Ռուսական С-400 համակարգի փորձարկումը տագնապալի հանգրվան է Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի հետ Անկարայի հարաբերությունների անշեղորեն վատթարացման հարցում` մեծացնելով հավանականությունը, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» օրենքի համաձայն, գրում է The National Interest-ը:
Թուրքիայի կողմից իրականացված փորձարկումները հաջորդեցին չհաստատված հաղորդագրություններին այն մասին, որ Թուրքիան С-400-ներ է օգտագործել հունական F-16-ին հետապնդելու համար: Անցյալ տարի, չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ խնդրանքներին, Թուրքիան ակտիվացրեց С-400-ները եւ նախնական փորձարկումներ անցկացրեց: Մարտական կրակի վերջին փորձարկումը ցույց է տալիս, որ Թուրքիան մտադիր չէ թաքցնել С-400-ները, չնայած Վաշինգտոնի կամ Բրյուսելի առարկություններին:
Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերումն ու ակտիվացումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Նախ, դրանք իրենցից ներկայացնում են դեպի Ռուսաստան Թուրքիայի շեղման շոշափելի դրսեւորում՝ վերջին տարիների ամենաէական աշխարհառազմավարական իրադարձություններից մեկը: Այս տեղաշարժը հատկապես խնդրահարույց է` հաշվի առնելով Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում Մոսկվայի գործողությունները, որոնք սպառնում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական շահերին: Թուրքիայի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակի, ինչպես նաեւ՝ ռազմավարական դիրքորոշման պատճառով:
Թուրքիայի կողմից С-400-ների օգտագործումը նույնպես մտահոգիչ է՝ հաշվի առնելով F-35 կործանիչներին հետեւելու համակարգի հնարավորությունը: Անկարայի հավաստիացումները, որ նման տեղեկատվությունը չի հասնի Մոսկվա, համոզիչ չեն: С-400-ի եւ F-35-ի համատեղ տեղակայումը, ամենայն հավանականությամբ, Մոսկվային թույլ կտա ստանալ արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք օգտակար են ամերիկացիների եւ նրանց դաշնակիցների կողմից ղեկավարվող F-35-ները խոցելու համար: Այս պատճառով Վաշինգտոնը ճիշտ էր, որ նախորդ տարի Անկարային հանեց F-35-ի ծրագրից:
Բացի այդ, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն «Ռեժիմ 4» ինքնաթիռների նույնականացման համակարգից անցում են կատարում դեպի հաջորդ սերնդի «Ռեժիմ 5» կոդավորման համակարգ: Այս համակարգը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի մարտկոցներին եւ ՀՕՊ ինքնաթիռներին որոշել՝ արդյոք անհայտ օդանավը բարեկամ է կամ թշնամի: ԱՄՆ-ը թույլ չի տա, որ С-400- ը ունենա «5-րդ ռեժիմի» հնարավորություններ, քանի որ դա թույլ կտա Ռուսաստանին կոտրել ՆԱՏՕ-ի նույնականացման կոդերը եւ արագորեն բացահայտել ինքնաթիռները:
Սակայն ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերից թուրքական С-400-ների բացառումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան կսկսի կուրորեն կրակել հակամարտությունում: Ըստ այդմ, Թուրքիայի նման սցենարի դեպքում ՆԱՏՕ-ին դժվար կլինի տարբերել թշնամու ինքնաթիռները, ինչը կարող է հանգեցնել եղբայրասպանության:
Այս իրողությունը Թուրքիային կդարձնի ՆԱՏՕ-ի պակաս մարտունակ դաշնակից եւ կմեծացնի ռիսկը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների օդաչուների համար, որոնք գործում են Թուրքիայի օդային տարածքում կամ դրանց հարեւանությամբ:
Սա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե արդյոք ԱՄՆ-ը կուզի պահպանել իր ներկայությունը Ինջիրլիք ավիաբազայում: Ամեն դեպքում, եթե լարվածությունը շարունակի սրվել, Անկարան կարող է ԱՄՆ-ին վտարել բազայից կամ խիստ սահմանափակումներ մտցնել նրա գործունեության մեջ:
Այս հնարավորության լույսի ներքո կարելի է հուսալ, որ Պենտագոնը թարմացրել եւ մանրամասնել է Ինջիրլիքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման ծրագրերը: Հունաստանը կարող է պոտենցիալ այլընտրանք տրամադրել:
Միեւնույն ժամանակ, հնարավոր ցանկացած պատժամիջոցներից բացի, Կոնգրեսի առաջնորդները կարող են Պենտագոնից գաղտնի տվյալներ պահանջել С-400-ների ռազմական գործողությունների համար փորձարկումների հետեւանքների եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բազավորման վերաբերյալ:
Ի վերջո, դաշնակիցը չպետք է ՀՕՊ առաջատար համակարգ ձեռք բերի դաշինքին հիմնական սպառնացողից: Քանի որ Էրդողանը հերթական անգամ անտեսել է Ամերիկայի մտահոգությունները, վճռական պատասխանի բացակայությունը կարող է Անկարայի եւ այլ երկրներին մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե նրանք կարող են անտեսել Վաշինգտոնին՝ ոչ մեծ հետեւանքներով»:
- 13:10Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը
- 14:10Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ.Ալիև
- 12:10Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար
- 12:10Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ՌԴ ԱԳՆ
- 14:10Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովան արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը
- 12:10Մակրոնը պատասխանել է ասեկոսեներին այն մասին, թե իր կինն իբր տղամարդ է ծնվել
- 14:10Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն մի դեպքում. Պեսկով
- 11:10Զախարովան մտավախություն է հայտնել, որ «Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան»
- 12:10Բաքվում առաջարկել են այլ երկրներում կռված ադրբեջանցիներին զրկել քաղաքացիությունից
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.