Տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ սահմանների բացման արդյունքում վտանգվելու է Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Նման մտահոգությունNEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ թուրքական, իսկ առաջիկայում արդեն ադրբեջանական ապրանքների մուտքը հայկական շուկա կանխելու եւ Հայաստանի տնտեսությունը թուրք–ադրբեջանական «ներդրումներից» զերծ պահելու նպատակով պետք է հնարավորինս շուտ դիտարկել թուրքական ապրանքներից հրաժարման այլընտրանքային հնարավորությունները։
Տնտեսագետը նշեց, որ չնայած ժամանակավոր սահմանափակումներին, այս պահին էլ շուկայում մեծ ծավալով թուրքական ծագման ապրանք է առկա։ Մասնավորապես 2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգմամբ 2908 թուրքական ծագման ապրանքատեսակ, որից 2285-ը հանդիսանում է վերջնական սպառման ապրանքներ՝ նարինջ, հագուստ, յուղեր եւ այլն, իսկ 623-ը՝ միջանկյալ սպառման ապրանքներ (վերամշակման ենթակա)՝ կտոր, շինանյութ եւ այլն, որոնք դեռ սպառված չեն։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 31–ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծումը (6 ամսով)։
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայկական աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Միաժամանակ, կանխարգելվում է վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»,–շեշտեց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասն ունեն համադրելի որակներով փոխարկելիություն, սակայն փոխարկելիության անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված, որպեսզի տնտեսվարողները կարողանան գտնել այլընտրանքային շուկաներից որակապես նույնատիպ ապրանքներ։
«ՀՀ ներմուծվող թուրքական ծագում ունեցող 209.0 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի արտադրանքի մոտ 30%-ը առավելագույն մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակների թվում են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական նշանակության ապրանքներ: Գյուղատնտեսական ապրանքատեսակներն են` նարինջ, մանդարին, կիտրոն, նուռ, տանձ, խաղող եւ լոլիկ»,–ասաց նա։
Տնտեսագետն առաջարկեց նարնջի եւ մանդարինի մասով օգտվել այլընտրանքային շուկաներից՝ ԻԻՀ, Վրաստան, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Պակիստան, Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, ՌԴ, կիտրոնի մասով` Վրաստան, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Արգենտինա, ՌԴ, իսկ նռան, տանձի, խաղողի, լոլիկի համար այլընտրանքային շուկաներ կարելի է դիտարկել ԻԻՀ–ն, Վրաստանը, Պերուն, Կոլումբիան, ՌԴ–ն, Հարավային Աֆրիկան, Բելգիան, Նիդերլանդները, Չինաստանը։
Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ հիշյալ ապրանքատեսակների ներմուծումը կրում է սեզոնային բնույթ եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել համապատասխան ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում ջերմոցային եւ սառնարանային տնտեսության զարգացմանը:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստան մեծ ծավալով թուրքական ծագման տեքստիլե արտադրանք է ներմուծվում, որոնց փոխարինելությունը կարելի է ապահովել այլընտրանքային հիմնական շուկաներից` Չինաստան, ԱՄԷ, ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ, ԻԻՀ, Վիետնամ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Հնդկաստան, ՌԴ, Պերու, Թունիս: «Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում տեքստիլ արտադրության ոլորտում առկա է արտադրական մեծ ներուժ, կարելի է դիտարկել նաեւ տեղական արտադրության ընդլայնման հնարավորությունները, միաժամանակ, աշխատանքներ տանել հայտնի բրենդների հետ` իրենց արտադրությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ համապատասխան որակական հատկանիշներով հումքի ներկրման այլընտրանքային շուկաներում առկա տնտեսվարող սուբյեկտների հետ առեւտրական կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը»,–ասաց նա։
Սուրեն Պարսյանն այլընտրանքային շուկաներ առաջարկեց նաեւ թուրքական ծագման լվացող եւ մաքրող միջոցների, էլեկտրական սարքավորումների, մարդատար ավտոմեքենաների, խողովակների, փողակների եւ այլ ապրանքների համար։
«Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական անվտանգությունից է բխում զարգացնել հյուսիս-հարավ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Այս համատեքստում կարեւոր ձեռքբերում պետք է համարել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի ստորագրությունը։ Ցավոք, այս համաձայնագրի հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ տեսանելի ջանքեր չեն ներդրվում ոչ պետական եւ ոչ էլ մասնավոր հատվածների կողմից»,–ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։
- 12:10Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.