23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Զինուժ մեդիան» ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել։
Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ՝ այլեւս անհնար է դառնում։
Ըստ ռեպորտաժի՝ համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին եւ դրանք հրապարակայնացնել։ Ընդ որում, ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է՝ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչեւ 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է։
Ըստ «Զինուժ մեդիայի»՝ այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավականին մեծ թիվ են կազմում օդաչուները։ Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ դրբեջանական օդուժի, մասնավորապես, մարտական ինքնաթիռների պարբերական եւ հաջող խոցումների մասին։
Ահռելի քանակ են կազմում նաեւ հատուկ ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները։ Սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակ ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում այդ ստորաբաժանումներին, այն պարզ պատճառով, որ սովորական հետեւակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում։
Մեծ քանակ են կազմում նաեւ հրամանատարները։ Հաշվի առնելով որ Արցախի ՊԲ-ի գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է։
Նման հարթակների առկայությունը եւ դրանց արագ տարածումը հենց իրենց՝ ադրբեջանցի օգտատերերի շրջանում վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում՝ կապված բանակի ահռելի կորուստների եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ։
Ըստ ռեպորտաժի՝ հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, ովքեր օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույն ուղարկելով միապետին։
Սա էլ զուգորդվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անմարդկային քաղաքականության հետ։ Այդ երկիրը որեւէ կերպ չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածներին, ինչը մյուս կողմից տրամաբանական է. ահռելի կորուստները, դրանց մեջ թուրքական զինվորականների եւ սիրիացի ու լիբիացի վարձկանների առկայությունը թաքցնելու լավագույն տարբերակը դա՝ չկա դիակ, չկա խնդիր։
Իրանական Azariha տելեգրամյան ալիքը ցույց է տվել Իրանի սահմանային բնակավայրերի բնակիչների տների ավերումը` իրանական սահմանների երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով:
«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվեցին արեւելք-արեւմուտք ուղղությամբ:
Մյուս կողմից, նա անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան և իրանական սահմանին տեղակայել է թաքֆիրիստներ (ահաբեկիչներ – խմբ.):
Ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքում », – գրում է լրատավամիջոցը:
Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հանձնարարել եմ Երևանում ձևավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին՝ օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»։
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար եւ բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։
Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային եւ բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաեւ կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետեւանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։
Կործանարար է ազդեցությունը նաեւ տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի եւ կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաեւ 4 տեսակ ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաեւ բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ եւ անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սեւ եւ գրիֆոնի անգղերը եւ այլն:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու եւ դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար եւ բնապահպանական աղետները:
Հայաստանում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70836 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 362293, վերջին մեկ օրում` 5189 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 19591 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1722-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 49787 անձ` վերջին մեկ օրում 568 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1131 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:
«Իրանին դիվանագիտական ճանապարհով պետք է կարողանանք հասկացնել, որ Ադրբեջանն իր դեմ ռազմական պլացդարմ է ստեղծում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախորդ օրը հայտարարեց, որ պաշտպանում է ադրբեջանական կողմի շահերը։ Այս դիրքորոշումն, իհարկե, առանց Ամերիկայի հետ համաձայնեցվելու չէր կարող բարձրաձայնվել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու Արման Նավասարդյանը։
Նրա փոխանցմամբ՝ Իսրայելից ուղարկված դրոնների մի մասն օգտագործվում է Հայաստանի դեմ, իսկ, ընդհանրապես, փորձ է արվում այստեղ ստեղծելու ուժեղ ռազմաբազա, որն ուղղված է լինելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Սա է Իրանի համար ամենավտանգավորը։ Բացի սա, Իրանի համար մեծ վտանգ են ներկայացնում նաև ահաբեկիչների խմբերը, որոնք պատրաստվում են ներթափանցել առաջին հերթին հենց Իրան, այնուհետև նաև Ռուսաստանի Դաշնություն։ «Իսկ երրորդ հերթին՝ մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը, ընդ որում, վերջինն ասում եմ միանշանակորեն»,- ընդգծեց պարոն Նավասարդյանը։
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ էր ուզում հասկացնել Իրանն աշխարհին, երեկ արված պաշտոնական հայտարարությամբ, թե այսօրվանից պատրաստվում է մեծամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ սկսել, որում ընդգրկված կլինի իր պետության զգալի հատվածը, արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց՝ Իրանն, իհարկե, քաջ գիտակցում է, որ իր պետության սահմաններին թուրք – ադրբեջանական տանդեմի կողմից վտանգ է սպառնում.
«Իրանը միանշանակ և առաջին հերթին ցանկանում է ապահովել իր պետության սահմանների պաշտպանությունը։ Սակայն, Իրանն այս պահին առաջ է քաշում մի բանաձև, որը մեզ համար ընդունելի չի կարող լինել։ Նա առաջարկում է տարածաշրջանում թուրքական, ռուսական և իրանական համատեղ ալյանս ստեղծել, որը ոչ մի կերպ չի կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետև այդտեղ ընդգրկված թուրքական կողմը նման ձևաչափում մեզ համագործակցության եզր չի թողնում։
Ընդհանրապես, մենք ոչ մի կերպ չենք համաձայնվի որևէ նոր ձևաչափի, որտեղ ընդգրկված կլինի թուրքական կողմը, որովհետև, արդեն իսկ կա Մինսկի խմբի համանախագահների խորհուրդը, որն ամբողջությամբ բավարարում է մեզ, չնայած որևէ հարց՝ մինչ այս պահը չի լուծվել, սա էլ պետք է հաշվի առնենք»,- նշեց Արման Նավասարդյանը։
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նամակն ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն և արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:
Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքն այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց, ում հետ հասցրել եմ անձամբ շփվել.
Մելանյա Թրամփին (ԱՄՆ)
Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)
Սոֆի Գրեգորի Թրյուդոին (Կանադա)
Նադյա Չամին Աունին (Լիբանան)
Հո Չինին (Սինգապուր)
Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա)
Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա)
Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ)
Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)
Սիրելի՛ Առաջին տիկին, իմ հարազա՛տ ընկեր,
Հիշո՞ւմ ես՝ խոսում էինք խաղաղությունից և հավատում, որ հենց կանայք և մասնավորապես մենք՝ առաջին տիկնայքս կարող ենք նշանակալից դերակատարում ունենալ մեր երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:
Ավելի քան տաս օր է՝ իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ, պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչվաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնելու հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:
Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:
Հրթիռակոծվում են մեր քաղաքներն ու գյուղերը, օգտագործվում են արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ: Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ և երեխաներ:
Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում:
Սիրելի՛ Առաջին տիկին,
Ուզում եմ` հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ:
Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին, Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության:
Ճանաչելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ:
Ես մինչև իմ կյանքի վերջը երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը ըստ արժանավույն, որովհետև մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում:
Ցանկանում եմ նաև իմանաս, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել»:
Ռուսական С-400 համակարգի փորձարկումը տագնապալի հանգրվան է Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի հետ Անկարայի հարաբերությունների անշեղորեն վատթարացման հարցում` մեծացնելով հավանականությունը, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» օրենքի համաձայն, գրում է The National Interest-ը:
Թուրքիայի կողմից իրականացված փորձարկումները հաջորդեցին չհաստատված հաղորդագրություններին այն մասին, որ Թուրքիան С-400-ներ է օգտագործել հունական F-16-ին հետապնդելու համար: Անցյալ տարի, չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ խնդրանքներին, Թուրքիան ակտիվացրեց С-400-ները եւ նախնական փորձարկումներ անցկացրեց: Մարտական կրակի վերջին փորձարկումը ցույց է տալիս, որ Թուրքիան մտադիր չէ թաքցնել С-400-ները, չնայած Վաշինգտոնի կամ Բրյուսելի առարկություններին:
Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերումն ու ակտիվացումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Նախ, դրանք իրենցից ներկայացնում են դեպի Ռուսաստան Թուրքիայի շեղման շոշափելի դրսեւորում՝ վերջին տարիների ամենաէական աշխարհառազմավարական իրադարձություններից մեկը: Այս տեղաշարժը հատկապես խնդրահարույց է` հաշվի առնելով Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում Մոսկվայի գործողությունները, որոնք սպառնում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական շահերին: Թուրքիայի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակի, ինչպես նաեւ՝ ռազմավարական դիրքորոշման պատճառով:
Թուրքիայի կողմից С-400-ների օգտագործումը նույնպես մտահոգիչ է՝ հաշվի առնելով F-35 կործանիչներին հետեւելու համակարգի հնարավորությունը: Անկարայի հավաստիացումները, որ նման տեղեկատվությունը չի հասնի Մոսկվա, համոզիչ չեն: С-400-ի եւ F-35-ի համատեղ տեղակայումը, ամենայն հավանականությամբ, Մոսկվային թույլ կտա ստանալ արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք օգտակար են ամերիկացիների եւ նրանց դաշնակիցների կողմից ղեկավարվող F-35-ները խոցելու համար: Այս պատճառով Վաշինգտոնը ճիշտ էր, որ նախորդ տարի Անկարային հանեց F-35-ի ծրագրից:
Բացի այդ, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն «Ռեժիմ 4» ինքնաթիռների նույնականացման համակարգից անցում են կատարում դեպի հաջորդ սերնդի «Ռեժիմ 5» կոդավորման համակարգ: Այս համակարգը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի մարտկոցներին եւ ՀՕՊ ինքնաթիռներին որոշել՝ արդյոք անհայտ օդանավը բարեկամ է կամ թշնամի: ԱՄՆ-ը թույլ չի տա, որ С-400- ը ունենա «5-րդ ռեժիմի» հնարավորություններ, քանի որ դա թույլ կտա Ռուսաստանին կոտրել ՆԱՏՕ-ի նույնականացման կոդերը եւ արագորեն բացահայտել ինքնաթիռները:
Սակայն ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերից թուրքական С-400-ների բացառումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան կսկսի կուրորեն կրակել հակամարտությունում: Ըստ այդմ, Թուրքիայի նման սցենարի դեպքում ՆԱՏՕ-ին դժվար կլինի տարբերել թշնամու ինքնաթիռները, ինչը կարող է հանգեցնել եղբայրասպանության:
Այս իրողությունը Թուրքիային կդարձնի ՆԱՏՕ-ի պակաս մարտունակ դաշնակից եւ կմեծացնի ռիսկը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների օդաչուների համար, որոնք գործում են Թուրքիայի օդային տարածքում կամ դրանց հարեւանությամբ:
Սա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե արդյոք ԱՄՆ-ը կուզի պահպանել իր ներկայությունը Ինջիրլիք ավիաբազայում: Ամեն դեպքում, եթե լարվածությունը շարունակի սրվել, Անկարան կարող է ԱՄՆ-ին վտարել բազայից կամ խիստ սահմանափակումներ մտցնել նրա գործունեության մեջ:
Այս հնարավորության լույսի ներքո կարելի է հուսալ, որ Պենտագոնը թարմացրել եւ մանրամասնել է Ինջիրլիքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման ծրագրերը: Հունաստանը կարող է պոտենցիալ այլընտրանք տրամադրել:
Միեւնույն ժամանակ, հնարավոր ցանկացած պատժամիջոցներից բացի, Կոնգրեսի առաջնորդները կարող են Պենտագոնից գաղտնի տվյալներ պահանջել С-400-ների ռազմական գործողությունների համար փորձարկումների հետեւանքների եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բազավորման վերաբերյալ:
Ի վերջո, դաշնակիցը չպետք է ՀՕՊ առաջատար համակարգ ձեռք բերի դաշինքին հիմնական սպառնացողից: Քանի որ Էրդողանը հերթական անգամ անտեսել է Ամերիկայի մտահոգությունները, վճռական պատասխանի բացակայությունը կարող է Անկարայի եւ այլ երկրներին մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե նրանք կարող են անտեսել Վաշինգտոնին՝ ոչ մեծ հետեւանքներով»:
Առաջին անակնկալ ալիքը, որ հակառակորդը հասցրել է՝ օդում միաժամանակ եղել է 1000-ից ավելի թռչող սարք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից օդուժը հիմնականում արտահայտվում է ԱԹՍ-ների տեսքով. «Այս տիպի ԱԹՍ-ների դեմ, ցավոք սրտի, ժամանակակից ռազմական գիտությունը պասիվ պաշտպանողական ՀՕՊ-ի տեսքով լուծում չունի։ Ֆիզիկան իրենց օգտին է. իրենք փոքր են, արագաշարժ, դժվար նկատելի եւ ամենավատը՝ քանակապես շատ են։ ՀՕՊ-ի համար գոյություն ունի «նշանակետային ուղի» հասկացություն, պարզ լեզվով ասած՝ քո իքս միավոր ՀՕՊ-երը կարող են միաժամանակ խոցել օրինակ՝ 2 իքս քանակի թռչող սարք, այդ թվում՝ ԱԹՍ, դա ինքը լավ գիտի եւ գալիս է այդ 2 իքս քանակիցդ 5 անգամ շատ, դու ֆիզիկապես չես հասցնում, եւ ինքը խոցում է այդ ՀՕՊ-ին»։
Հովհաննիսյանը պատմեց, որ հակառակորդը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. «Իդեալական չի անցել այդ հարվածը, բայց գրագետ են գործել։ Կոնկրետ կառավարման համակարգին վնաս գրեթե չեն կարողացել տալ։ ՀՕՊ-ին էլ մասնակի են վնաս հասցրել։ Զինվորական գործից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է»։
Ոչ, հայկական կողմում չկան զորքերի մեծ խմբեր, օրինակ, ավելի քան 150 մարդ, որոնք հայտնվել են ծուղակում կամ մոլորվել են: Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գրանցվել են նման դրվագներ:
«Ռազմաճակատի որոշակի տարածքներ հետ գրավելու դեպքում հաջողվում է հանել մեր զինծառայողներին, ովքեր կա՛մ մոլորվել են, կա՛մ հայտնվել են ծուղակում, բայց մեծ խմբերի մասին խոսք չկա»,- նշեց նա:
Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է:
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 321 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1442-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 485 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49219, փաստացի բուժվողներինը՝ 17 869 (ավելացել է 1328-ով): Մեկ օրում արվել է 4340 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 357 104 թեստ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.