քույրն ա գալիս, 60 տարեկան ա, գիտի քույրը ինչով ա զբաղվում: Ընկերներն էլ գիտեն: Ընդունում են: Ես նույնիսկ կասկածում եմ, որ իրա քույրը, որը տարիքին համեմատ շատ գեղեցիկ կին ա, մեկ -մեկ, երբ փողի կարիք ա ունենում, տանջում ա:
Ռիման մեկ-մեկ գալիս ա հանգստյան սենյակ, նստում մի քիչ զրուցում ա: Բայց օրվա մեջ հիմնականում իրա գործերով ա զբաղված:
Մենակ մի պրոբլեմ ունի Ռիման՝ թափթփված ա պահում տունը: Մենք մեկ-մեկ կռվում ենք հետը, ասում ենք, որ լավ չի մաքրում-հավաքում տանջատունը: Հետո էլ նեղվում ա, թե՝ իմ տունս չեք հարգում: Մեզ չի թողնում հավաքենք, ինքն էլ լավ չի անում: Իրա տունն ա, չի ուզում, որ ասենք թափթփած ա, մաքուր չի: Դա չի վերաբերվում տանջասենյակներին, հիմնականում ընդհանուր օգտագործման տարածքն ա թափթփված: Դրամատիկ իրավիճակ ա ստեղծվում էդ հողի վրա, իհարկե, բանը ղալմաղալի չի հասնում, եթե թողներ, մենք ինքներս կարգուկանոն կպահպանեինք: Ինչևէ:
Սեսիային առաջ աղջիկները պատրաստվում են: Հաճախ, երբ շոր կամ կոշիկ չենք ունենում, ուրիշ աղջիկներից ենք խնդրում: Աղջիկներ կան, որ շատ շորեր ունեն, բայց կան նաև իմ նմանները, որոնք խնայում են փողերը, ու մենակ լավ կոշիկ են առնում, բայց խնամքով ու ճաշակով ենք հագնվում: Լատեքսի շորերը թանկ են, պետք ա Ռուսաստանից պատվիրել:
Մեր հանգստի սենյակում ենք մենք մեր ամենաուժեղ զգացմունքներն արտահայտում: Մտածում եմ, թե որքա՜ն պատմություններ են լսել էս պատերը: Բացի բազմոցից ու փոքրիկ սեղանից, էստեղ կա նաև մեծ զգեստապահարան՝ գարդերոբ, ոնց ասում ենք: Էնտեղ ինչ շոր ասես չկա, նույնիսկ միանձնուհու շորեր, 10-ից ավելի կոշիկներ: Էդ սենյակում միշտ ուտելու բան կա՝ շոկոլադ, թեյ, կոֆե, սենդվիչ, պեչենիներ ու տենց էլի, տարբեր թեթև բաներ: Հա, մեկ էլ երկու սիրուն կատու կա:
Աղջիկները սեսիայից հետո գալիս են իրանց զգացումները պատմում են: Մեկը մի օր մտավ, թե՝ «Աղջկերք, պատկերացնում եք, կլիենտն էնքան նուրբ ու փափուկ պաչպչեց ոտքերս, որ …: Տղունն առաջին անգամն էր, շատ ազդեցիկ էր: Սկզբում ասում էր, յանի ինքը լուրջ մարդ ա, բիզնեսմեն ա, հարուստ, ստեղ եկել ա, որովհետև ձանձրանում ա կյանքից: Ես էլ ասեցի՝ հա՞ տենց ա՚՞: Հիմա քեզ ցույց կտամ, ձանձրույթը ո՞նց են հանում, ու սկսեցի խփել ու պահանջել ծառայել: »
Մի աղջիկ ունենք, Ֆլորան, իրա մազերը շատ երկար են, ու արհեստական էլ ա ավելացնում: Մի քիչ թմբլիկ ա, մեծ կրծքեր ունի։ Ահավոր բեմական քսվում ա ամեն օր: Բուբլիկի ա նման: Ոնց որ ամպ լինի, որ քայլում ա, ձանն էլ թեթև ու նուրբ, որ խոսում ա, ոնց որ երգի: Ու էս Բուբլիկը մի ծիծաղելի տեխնիկա ունի: Երբ կլիենտը պահանջում ա կեղտոտ բաներ, որ ինքը չի ուզում անի, ասում ա. «Ձենդ կտրի, սրիկա» ու իր մեծ տուտուզով նստում ա կլիենտի դեմքին։
Մի օր երեքով նստած էինք, ես ասեցի, որ շատ ուրախ եմ, որ էս գործը կա, որ ուրիշների նման, ովքեր սթրիփ են պարում, իրար չենք վիրավորում ու անպատվում, մարմնավաճառների նման չենք, իրար մեջքի կանգնած ենք, ոչ թե ծախում ենք իրար կամ քցում: Ասում էի, որ մենք թատրոնի թագուհիներ ենք, լավ ենք խաղում, թե՞ վատ, հուսամ՝ լավ: Բուբլիկն ասում ա. «Լիլիթ, աման էս ի՜նչ ճիշտ ես, ես չէի մտածել, բայց, իրոք, չեմ պատկերացնում թե առանց էս գործի ես ի՞նչ էի անելու: Ոչ թե փողի համար, այլ ինքս ինձ սիրելու, գնահատելու ու հարգելու համար: Թե որտեղի՞ց էս սիրուն, հանգիստ, թոթոլ Ֆլորիկը ստացվեց»:
Նա պատմում էր, որ առաջ ինքն իրան չէր սիրում, չէր հավանում, տարօրինակ էր, չաղ, ու սաղ կյանքում աղջիկներն իրա վրա ծիծաղում էին: Հատկապես մի 15 տարի առաջ, երբ շատ ջահել էր, քաղաքում բոլորն իրան էին նայում ու քմծիծաղ տալիս: Ասում ա. «Հիմա, որ գիտեմ, թե օրվա մեջ քանի տղամարդ եմ կոտրում, ես փոխվել եմ: Էլ չեմ կոմպլեքսավորվում, իմ համար մեկ ա, թե ո՞վ ա ինձ ոնց նայում, ի՞նչ են խոսում իմ մասին: Ոչ թե ես էգոիստ եմ դառել, չէ, ուղղակի ես հիմա հասկանում եմ մարդկանց խորը թաքնված, թաքուն պահանջները: Որ մարդ կարա լինի մի տեսակ օրվա մեջ, բոլորի հետ, իսկ իմ մոտ գա, ու խեղճանա, փոքր երեխա դառնա: Ես հիմա ավելի եմ հարգում մարդկությանը, ու ավելի վատ եմ տանում, երբ տղամարդիկ վատ են վարվում իրենց կանանց կամ երեխաների հետ… Մտածում եմ, թե դա իրանք չեն, թե դա սատանայի գործն ա, երբ մարդիկ չարանում են, եթե էստեղ իրանք չար չեն լինում: Մարդ չի կարա տենց վատը լինի…»
Ես ընկել եմ մի աշխարհ, որին պախարակում ու դատապարտում է բարոյականության ընդունված համակարգը, մանավանդ՝ հայկական միջավայրի: Բայց միևնույն է, ես ուրախ եմ, որ կյանքն ինձ ստիպեց էս գործի հետ ծանոթանալ, որպեսզի վերանան բոլոր նախապաշարմունքները, կոտրվեն բոլոր կարծրատիպերը, ու մարդը, ազատված էդ ամեն ինչից, կարողանա գնահատել մանրունքներն ու նայել կյանքին այլ անկյան տակ՝ արգելվածի ու թաքունի: Էստեղից ամեն ինչ ուրիշ է…
Լուսինե Վայաչյան
Շարունակելի
Գեղարքունիքի մարզը «շահել» է ՄԱԿ-ի ծրագրերից մեկը, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի դպրոցների առաջինից — չորրորդ դասարանցիներին չորս տարի անընդմեջ, իբրև թե անվճար` օրը մեկ անգամ ճաշելու համար սնունդ է հատկացվում:
Սակայն ծրագիրն իրագործելու ճանապարհին բացահայտվում է, որ ծրագրի մեծ մասը պետք է իրականացվի ծնողների կողմից ու նրանց հաշվին:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՄԱԿ-ի կողմից տրամադրվել է ալյուր, ոլոռ և ձեթ, որոնց մեծ մասը, երբ տեղ է հասել, պարզվել է, որ այլևս պիտանի չէ օգտագործման համար:
Սակայն դպրոցի տնօրեններին հրահանգված է ամեն կերպ կոծկել այդ փաստը, և այժմ ծնողներին փորձում են պարտադրել գումար հավաքել` անհրաժեշտ մթերքներ, սպասք և անգամ կաթսաներ գնելու համար:
Որևէ մեկը հաշվի չի առնում, որ դպրոցների մեծ մասը չունեն տարրական պայմաններ այդ ամենը կազմակերպելու համար:
Ըստ այդ ծրագրի՝ տեղում պետք է թխել հաց և բաժանել երեխաներին։ Երևի թե որևէ մեկին չի էլ հետաքրքրում, արդյոք անորակ ալյուրով թխված հացը անհրաժե՞շտ է նրանց, դրա փոխարեն նրանցից պահանջում են ապահովել անգամ հաց թխելու վառարանները:
Որոշ դպրոցներում արդեն սկսել են իրականացնել ծրագիրը։ Սակայն կան դպրոցներ, որտեղ անհամաձայնություններ են առաջացել դպրոցի տնօրինության և ծնողների միջև:
Երեկ կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ և 111-րդ հոդվածի 1-ին մասերով, որոշեց ՀՀ Նախագահին առաջարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նույն պալատի նախագահի պաշտնում նշանակելու համար:
«ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջերս « Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ դատախազության համակարգի բարեփոխումների շրջանակներում Գլխավոր դատախազությունը նաև մշակել է ,ՀՀ քրեական օրենսգրքումե փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը և ազատազրկման վերին սահմանն ամրագրել 20 տարին՝ ներկայիս 15 տարվա փոխարեն: Իսկ հարցին, թե համարո՞ւմ է, թե 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է, ասել էր, որ առկա քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: «Եթե ոչ 15 տարի՝ ուրեմն, ցմահ ազատազրկում: Եվ այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ դատապարտված, ինչը, կարծում եմ, բավականին մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէինք կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց »։
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ այս օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու պարագայում 99 ցմահ դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն և փոխարինվեն 20 տարվա պատժաչափով: Հարցն ուղղեցինք Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանին. « Գլխավոր դատախազն այդպես չի հայտարարել, այլ ընդամենը ներկայացրել է մեկնաբանություն և տեղեկատվություն է տրամադրել, որ դատախազությունը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի որոշ հանցատեսակների պարագայում ներկայումս գործող պատժաչափը , որը տասնհինգ տարի է և ցմահ, բարձրացվի մինչև քսան , այսինքն` լինի քսան և ցմահ, որովհետև, այո, լինում են դեպքեր, երբ տասնհինգ տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը` խիստ: Եվ այս նկատառումներից ելնելով, դատախազությունն առաջարկել էր օրինագիծ: Այս պահին դեռ շատ վաղ է ասել` դա ում վրա կտարածվի, ում վրա ոչ և, ընդհանրապես, այն կընդունվի՞, թե՞ ոչ , որովհետև այն գտնվում է ԱԺ-ում»: Հարցը, թե « ԵԽԽՎ-ի և այլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններով` հետադարձ ուժ է ունենում այն օրենսդրությունը, որը դեպի մեղմացման է գնում »` Սոնա Տռուզյանը նույնպես առայժմ չմեկնաբանեց:
Երբ քաղաքացիների նյութական արժեքային համակարգն իր համախառն ՕԳԳ-ով գերազանցում է հոգեւորին, քաղաքը դառնում է հոգեկան հիվանդ…
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Նաեւ քո օրն է, իմ Երևան: Սա պատահական, բայց և խորհրդանշական է. Դու սիրուն ես, լավն ես, բայց զուրկ ես բանականությունից:
Ամեն քաղաք կենդանի է, դու էլ ես կենդանի, բայց քեզ էնքան են բզկտել, էնքան են տանջել, դեմքիցդ շուտով բան չի մնա, լավագույն դեպքում կդառնաս Ֆրանկֆուրտի վատ կրկնօրինակը՝ որից իբր, հնի վրա թքած չունենալով, իբր թե պահպանելով «քաղաքի ճարտարապետական անսամբլը», ասել է թե՝ ամեն ինչ պետք է լինի ներդաշնակ,մի սարսափելի անդեմ ու համախառը արտադրանք են ստացել: Չգիտես ինչի քեզ քարապատեցին ու անունը դրեցին Հյուսիսային պողոտա: Ո՞ր մի անսամբլդ պահպանելու համար ա Հյուսիայինը: Թամանյանը ա՞յս էր երազել:
Բա՞ Օպերադ: Դու առանձնահատուկ քաղաք ես. մենակ քո հոգեկան հիվանդ տերերի մտքով կանցներ հանրային տարածքը վաճառել մասնավոր սեկտորին, էն էլ շատ մասնավոր, էն որ երկրի 1/50000 մասն են կազմում՝ մեր քաղաքի լավ տղեքը, մեր տիրակալներն ու իշխանները, թագավորներն ու ղեկավարները: Ու էնքան անգիտակից քաղաքացիներ ունես, որոնք մեծ հաշվով թքած ունեն քո տեսքի վրա, «լիշ բը մեզ լավ ըլնի, լիշ բը ընտանիքիս ու մոտիկներիս չկպնեն, մնացածը՝ քաղաք ա էլի, ինձ ի՞նչ թե ինչ տեսքի ա»:
Հիմա Օպերայի հրապարակում սքեյթ ու անվաչմուշկ քշելու տեղ չկա, զատո կան լիքը «մեծումանր բուրժուական կաֆեներ», ու էդ տեղերը նման են գավառական կենտրոնի՝ մարդիկ գալիս են իրենց ցույց տալու: Գալիս են էնպես զուգված – զարդարված, որ կարելի է մի բոլ ծիծաղել, եթե էդքան տխուր չլինի: Կառուսելատեղի են վերածել Օպերայիդ հրապարակը, Երևան ջան, բատուտներ են տեղադրել, որ մինչ ծնողները կաֆեյում «գյալաջի» անեն, երեխեքը զահլեքը չտանեն:
Մարդիկ քաղաքից փախչում են Ֆեյսբուք, Երևանը հիմա ավելի շատ է Ֆեյսբուքում, քան նրա փողոցներում:
Քո գիտակից մասը հիմա նստում է Ֆեյսբուքում, ով չի կարողանում այլեւս տանել քո իրական դեմքը, դարդը դեմքներին, բայց իրականում անտարբեր քաղաքացիներիդ: Մենակ Ֆեյսբուքում են քո համար պայքարում. գիտակից ջահելներդ խումբ են բացել՝ «Ո՜չ օպերայի բակում տեղադրված փչովի այլանդակություններին», մեկն էլ ավելացրել է՝ «նաև` ոչ կառավարական ատյաններում ինքնատեղադրված շատակեր ու նույնպես փչովի այլանդակություններին»:
Էնտեղ են քաղաքացիական նախաձեռնություններ ծագում՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային սրահի պաշտպանություն, Ուսանողական այգու մասնակի առևտրականացման դեմ պայքար… Իրական քաղաքն անտարբեր է, մնացել է վիրտուալը:
Ո՞ր են քո տրամվայի գծերը, ո՞ւր են բազմաթիվ տրոլեյբուսները, ո՞ւր են նորմալ «Իկարուս» ավտոբուսներդ, ինչի՞ ես ստիպում քո քաղաքացիներին կզել մարշրուտկեքում, կզած երթեւեկել քո փողոցներով:
Տարօրինակ քաղաք…
Խելագար քաղաք…
Ծնունդդ շնորհավոր, իմ Երևան:
Հոգեկան առողջություն քեզ:
Լուսինե Վայաչյան
Լուսանկարը՝ ocean-ի
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դադարեցրեց սեպտեմբերի 30-ից ընթացող բողոքի գործողությունները Ազատության հրապարակում:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին կայացած հանրահավաքում հրապարակել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ընդունած փաստաթուղթը, որը, վերջինիս խոսքով, հանրահավաքի բանաձեւն է:
Թեպետ հանրահավաքի մասնակիցների զգալի մասը դեմ էր հանրահավաքների դադարեցմանը, Տեր-Պետրոսյանը նման որոշում է կայացրել: «Այսօրվանից մեր հիմնական լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»,- ասել է նա: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, որ պետք է հետեւել Կոնգրեսի որոշմանը եւ պատրաստ լինել ամեն պահի շարունակել շուրջօրյա նստացույցները։
Ըստ առաջին նախագահին Ազատության հրապարակում գիշերները մոտ հազար մարդ է մնացել վրաններում, այդքան էլ նստարանների վրա:
Հաջորդ հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 28-ին:
Երբ փորքիկ աղջիկ էի, հորեղբայրս, որ ջահել տարիներին ու հիմա էլ հայտնի է իր շփվող ու կենսուրախ խառնվածքով, հաճախ տանում էր իր հետ «Տուրբազա» ռուս աղջիկներին «խոսցնելու», որոնք սովետի տարիներին շա՜տ էին սիրում Սյունիքի գեղատեսիլ վայրերն ու նաեւ, ինչո՞ւ չէ, մեր սյունեցի տղաներին:
Բայց ասել «Տուրբազա»-յի մասին մենակ էն, որ ընդեղ աղջիկներ էին գալիս, սուտ կլինի, սաղ սովետից գալիս էին՝ ընտանիքներով, կոլեկտիվներով, գալիս ու գալիս էին:Ու Շահումյանի «Տուրբազա»-ն, Կարմրաքարի հանգստյան տունը, Կոմբինատի պրոֆիլակտորիան լեփ-լեցուն էին լինում արևաշող ու արևահամ Հայաստանի խայտաբղետ հյուրերով:
Ղափան քաղաքը Հայաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոնն էր սովետի խրուշչովյան ծաղկման ու բրեժնևյան ճահճացման տարիներին: Սիրուն, ուրույն քաղաքաշինությամբ, կյանքով լեցուն քաղաք էր, ու ինձ բախտ է վիճակվել ծնվել ու մեծանալ Ղափանում հենց էդ լավ տարիներին:
Երբ 1994թ. Քառամյա ընդմիջումից հետո ես առաջին անգամ մտա արդեն Կապան դառած Ղափանը, մարմինս սարսուռ պատեց: Ահավոր զգացողություն էր ու բոլորովին նման չէր իմ նախկինում՝ հաճելի ներքին դողով Ղափան մտնելու զգացողությանը, որը մեռավ սովետի հետ: Քաղաքը մեռած էր՝ պատերազմի վերքերը շենքերի պատերին ու լուսամուտներին քաշած ցելոֆաններին դրոշմած: Էդ ժամանակ ես Հայաստանում չմնացի:
Վերադարձա 1998թ. Քաղաքն ուզում էր ուշքի գալ, նկատվում էր աշխուժություն առեւտրի մեջ, երիտասարդներն ամուսնանում էին, երեխաներ էին ծնվում, լույս ու ջուր կար, իրանական շոկոլադը դեռ շրջանառության մեջ էր: Անձնական դժբախտություն ապրեցի, ու նորից մեկնեցի Ղափանից ու Հայաստանից, որտեղ զավակ էի կորցրել:
Վերջնականապես Հայաստան եկա արդեն ապրելու 2000թ. նոյեմբերի 13-ին: Ղափանը մի քիչ քաղաքանման էր դառել ու հինգ տարի ես ապրեցի քաղաքում, առանց նրան զգալու… Ղափանն ինձ համար բերդ էր, ձոր, ուր ես ընկել էի մեգապոլիսի կյանքի եռուն հորձանուտից հոգնած։ Նրա անդորրն ինձ վրդովեցնում էր իր ոչինչ չկատարվող ու չփոփոխվող գավառային մոնոտոնությամբ:
Երեւան տեղափոխվեցի, քանի որ Ղափանը, ուր ես ծնվել ու մեծացել էի, այլեւս գավառ էր դառել: Տարիներ առաջ Երբ ես եկել էի Երեւան սովորելու, Երեւանն ինձ գյուղ էր թվում Ղափանի համամատ, էնքան ուրիշ ու ազատ էին ղափանցիք էն տարիներին: Ղափանը իմ հայրենի քաղաքն է, ու ինձ հետարքիր է ամեն բան, ինչ կապված է նրա ճակատագրի, առօրյայի հետ, ու ես ինձ պարտավոր եմ համարում արձագանքել ու գնահատակններ տալ կատարվող փոփոխություններին:
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը կերակրում է Կապանը, Քաջարանը, Մեղրին: Մեր ապարներով հարուստ ընդերքը միշտ գրավել է օտարերկրացիներին, ի սկզբանե հանքատերերն եղել են ֆրանսիացիք, նրանք էլ հիմնել են իրենց հանքերի բանվորների համար Շահումյան բանավանը, որը, սակայն ավելի աճել է 70-ականներին, երբ կոմբինատը սովետմիության ռազմական ուժն ապացուցող ատոմային ռումբի համար ուրան սկսեց արտահանել, ու իր «խվոստ»-երով թունավորել սեփական բնակչությանը: Ղափանն ու Քաջարանն էլ ծաղկում էին:
Սովետի փլուզումից հետո հանքերն էլ դժվար ուշքի եկան, ու սեփականաշնորհման գործընթացից հետո հայտնվեցին արդեն սեփականատերերի ձեռքում: Աշխատացրեցին նորից, ու քչից-շատից գործ տվեցին մարդկանց: Թե ի՞նչ են արտահանում, ո՞ւմ են վաճառում, ո՞ւմ են պատկանում Զանգեզուրի հանքերը, իմ նյութի թեման չեն: Իմ նյութի թեման կոնկրետ Շահումյան բանավանն է, որը քանդում են, որովհետեւ գտել են, որ ոսկի կա բանավանի տակ:
« 2002թ. նոյեմբերին «Dino Gold Mayning» ընկերությունը 3 մլն դոլարով դարձել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր եւ կնքել Կապանի պղնձի բազմամետաղային եւ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրերի շահագործման կոնցենսիոն պայմանագրեր։ 2008թ. ընկերությունը, արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն, արդյունահանել է 259 902 տոննա հանքանյութ եւ արտադրել 11 606 տոննա խտանյութ։
«Dino Gold Mayning Company»-ն գրանցված է Հայաստանում եւ մեկն է ֆինանսական շղթայի այն օղակներից, որի մեջ մտնում են բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin» ընկերությունը (նրան է պատկանում «Dino Gold Mayning»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը), ինչպես նաեւ միջազգային «Dundee Precious Metals» ընկերությունը։ Վերջինս, իր հերթին, «Vatrin» ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսի սեփականատերն է» (Ecolur Network)
2009թ. հոկտեմբերի 22-ին շահումյանցիները դիմում են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին ։ Նշելով, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն Կապան քաղաքի Շահումյան բանավանում իրականացնում է հանքարդյունահանման ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքներ, որի արդյունքում հոսք է տեղի ունեցել ու վտանգվում է մարդկանց կյանքը, ինչպես նաեւ հանքահորերից քամին փչում բերում է հանքափոշի, որը մաշկային զանազան հիվանդությունների պատճառ է դառնում: Նրանք դիմել էին համարժեք փոխհատուցում ստանալու պահանջով, որից հետո կլքեն բնակավայրը:
Դատական գործընթացը չպատմեմ, ուղղակի ասեմ, որ բնակիչներին վճարել են փոխհատուցում, ու Շահումյանը հիմա բնակիչները քանդում են սեփական ձեռքերով՝ շնանյութը կվաճառեն, էլի բան է: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն, ըստ Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի, 350 հաշվառված միավորի համար բնակչությանն է վճարել մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ, յուրաքանչյուրին, ըստ միավորների 3 միլիոնից 25 միլոն դրամ:
«Դեռեւս սովետի տարիներին էին սկսել ոսկի հանել Շահումյանի հանքից, էդ հանքը միշտ էլ եղել է, ու դեռ հայտնի չի, հետագայում դա բաց հանք կլինի, թե՞ փակ, նաեւ հայտնի չի ռիսկը, ու մեծ հարց է, թե ոսկու քանակությունը կարո՞ղ է արդարացնել բանավանի ամայացումը, թե՞ ոչ: Բնակիչներին դեռեւս սովետմիության ժամանակ բնակարաններ էին տվել, որպեսզի նրանք հեռանան բանավանից, բայց մարդիկ համ տներն էին ստացել, համ էլ չէին գնում: Հետո սկսվեց փլուզումը, երկրաշարժից հետո, նաեւ ադրբեջանից փախստական անտուն մարդիկ եկան, բնակեցրին անբնակ տները, ու բանավանի քանդումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Շահումյանի հանքը «Դինո Գոլդ Մայնինգ»-ի լեռնահատկացման տարածքն է, որտեղ հանքարտահանողն իրավունք ունի իրականացնելու ցանկացած գործողություն, բայց այնուամենայնիվ, բնակիչներին տրվել են էդ գումարները, որպեսզի մարդիկ դժգոհ չհեռանան: Կատարվել են հաշվարկներ, ու ոչ մի մանրուք բաց չի թողնվել»,- ասեց Աղայանը:
Բնակիչներից ոմանք գոհ են փոխհատուցման չափերից, ոմանք էլ ասում են, որ եղել են մարդիկ, որոնց տները չեն հաշվել որպես շինություն, հողամասերում վճարել են միայն ծառերի համար, բայց մարդիկ հող են մշակել, պարարտացրել, վերջապես, մարդիկ կյանք են ապրել Շահումյանում:
Գեղամիջում օրեցօր ավելի քիչ մարդ է հավաքվում, հավաքվածներն էլ խոսում են բանավանից, հիշում են հին, լավ ու վատ օրերը, նախկին բնակիչներից շատերը Երեւանից,, Ռուսաստանից, աշխարհի տարբեր ծայրերից լսելով Շահումյանի մոտալուտ մահվան մասին գալիս են հերթով հրաժեշտ տալու իրենց ծննդավայրին: Նրանց մեջ է նաեւ Սվետլանա Անտոնյանը (Ocean), որի ֆոտոշարքը ներկայացնում ենք: Երբ նայում էի լուսանկարները, ուշադրությունս գրավեց մի շուն, որին տերերը թողել էին, չէին տարել քաղաք: Շունը ձագեր էր հանել: Շունը պիտի մնար Շահումյանում, բաց հանքերում: Շունը անտեր էր մնացել, նրան չէին գույքագրել, նրա համար փոխհատուցում չկա, նա ոչ ոքի պետք չի: Եթե նրան ոչ ոք չտանի, նրա ճակատագիրը շատ տխուր կլինի: Էդ մասին էլ հարցրեցի Նորայր Աղայանին: Նա ասեց, որ տնային կենդանիերի հոգսն ու պատասխանատվությունը նրանց կյանքի համար բնակիչների վրա է, «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տնային կենդանիներով չի զբաղվում: Գուցե՞ Սյունիքի բնապահպանական կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվբող որեւէ կազմակերպություն Շահումյանի ամայանալուց հետո անցնի բանավանով, որպեսզի կենդանիները հանքաարդյունաբերության պայթյունների ու փլուզումների զոհ չդառնան…
Չնայած, ի՞նչ եմ խոսում: Մի երկրում, ուր մարդկային կյանքն արժեք չունի, ո՞ւմ դարդն է անտեր շունն իր ձագերով…
Շահումյա՜նն են քանդում…
Լուսինե Վայաչյան
Հայաստանի վճռաբեկ դատարանն աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 մլն դրամ պահանջող Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում է զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից: Դատարանը նաեւ կոչ է անում նրան ձեռնպահ մնալ ԱԺ ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց եւ հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության եւ արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող քրեական գործը:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից, Սպարտակ Մելիքյանը, օգտագործելով պատգամավորի իր կարգավիճակը, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին ԱԺ նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ պարունակում է դատական իշխանության եւ նրա ղեկավարների հասցեին արված վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ:
Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ԱԺ ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է:
Մինչդեռ, նման վարքագիծը կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվություն: Ընդ որում, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համարվում է արարքը ծանրացնող հանգամանք:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Վ.Հակոբյանը, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր երթեւեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում Սեյրան Մելիքյանին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետեւանքով տուժողը նույն օրը մահացել է:
Սեյրան Մելիքյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով նշված արարքի համար Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում երեք տարի ժամկետով` ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` համաներման ակտի կիրառմամբ Վ.Հակոբյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:
Տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանի կողմից քրեական գործով ներկայացրած քաղաքացիական հայցը` 600 մլն դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վահե Հակոբյանից հօգուտ Սպարտակ Մելիքյանի բռնագանձել 4.804.000 դրամ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդ Ս.Մելիքյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում դժգոհություն է հայտնվել ինչպես անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ համաներում կիրառելու, այնպես էլ 600 միլիոն ՀՀ դրամի չափով ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու հանգամանքից, համարելով, որ Վ.Հակոբյանը պետք է վերցվի կալանքի, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը` բավարարվի ամբողջությամբ: Վերաքննիչ բողոքը դեռեւս քննության փուլում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.