23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական և հայկական տեղեկատվական դաշտում:
Yerevan.Today-ը դիմեց ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար և կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող և վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային: Հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց.
«Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։
Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետև թերի կրակոց չի եղել։
Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին և չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին:
Ընդգծենք, այս զինատեսակը բավականին ծանրակշիռ դերակատարում ունի Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակում: Բանն այն է, որ ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերունդը համարվող հրթիռային համակարգի հարձակվողական այս միջոցը, իրականում, որպես շատ լուրջ զինատեսակ, համալրում է ոչ միայն ռուսական բանակի սպառազինության շարքերը, այլև ազդեցիկ գործոն է ՌԴ-ի հետ գործընկեր պետությունների հետ ռազմամթերքի գործարքներում: Հետևաբար, ավելորդ է նշել, որ թե որքան կարևոր է այս զինատեսակի մասին միջազգային արձագանքները՝ ՌԴ-ի համար: Իսկ երբ այդպիսի հայտարարությունն առանց մասնկագիտական եղզրակացության անում է ՌԴ դաշնակից պետության ղեկավարը, դա արդեն ոչ միայն ինչ որ տեղ պատվախնդրության հարց է ռուս էլիտայի համար, այլև հակառակը՝ անլուրուջ վերաբերմունք գործընկեր պետության ղեկավարի գիտելիքների և ունակությունների մասին:
Իրավիճակն ավելի է լրջացնում այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանն այդ մասին առաջինը հայտարարողը և այն էլ միանգամից հրապարակային՝ առանց դրա հիմնավոր մասնագիտական վերլուծությանը հանգելու:
Մինչդեռ ռազմական գործարքով ձեռքբերված զինամթերքի որակի մասին պետք էր առաջինը տեղեկատվություն փոխանցել մատակարարող կողմին կամ գոնե հիմնավոր փաստարկներով քննարկում ձեռնարկել երկկողմ համապատասխան ֆորմատով:
Թեմայի շուրջ զրուցել ենք նաև ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:
Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:
Իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:
Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը ուշագրավ բացահայտում է արել՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել օգտագործել Իկսանդերը՝ Ադրբեջանի ստրատեգիական օբյեկտների ուղղությամբ։
«Քանի որ խոսք գնաց Իսկանդերների մասին, ապա կպատմեմ,- գրել է նա տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ մոտ մեկ ամիս առաջ Մոսկվփայում շատ ծանր ու երկար զրույց է ունեցել Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։«Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը։ Մնացածը ինքներդ որոշեք»,- նշել է նա։
Ըստ Գաբրիելյանովի՝ Օնիկ Գասպարյանն իրեն ասել է. «Պատերազմի 3֊րդ օրը, ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլ օբյեկտի դեմ։ Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։
Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին։
Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։
Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»:
«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր
դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ, քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։
Արդյունքում՝ պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։
««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով (դասալքության—հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։
«Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որեւէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետեւապես գործ ունենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ»,– գրում է «Փաստինֆոն»–ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակի ճիշտ գնահատումից» կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն «այսօր իսկապես ցույց է տալիս թշնամանքի, ատելության ու առճակատման էջը փակելու եւ տարածաշրջանի համար ապագա կերտելու իր պատրաստակամությունը»: «Իրականում մենք դա արդեն սկսել ենք: Մենք սկսել ենք վերականգնողական աշխատանքները, նախագծերի իրականացումը, որոնք օգտակար կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ արդյունքում կծառայեն կայունությանն ու կանխատեսելիությանը: Հետեւաբար, կարծում եմ, որ պետք է բոլորս՝ կառավարությունները եւ միջազգային կազմակերպությունները, գնահատեն նոր իրողությունները եւ ծրագրեն իրենց քայլերը՝ ուղղված խաղաղության պայմաններում համագործակցության եւ համակեցության դրական հնարավորություններին»:
Ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն: Այս մասին 1in.am կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ եւ արդյոք բոլորը բոլորի դիմաց են վերադարձվելու:
«Այո, ընդ որում էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»,-ասաց նա:
Նվեր Մնացականյանի հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն ընտրել այդ արտահայտությունը, Փաշինյանն ասաց, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը. «Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»:
Լրագրողի հարցին, թե մենք պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում ենք անթերի, մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը, ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով, վարչապետն ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի:
«Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` գերիների վերադարձման իրական հնարավորությունը կա:
«Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»:
Նվեր Մնացականյանի դիտարկմանը, թե այնուամենայնիվ, կա մի ժամանակափուլ, որից այն կողմ այս խնդիրը ձգել հնարավոր չէ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի դեռ տեսնում են, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել, իրենք պիտի շարունակեն աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն:
Ռիսկ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին։ Օրեցօր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարող նոր պարտք վերցնել, այլև միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Մեկ ամիս առաջ կառավարությունը 750 մլն դոլարի եվրաբոնդեր է բաշխել՝ դրանով իսկ 10 տոկոսով ավելացնելով պետական պարտքը։ Այդ գումարը պետք է ծախսեին տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվեց, գումարը կծախսվի աշխատավարձերի և, իհարկե, պարգևավճարների վճարման վրա։
Իշխանափոխությունից հետո պետական պարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Մինչև տարեվերջ պետական պարտքը կհատի շեմը և կհասնի ՀՆԱ-ի 70% — ի շեմին։ Պետական պարտքի մասին օրենսդրությամբ թույլատրելի պարտքի սահմանը կազմում է 60 տոկոս, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66 տոկոս: Այսինքն՝ պետական պարտքն արդեն անցել է օրենսդրությամբ սահմանված շեմը։
Բացի այդ, պարտքի 70% — ը արտարժույթով է, իսկ դա ռիսկային է դառնում արժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում։ Այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կա 2960 դոլարի իրական պարտք։ Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար։ Նաևֆինանսապես: Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի գնով՝ հաջորդ սերունդներին թողնելով հսկայական պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված Երկիր։
Կրթության ոլորտում իշխանությունները շարունակում են «բարեփոխումները». հիմա էլ դպրոցներին նոր ծանուցագրեր են փոխանցվում, որոնց համաձայն՝ դպրոցների ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ, նախնական տվյալներով՝ 10-15%-ով կրճատվում է։
«Մենք ծանուցում ենք ստացել ոչ թե այն մասին, որ կրճատվում է ֆինանսավորումը, այլ այն մասին, որ ֆինանսավորման պայմանագրի նոր նախագիծ կա, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ կրճատումներ կան։ Բայց թե դրանք ինչով են պայմանավորված, և որքանով հնարավոր կլինի բյուջեն պլանավորել, մենք պետք է հստակեցնենք։ Առաջիկայում հանդիպումներ են լինելու քաղաքապետարանի ֆինանսական վարչության հետ։ Կարծում եմ՝ այդ հանդիպումներից հետո արդեն հստակ կհասկանանք՝ ինչ է լինելու։ Այս պահին դեռևս շատ անհասկանալի պահեր կան։ Առաջիկա օրերի քննարկումներից հետո հնարավոր կլինի հասկանալ՝ ինչ չափի կրճատումների մասին է խոսքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Պուշկինի անվան համար 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը։
Երևանի մեկ այլ՝ թիվ 145 դպրոցի տնօրեն Գայանե Աղասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ֆինանսավորման վերաբերյալ ծանուցում ստացել են և տեղյակ են՝ ինչպես է այն իրականացվելու։
«Կոնկրետ մեր դպրոցի ֆինանսավորման կրճատումը խնդիրներ չի առաջացնում, քանի որ մենք ունենք խնայողություններ, և կա հրահանգ, որ կարող ենք դպրոցի ազատ մնացորդից տնօրինել, եթե աշխատավարձերի հետ կապված խնդիրներ առաջանան։ Այս փուլում որևէ ճնշման չի ենթարկվում մեր դպրոցը։ Խնդիրներ կառաջանեն, եթե դպրոցն իր գումարների մնացորդը սպառի. այդ դեպքում հաստիքների հետ կապված խնդիրներ ևս կարող են առաջանալ։ Բայց այս տարի նման խնդրի չենք բախվի»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Աղասարյանը։
Երևանի շատ դպրոցներ էլ ծանուցումներ ստացել են, բայց դեռ հաշվարկներ չեն իրականացրել, և հստակ չգիտեն՝ ինչպես է իրականացվելու կոնկրետ իրեց ֆինանսավորումը։
Թե՞ ինչ հիմքով է դպրոցների ֆինանսավորումը կրճատվում, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չպատասխանեց՝ նշելով, որ դպրոցների ֆինանսավորման հարցերը և բյուջեն կազմում է Կառավարությունը, դա քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։
ԿԳՄՍ նախարարությունից էլ Panorama.am-ի հետ զրույցում ասացին, որ բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են ՀՀ կառավարության 2020 թ․դեկտեմբերի 30-ի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին 2215-Ն որոշմամբ հաստատված չափաքանակով, ամբողջ ծավալով։
«Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ սուբսիդիայի տրամադրման պայմանագրերն ու հաստատել նախահաշիվները։ Նախարարությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում»,- նշեցին ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հասկանալու համար, թե ի՞նչ այդ դեպքում ի՞նչ ծանուցագրեր են ստացել դպրոցները, Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարությանը։
Մեր հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեից հանրակրթական դպրոցներին հատկացվող բյուջեն որքանո՞վ է կրճատվել նախորդ տարվա համեմատ. խնդրում ենք ներկյացնել թվային տվյալներ, ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են . «2020 և 2021 թվականներին հանրակրթական դպրոցների հատկացումները կատարվել են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1919-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2215-Ն որոշումներով հաստատված չափաքանակներին համաձայն:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցներին հատկացված միջոցների վերաբերյալ որևէ ծանուցում չի ուղարկել:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ հանրակրթական դպրոցներն իրենց կարգավիճակով պետական ոչ առևտրային կազմակերպություններ են, ունեն իրավաբանական անձի կարգավիճակ (հիմք` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս) և իրենց միջոցների շրջանակում ինքնուրույն են որոշում իրենց ծախսերի ուղղությունները, այդ թվում` աշխատավարձերի և հավելավճարների չափերը»։
Ըստ երևույթին, ծանուցագիր ուղարկողը՝ Երևանի քաղաքապետարանը սլաքներն ուղղում է դեպի Կառավարություն, իսկ ԿԳՄՍ նախարարությունը խուսափում է հարցի ուղիղ պատասխանից։ Մնում է սպասել դպրոցների տնօրենների և քաղաքապետարանի ֆինանսական վարչության աշխատակիցների հանդիպմանը, որպեսզի տնօրենները կարողանան հստակ հասկանալ և ներկայացնել՝ ինչ է սպասվում իրենց։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱԺ–ն, Կառավարությունը լեգիտիմ չեն, հետևաբար՝ ոչ լեգիտիմ իշխանության հեռացման ցանկացած միջոց ընդունելի է։ Գրառման մեջ ասվում է․
«Արդեն կարելի է հաստատված համարել, որ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքի շպիոն է։ Անցել է զրպարտության հիմքով վաղեմության ժամկետը, երբ պետք է շպիոն Օմեգան փորձեր հերքել այդ մեղադրանքները․ նա չի հերքել, ուրեմն ընդունում է իր՝ թուրքական շպիոն լինելը։
ԱԺ պատգամավորների ելույթները նայելիս հասկանում ես, որ խորհրդարանում այլ շպիոններ էլ կան։
Այստեղից բնական հարց է առաջանում․ արդյո՞ք 2018թ․ ԱԺ ընտրությունների արդյունքը լեգիտիմ է։ Մենք հիշում ենք ցույցերն ու «դմփ-դմփ-հուն», որով օրինականացվեց ներկա խորհրդարանի կազմավորման քվեարկությունը․ բայց արդյո՞ք դա թուրքական հատուկ ծառայությունների մանիպուլյացիան չէր՝ ի վերջո, այս ամենի մասին պետք է դատել ԱԺ գործունեության արդյունքներով և ոչ թե մեր կաթսաների չխկչխկոցից, որով խլացվում էր թուրքի քայլերը։
Այսքան թուրք շպիոնների առկայություն արդյո՞ք չի նշանակում, որ սա ոչ թե մեր ընտրությունն էր, այլ թուրքերի։
Եթե այս ամենը ճիշտ է, ապա հետևությունը միարժեք է․Ազգային Ժողովը, ուրեմն նաև՝ կառավարությունը, այդ թվում և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ չեն և երբեք էլ լեգիտիմ չեն եղել, այլ մանիպուլյացիաների միջոցով ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից։
Ուրեմն, ոչ լեգիտիմ իշխանությունների, թուրքական շպիոնական ցանցի հեռացման ցանկացած միջոց ընդունելի է»։
Այս պահյին կառվարության 3-րդ մասնաշենքի մոտ մեծ թվով ոստիկնական ուժեր են կենտրոնացրել: Նրանք շրջափակված են պահում տարածքը: Բացի այդ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում:
Բանն այն է, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:
Նշենք, որ այս պահին արդեն կառավարության մուտքերի մոտ դեռ շատ մարդ չկա, միայն ոստիկաններն են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.