23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ներկայիս ղեկավարները մեղադրում են նախորդ ղեկավարներին, երբ երկրում որևէ սխալ բան է տեղի ունենում. Պատերազմում պարտվելու մեջ ևս մեղադրեցին նախորդ նախագահներին։ Նրանք ոչ մի պատասխանատվություն չեն ստանձնում իրենց սեփական թերությունների համար, չնայած որ արդեն երեք տարի իշխանության ղեկին են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. « Թեև նախորդ ղեկավարներին կարելի է մեղադրել բազմաթիվ անօրինականությունների համար, բայց ներկայիս ղեկավարները ունեն թերությունների իրենց բաժինը։
Ահա մի փայլուն օրինակ, թե ինչպես են ներկայիս ղեկավարները բոլորովին սխալ վարվել ազգային անվտանգության կարևորագույն նախագծի վերաբերյալ, որի համար նրանք լիովին մեղավոր են: Նման օրինակները բազմաթիվ են։
Արտակ Թովմասյան անունով հայ գործարարն ուներ համապատասխան կապեր ու փայլուն գաղափար՝ Հայաստանում արտադրել գերժամանակակից զրահամեքենաներ, իսկ դրանց մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը: Թվում էր, թե Հայաստանի պաշտոնյաները կողջունեն այդպիսի արժեքավոր առաջարկը և կանեն հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու այս կարևոր ներդրումային հնարավորությանը, որը մեծ նշանակություն ուներ ազգային անվտանգության համար։ Սա անհավանական պատմություն է Հայաստանում ապաշնորհ և անտարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք չկարողացան օգտվել այս եզակի առաջարկից։
2018 թ․ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո Թովմասյանը հանդիպեց նրան և առաջարկեց միլիոնավոր դոլարներ ներդնել Հայաստանում` 30 տարվա փորձ ունեցող զրահամեքենաների հայտնի արտադրող կանադական Streit Group-ի հետ միասին, որը գործարաններ ունի աշխարհի հինգ երկրներում, այդ թվում՝ Կանադայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Հնդկաստանում և Պակիստանում: Վեցերորդ նման ձեռնակությունը կլիներ Հայաստանում։ Ներդրումների ընդհանուր գումարը կարող էր հասնել 20 միլիոն դոլարի, որը կներառեր ռազմական ոլորտի հետ կապված այլ ներդրողներ: Նախագիծը նաև հարյուրավոր աշխատատեղեր կստեղծեր:
2018 թ․ վարչապետ Փաշինյանը հետաքրքրություն ցուցաբերեց նախագծի նկատմամբ և ասաց իր օգնականներին, որ հետամուտ լինեն դրան: Ցավալի է, որ Փաշինյանի չինովնիկների անգործունակության և անփութության պատճառով, երեք տարի անց ոչ մի առաջընթաց չգրանցվեց այս կարևոր նախագծում՝ չնայած վարչապետի հետ Թովմասյանի ունեցած մի քանի հետագա հանդիպումներին: Այս զրահամեքենաները շատ օգտակար կլինեին անցյալ տարվա Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում՝ փրկելով անթիվ հայ զինվորների կյանքեր: Ցավոք, հայ պաշտոնյաներն անուշադրության մատնեցին այս նախագիծը՝ ինչպես պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո:
Թովմասյանի առաջարկը բաղկացած էր՝ առաջիկա 10 տարիների ընթացքում աստիճանաբար շուրջ 1300 զրահամեքենա արտադրելու առաջարկից և դրանցից 130-ը հայկական զինված ուժերին անվճար նվիրաբերելուց: 450 հազար դոլար կամ ավելի արժողությամբ յուրաքանչյուր մեքենայի դեպքում, նվիրաբերված զինտեխնիկայի ընդհանուր արժեքը կկազմեր ավելի քան 60 մլն դոլար:
Իր հերթին, Թովմասյանը խնդրեց Հայաստանի կառավարությանը տրամադրել անհրաժեշտ հողատարածք այս արտադրական ձեռնարկությունը ազատ արդյունաբերական գոտում ստեղծելու համար: Պատահաբար, նա տեղեկացել էր Երևանի ծայրամասում գտնվող չօգտագործված թափուր հողամասի մասին, որը պատկանում էր ՀՀ պաշտպանության նախարարությանը: Եթե նախագիծը չիրականացվեր, ներդրողը պարտավորվում էր նվիրաբերված հողատարածքը վերադարձնել Հայաստանի կառավարությանը:
Ինձ մոտ են վերջին երեք տարիների ընթացքում Թովմասյանի ընկերության («Առաջին արդյունաբերական գոտի») կողմից հայ պաշտոնյաներին ուղարկված մեկ տասնյակից ավելի նամակները՝ խնդրելով հաստատել նրա առաջարկած նախագիծը: Այնուամենայնիվ, չնայած պատասխանի համար բազմիցս խնդրանքներին՝ ՀՀ կառավարությունը չի պատասխանել Թովմասյանին:
ՀՀ կառավարությունը Թովմասյանի առաջարկը փոխանցեց միջգերատեսչական հանձնաժողովին՝ հանձնարարելով քննարկել նախագիծը։ Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, քաղաքաշինության կոմիտեի, առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներ։ Զարմանալի է, որ միջգերատեսչական հանձնաժողովում որևէ մեկն ընդգրկված չէր պաշտպանության նախարարությունից՝ ռազմական նախագիծը պատշաճ գնահատելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովի ուղեցույցները պահանջում են, որ այն քսան աշխատանքային օրվա ընթացքում քննարկի և կառավարությանը ներկայացնի ցանկացած ներկայացված առաջարկ: Սակայն, այդ վերջնաժամկետը շատ վաղուց անցել է՝ չնայած մի քանի հիշեցումներին:
Այս պատմության ամենազարմանալի մասը 2021 թ․ մարտի 6-ին անսպասելի ֆեյսբուքյան գրառումն էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի կողմից, որը մաթեմատիկա է ուսանել, սակայն անտեղյակ է տնտեսագիտությունից:
Նախարար Քերոբյանն ամբարտավանորեն գրեց. «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։ Նախարար Քերոբյանը ի վիճակի չէր կասեցնել այս նախագիծը երկու պատճառով. 1) Որպես վերջերս նշանակված նախարար, նա նույնիսկ այնտեղ չէր, երբ այս նախագիծը ներկայացվեց վարչապետին և այնուհետև ուղարկվեց միջգերատեսչական հանձնաժողով։ 2) Այս նախագիծը հաստատելու կամ մերժելու մասին որոշումը կարող են կայացրել միջգերատեսչական հանձնաժողովը և վարչապետը:
Նախարար Քերոբյանը շարունակեց ավելի արտառոց պահանջներ ներկայացնել: Նա գրեց․ թող Թովմասյանը «երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը ներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։ Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով և հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»։
Նախարար Քերոբյանը մոլորության մեջ է գցում հասարակությանը: Չնայած մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարությունը չի արձագանքում առաջարկին, նա պնդում է, որ կպատասխանի երկու շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ նա չի արձագանքել առկա առաջարկին անցյալ տարվա նոյեմբերին նշանակվելուց ի վեր: Փաստն այն է, որ նա երբեք հակադարձ առաջարկ չի արել և այն երբեք չի քննարկել ներդրողի հետ։ Ի դեպ, հենց պաշտպանության նախարարությունն է Թովմասյանին առաջարկել հողակտոր Երևանի ծայրամասում, և ոչ թե անվճար, այլ գնելու համար։
Վերջապես, Քերոբյանի կողմից խիստ ոչ պրոֆեսիոնալ է ֆեյսբուքյան գրառման միջոցով արձագանքել բազմամիլիոնանոց ռազմական արտադրանքի ներգրավման լուրջ առաջարկին: Ցավոք, դա արտացոլում է նախարարի ստանձնած աշխատանքի որակավորման բացակայությունը:
Ամփոփելով, Հայաստանը պատերազմում պարտվեց շատ պատճառներով, բայց այսպիսի վարքագիծը ոչ որակյալ նախարարի և անիրազեկ կառավարության կողմից վստահություն չի ներշնչում, որ այն շուտով կկարողանա ներդրողներ ներգրավել և բարելավել երկրի ողբալի տնտեսական վիճակը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռուսաստանի միջազգային անվտանգության և ռազմավարական հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Հայաստանի համար այնքան էլ հեշտ չի լինի ազատվել Նիկոլ Փաշինյանից ՝ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքից. Փաշինյանն արդեն հաղթել է մեկ անգամ 2018-ինն, երկրորդը ՝ 2018-ի գարնանից հետո էր, այն իմաստով, որ նա ստիպել է ամբողջ երկիրը գնալ արտահերթ ընտրությունների, այն դեպքում, երբ ինքը իշխանության եկավ բացառապես հեղաշրջման միջոցով:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ արդեն նրա հաղթանակը կարելի է համարել այն փաստը, որ ինքը՝ Փաշինյանը, չի հեռացվել քաղաքացիների կողմից նույն, համարժեք, հակասահմանադրական ձևով, ինչը միանգամայն տրամաբանական կլիներ։
Գրիգորի Տրոֆիչուկը նաև դիտարկում արեց՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի տեսանյութին, որտեղ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ ադեկվատ է ներկայացել ԼՂ հիմնահարցի բանակցություններին։
«Սերժ Սարգսյանն այսօր կարող է հրապարակել ցանկացած «կոմպրոմատ» ՝ ընդդեմ Փաշինյանի: Բայց, ի վերջո, Սարգսյանն ինքն անձամբ նրան բերեց իշխանության ՝ նախ նրան պատգամավոր դնելով, իսկ հետո պարզապես վարչապետի պաշտոնը նրան փոխանցելով»,- ասաց նա։ Այս հարցում, ըստ Տրոֆիմչուկի, ուշադրության արժանի է այն, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է պատերազմում։
Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր խոստմանը հավատարիմ, հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ վերջինս ներկայացնում էր Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ առաջին հանդիպումը, որտեղ նրան առաջարկվել էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այսպես կոչված, «Լավրովյան պլանը»։ Ձայնագրության մեջ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է եղել անադեկվատ, գիժ ձևանալ՝ տապալելու համար բանակցությունները։
Գրիգորի Տրոֆիչուկի նկատառմամբ՝ Սերժ Սարգսյանի ասածից ենթադրվում է, որ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը ստիպված է «խենթ ձևանալ»։
«Փաստորեն, Հայաստանի վարչապետը դա անում էր արդեն երեք տարի»,- ասաց նա՝ նշելով, որ Սարգսյանը պետք է սկսեր Փաշինյանի դեմ պայքարել այն ժամանակներից, երբ Փաշինյանը փողոցային ակտիվիստների օգնությամբ սկսեց ապակայունացնել երկրի բոլոր համակարգերը:
Իսկ Փաշինյանի կողմից Ղարաբաղի շուրջ բանակցությունների հարցում տապալման գնալը, նրա կարծիքով, շատ հայերի այդ ժամանակ դուր էր գալիս։
«Որպես փորձագետ՝ ես տասնյակ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ խափանելով Ադրբեջանի հետ բանակցությունները՝ Փաշինյանը կանխամտածված պատերազմ է հրահրում, և դա վաղ թե ուշ տեղի կունենար։ Բայց, ըստ ամենայնի, քչերն էին լսում ինձ»,- ասաց նա՝ նշելով, հիմա ներկայացվածն իր համար հայտնություն չի կարող համարվել։
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` պետքարտուղար Բլինկենի հայտարարության այն հատվածը, որը կապված է Արցախի հետ, արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը, ի տարբերություն նախորդի, փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան խնդրի բանակցային գործընթացում։ Ըստ նրա` ԱՄՆ–ն առհասարակ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ ավելի ակտիվ քաղաքականություն է սկսում վարել, ինչի հավաստումն էր պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը։
«Այստեղ նաև Թուրքիան իր խաղն է խաղում։ Թեև նա արցախյան 44-օրյա պատերազմում չստացավ այն, ինչ ցանկանում էր, բայցևայնպես հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում գոնե ինչ–որ չափով ոտք դնելու տեղ ապահովել, ինչը նույնպես փորձում է այսօր ԱՄՆ–ին զիջել` դիվիդենտներ ստանալու ակնկալիքով։ Հենց այդ նպատակով էլ ամերիկացիներին ասում են` դուք ուզում եք ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մենք արդեն այնտեղ ունենք տեղ և կարող ենք այդ հարցում օգնել ձեզ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն»,– նշեց թուրքագետը։
Սաֆրաստյանի համոզմամբ` ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում կակտիվանա ոչ միայն Թուրքիայի միջնորդությամբ, թեև այդ երկրի գործոնը կշարունակի օգտագործել նոր քաղաքականության համատեքստում, հետևաբար երկու կողմերն էլ ունեն իրենց հաշվարկները։ Փորձելով պահպանել ընդհանուր դաշնակցային հարաբերությունները` այս երկրները կձգտեն որոշակի առավելություն ստանալ երկկողմ փոխգործակցությունից։
Ըստ Սաֆրաստյանի` ԱՄՆ–ի քաղաքական վերնախավն այսօր Թուրքիային չի վստահում, քանզի այդ երկիրը ղեկավարում է մի մարդ, որը չի կիսում արևմտյան արժեքները, որոնց տարածումը Բայդենը համարում է իր առաքելությունը, հետևաբար ներկայիս Թուրքիան չի ընկալվում որպես արևմտյան արժեհամակարգի մաս։ Եթե անվստահությունը խորանա, այն կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, առավել ևս որ դրան նպաստում է անձամբ Էրդողանի վարած արկածախնդրային քաղաքականությունը։
Նախօրեին Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում, սակայն իրենց չեն կորցրել ու սպառնացել նռնակով պայթեցնել բոլորին, եթե ադրբեջանական ԶՈՒ-ներկայացուցիչները որևէ գործողության դիմեն:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ներկայացրեց, թե ինչպես են օգնության հասել երկու երիտասարդ տրակտորիստներին։ Տղաներին ոչ մի բան չի պատահել, վստահեցրեց Շադունցը։
Երիտասարդները վարչական տարածքում խոտհունձք են իրականացրել, հատել սահմանը 500 մետրով։ Այդ տարածքներում 30 տարի է աշխատանքներ են տանում հայ գյուղացիները։
«Տրակտորիստները ընդամենը քսան քանի տարեկան երեխեք են եղել։ Դաշտերը հնձել են, շփոթվել։ Եկել են ադրբեջանցիները, վերցրել են տեխնիկաները, երեխեքից մեկը գրանատ է քաշել, ասել է՝ հետս սաղիդ կպայթեցնեմ։ 10 հոգի թուրք է եղել, մնացել են կանգնած, մինչև ես վերցրել եմ ռուսներին, հասել եմ տարածք։ Հետո գյուղի երիտասարդությունն է արագ հասել, բանակային կորպուսի հրամանատարն է հասել, կազմակերպել ենք արագի մեջ ու տեխնիկան հետ բերել»։
Շադունցը նշեց, որ եթե գյուղացիներից մեկը նռնակ չհաներ՝ երկուսին էլ կգերեվարեին։ Նման արարքի շնորհիվ տղաներից մեկը 20 րոպե ժամանակ է շահել, մինչև իրենց օգնության հասնեն։
«Որ գրանատը չհաներ, հաստատ տանելու էին, գրանատը հանել է ու տասը թուրքի պառկացրել գետնին։ Պահել է՝ ասել բոլորդ կպայթեցնեմ։ Մնացել են կանգնած, խոսացել-մոսացել, ուզեցել էին իրենց տանեն։ 15-20 րոպե է տևել, մինչև մեն հասել ենք»։
Բանակցություններին ներկա են եղել երկու կողմերից էլ, երկու ժամում բանակցությունները ավարտվել են, բոլոր հարցերը լուծվել են։ Ադրբեջանական կողմում մնացած տեխնիկան հետ է վերադարձվել․
«Մարդուժ չեն տարել, մենակ տեխնիկա։ Մենք որ հասել ենք, տղաները անցել են մեր կողմում կանգնել են, մենակ տեխնիկան է մնացել իրենց կողմ»։
Շադունցը հայտեց նաև, որ գյուղերի բնակիչների հետ էլ զրուցել է, բացատրել բացատրել իրավիճակը, լարվածությունը թուլացրել․
«Հագստացրել եմ ժողորդին, ասել, որ դրանց էլ դա է պետք, որ մենք աղմուկ հանենք, նրանք էլ գան մի բան անեն»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:
Երեք տարի է սուտ, կեղծիք, զրպարտություն, սա է իրենց այցեքարտի վրա գրված, իրենք կարգախոս են վերցրել, որ ապագա կա և խոսում են անցյալ մասին, ընդ որում՝ մեր անցյալի, ոչ թե իրենց․ «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիք նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Բերդում ընտրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ապիկարների պահելաձևին և գործելաոճին։
Հակոբյանը խոսեց իշխանությունների ներկայի մասին, նշեց, որ իրենք մեղադրում են բոլորին կոռուպցիոն սխեմաների մեջ, բայց երեք տարվա մեջ չունեն որևէ ապացույց և դատական վճիռ:
«Եթե կար այդ կոռուպցիան, ինչու ոչ մեկ դատապարտված չէ, դա նշանակում է երկու բան՝ առաջինը, որ չեն կարողացել, ունակ չեն, երկրորդը, որ հանցավոր համաձայնության մեջ են գտնվում»,-ասաց Վահե Հակոբյանը։
Սյունիք նախկին մարզպետը նշեց թե ներկա իշխանությունները ճանապարհաշինության մասին են խոսում, սակայն իրենք Լոռու մարզից եգալիս նկատել են, որ 15 կիլոմետրից ավելի հատվածը ջարդուփշուր է եղած:
«Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ ամբողջ ճանապարհաշինության վերահսկողությունը մեկ աղբյուր սկզբունքով տրվել է Կոքս քոնսալթ ընկերությանը և տոկոսը զգալիորեն մեծացել է, ծանրությունը դրվել է բյուջեի վրա: 15 միլիոն դոլար անցել է այդ ընկերությանը, որը իրականացնում է վերահսկողություն: Այդ ընկերությունը երկար տարիներ շատ սերտ համագործակցության մեջ է գտնվում մի ՍՊԸ-ի հետ, որի անունն է ճանապարհային նախագիծ, որի ղեկավարը՝ փաստացի, և ոչ, ոմն Բադալյան Բագրատն է, ով տարածքային կառավարման նախարարի նախկին տեղակալն է եղել, իսկ հիմա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի ղեկավարը»,-ասաց նա և հավելեց, որ սա պոտենցյալ կոռուպցիոն սխեմա է:
«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նա նշեց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։
««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,– ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։
Արամ Նավասարդյանը նշեց`հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։ Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս՝ ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չեն գտնվում։
«2,5 բալ ստացել է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1 բալ, Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 1,6 բալ, ամենացածր գնահատականը ստացել է Արթուր Վանեցյանը»,-ասաց նա։

Հարցին՝ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, հարցվածների 53,9 տոկոսը ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին. «Ավելի շուտ մասնակցելու է 10,3 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 12,8 տոկոսը, միանշանակ չի մասնակցելու՝ 22,7 տոկոսը»։
Արամ Նավասարդյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենանվազագույն ցուցանիշը գրանցել է Երևանում, իսկը «Հայաստան» դաշինքը՝ ճիշտ հակառակը։
Ներկայացնելով հարցման մեթադաբանությունը՝ նա նշեց, որ հեռախոսային հարցումներ են եղել, 1103 հոգի է մասնակցել, և այն անց է կացվել հունիսի 7-10 ժամանակահատվածում:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա»-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնմանը, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին և հարակից այլ թեմաների:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պաշտոնյայի պատասխանը լրատվամիջոցի այն հարցին, թե տրանսպորտի ոլորտում ինչ ենթակառուցվածքային նախագծեր կարող են իրականացվել առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունը կապաարգելափակվի, առևտուրը կսկսի զարգանալ, երկու երկրի տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևորն այն է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որին հանձնարարված է զբաղվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Հենց սկզբից մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք՝ այնպիսի մոտեցում ենք ընտրել, որը հիմնված է ողջախոհության վրա»,- ասել է նա` նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են և բազմաշերտ, որը եկել է դարերի խորքից: Պաշտոնյան նժել է, որ շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել են իրենց տները, կորցրել են ամենամերձավոր մարդկանց: Այս մասին միշտ հիշվելու է: Այսօր կարևոր է սովորել միմյանց հետ հաղորդակցվել և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագա ստեղծելու համար:
«Փոխվարչապետերի մակարդակով հեռավար բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, իսկ 3 պատվիրակությունները կլոր սեղանի շուրջ են նստել հունվարի 30-ին: Մինչ այդ Ադրբեջանի և Հայաստանի միջև նման խնդիրները երբեք չեն քննարկվել նման մակարդակում: 2021 թվականի նոյեմբերի 9-ի՝ մեր պետությունների ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման պահից և աշնանային 40-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ բանակցությունների մեկնարկն 2 ամսից քիչ ավելի ժամանակ է անցել: Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ`տրանսպորտային կապերի ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու համար:Այս ամենը առանձնահատուկ է դարձնում բանակցությունների ձևաչափը և ընդգծում մասնակիցների ցանկությունը՝ լուծում գտնելու հարցում»,-ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը նկատել է, որ ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցությունները դեռ չսկսված ավարտվեին: Ուստի այս մոտեցումը հնարավորություն է տվել երկու երկրի միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիների քննարկմանն անցնելուն: Նրա խոսքով` դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Միևնույն ժամանակ, լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան շարժը սկսելու խնդիրները:
Բացի այդ, ըստ Օվերչուկի, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները Միջին Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելու համար:
«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կդառնա ոչ միայն կարևոր միջազգային տրանսպորտային հանգույց Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստները միացնելու հարցում, այլ նաև կկարողանա սկսել ստեղծել սեփական արտադրություն, քանի որ այն հնարավորություն կունենա մուտք գործել իրացման նոր շուկաներ, և երկրից արտադրանք արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոններն անցյալ կդառնան: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և անկասկած, այս նոր կազմաձևում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանը և Հայաստանը: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,-ասել է Օվերչուկը:
Այնուհետև պաշտոնյան նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները:
«Գարնանն այս երկրների սահմանային տարածքներում աշխատել են տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդոր»-ի (ՌԴ դաշնային ճանապարհային գործակալություն,-խմբ.) և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրի միջև առևտրային տրանսպորտի հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհների մակերևույթների, երկաթուղիների, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք ճանապարհների տակ են: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները քայքայվել են, և տրանսպորտային կապերի վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա կողմերը կարողացել են ուրվագծել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետագա քայլերը»,-ասել է Օվերչուկը:
Փոխվարչապետը հավելել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրի պետական ապարատները համակարգված աշխատել են միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումների գնան:
«Դա մարդկանց համար դժվար է, քանի որ նրանք կրում են նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը: Երբ այս բոլոր լուծումները գտնվեն, և Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ճանապարհների վերականգնումը, այնուհետև վերսկսել տրանսպորտային կապերը: Գլխավորը լավ ապագան տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կբարդացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- ասել է նա:
Մեզ այսօր ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները․ ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սևանում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդի, հայրապետական փոխանորդի ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ առաքելական եկեղեցու էությանը։ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե՞ մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են՝ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, սրտերի առաջնորդը»,-ասաց նա՝ նշելով, թե այդ հոգևորականների՝ իր ձևակերպմամբ՝ քստմնելի հայտարարություններին չի պատասխանել։
«Հիմա էլ չեմ պատասխանելու, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով, հոգևոր խոսքով»,-ասաց նա, ապա ընթերցեց Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը։
Մեզ այսօր ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները․ ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սևանում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդի, հայրապետական փոխանորդի ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ առաքելական եկեղեցու էությանը։ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե՞ մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են՝ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, սրտերի առաջնորդը»,-ասաց նա՝ նշելով, թե այդ հոգևորականների՝ իր ձևակերպմամբ՝ քստմնելի հայտարարություններին չի պատասխանել։
«Հիմա էլ չեմ պատասխանելու, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով, հոգևոր խոսքով»,-ասաց նա, ապա ընթերցեց Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը։
«Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպությունը առաջարկ է հրապարակել Առողջապահության նախարարությանը․ «Բաց առաջարկ ՀՀ առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․Ավանեսյանը հայտարարել է, որ եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը՝ դրանց հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը։
Ա․ Ավանեսյանը միտումնավոր շրջանցում է մի շարք հարցեր, որոնք ծագում են այս հայտարարությունը լսելիս։ Մասնավորապես․
1. Ինչու՞ հարազատները չեն ուզում վերցնել և հուղարկավորել նույնականացված դիերը։
2. Արդյո՞ք նրանց տրամադրվել է համապատասխան շարունակական հոգեբանական աջակցություն այս հարցում։
3. Քանի՞ այդպիսի նույնականացված դի կա ըստ Ա․Ավանեսյանի տվյալների, որոնց հարազատները չեն ուզում վերցնել։
4. Ինչու՞ է Ա․Ավանեսյանը կեղծում, որ զոհվածների դիերի ոչ պատշաճ պայմաններում պահպանումը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում մասնավոր դեպք է, երբ հայտնի են մի շարք այլ նմանատիպ դեպքեր։
5. Արդյո՞ք պատերազմից հետո դիերի նույնականացման գործընթացն իրականացնելիս Դատաբժշկական կենտրոնն ունեցել է անհետ կորածների ամբողջական ցանկը և կատարվե՞լ է արդյոք ակտիվ աշխատանք նրանց ծնողների և հարազատների հետ, հետագա նույնականացման և ԴՆԹ նմուշներ ստանալու նպատակով կենսանյութ վերցնելու համար։
6. Եթե Ա․Ավանեսյանը ներողություն է խնդրում և ընդունում է իր մեղավորությունն այս գործում, ինչու՞ են դրա համար թիրախավորվում և պատասխանատվության ենթարկվում բուժաշխատողները։
Մինչև կստացվեն այս հարցերի պատասխանները, այս պահին մի կողմ թողնելով հնչած արտահայտությունը գործողության վերածելու դեպքում հնարավոր բարոյահոգեբանական հետևանքների գնահատականը, կարելի է նախնական եզրահանգել, որ հանրության կողմից, մասնավորապես, զոհվածների հարազատների կողմից կա ակնհայտ անվստահություն պետական կառավարման մարմնի նկատմամբ:
Այն հաղթահարելու համար Արժանապատիվ բուժաշխատողների միությունը առողջապահության նախարարությանն առաջարկում է աջակցել Դատաբժշկական կենտրոնի մեր գործընկերներին և թեթևացնել նրանց գերծանրաբեռնվածությունը։ Օգտագործելով լուծարված ՁԻԱՀ–ի կենտրոնի ՊՇՌ–ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի սարքավորումները, որոնք 1 տարուց ավելի պարապուրդի են մատնված մասնագետների բացակայության պատճառով, նույն կենտրոնի աշխատանքից ազատված մասնագետներն իրենց ուժերով անվճար կարող են իրականացնել կրկնակի նույնականացման հետազոտություններ։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել միայն ծախսանյութեր, կատարել ծրագրային ապահովում և օպերատիվ կերպով իրավական ձևակերպում տալ։
Դա հնարավորություն կտա մեծացնել վստահությունը նույնականացման գործընթացի հանդեպ, զոհերի հարազատներին ներկայացնել պետական կառույցներում ներկայում չաշխատող մասնագետների միջոցով կատարված այլընտրանքային հետազոտությունների պատասխանները։
Եթե դուք շահագրգռված եք իրականում այդ հարցը լուծել, ուրեմն ակնկալում ենք Առողջապահության նախարարության արագ արձագանքը»։
2021 թ․ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ Հիշեցնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Բացառություն կկազմեն հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝
— 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակները վճարվելու են իրենց ընտրությամբ՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով,
— 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:
Այսպիսով, բոլոր այն քաղաքացիներն, ովքեր կենսաթոշակն ստանում են կանխիկ եղանակով և ներառված չեն բացառությունների խմբում, ապա պետք է՝
կամ մինչև 2021թ․ հունիսի 30-ը դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։ Ընդ որում, եթե անձը որպես կենսաթոշակ վճարող կազմակերպություն ընտրում է Հայփոստն, ապա դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագրի կնքումը հավաստող տեղեկանք (այն տրամադրվում է Հայփոստի կողմից)։ Բանկ ընտրելու դեպքում՝ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
կամ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը դիմել բանկ (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակն ստանալ տվյալ բանկի միջոցով) կամ Հայփոստ (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակն ստանալ Հայփոստի միջոցով): Այս դեպքում, հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակները ձևավորելու համար բանկը կամ Հայփոստը կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումն իրեն ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը (այս դեպքում Միասնական սոցիալական ծառայություն դիմելու անհրաժեշտություն չկա)։
Եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ հունիսի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի վճարող որևէ կազմակերպություն։ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.