23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ բոլոր նախորդ նախագահները ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնվել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջևանի ճակատագրին: Այս մասին հունիսի 10-ին, Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մեղավոր եմ, ժողովուրդ ջան, դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես այս գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ, բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը և շատ-շատերը Հայաստանի ներսից իրենցից կախվածն արել են, որ Հայաստանը և հայկական կողմը չկարողանա այս պատերազմը հաղթել: Զանգում էին գեներալներին, ասում էին՝ մի ենթարկվեք դրաց, հետ եկեք Երեւան, Երեւանում կռիվ արեք: էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ ժողովուրդ ջան, մոտեցել են Շուշիին, եկեք Շուշին պաշտպանեք, այդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո պարզվեց, որ դրանից ընդամենը 1,5 օր հետո կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ սպասում են, որ կառավարական շենքը գրոհեն: Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, այ գրոհողներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
WarGonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ նախապատրաստվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը։ Մանրամասներ այս պահին չեն հրապարակվում, սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ դժվար չէ կռահել հանդիպման Ալիեւի շարժառիթների մասին։
Ալիևը Ռուսաստանի իրավապահների հետ խնդիրներն առաջացել են մոտ մեկ ամիս առաջ։ «Նովոսիբիրսկում տեղի ունեցածը՝ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ, երբ վերջիններս կրակեցին իրավախախտ ադրբեջանցու վրա, միայն տրիգերն էր, որ թաքցնում էր այն միտումները, որոնք թույլ չէին տալիս Փաշինյանին հանգիստ քնել։
WarGonzo նախագիծը տեղեկություններ ունի, որ դեռեւս նախորդ տարվա վերջից ՆԳՆ — ի, ՔԿ-ի, ԱԱԾ-ի ղեկավարությունից ստացել են կոռուպցիոն խմբավորումների մաքրման հստակ պահանջ։ Թիրախի տակ են հայտնվել հիմնականում ադրբեջանցի գործարարները։ Ամբողջ Ռուսաստանում կտրուկ աճել են դեպքերը, երբ Ադրբեջանից եկածները կոնֆլիկտային միջադեպերի արդյունքում փորձել են խուսափել օրենքից։
Ալիևը մինչև վերջերս Ռուսաստանում հանդես էր գալիս ադրբեջանական բիզնեսի անվտանգության երաշխավոր, քանի որ կապեր ուներ Կրեմլի էլիտաների հետ և կարող էր օգնել հայրենակիցներին, երբ վերջիններս հայտնվում էին բարդ իրավիճակում ։
«Բայց կարծես դա դադարել է աշխատել։ Ուժայինների ծրագրերի մասին վերնախավում իմացել են, եւ այժմ նրանցից քչերն են ցանկանում հայտնվել ԱԱԾ-ի կամ ՔԿ-ի նշանառության տակ»:
WarGonzo նախագծի ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրներից տեղեկություններ են ստացվել, որ առանձին խմբեր զբաղվում են տեղեկատվության, այդ թվում ՝ հետախուզական բնույթի հավաքագրմամբ: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի տարածքում միջկրոնական եւ միջէթնիկական հակամարտություններին։
«Այսինքն ՝ ռուսական ուժայինների մոտ շարժառիթը բավական լուրջ է։ Սա պետական խնդիր է, որը մեր երկրում, ինչպես հայտնի է, լուծում է միայն մեկ մարդ։ Եվ Ալիևը դա հասկանում է։ Չի կարող չհասկանալ։ Պուտինը, բնականաբար, այդ թեմայով Ալիևի հետ չի խոսի։ Նրա դեպքում ուղղակիորեն դիմել Բորտնիկովին, նույնպես տարբերակ չէ: Միակ մարդը, ով կարող է հանդես գալ այս գործում, ըստ էության, Բաստրիկինն է»,- գրված է Дзене -ի հոդվածում։
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարազատներին, որը մեկ բառով բնորոշելու դեպքում կարել է ասել՝ խայտառակ հանդիպում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը նշել է, որ հանդիպումը եղել է փակ, որը տեւել է շատ կարճ։ Այն արդյունք չի տվել, ավելին՝ Փաշինյանը հարբած է եղել, իսկ ծնողները լրջագույն ձևով են տրամադրված եղել, անգամ առաջարկ են արել, որը մերժվել է։
Մասնավորապես, հարազատները առաջարկել են համաձայնություն տալ՝ մանդատ տրամադրել Բորիս Ավագյանին՝ բանակցություններ վարելու՝ ցմահ դատապարտված երկու սիրիացիներին փոխանակելու Բաքվում պահվող հայ տղաների մի խմբի հետ, սակայն Փաշինյանը նշել է, որ Բաքուն վարձկաններին չի ուզում։
«Հարբած եկել է հանդիպել ծնողների հետ։ Ահավոր հարբած, ծնողները հարց են տվել, թե ինչո՞ւ երկու սիրիացի ահաբեկիչներին չեք տալիս, որ Բորիս Ավագյանը բանակցություններ վարի ՌԴ միջնորդությամբ, ահաբեկիչներին փոխանակի մի խումբ տղաների հետ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Բաքուն նրանց չի ուզում։ Հարցին, թե «Բաքուն պետք է ուզի՞, որ դու ֆայմես քայլեր ձեռնարկես, որ հնարավոր տարբերակով մեր տղաներին ամեն գնով բերես», ասել է՝ մենք կքննարկենք ու ձեզ տեղյակ կպահենք։ Այդքանն է եղել և այնտեղից ախրանան իրեն հարբած վիճակում տարել է»,- պատմել է Ավագյանը։
«Ինձ թվում էր, որ այն հարցի շուրջ, որ 1997-ին լրջանալու պահը կորցրեցին, կար կոնսեսուս։ Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի՝ «Լրջանալու պահը» կարգախոսին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանությունների հրաժարականը պահանջող ՀՀ առաջին նախագահի թիմակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Գագիկ Ջհանգիրյանն այս իշխանությունների կողմից պաշտոններ են ստանում, Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Էլեմենտար ճամբարափոխություն, չեմ ուզում ասել լատիներեն բառը։ Առնետավազք»։
Տեր-Պետոսյանի հնչեցրած գնահատականին հետևեցին ծափահարություններ։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Վլադիմիր կարապետյանն օրեր առաջ նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպասն, իսկ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։
Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։
«Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», — լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նա նշեց՝ գերիների հարցը, սահմանների հարցը Հայաստանը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։ «Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու հակառակորդների հետ», — ասաց Տեր-Պետրոսյանը։
Նախընտրական քարոզարշավն ավելի շատ նման է մենամարտի պատրաստվող երկու բռնցքամարտիկների, որոնք վճռական մարտից առաջ փորձում են միմյանց վիրավորել, նվաստացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի և քաղաքացիների շրջանում ձևավորված մթնոլորտը։
«Տպավորություն է, որ երկու հիմնական մրցակիցները` Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը մտադիր են ոչ թե հաղթել առաջիկա ընտրություններում, այլ ոչնչացնել միմյանց, ընդ որում` ոչ այդքան ընտրություններում, այլ հարակից զարգացումներում»,- ասաց նա։
Բաղդասարյանի կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս ընտրություններն ու քարոզարշավն աննախադեպ են. երկիրը կանգնած է արտաքին և ներքին ծանր մարտահրավերների առաջ և չի բացառվում, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Բացի այդ` քաղաքական երկու ուժերի առաջնորդներն էլ գիտակցում են, որ պարտությունն իրենց համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, հետևաբար` երկու կողմն էլ խուսանավելու մտադրություն չունեն։
«Իրավիճակն իսկապես շատ լարված է և երկուսի համար էլ կենաց-մահու պայքար է։ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ բռնությունների կոչերից պարզ է, որ նա ցանկանում է բռնություններ հրահրել մինչև ընտրությունները, իսկ Ռոբերտ Քոչարյանն ակտիվորեն պատրաստվում է հետընտրական գործընթացների, այսինքն` հունիսի 20-ից հետո»,- նշեց քաղաքագետը։
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանիր ֆեյսբուքյան էջում գրում է. Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել ։Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել ։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարի նկատմամբ ։Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց…Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը ։Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամ կազմին, այդ թվում նաև Գեորգի Խաչատուրովին և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ֊ որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների , այլ պատրվագ է իրենց սև գործն անելու։Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նաման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման ։Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել , եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը ։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը գրում է․
«Ըստ ամենայնի, հանրությունը Սերժ Սարգսյանից… ըըը 18+ ժանրի տեսահոլովակ էր ակնկալում: Սոցիալական ցանցերի քննարկումներին էի հետևում, շատերն ակնհայտորեն վառ երևակայություն ունեն: Բայց երկու կարևոր բան ունեմ ասելու այս առիթով: Նախ, երեկ երբ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ դավաճանի ընտանիքի մասին նյութ է հրապարակելու, անկեղծ զարմացա: Կարելի է ասել` ապշել էի: Որովհետև լավ գիտեմ, որ նա երբեք ուրիշի ընտանիք չի մտնում: Եվ շատ լավ է, որ նախագահը չդավաճանեց իր սկզբունքին: Դա շատ կարևոր է: Չնայած, մեր մեջ ասած, նաև վստահ էի, որ ընտանիքի մասին որևէ բան չի ասի:
Եվ երկրորդը` ամենակարևորը: Ավելի վատ բան, քան օտար երկրների` այն էլ քո անվտանգության ապահովման գործում այդքան կարևոր դեր ունեցող պետությունների ղեկավարների մոտ գիժ ձևանալը, ոչ ադեկվատ լինելը, պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մեկը լավ գիտակցում է, որ դրանից ավելի 18+ չի լինում:
Այ էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել: Բացառապես այ դրա հետևանքով»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը երեկ Նիկոլ Փաշինյանին 24 ժամ էր տվել՝ ապացույցներ ներկայացնելու, որ ինքը կազինոներում պարտվել է բանակից հափշտակած գումարները՝ նախազգուշացնելով, որ հակառակ պարագայում ինքը կհրապարակի սկանդալային փաստեր։
Փաշինյանը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով ապացույց չհրապարակեց: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Սարգսյանը հրապարակել է ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Փաշինյանը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը։
Ըստ Սարգսյանի՝ ձայնագրությունը վերջերս իրեն ուղարկել են բարի մարդիկ, որը լսելով ամբողջությամբ կարծիք կկազմեն կապիտուլյանտի մասին.
Ըստ ձայնագրության՝ 2018 թվականի մայիսի 12-ին, երբ Փաշինյանը Սոչիում էր, հանդիպել է Վլադիմիր Պուտինին, Նազարբաևին և Լուկաշենկոյին, ովքեր հայտնել են, թե Փաշինյանը մեծ ժողովրդական վստահություն ունի և պատմական շանս է, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծի։ Փաշինյանը հայտնում է, որ խոսքը գնում է նույն «Լավրովի պլանի մասին» և բարձրացնում նաև ԼՂ կարգավիճակի մասին։
Սերժ Սարգսյանը՝ ձայնագրությունից հետո մեջբերում է Փաշինյանին, որն ասել է, թե ամեն ինչ անելու է, որ նախկին բանակցային փաստաթղթերը զրոյանան «ես ինձ գժի տեղ եմ դնելու»։
Սարգսյանը նշեց, որ եզրակացություն այն է, որ Փաշինյանը գիժ չէ, պարզապես գժի տեղ է դնում, գժություններ անում, որը անթույլատրելի է երկրի ղեկավարի համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին զինվորների գումարները Մոնտե Կառլոյում «կրվելու» համար։ Սարգսյանն էլ հայտնել էր, որ 24 ժամ է տալիս, որով Փաշինյանը կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ինքը փաստեր կհրապարակի Փաշինյանի, նրա ընտանիքի մասին, որ հասարակությունը «կթքի նրա վրա»։
Կից ձայնագրության սղագրությունն ամբողջությամբ.
Երբ որ ես 2018 թվականի մայիսի 12-ին գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ մեր առաջին ծանոթությունը տեղի ա ունենում: Էդտեղ՝ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:
Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասենք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրանք նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն:
Ես ասում եմ էն, ինչ-որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն:
Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի:
Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա՞, թե չէ:
Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի:
Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր:
Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլնել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք ա դուրս պրծնել։ Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր:
Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունը խուճապի նշան է, նա ինքնատիրապետումը կորցնում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Թալին քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ նման ելույթները պայմանավորված են նրանով, որ Նիկոլ Փաշինյանը նկատում է իր վարկանիշի կտրուկ անկումը, բայց արձանագրեց, որ նման արտահայտություններն արդեն հակառակ ազդեցություն են ունենում հասարակության մոտ .
«Փաշինյանը գիտակցում է, որ իր վարկանիշը նվազում է, գիտակցում է, որ մեկ փուլով չի ստացվում վերարտադրվել, 60% ձայն հավաքելու վերաբերյալ հայտարարությունները զուտ քարոզչական հնարքներ են սեփական թիմին և ընտրազանգվածին կոնսոլիդացնելու համար, իսկ իրականությունն այլ է: Նիկոլ Փաշինյանը փոխարենը ընտրական գործընթացների մարտավարությունը փոխի, նա շատ աղմուկ հանելով, սկանդալային հայտարարություններ անելով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա, ցույց տալ իր վճռականությունը, փորձում է հավատ ներշնչել իր թիմին, որ ամեն ինչ նորմալ է: Ժամանակին իրեն հաջողություն բերած մեթոդոլոգիայով փորձում է հին գործիքակազմն օգտագործել, բայց հիմա քաղաքական և կենցաղային ֆոնն ուրիշ է, ամեն խոսք հասարակության կողմից չի ընդունվում, ընդհակառակը՝ շատերի մոտ հակառակ ռեակցիա է տալիս»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Փորձագետի խոսքով՝ նման հայտարարությունները կարող են նոր բախումների պատճառ հանդիսանալ.
«Փաշինյանը, հասկանալով, որ իր ակնկալած արդյունքը չի գրանցելու ընտրություններին,հասկանալով իրավիճակը, սկսում է բղավել բոլորի վրա, սպառնալ վենդետաներով:
Նիկոլ Փաշինյանի մոտ կան շատ լուրջ էլեկտորալ խնդիրներ, իսկ սա իր մարդկային, բայց ոչ քաղաքական գործչի ռեակցիան է հնարավոր անհաջողությանը: Նման հայտարարությունները վտանգավոր են և կարող են լարել կրքերը՝ներքաշելով դրա մեջ հազարավոր մարդկանց թե՛ Փաշինյանի աջակիցներին, որտեղ կան ոչ հավասարակշռված զանգված, որոնք դա կարող են ընկալել որպես գործողությունների հրահանգ , իսկ նրանց, ում սպառնում են, պետք է պաշտպանական ռեակցիա ունենան, ինչն էլ հակադիր ալիք կարող է առաջացնել»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլգի դիտարկմամբ՝ իշխանության դիրքերը գնալով թուլանում են և հիմա ավելի շատ շանս կա ընդդիմության մոտ, որ խորհրդարան անցնելով կոալիցիա ձևավորեն և իշխանություն վերցնեն, քան գործող իշխանության մոտ կա շանս՝գտնել որևէ ուժ, որի հետ կարելի է խոսել կոալիցիայից:
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելում, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:

«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեն հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա ոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով:

Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտըքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչփ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ նա հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ՝ դա եւս ակնհայտ է, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնը լքած Արա Այվազյանի հայտարարությանը:

«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. Դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ճախճախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաեւ արվում էին քայլեր, որ ճախճախվի մեր դիվանագիտական կորպուսը:ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունեն դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.