23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արտգործնախարարությունն օրերս հերքել և «իրականությանն անհամապատասխան էր համարել» լուրը, որ Վրաստանի սահմանի վրա գտնվող հայկական մի քանի գյուղերի մոտ վրացական կողմը շաբաթներ առաջ սահմանապահ կետեր է տեղադրել, այսպես ասած՝ բլոկ-պոստեր, ինչի արդյունքում հայկական մի քանի գյուղեր` Լոռու մարզի Զիլիզա և Տաշիրի մերձակա մի քանի գյուղեր մնացել էին վրացական կողմում:
Ինչպես հայտնի է` հայ-վրացական համատեղ հանձնաժողովի Հայաստանի և Վրաստանի միջև դեռևս 90-ական թվականներից ընթանում է սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի հայկական կողմի հանձնաժողովի նախագահն է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Ավելի վաղ, ԱԳՆ մամուլի ծառայությունը հարցին՝ որո՞նք են այդ գյուղերը, արդյոք ՀՀ իշխանությունների համաձայնությա՞մբ են դրանք մնացել Վրաստանի կողմում, խորհուրդ է տվել դիմել սահմանապահներին։
Իսկ ահա ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կրկին բարձրաձայնել է այն մասին, որ հայ- վրացական սահմանում վրացի սահմանապահները նեղություն են տալիս հայ գյուղացիներին` նրանց ստիպելով իրենց հողը մշակել սահմանակետ անցնելով։ Շիրակ Թորոսյանն այսօր պարզաբանեց , որ խոսքը սահմանի այս ու այն կողմերում,բայց իրար շատ մոտ գտնվող Ջիլիզա և Չանախչի գյուղերի մասին է:
Ջավախքից ընտրված պատգամավորն ասում է. «Հայկական կողմը հակված է այդ գյուղերի միջև սահմանի անցման կետ տեղադրել, բայց վրացական կողմը այդպես էլ մերժեց տեղադրել»: Արդյունքում՝ հարևան երկու գյուղերում բարեկամական, խնամիական կապեր ունեցող հայ գյուղացիները ստիպված են միմյանց այցելելու համար շրջանցելով ճանապարհը, հարյուր կիլոմետր ճանապարհ կտրել: «Բարձրաձայնել ենք, ահազանգել ենք»,-ասում է Շիրակ Թորոսյանը, որի խոսքով՝ վրացական կողմի այս հետևողական մերժման նպատակը մեկն է` հայաթափել հայկական գյուղը` հեռահար նպատակներով: Պատգամավորն ավելացնում է, որ այսքանից հետո անհասկանալի է, թե ինչու են վրացական իշխանությունները հայկական կողմին մեղադրում` հայ դիվանագետների միջազգային ատյաններում վրացական նախագծերը չպաշտպանելու համար: «Իսկ երբ մենք ենք նրանց առաջարկում աջակցել, նրանք ասում են, թե մենք ձեզ համար Լարսի սահման ենք բացել` մոռանալով, որ դա արել են իրենց բիզնես- շահերից ելնելով»:
Հանրապետական Թորոսյանի կարծիքով` հայ-վրացական հարաբերություններում առկա կնճռոտ խնդիրները քաղաքակիրթ մեթոդներով և բանակցությունների միջոցով չեն լուծվում, միմիայն՝ վրացական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով:
Ռուսաստանյան իրավապահների կողմից , ինչպես հայտնի է, հարուցված են մոտ երկու տասնյակ քրեական գործեր, որոնց թելերը, ըստ ընդդիմադիր մամուլի՝ տանում են դեպի հայաստանյան մի շարք պաշտոնյաներ և գործարարներ: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը ևս նշված էր այդ ցանկում:
Այսօր 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը Աժ-ում ներկայացնելու համար խորհրդարան եկած ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին լրագրողներն այս մասին հարց ուղղեցին: Վերջինս այս հրապարակումները անվանեց «աբսուրդ», իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու դատի չի տալիս հրապարակումների հեղինակներին, կարկամելով ասաց՝ հո ամբողջ կյանքը դատարաններում չի անցկացնելու: ՊԵԿ նախագահը հերքում է նաև այն, թե այս օրերին կանխավճարային հավաքագրման համակարգում լուրջ խնդիրների առջև են կանգնած, և եթե, օրինակ` նախկինում հավաքագրում էին 200 հազար, ապա այժմ նույնիսկ երեսուն տոկոսով չեն կարող ապահովել այդ ցուցանիշը: Այս և մնացած մյուս հարցադրումներին Գագիկ Խաչատրյանը խոստացավ ավելի մանրամասն պատասխանել ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանի ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ Դավիթ Հարությունյանի մոտ սուրճ խմելուց հետո, սակայն ոչ նա, ոչ էլ ընկերակիցներն այլևս չվերադարձան:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որոշել էր անել այն, ինչ չկարողացան անել ո´չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո´չ Հայաստանի, ո´չ էլ, առավել ևս, Ադրբեջանի ղեկավարությունը. Սփյուռքի նախարարը որոշել է հասնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը և դա անել ընտրովի բանակով:
Ընտրյալների «բանակը» գրեթե երկու հարյուր հոգանոց է, «զինվորներն» կոչվում են լրագրողներ, իսկ Արցախի ազատագրման օպերացիան `«Լրագրողների համահայկական համաժողով»:
Սա թվով հինգերորդն է, բայց առաջին անգամ է, որ անց է կացվում ԼՂՀ-ում: Նախարարը հենց առաջին օրը «զինվորագրվածներին» բացեց իրենց այցելության գաղտնիքը. «Դուք կգնաք, կծփաք, կգրեք Արցախիմասին և բոլորս շուտով կտեսնենք դրա պտուղները»: Թե ինչպե՞ս են ծփալու լրագրողներն ու ի՞նչ պտուղներ կարելի է սպասել դրանից, միայն երևակայել կարելի է: Իսկ հիմա ավելի մանրամասն «ծփանքի» մասին:
Ծփանքը մի քիչ անկազմակերպ սկսվեց
Սփյուռքի նախարարությունը մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածել լրագրողական համաժողովի մասին, հայտեր էր ընդունում, հայտ ներկայացնողները զեկույցներ էին գրում, հետո նստած հանգիստ սպասում համաժողովի սկսվելուն: Սակայն շատերը համաժողովի մեկնարկից մեկ-երկու օր առաջ, երբ զանգեցին, իմացան, որ իրենք չեն մասնակցելու։
Պարզվում է, մերժումները երկուստեք են եղել. Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի հավաստիացմամբ, նախարարությունը հրավերներ է ուղարկել ՀՀ բոլոր իրենց ընդդիմադիր համարող օրաթերթերին, սակայն նրանցից և ոչ մեկը այդպես էլ չի արձագանքել (համաժողովի նախավերջին օրը միայն «Հրապարակ» օրարթերթի խմբագիրը եկավ):
Հայաստանից «լրագրողների համահայկական համաժողովին» հիթը գլխավորում էին Աստղիկ Գևորգյանը, Հակոբ Ավետիքյանը, Արմեն Ամիրյանը, Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Աբրահամյանը և այլն:
Սփյուռքի նախարարության համար Հայաստանը վերջից առաջին տեղում է
«Բանակը» հայտնի չէր` ում ճաշակով էր կազմվել։ Այն ավելի շուտ սփյուռքահայ լրագրողների համաժողով էր, որտեղ հայաստանցի լրագրողները համեստ փոքրամասնություն էին կազմում: Սփյուռքի լրագրող-խմբագիրները Հայաստանի լրատվական դաշտին բացարձակ անտեղյակ էին: Նրանք տեղյակ չէին նույնիսկ իրարից, բայց սա բնավ էլ զարմանալի չէր, քանի որ Սփյուռքի նախարարությունում ևս առանձնապես տեղյակ չէին Հայաստանի լրագրողներից:
Արժե՞ր նման համաժողով կազմակերպել
Նախարարության պարզաբանմամբ, սփյուռքահայ լրագրողները Հայաստան են եկել իրենց կամ համայնքի ծախսերով։ Պետական բյուջեի միջոցները Սփյուռքի նախարարությունը ծախսել է միայն լրագրողներին Ղարաբաղ հասցնելու, նրանց ման տալու, հյուրանոցում հինգ օր պահելու և դրա հետ կապված հարցերի վրա: Եվ ուրեմն, ի՞նչ տվեց կամ ի՞նչ կտա այս համաժողովը, արդարացվա՞ծ էին պետբյուջեի նման կորուստները:
Եթե համաժողովը դիտարկենք իբրև սփյուռքահայ լրագրողների «թրեյնինգ», ապա երևի թե արժեր կազմակերպել, օրինակ` համաժողովի ժամանակ Կարեն Բեքարյանը հստակ խնդիր դրեց սփյուռքյան լրատվամիջոցների առջև` միավորել ուժերը Ցեղասպանության և ԼՂՀ հարցի բարձրացման, դրա լուսաբանման շուրջ:
Սփյուռքահայերի համար միանշանակ արժեր համաժողով կազմակերպել։ Նրանց համար իրոք տոն էր` իրար տեսան, ճանաչեցին, հայրենիքի հողն ու ջուրը վայելեցին: Բայց արդյո՞ք դրա համար արժեր այդքան ծախս անել, սփյուռքահայ լրատվամիջոցներին. Ընդամենը ի նպաստ հայրենիքի գործելու կոչեր կարելի էր տարածել նաև էլեկտրոնային եղանակով: Օրինակ` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շատ բաց տեքստով ասաց, որ իրենք ի վիճակի չեն լրագրական դաշտ զարգացնել, քանի որ ավելի առաջնային են համարում դրա փոխարեն մի ճանապարհ, մի դպրոց կառուցելը:
Համաժողովի անվան տակ Ղարաբաղում ման գալու ու այնտեղի պաշտոնյաների հետ հանդիպելու պայմաններ էին ապահովված։ Իսկ Համաժողովի ժամանակ գոնե մի անգամ ԶԼՄ-երի խնդիրներին առնչվող որևէ ազատ քննարկում չեղավ, լրագրողների անազատության, ծախվածության, կոնֆորմիստության աններելիության և նմանատիպ` հայաստանյան լրագրական դաշտի խոցերին որևէ մեկի կողմից անդրադարձ չեղավ: Չեղավ, որովհետև անդրադարձող պարզապես չկար, իսկ ով էլ կար` հասկացավ, որ անիմաստ է նման միջավայրում բառ անգամ ասել` ու՞մ ասես…տարաբնույթ ելույթներ եղան, որոնցից շատ քչերի մեջ կարելի էր կոնկրետ շոշափելի առաջարկ, իսկապես ոլորտին առնչվող խնդիրներին վերաբերող բան լսել։
Բացառություն էին, թերևս, Վրաստանի հայ լրագրողներնը, որոնցից մեկի ելույթը ընդհատեցին, մյուսի ժամանակ էլ «վերնախավը» ցուցադրաբար չէր լսում, քամահրական և ձանձրացող հայացքներ էր գցում, քանի որ երիտասարդ ներկայացուցիչն ասում էր, թե «ազատ և անկախ լրագրողը անելու բան չունի, լրագրողը շատ լավ գիտի, որ իրեն չեզոքացնելը խնդիր չի…», իսկ երբ ասացին, թե իրենք Հանրային հեռուստատեսություն չեն կարողանում դիտել, քանի որ արդեն մեկ տարի է Վրաստանի իշխանություններն արգելել են այն, տիկին նախարարը հավաստիացրեց, որ պետական հանդիպումների ժամանակ իրենք մշտապես բարձրացնում են այդ հարցերը, բայց Վրաստանն ունի իր ներքին քաղաքականությունը, որի հետ հարկավոր է հաշվի նստել և թեման փակվեց:
Նախարարության թեզիսները
Լրագրողների համահայկական համաժողովի վերջում առաջ քաշվեց նախարարության թեզիսները. «Մենք պիտի այդ հարսներն ու փեսաները մերը դարձնենք», հայտարարեց տ-ն Հակոբյանը` խոսելով Սփյուռքի ամենացավոտ խնդիրներից մեկի` խառն ամուսնությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին:
«2011թ. լինելու է Սփյուռքի միջազգայնացման տարի», հայտարարեց նախարարը: Սա իսկապես այնպիսի գաղափար էր, որ կարող էր շարժել ցանկացած գերհզոր տերության ցանկացած վերլուծական կենտրոնի ուղեղների նախանձը։ Նախարարը հայտնեց, որ մի շարք երկրներ ունեն Սփյուռք, ունեն նաև Սփյուռքի նախարարություններ: Նախարարը խնդիր է դրել ձևակերպել «սփյուռք» հասկացությունը, դրա խնդիրները, որի հիման վրա Հակոբյանը պատրաստվում է առաջարկ ներկայացնել ՄԱԿ-ին` գումարելու սփյուռքերի համաշխարհային համաժողով, բայց միայն պայմանով, որ Հայաստանն ունենա նախաձեռնողի կարգավիճակ: Կարելի է անսխալ կանխատեսել, թե այդ համաժողովում ղեկավարի ընտրության ժամանակ ում կտրվի նախապատվությունը:
«Մենք պիտի այնպես անենք, որ 2015թ. 1,5 միլիոն հայ դառնա ՀՀ քաղաքացի». այս կոչը նախարարն ուղղեց լրատվամիջոցներին` խնդրելով հնարավորինս շատ լուսաբանել երկքաղաքացիության ինստիտուտը: Հայաստանում ապրողներն այս կոչին արձագանքեցին. «Այնպես արեք, որ էդ 1,5 միլիոնը չգնա երկրից» ռեպլիկով։
«Աշխարհում կա 7 միլիոն հայ. եթե նրանցից յուրաքանչյուրը 7 տարին մեկ անգամ որոշի իր հանգիստն անցկացնել Հայաստանում, մենք տարեկան կունենանք 1 միլիոն զբոսաշրջիկ: Դուք հանգստանում եք` երկիրը զարգանում. դրանից էլ հեշտ բա՞ն». սա էլ նախարարի տուրիզմի զարգացման թեզն է: Եվ քանի որ կառույցը միայն սփյուռքահայերին բերող է, նրան չի էլ հուզում, թե ինչ գներ են Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, ինչպես են սփյուռքահայերը մեկ անգամ հայրենիք այցելելուց հետո հասկանում, որ երկրորդ անգամ նման փորձության չարժե ենթարկվել և նույնը խորհուրդ են տալիս իրենց ծանոթ-բարեկամներին:
Սփյուռքի նախարարությունը երկպառակություն էր ուզո՞ւմ
Համաժողովի վերջին օրը` վերադարձի ճանապարհին Գորիս քաղաքում նախատեսված էր հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպումից 5 րոպե առաջ, առանց այն էլ համաժողովի ընթացքում հետին պլանում հայտնված հայաստանցիները տեղեկացան, որ իրենց ներկայությունը ցանկալի չէ. Սերժ Սարգսյանին հանդիպելու պատիվը վերապահվեց միայն սփյուռքահայերին։ Հայաստանցի լրագրողներին կարգադրեցին 15 րոպե զբոսնել մինչև հանդիպումն ավարտվի:
Հանդիպումը տևեց մեկ ու կես ժամ, որի ընթացքում պատերի տակ արևի ճառագայթներին ևս դիմակայող հայաստանցի լրագրողները հասկացան, որ այս նախարարությունը ստեղծվել է շատ հստակ ծրագրով` կոորդինացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, պահպանել դրանց միջև առկա բաժանարար գիծը, հնարավորինս խորացնել այն և այնպես անել, որ Հայաստանից մնա միայն Սփյուռքի նախարարություն կոչվածը, իսկ ավելի լավ միջոց, քան այնպես անել, որ հայաստանցիները վերջնականապես հիասթափվեն իրենց երկրից, դժվար է պատկերացնել: Գորիսում այս ծրագիրը բավականին արդյունավետ առաջընթաց արձանագրեց: Իսկ Հայաստան-Սփյուռք անջրպետն ավելի քան խորացավ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
“Ազատության” հրապարակը “զբաղված” պահելու նկատառումներով, մի քանի ամիս է` Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը և ամբողջ շրջակա ճարտարապետությունն այլանդակված է էժանագին ատրակցիոններով ու երախաների համար նախատեսված տարբեր խաղալիքների վարձույթով: “Սա խանգարում է Օպերային, խանգարում է , որ ընդհանրապես այդ էդ հրապարակում նստես մի քիչ հանգստանաս: Դարձել է “Հաղթանակ” զբոսայգի: Չէ, ուրիշ մայրաքաղաքներում նման բան չեմ տեսել, ո~նց կարող ա օպերայի հայաթը բերեն –դարձնեն զվարճալի-մանկական հրապարակ: Դրա համար հատուկ այգիներ կան”,- մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ Հակոբ Մովեսը մեր խնդրանքով պատասխանեց նաև հարցին, թե ինչու են լռում մտավորականները: “ Հը, հը … մտավորական որ լինեն, չեն լռի, ես ինչ իմանամ` ինչի են լռում… Երևի իրանք էլ են գնում ըտեղ խաղալու”:
“Ինձ չի հետաքրքրում էդ ամենը, ցավդ տանեմ, ըտեղ կարուսել կդնեն, մեր մերը կ….են”,- ասաց Ռուբեն Հախվերդյանը , որը տեղյակ չէր Օպերայի խաղալիքներից: “Հարբած քնած եմ եղել”,-ասաց, իսկ երբ իմացավ, որ խաղալիքները նոր չէ, այլ մի քանի ամիս է` տեղադրված են, ավելացրեց. “Չեմ էղե էդ յաները, Պռոշյան սովխոզ եմ ապրում”:
Կամ երևանյան խրոնիկա
Երևանի Զաքյան 8 hասցեի մի խումբ /մեկ մուտքանոց շենքի 8 բնակարաններից հինգի/ բնակիչներն երեկ բողոք են ուղարկել Երևանի քաղաքապետարան, ՀՀ նախագահի վերահսկողական վարչություն, ԱԻՎ` բողոքելով նույն շենքի 13 բնակարանի բնակիչ Սերգեյ Գրիգորյանի գործողությունների դեմ։
Վերջինս, առաջ տալով իր բաց շքապատշգամբը, այնտեղ բուխարի է կառուցել, որի ծխատար խողովակը վերջանում է նրա վերևի հարկում գտնվող նույն շենքի 15-րդ բնակարանի պատշգամբի վրա: Այն պատկանում է ԱՄՆ մի քաղաքացու, ով բնակարանի վարձակալության լիազորագիր է տվել իր զոքանչին` Նարինե Արշակուն:
Մի քանի օր առաջ Նարինե Արշակունին այցելելով բնակարան` հայտնաբերել է, որ իր շքապատշգամբից բացվող ոչ միայն գեղեցիկ տեսարանը, այլև ամբողջ փողոցն ու դիմացի մայթը չեն երևում, անհետացել էին նաև դիմացի Կոմայգու ծառերը: Տիկին Նարինեի պատմելով, երևում էին միայն դիմացի ծառերի կատարները, ամպը և Երևանի քաղաքապետարանի աշտարակի վերին հատվածը:
Ուշքի գալով`տիկինը հասկանում է, որ տեսադաշտի անհայտացման պատճառը ներքևի հարևանի կողմից մոտ մեկ մետր 70 սանտիմետրի չափ առաջ առաջ տարված պատշգամբն է: Այս գործողությունները հարևանը կատարել էր, երբ քսան օրով Հայաստան այցելած տանտիրոջ ընտանիքը մեկնել էր Հայաստանից: Մեր տրամադրության տակ կան նկարներ, թե ինչպես հարևանի համար աշխատող շինարարները` օգտվելով նրանից, որ 15-րդ բնակարանում այդ պահին ոչ ոք չկա, առաջ գնացած պատշգամբի “կոզիրյոկը” մոնտաժելու ընթացքում,հարևանի բնակարանում, այլ խոսքով` սեփականության տարածքում տեղավորել են իրենց գործիքները: Կատարվածի ողջ լկտիությունը ներկայացնելու համար մի պահ տեսականորեն պատկերացնենք, թե ինչ խնդիրներ կունենար տանտերը եթե, Աստված մի արասցե, մի օր իր սեփականությունը հանդիսացող պատշգամբում ասենք թմրանյութ, կամ դիակ հայտնաբերվեր:
Գրիգորյանը, որ հասցրել է կարգին ահաբեկել հիմնականում տարեցներով բնակեցված այս շենքի բնակիչներին, /նրանցից երկուսը Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում համապատասխան դիմումներ են գրել/, բոլորին հայտարարում է, թե ունի համապատասխան թույլտվություն, սակայն ոչ մեկին այն ցույց չի տալիս:
Բնակիչներից Արամ Ավետյանը պատմում է, որ Գիրգորյանը մշտապես զբաղված է բակում և շենքում եղած տարածքները յուրացնելու փորձերով: Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ փորձել է շենքի բակում գտնվող մի տարածք ևս իրենով անել, բայց փորձը անհաջողության է մատնել, քանի որ ստացված դիմումների արդյունքում միջամտել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գրասենյակը:
Ամեն դեպքում, Սերգեյ Գրիգորյանը չի հանձնվում և բնակիչների ստորագրահավաքը կազմակերպած Արամ Ավետյանի խոսքով, շարունակում է աջ ու ձախ սպառնալիքներ տեղալ. առաջին հարկում բնակվող տիկին Թագուհուն, օրինակ, սպառնացել է սպանել, ինչին արձագանքելով ծեր կինը, գնացել է Կենտրոնի ոստիկանություն և դիմում գրել, որպեսզի սարսափ տարածող հարևանն իրեն երկու մետրից ավելի չմոտենա։ Մի այդպիսի դիմում էլ գրել է Արամ Ավետյանը, որի վերաբերյալ, նույն Կենտրոնի ոստիկանությունում հակընդեմ դիմում է գրել Գրիգորյանը, թե խազեր է քաշել իր դռան վրա: Իրեն այցելած տեսուչին արվեստագիտության 28-ամյա թեկնածուն, ով նաև Կոնսերվատորիայի դասախոս է և ՀՀ նախագահի մրցանակակիր, բացատրել է, որ չնայած 28 տարեկան է, բայց լակոտ չի, որ գիշերվա մեկին գնա ու խազեր քաշի հարևանի դռան վրա:
Հասմիկ Օհանյան
ԱՄՆ-ում վնասազերծվել է մի հանցախումբ, որը բաղկացած է եղել նախկին Խորհրդային Միության էմիգրանտներից: Վերջիններս զբաղվում էին բժշկական ապահովագրության մեքենայություններով, հաղորդում է Associated Press գործակալությունը: Ոստիկանության տվյալներով , հանցախումբը գլխավորում էր Կալիֆորնիայում բնակվող ազգությամբ հայ` օրենքով գող Արմեն Ղազարյանը:
Հանցախմբի անդամները կասկածվում են Medicare ապահովագրական ընկերությանը մոտ 163 միլիոն դոլարով խաբելու մեղադրանքով: Ապահովագրական վճարները ստանալու համար հանցախումբը ստեղծել էր գոյություն չունեցող կլինիկաների ցանց, որտեղ իբր թե բուժում է անցկացվել:
Մեղադրանք է ներկայացվել 73 հոգու: Ձերբակալություններ եղել են Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, ինչպես նաև Օհայո, Ջորջիա և Նյու-Մեքսիկա նահանգներում: Հանցախմբի ղեկավարներ են համարվում նաև 34-ամյա Դավիթ Միրզոյանը և 35-ամյա Ռոբերտ Թերջյանը:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ վերջիններս մեղադրվում են նայլ հանցագործությւոններում ևս` մաքսանենգ ծխախոտների, կեղծ “Վիագրա” դեղահաբերի վաճառք:
Ղազարյան հանցախմբի գործը համարվում է ապահովագրական հանցագործույթւոնների բնագավռում ամենախոշորը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել-Աստրա 201» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը:
Որքան էլ զարմանալի է` Գլխավոր դատախազի ու Դավիթ Հարությունյանի կարծիքները համընկնում են.
ՀՀ Ազգային ժողովի Պետա-իրավական հանձնաժողովում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազության հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է.«Նկատի ունենալով այն, որ 15 տարի պատիժը մի շարք հանցագործությունների համար մեղմ է, իսկ պատժի առավելագույն ցմահը խիստ` առաջարկել էր միջանկյալ պատիժ սահմանել 20 տարվա ազատազրկման չափով»:
Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համաձայնեց ներկայացնել միայն իր կարծիքը, որը, որքան էլ ի նկատի ունենալով նրա և Աղվան Հովսեփյանի, մեղմ ասած, լարված հարաբերությունները, դրական է. «Ես կարծում եմ, որ առաջարկությունն ինքնին ճիշտ է: Այստեղ մենք ունենք, հարց…»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ, իր կարծիքով, ցանկացած դեպքում, երբ հանցագործությունը նախատեսում է ցմահ ազատազրկում, պետք է հնարավորություն ընձեռվի պատժել ազատազրկմամբ մինչև 20 տարի: Դավիթ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել` սա մեղմացմա՞ն , թե՞ խստացման տանող օրենսդրություն է, և եթե մեղմացնող է, ապա այն կարո՞ղ է տարածվել շուրջ հարյուր ցմահ ազատազրկվածների վրա` գործերի վերանայման կամ այլ ճանապարհով, որովհետև որքան մեզ հայտնի է ` մեղմացնող օրենսդրությունը Հայաստանի միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններով, հետադարձ ուժ ունի: «Իմ կարծիքով, սա չի կարող համարվել մեղմացնող օրենսդրություն: Մեղմացնող օրենսդրությունը դա այն օրենսդրությունն է, որը ոչ թե ավելացնում է, այլ նվազեցնում է պատժի վերին շեմը »,-ասաց Արդարադատության նախկին նախարարը:
«Ախթամար» ոչ այնքան հայտնի ընկերությունը (սեփականատեր` Լևոն Սարգսյան) նախատեսում է Հայաստանում ճոպանուղի կառուցել: Այն գտնվելու է Գեղարքունիքի մարզում: Ընկերությունը 2009թ. շվեցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերել եւ ՀՀ տարածք է ներմուծել իտալական արտադրության ճոպանուղի եւ անհրաժեշտ այլ ապրանքներ: Ներմուծված ապրանքների համար կիրառվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը, սակայն ընկերությունը դիմել է նաեւ ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում (3 տարով) ստանալու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ սույն հարցը մտել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ:
«Ախթամարը» պարտավորվում է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` մոտ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Չորս ուղևորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար ներդրումները մոտ 830 մլն դրամ են:
Երեկ«Շանթ» ընկերության սեփականատեր Ղարիբյան եղբայրների օրեցօր սրվող հարաբերությունները նոր փուլ մտան, երբ իրավապահները` մասնավորապես Մաշտոցի ոստիկանությունը անզոր տարածեց ձեռքերը, թե` մեր անելիքը չգիտենք։
Վարշամ Ղարիբյանը հերթական ոտնձգությունն է կատարել ավագ եղբոր` «Շանթ» ընկերության հիմնադիր սեփականատեր Մանվել Ղարիբյանի ունեցվածքի նկատմամբ:
Գրեթե ամեն օր Վարշամ Ղարիբյանի կարգադրությամբ նրա դրածոները` անվտանգության աշխատակիցներ և բանվորներ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք են գործում «Մավա իմպուլս» ՍՊԸ-ի վարձակալած տարածք, որտեղ Մանվել Ղարիբյանն ունի հսկայական արժողությամբ մետաղյա շինանյութ, և օրը ցերեկով բոլորի աչքի առջև բարձում շինանյութն ու դուրս բերում տարածքից։ Այս ՍՊԸ-ի 70 տոկոսի բաժնետերը Մանվել Ղարիբյանն է, իսկ մնացած 30 տոկոսը պատկանում է Վարշամ Ղարիբյանին:
Աշխատակիցները պատմում են, որ իրենք արդեն հոգնել են ստեղծված իրավիճակից. ոտնձգությունները վերջին մեկ տարվա ընթացքում այնքան հաճախակի են, որ արդեն դարձել են սովորական երևույթ: Նրանք պատմում են, որ կրտսեր Ղարիբյանը ասում է`« իմ դեմ խաղ չկա», ու թալանում է երկու եղբայրների` տարիների ստեղծած համատեղ ունեցվածքի` ավագ եղբոր բաժնեմասը։
Նրանք պատմեցին, որ կրտսեր Ղարիբյանի ապօրինի գործողությունները կանխելու նպատակով վերջերս նրա ուղարկած մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունք` պարզելու համար տեղի ունեցածը, սակայն այդպես էլ ոչինչ պարզել չէր հաջողվել, քանի որ թալանողները ոչ մի փաստաթուղթ չէին կարողացել ներկայացնել: Չնայած դրան, ո´չ Պետական պահպանության ծառայությունը, ո´չ Մաշտոցի ոստիկանությունը, ո´չ էլ այլ իրավապահ մարմին չի համարձակվում միջամտել կամ կանխել թալանը։
Իսկ Ղարիբյան եղբայրների հակամարտության արդյունքում, որպես կանոն, ոտնձգություն կատարողն է, ի վերջո, տուժողի կարգավիճակում հայտնվում դատարանում:
Երկու ամիս շարունակ շինանյութի գողությունները չեն դադարում, ավելին` վերջին օրերին ոտնձգությունների հաճախականությունը կրկնապատկվել է:
Մանվել Ղարիբյանն այս ընթացքում դիմել է տարբեր ատյաններ` Պետական պահպանության ծառայությունից հայտնել են, թե դա իրենց խնդիրը չէ, քանի որ տարածքը սեփականաշնորհված է, միայն դատարանը կարող է որոշում կայացնել: Նույն պատասխանն է ստացվել նաև Մաշտոցի ոստիկանությունից. այնտեղ ևս մի քանի անգամ միջամտելուց և գողության դեպքերը կանխելու փորձից հետո հայտնել են, թե դա իրենց գործը չէ` «գնացե´ք, Ձեր հարցերը դատարանում լուծեք»,- ասել են ոստիկանությունից: Իսկ դատարանը, որ պարտավոր է, վիճելի գույքի վրա արգելանք դնել` մինչև պարզելու իրավիճակն ու արդար մեղավորը, (այլ դեպքերում այդպես էլ վարվում է) անհարկի ձգձգում է որոշումը։
Սա այն դեպքն է, երբ ստեղծված բավականին բարդ իրավիճակի ելքը շուտափույթ լուծման կարիք ունի։
Չկա ավելի սարսափելի բան, քան երբ երկրի քաղաքացին անզոր է լինում պաշտպանելու իր տարիների ստեղծածը:
Երբ որոշ մարդկանց համար չօգտագործվող թուղթ է դառնում գրված օրենքը, ու երբ օրենքին մեկնված ձեռքը մնում է օդում, փնտրվում են այլ ուղիներ։
Հետո էլ դժգոհում ենք երկրում տիրող անվերահսկելի մթնոլորտից։
Հասմիկ Օհանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.