23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի շարք հարցեր երկարաժամկետ հեռանկարում լուրջ խնդիրներ կարող են առաջացնել և հիմա ընդհանրապես կարգավորված չեն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այն տարածքները, որոնք համարվում են ադրբեջանական և այնտեղ երթևեկող մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվել շատ արագ վարել մեքենան և չկանգնել այդ հատվածներում։ Բայց ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու, եթե օրինակ այդ հատվածում ՃՏՊ լինի։ Ի՞նչ կլինի եթե օրինակ ադրբեջանական և հայկական մեքենայի միջև այդ պատահարը տեղի ունենա կամ մարդու մեքենան անսարք լինի և անհրաժեշտ լինի այն նորոգել։
Եթե հատում ենք Ադրբեջանի տարածքը, ի՞նչ է նշանակում, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթնե՞ր իրականացնեն, մի հատ էլ բերման ենթարկեն իրենց բաժիններ՞»,-նշեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս հարցերն այնտեղ կարգավորված չեն և մեր պետական մարմինները ոչ մի պատկերացում չունեն, այն դեպքում, երբ այս դեպքերը ՄԻՊ-ի խոսքով կարող են ամեն օր տեղի ունենալ և հրատապ լուծումների կարիք ունեն։
Արման Թաթոյանը նկատեց՝ Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը։ Նրա համոզմամբ մեր ժողովրդի, խաղաղ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում․ «Սրա համար է, որ սահմանների հարցում մեխանիկական մոտեցումներն անթույլատրելի են։ Այստեղ պետք է կոնկրետ հանձնաժողովներ աշխատեն, կոնկրետ հետազոտություններ լինեն։ Ադրբեջանցի զինվորականներն իրենց մոտ ունեն հատուկ քարտեզներ, որտեղ Զանգեզուրը ներկայացնում են որպես պատմական տարածք»,-նշեց Արման Թաթոյանը։
Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց՝ սահմանների որոշման մեկնակետն այն պետք է լինի, թե արդյո՞ք դրա արդյունքում մենք ունենում ենք խաղաղություն և համերաշխություն մեր ժողովրդի իրավունքների տեսանկյունից։
«Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր, և մեր գնահատականները հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Օրինակ՝ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա այն բանի հետևանքն է, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,-ասաց ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակելի վայրերը, խնդիր կա նաև Կապանից մի քանի գյուղեր տանող ճանապարհների առումով։
«Երբ այդ ճանապարհով բարձրանում ենք, մի քանի տեղ ադրբեջանական դրոշներ են, զինված մարդիկ են։ Մինչ այս պահը կիրառված մեխանիկական մոտեցումների պատճառով ուղիղ սպառնալիքների ներքո են հայտնվել խաղաղ բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքները, իսկ սեփականության իրավունքը կոպտորեն խախտված է»,-ասաց Թաթոյանը։
Տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ սահմանների բացման արդյունքում վտանգվելու է Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Նման մտահոգությունNEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ թուրքական, իսկ առաջիկայում արդեն ադրբեջանական ապրանքների մուտքը հայկական շուկա կանխելու եւ Հայաստանի տնտեսությունը թուրք–ադրբեջանական «ներդրումներից» զերծ պահելու նպատակով պետք է հնարավորինս շուտ դիտարկել թուրքական ապրանքներից հրաժարման այլընտրանքային հնարավորությունները։
Տնտեսագետը նշեց, որ չնայած ժամանակավոր սահմանափակումներին, այս պահին էլ շուկայում մեծ ծավալով թուրքական ծագման ապրանք է առկա։ Մասնավորապես 2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգմամբ 2908 թուրքական ծագման ապրանքատեսակ, որից 2285-ը հանդիսանում է վերջնական սպառման ապրանքներ՝ նարինջ, հագուստ, յուղեր եւ այլն, իսկ 623-ը՝ միջանկյալ սպառման ապրանքներ (վերամշակման ենթակա)՝ կտոր, շինանյութ եւ այլն, որոնք դեռ սպառված չեն։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 31–ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծումը (6 ամսով)։
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայկական աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Միաժամանակ, կանխարգելվում է վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»,–շեշտեց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասն ունեն համադրելի որակներով փոխարկելիություն, սակայն փոխարկելիության անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված, որպեսզի տնտեսվարողները կարողանան գտնել այլընտրանքային շուկաներից որակապես նույնատիպ ապրանքներ։
«ՀՀ ներմուծվող թուրքական ծագում ունեցող 209.0 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի արտադրանքի մոտ 30%-ը առավելագույն մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակների թվում են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական նշանակության ապրանքներ: Գյուղատնտեսական ապրանքատեսակներն են` նարինջ, մանդարին, կիտրոն, նուռ, տանձ, խաղող եւ լոլիկ»,–ասաց նա։
Տնտեսագետն առաջարկեց նարնջի եւ մանդարինի մասով օգտվել այլընտրանքային շուկաներից՝ ԻԻՀ, Վրաստան, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Պակիստան, Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, ՌԴ, կիտրոնի մասով` Վրաստան, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Արգենտինա, ՌԴ, իսկ նռան, տանձի, խաղողի, լոլիկի համար այլընտրանքային շուկաներ կարելի է դիտարկել ԻԻՀ–ն, Վրաստանը, Պերուն, Կոլումբիան, ՌԴ–ն, Հարավային Աֆրիկան, Բելգիան, Նիդերլանդները, Չինաստանը։
Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ հիշյալ ապրանքատեսակների ներմուծումը կրում է սեզոնային բնույթ եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել համապատասխան ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում ջերմոցային եւ սառնարանային տնտեսության զարգացմանը:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստան մեծ ծավալով թուրքական ծագման տեքստիլե արտադրանք է ներմուծվում, որոնց փոխարինելությունը կարելի է ապահովել այլընտրանքային հիմնական շուկաներից` Չինաստան, ԱՄԷ, ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ, ԻԻՀ, Վիետնամ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Հնդկաստան, ՌԴ, Պերու, Թունիս: «Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում տեքստիլ արտադրության ոլորտում առկա է արտադրական մեծ ներուժ, կարելի է դիտարկել նաեւ տեղական արտադրության ընդլայնման հնարավորությունները, միաժամանակ, աշխատանքներ տանել հայտնի բրենդների հետ` իրենց արտադրությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ համապատասխան որակական հատկանիշներով հումքի ներկրման այլընտրանքային շուկաներում առկա տնտեսվարող սուբյեկտների հետ առեւտրական կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը»,–ասաց նա։
Սուրեն Պարսյանն այլընտրանքային շուկաներ առաջարկեց նաեւ թուրքական ծագման լվացող եւ մաքրող միջոցների, էլեկտրական սարքավորումների, մարդատար ավտոմեքենաների, խողովակների, փողակների եւ այլ ապրանքների համար։
«Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական անվտանգությունից է բխում զարգացնել հյուսիս-հարավ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Այս համատեքստում կարեւոր ձեռքբերում պետք է համարել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի ստորագրությունը։ Ցավոք, այս համաձայնագրի հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ տեսանելի ջանքեր չեն ներդրվում ոչ պետական եւ ոչ էլ մասնավոր հատվածների կողմից»,–ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։
ՀՀ իրավասու մարմինները՝ պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները հանրությունից թաքցնում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող տեղեկատվությունը, այն է՝ նոր սահմանազատումը քանի մարզի, համայնքի վրա է այն ազդելու, որ թվականի քարտեզի հիման վրա են այդ աշխատանքները կատարվում, որքան է կազմում պետությանն ու բնակչությանը պատճառված գույքային վնասը։ Եւ, ի վերջո, նկատի ունենալով, որ Հայաստանը տարածքներ է զիջում Ադրբեջանին՝ արդյոք սա նշանակում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ որ թվականի քարտեզով։ Ավելին, նշված նախարարությունները չեն հերքել, որ Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանազատումներ հավանականությունը։
Այսպես՝ Սյունիքի մարզի բնակիչների անվտանգությունը վտանգի տակ դնող սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել էր, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, եւ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ իրավական հենքի վրա են ՀՀ տարածքում իրականացվում սահմանազատման աշխատանքները (նշենք, որ հարցումներն ուղարկվել էին նախքան սահմանազատումը «բանավոր ըմբռնման» հիման վրա իրականացվելու մասին Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը- խմբ.)։ Խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա։
Նաև փորձել էինք հասկանալ, թե կա՞ն արդյոք այլ վիճելի տարածքներ Ադրբեջանի հետ։
Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, թե գրությունն ուսումնասիրել են ԶՈՒ գլխավոր շտաբում, որի արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ոլորտում աշխատանքները կազմակերպվում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։ Փաստորեն, ՊՆ-ն չգիտի, թե քանի համայնքում է սահմանների փոփոխություն լինելու եւ որտեղ է որպես սահմանապահ կանգնելու հայ զինվորը։
Իսկ ՀՀ ԱԳՆ-ի 2020 թվականի դեկտեմբերի 28-ով թվագրված, սակայն 2021 թվականի հունվարի 8-ին ստացված գրությամբ նշված գերատեսչությունը եւս խուսափել էր հարցերին պատասխանել՝ ստելով, թե վարչապետը այդ հարցերին անդրադարձել է հարցազրույցներից մեկում։
«Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 27-ին հարցազրույց է տվել Հանրային Հեռուստաընկերությանը, որտեղ մանրամասն անդրադարձել է Ձեր արած հարցադրումներին»,- պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից, ինչն ակնհայտ սուտ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նշված հարցազրույցում ընդամենն ասել է, որ սահմանազատումն իրականացվում է բանավոր «ըմբռնման» հիման վրա։ Թե ո՞ր թվականի քարտեզի հիման վրա է Սյունիքում որոշ բնակավայրեր ու ճանապարհահատվածի մի մասն անցնում Ադրբեջանին, Փաշինյանը հստակ պատասխան չէր նշել, փոխարենը մեջբերել էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ դեռևս 2010 թվականին, որով Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի սահմանի հետ:
Բացի այդ՝ ԱԳՆ-ից խնդրել էինք պարզաբանել, որ եթե սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, ինչպես հայտարարել է Սյունիքի մարզպետը, ապա արդյոք դա նշանակում է, որ ՀՀ-ն այս քայլով ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝1974 թվականի քարտեզի հիման վրա, թե ոչ։ Այս հարցին եւս ԱԳՆ չի պատասխանել ու որեւէ մեկնաբանություն չի տվել։
Թվում էր, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան կստանանք, այս գերատեսչությունը հստակ կասի, թե քանի մարզի, բնակավայրի են նախազգուշացրել հնարավոր սահմանազատումների վերաբերյալ, կամ գոնե կհերքեր, կասեր, որ հարցման մեջ նշված Վայոց Ձոր, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանազատումներ նախատեսված չեն, բայց ոչ, այս նախարարությունը չի հերքել ու չի փարատել առկա մտահոգությունները։
Քանի՞ ԿՄ ճանապարհահատված է անցել ադրբեջանական հսկողության տակ, քանի՞ հեկտար արոտավայր է կորցրել ՀՀ-ն, որքան է կազմում վնասի գումարը, երբ է նախատեսվում նոր ճանապարհների կառուցումը՝ նախարարությունն անգամ այս հարցերի պատասխանը չունի՝ նշել է, թե դրանք միջգերատեսչական կարգավորման տիրույթում են ու առաջարկել է դիմել ՀՀ կառավարություն։
Ստացվում է մեր երկրում ոչ մի նախարարություն չի աշխատում, չունեն իրենց գործառույթներին վերաբերող հարցերին պատասխանելու լիազորություն ու թերեւս լռելու ու չաշխատելու համար էլ մեր հարկերից ստանում են աշխատավարձ ու պարգեւավճար։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաեւ կառավարություն, որտեղից դեռ պատասխան չենք ստացել։ Ուզում ենք հուսալ, որ այնտեղից էլ չեն ուղղորդի ԱԳՆ, ՊՆ, ՏԿԵՆ։



«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին։ Քանի որ ոչ միայն պատերազմի ժամանակ գերի ընկածների ճակատագիրն է մշուշոտ, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո գերևարված անձանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
«Եռակողմ ճեպազրույցից պարզ դարձավ, որ գերիների հարցը լուծում չի ստանում։ Հիշեցնեմ, որ նախկինում կար պայմանավորվածություն՝ «բոլորը բոլորի դիմաց», Ադրբեջանին դա պետք էր իր երկու դիվերսանտներին ստանալու համար։ Այդ խնդիրը Ալիևը լուծեց և մեր գերիների մի մասին վերադարձնելուց հետո պարզ չի թե քանի գերի և երբ կվերադարձնի։
Այսինքն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին։ Քանի որ ոչ միայն պատերազմի ժամանակ գերի ընկածների ճակատագիրն է մշուշոտ, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո գերևարված անձանց։ Հիշեցնեմ, որ Ալիևը կարող է իրենց հռչակել ահաբեկիչ և հանցագործ ու դատել։ Նաև պարզ չէ, թե ապագայում գերի ընկնողները ինչ կարգավիճակ կունենան։ Պարզ չէ, օրինակ Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկած քաղաքացիականը կճանաչվի ահաբեկիչ թե ոչ։
Ու Մոսկվայի այցը այս հարցերի լուծումը չտվեց, ըստ Փաշինյանի խոսքի։ Բացի այդ անհայտ կորածների ճակատագրի հարցն էլ մնաց անորոշ։ Իսկ մենք, հիշեցնեմ, մինչ օրս չգիտենք, քանի գերի, անհայտ կորած, վիրավոր ու զոհ ունենք պատերազմում։
Այս ֆոնին լավատեսական տեքստեր հնչեցին տնտեսական համագործակցության, հեռանկարների ու տարածաշրջանի տրանսպորտային կոմմունիկացիաների մասին։
Եթե գերիների հարցն եք այսպես «լուծում», ու նույնիսկ կոմմունիկացիաները բացելու դեմ գերիների վերադարձի պայմանը չի կատարվում, ապա ինչ տնտեսական համագործակցություն եք ակնկալում՞:
Թուրք-ադրբեջանական էքսպանսիան, որը կսպանի մեր տնտեսությունը վերջնականապես, դա ձեր պատկերացրած դրական հեռանկարն ա՞»,- գրել է Էլիբեգովան:
Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո:
«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք այս ուղղությամբ: Ցավոք, մեր հայտարարության 8-րդ կետը (նոյեմբերի 10-ի — խմբ.) ամբողջությամբ չի կատարվում: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի շատ կարճ ժամկետներում հասնել կոնկրետ լուծման: Բայց պետք է ասեմ, որ այն հայտարարությունը, որը մենք ստորագրեցինք այսօր, իրոք, շատ կարեւոր է: Եւ համաձայնագրերի իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական կերպարն ու տեսքը: Եւ տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության նոր երաշխիքների: Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ: Բայց, ինչպես ասացի, ցավոք, անհնար է մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը լուծել: Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջ շարժվել, եւ մեզ համար այս պահին հիմնական խնդիրը մարդասիրական է՝ ռազմագերիների փոխանակումը, որը նախատեսված է մեր հայտարարության 8-րդ կետում»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ: «Իհարկե, մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել:
Այսօրվա հանդիպումը ՌԴ նախագահը համարում է շատ կարևոր և օգտակար, քանի որ կողմերը կարողացան համաձայնության գալ և համատեղ համաձայնագիր ստորագրել։
«Հանդիպման ժամանակ եզրակացության եկանք, որ եռակողմ համաձայնագրի դրույթները մեծ հաշվով պահպանվում են»,–ասաց նա։
Նրա խոսքով` հայտարարությունը վերաբերում է իրավիճակի զարգացմանը տարածաշրջանում, կոնկրետ քայլեր է նախատեսում տնտեսական հարաբերություններում` ենթակառուցվածքների, նախագծերի։
«Այս նպատակով աշխատանքային խումբ կձևավորվի, որը կգլխավորեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։
Պուտինի խոսքով` առաջիկայում աշխատանքային խումբն արդեն իսկ մասնագիտական խմբեր կստեղծի, որոնք հստակ ծրագրեր կներկայացնեն տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար։
Այս համաձայնագրի իրականացումը, ըստ ՌԴ նախագահի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերին կծառայի, այլ նաև տարածաշրջանի` այդ թվում` ՌԴ–ի հետաքրքրություններին։
Ողջերի և զոհվածների մարմինները դուրս բերելու համար խմբեր պիտի մեկնեին տարբեր ուղղություններով, ասում էին, որ ողջ մնացածների համար 2 խումբ պիտի գնա, այդ երկու խումբը երեկ դարձավ մեկ, իսկ այսօր առավոտյան այդ մի խումբն էլ չգնաց: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ իրենք անհետ կորածների գործով զբաղվող ՊՆ և ՊԲ ներկայացուցիչների հետ առավոտյան գնացել են և հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ՝ պարզելու, թե ինչու որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը չի մեկնել: Ըստ Ղուկասյանի՝ իրենց պատասխանել են, որորոնողական խմբերը չեն մեկնել, քանի որ ԱԱԾ տնօրենները հանդիպում պիտի ունենային, նոր ձևաչափեր որոշեին:
«Բայց հարց է առաջանում, ինչ կապ ունի մեկնելն այն հանդիպման հետ: Թող գնային, փնտրեին, հետո ինչ պայմանավորվածություն ուզում էին, թող ձեռք բերեին: Ի՞նչն է խնդիր առաջացնում: Ես չեմ հասկանում, մի՞թե այս ղեկավարության մեջ մի նորմալ բանակցություն վարող մեկը չկա, որ գնա նորմալ բանակցություն վարի, որ էդ բանակցության արդյունքն էլ մի քիչ մեզ ձեռնտու լինի: Միշտ մի նոր պատճառ են հորինում, ու ներկայացնում են, թե դա է պատճառը: Հետո՞, ինչքա՞ն կարելի է»,- վրդովված նկատեց անհետ կորածի հարազատը:
Նա ընդգծեց, որ ամեն անգամ տարբեր մարդիկ են հանդիպումներ ունենում ու դա կտևի այնքան, որ Արցախում ողջ մնացած զինծառայողներին էլ ադրբեջանցիները կսպանեն:
«Ես չեմ հասկանում, ինչքան կարող են մեզ մանիպուլացնեն. ի՞նչ եք ուզում մեզնից, ամեն օր նոր բան եք որոշում»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Նա հայտարարեց նաև, որ Արցախում զորամասեր կան, որ տարօրինակ գործընթացներ են անում, և զինծառայողների հարազատներին հորդորեց զերծ մնալ այդ ամենից, չհավատալ և որևէ մեկին փող չտալ:
«Գործարքների մեջ մի մտեք դրանց հետ: Հատ-հատ իմանալու ենք ովքեր են էդ «խաղեր տվողները»,- ասաց անհետ կորածի հարազատը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։
«Միքայել Մինասյանն իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ: Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին», — գրել է Մուրադյանը։
Նշենք, որ գլխավոր դատախազությունը նույնպես հերքել է Մինասյանի կողմից հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը:
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչո՞ւ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։
Նույնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ և հատուկ ծայրահեղ գործողություններ չենք իրականացնում, որ դավաճանների իշխանությունն ավարտին հասցնի իր սև գործը։
Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել՝ Հայրենիքի փրկության շարժումն իր ձևավորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դավաճանի իշխանությունը րոպե առաջ հեռացնելու համար։ Այս ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք հենց այդ տրամաբանությամբ։ Այո, մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկության շարժման մշակած մոտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը չափազանց ակնհայտ և միանշանակ է՝ դավաճանը պետք է հեռացվի։ Բայց նաև պարզ է, որ այդ համընդհանուր նպատակին հասնելու համար և՛ ժամանակ, և՛ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ։
Վստահ եմ՝ մոտ ապագայում մեր հայրենակիցների ավելի մեծ մաս է գալու այդ եզրահանգման և միանալու Հայրենիքի փրկության շարժմանը։
Սիրելի’ հայրենակիցներ, բոլոր ձեռքբերումներով և բացթողումներով հանդերձ, եկեք փաստենք, որ շատ կարևոր խնդիրներ արդեն լուծված են. դավաճան Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Նա չի կարող ազատ տեղաշարժվել մեր երկրում։ Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտավորականների հետ շփվել և այլն, և այլն։
Եվ սա մեր հետևողական պայքարի արդյունքն է։
Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում և հայկական աշխարհում։ Նիկոլի ձեռքն այսուհետև սեղմում է միայն թշնամին, և հենց թշնամու օգնությամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բայց դա խիստ ժամանակավոր է։ Նիկոլին մեր երկրում մշտապես ուղեկցելու է դավաճանի իր վաստակած կնիքը։ Արդեն իսկ այսօր երկիրն ու մեզ նա տեսնում է դավաճանին ծառայող վահանների ետևից։ Վաղը նա այդ ամենը տեսնելու է ճաղերի ետևից։ Կարող եք դրանում ոչ մի վայրկյան չկասկածել։
Սիրելի’ հայրենակիցներ, մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա համառ ու աննահանջ պայքարի։
Առաջիկա օրերին Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի «բացատրական աշխատանքներ» տանել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության՝ Նիկոլին ծառայող պատգամավորների, նրա թիմի այլ անդամների հետ։ Եվ այս աշխատանքի կոնտեքստում խնդրանք ունեմ դավաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ ձեր բողոքն ու զայրույթը փոխանցեք նրանց։ Բ
ացատրեք, որ դավաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նույնպես դավաճանություն է։ Աշխատեք ձեր հարևանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրեք նրանց, որ Հայաստանը փրկության միայն մեկ ուղի ունի՝ դավաճանի հեռացումը։ Առանց դրա չի լինելու ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն և ո՛չ էլ ապագա։
Ուստի, հայտարարում ենք պայքարի նոր փուլ։ Համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը, անհնազանդության զանգվածային ակցիաները և զանազան այլ միջոցառումները՝ ամոթի պատին գամելով և հեռացնելով Հայրենիքը վաճառած դավաճաններին։
Հեշտ չի լինելու։ Դա դժվար ուղի է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ արհավիրքների հաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում։
Ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։ Հիասթափվել չկա, հոգնել չկա։ Գործի մեծ մասն արդեն արված է։ Մնացածն էլ գլուխ կբերենք և կանցնենք էլ ավելի դժվար, բայց շատ կարևոր աշխատանքի՝ Հայրենիքի վերակառուցմանն ու անվտանգության ապահովմանը։
Աստծով»։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցին։ Գրառումը՝ ստորև։
«Ամեն օր հունվարի 11 է
Հունվարի 11-ին ընդառաջ մեր երկրում կատարվողից և՛ ծիծաղս է գալիս, և՛ լացս։ Մի ամբողջ շաբաթ ողջ երկիրը մատաղացու գառան պես շունչը պահած քննարկում է, թե ի՞նչ է լինելու նոյեմբերի 11-ին ու էլ ի՞նչ է ստորագրելու և հանձնելու Նիկոլը։
Մեծ մասը քննարկում է սարսափած, մի մասն էլ՝ հույսով։ Կարծես մինչև այս պահը ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի վատ բան չէր եղել, Նիկոլը ոչինչ չէր ստորագրել և մնացել է ընդամենը պատվով դուրս գալ այս փորձությունից ու դրանից հետո լավ կլինի։ Այս անմեղ ու անտրամաբանական լավատեսությունը ժպիտ է առաջացնում և հաստատում. մարդ էակը միշտ հույս ունի։
Իսկ լացս գալիս է, որովհետև այդ հույսը կուրացնում է՝ տեսնելու դաժան իրականությունը։ Հասկանալու, որ նոյեմբերի 9-ից հետո, գրեթե մեկ ամիս ոչինչ չանելով, իսկ հետո Նիկոլին թողնելով իշխանության, մեր ամեն օրը լինելու է հունվարի 11 և այդպես էլ շարունակվելու է։ Որքան էլ պարզունակ հնչի, գուցե ծանոթ կամ ծեծված միտք թվա, բայց սա է ճշմարտությունը. քանի դեռ Նիկոլը վարչապետ է, ամեն ինչ ոչ միայն վատ է լինելու, ոչ միայն չի շտկվելու, այլև էլ ավելի է վատանալու։
Իսկ ի՞նչ է լինելու Մոսկվայում և ո՞ւմ է պետք հունվարի 11-ը։
Նախ՝ Ռուսաստանին։ Մոսկվան արձանագրեց, իսկ հունվարի 11-ին կվավերացնի, որ Հարավային Կովկասի միակ ռեգիոնալ ուժն է, որն ունի քաղաքական նպատակներ ու աշխարհաքաղաքական տեսլական։ Ռուսաստանը ցույց տվեց, որ այստեղ հակամարտությունները կարգավորող և խաղաղություն պարտադրող միակ տերությունն է։ Որքան էլ ցավալի լինի ճշմարտությունը, բայց Ռուսաստանը նիկոլական Հայաստանին, հետևաբար մեզ բոլորիս փրկեց ֆիզիկական ոչնչացումից։ Եվ դա փաստ է։ Ռուսաստանը կանխեց պատերազմի ցամաքային ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ռուսական զորքը կանգնեց Հայաստանի հարավի սահմանի ամբողջ երկայնքով, դիվանագիտական և ռազմական ակնհայտ սպառնալիքով կանխեց Թուրքիայի ներխուժումը, իսկ ՌԴ նախագահը Ալիևին ստիպեց ստորագրել զինադադարի հայտարարությունը՝ կապիտալիզացնելով Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ գործոն:
Հունվարի 11-ը պետք է Թուրքիային և Ադրբեջանին։ Նոյեմբերի 9-ին ստորագրված գաղտնի փաստաթղթի ամենաչձևակերպված և կարևոր կետերից մեկը 9-րդն է՝ տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման և Մեղրիով թուրք-ադրբեջանական միջանցք ունենալու մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամեն ինչ ունի ժամկետ և իմպլեմենտացիայի հերթականություն՝ բացառությամբ այդ կետի։ Որովհետև 9-րդ կետից բացի Թուրքիան ու Ադրբեջանը դե ֆակտո հասել էին իրենց ուզածին ու վերջին 2 ամիսներին բարելավեցին ինչ կարող էին՝ վերցնելով նոր գյուղեր, գծելով նոր սահմաններ, չվերադարձնելով գերիներին։ Թեև ամենամեծ նվերը Թուրքիային և Ադրբեջանին մատուցեցին հայաստանցիները։
Չհեռացնելով Նիկոլին իշխանությունից՝ հայաստանցիները Թուրքիայի և Ադրբեջանի համար բացեցին հնարավորությունների նոր պատուհան՝ կյանքի կոչելու իրենց ամենամեծ նպատակը։ Գերխնդիր, որը 100 տարի չէին կարողանում լուծել, իսկ հիմա ունեն այն իրագործելու եզակի շանս՝ ի դեմս իշխանության համար ամեն ինչի համաձայնող Նիկոլի։ Հետաքրքիր է, որ 9-րդ կետը ձևակերպումներով լղոզած, առանց հստակության շարադրած ռուս դիվանագետը այդպես էր վարվել, վստահ լինելով, որ Հայաստանը դեմ կլինի այս կետին, և մինչև նոր բանակցային ռաունդ կներկայանա ոչ թե դավաճան Նիկոլով, այլ նոր դեմքով։ Բայց ստացվեց այնպես, որ հայաստանցիների մի մասի համար կարևոր էր ոչ թե Մեղրին, այլ թե որքանով է նպատակահարմար Նիկոլին Վազգեն Մանուկյանով փոխարինելը։ Սա հասկացան նաև Թուրքիան ու Ադրբեջանը, և Մեղրիի հանձնումը միանգամից դարձրին մոսկովյան հանդիպման օրակարգի գլխավոր հարցը։ Իհարկե, փաստաթղթում ուղիղ չի ասվի Մեղրին հանձնելու մասին և անգրագետների համար դա կփաթեթավորվի գեղեցիկ բառերով։ Ավելին, կստեղծվի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողով, որը պետք է այդ պայմանավորվածություններին տա միս ու արյուն։
Ադրբեջանի համար այս հանդիպումը ունի նաև իմիջային շատ կարևոր բաղադրիչ։ Երբ աշխարհը տեսնի Նիկոլին և Իլհամին նույն սեղանի շուրջ, ապա հենց միայն այդ փաստով Ալիևը կմաքրվի ագրեսորի և պատերազմի հանցագործի վերջին պիտակից։ Որովհետև եթե պատերազմից ընդամենը 2 ամիս անց հակամարտող կողմերը հանդիպում են, բանակցում, իսկ հետո միասին ճաշում (այո, նախատեսված է նաև նրանց մասնավոր ճաշը), ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նշանակում է Ալիևը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործել, ոչ էլ գերիներ վերցրել, զինվորների գլուխ չի կտրել, ոչ էլ ծերունու ականջ, 5000 մարդ չի սպանել, ոչ էլ ահաբեկիչներ է վարձել ու բերել Արցախ։
Հունվարի 11-ի հանդիպման երրորդ կողմը Նիկոլն է։ Ես միտումնավոր չեմ գրում Հայաստանը։ Որովհետև մեր երկրի համար սա մահաբեր հանդիպում է՝ աղետալի հետևանքներով։ Սա ազգային ողբերգություն է և պետական ֆիասկո։ Այդ պատճառով այս հանդիպման օգտակարությունը մեր երկրի համար զրոյական է։ Իսկ Նիկոլի համար՝ ոչ։ Նիկոլը Մոսկվա է գնում իր իշխանությունը պահելու հույսով։ Նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերել ու հանձնել, ստորանալ տեսախցիկների առաջ, սեղմել իր ազգի զավակներին սպանողի ձեռքը, պատրաստակամությամբ կատարել բոլոր ստորացուցիչ կետերը, խոստանալ ժամկետներ, խաբել սեփական ժողովրդին՝ միայն մեկ պայմանով. որ մնա իշխանության։
Նա գնում է Մոսկվա, որ իր թիմին ցույց տա, թե իրեն դեռ ընդունում են, իր ձեռքը սեղմում՝ դրանով իսկ փորձելով մեղմել արտահոսքը թիմից։ Նա Մոսկվա է գնում իր անգրագետ ընտրազանգվածին ցույց տալու, թե Պուտինի հետ ունի լավ հարաբերություններ։ Նա Մոսկվա է գնում, որ Մեղրիի հանձնումը լղոզի գեղեցիկ բառակապակցություններով, սկզբում գրի Նախիջևանի սահմանը բացելու մասին, իսկ դրանից առաջ բերի գերիների վերադարձի կետը (հիշեցնեմ, որ դա պետք է արվեր դեռ նախորդ փաստաթղթով)։
Նիկոլը գնում է Մոսկվա, որ օգտագործելով Ռուսաստանի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, փորձի հասկանալ Մոսկվայի վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, որի դիմաց Նիկոլը Թուրքիային խոստացել է հրաժարվել Ցեղասպանությունից և դրա համար պայքարից։
Հետևաբար, հունվարի 11-ից որևէ սկանդալ մի ակնկալեք, ոչ էլ շատ ողբերգական հետևանքներ։ Հունվարի 11-ը ոչնչով չի տարբերում այսօրվանից՝ հունվարի 10-ից։ Սովորական օր է, մեր համաժողովրդական թուլամորթության հերթական ապացույցը։
Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլը դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։
Ահա սա է լինելու հունվարի 11-ին, և սրանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Նիկոլի ակնկալիքները՝ մոսկովյան այցին ընդառաջ։ Այս հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից»։
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին, գրել է, որ այցի օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Գրառման մեջ ասվում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:
Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:
Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:
Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:
Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.