«Ինձ թվում էր, որ այն հարցի շուրջ, որ 1997-ին լրջանալու պահը կորցրեցին, կար կոնսեսուս։ Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի՝ «Լրջանալու պահը» կարգախոսին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանությունների հրաժարականը պահանջող ՀՀ առաջին նախագահի թիմակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Գագիկ Ջհանգիրյանն այս իշխանությունների կողմից պաշտոններ են ստանում, Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Էլեմենտար ճամբարափոխություն, չեմ ուզում ասել լատիներեն բառը։ Առնետավազք»։
Տեր-Պետոսյանի հնչեցրած գնահատականին հետևեցին ծափահարություններ։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Վլադիմիր կարապետյանն օրեր առաջ նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպասն, իսկ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։
Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։
«Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», — լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նա նշեց՝ գերիների հարցը, սահմանների հարցը Հայաստանը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։ «Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու հակառակորդների հետ», — ասաց Տեր-Պետրոսյանը։
- 13:10Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը
- 11:10600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.