Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա»-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնմանը, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին և հարակից այլ թեմաների:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պաշտոնյայի պատասխանը լրատվամիջոցի այն հարցին, թե տրանսպորտի ոլորտում ինչ ենթակառուցվածքային նախագծեր կարող են իրականացվել առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունը կապաարգելափակվի, առևտուրը կսկսի զարգանալ, երկու երկրի տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևորն այն է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որին հանձնարարված է զբաղվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Հենց սկզբից մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք՝ այնպիսի մոտեցում ենք ընտրել, որը հիմնված է ողջախոհության վրա»,- ասել է նա` նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են և բազմաշերտ, որը եկել է դարերի խորքից: Պաշտոնյան նժել է, որ շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել են իրենց տները, կորցրել են ամենամերձավոր մարդկանց: Այս մասին միշտ հիշվելու է: Այսօր կարևոր է սովորել միմյանց հետ հաղորդակցվել և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագա ստեղծելու համար:
«Փոխվարչապետերի մակարդակով հեռավար բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, իսկ 3 պատվիրակությունները կլոր սեղանի շուրջ են նստել հունվարի 30-ին: Մինչ այդ Ադրբեջանի և Հայաստանի միջև նման խնդիրները երբեք չեն քննարկվել նման մակարդակում: 2021 թվականի նոյեմբերի 9-ի՝ մեր պետությունների ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման պահից և աշնանային 40-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ բանակցությունների մեկնարկն 2 ամսից քիչ ավելի ժամանակ է անցել: Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ`տրանսպորտային կապերի ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու համար:Այս ամենը առանձնահատուկ է դարձնում բանակցությունների ձևաչափը և ընդգծում մասնակիցների ցանկությունը՝ լուծում գտնելու հարցում»,-ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը նկատել է, որ ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցությունները դեռ չսկսված ավարտվեին: Ուստի այս մոտեցումը հնարավորություն է տվել երկու երկրի միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիների քննարկմանն անցնելուն: Նրա խոսքով` դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Միևնույն ժամանակ, լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան շարժը սկսելու խնդիրները:
Բացի այդ, ըստ Օվերչուկի, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները Միջին Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելու համար:
«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կդառնա ոչ միայն կարևոր միջազգային տրանսպորտային հանգույց Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստները միացնելու հարցում, այլ նաև կկարողանա սկսել ստեղծել սեփական արտադրություն, քանի որ այն հնարավորություն կունենա մուտք գործել իրացման նոր շուկաներ, և երկրից արտադրանք արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոններն անցյալ կդառնան: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և անկասկած, այս նոր կազմաձևում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանը և Հայաստանը: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,-ասել է Օվերչուկը:
Այնուհետև պաշտոնյան նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները:
«Գարնանն այս երկրների սահմանային տարածքներում աշխատել են տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդոր»-ի (ՌԴ դաշնային ճանապարհային գործակալություն,-խմբ.) և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրի միջև առևտրային տրանսպորտի հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհների մակերևույթների, երկաթուղիների, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք ճանապարհների տակ են: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները քայքայվել են, և տրանսպորտային կապերի վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա կողմերը կարողացել են ուրվագծել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետագա քայլերը»,-ասել է Օվերչուկը:
Փոխվարչապետը հավելել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրի պետական ապարատները համակարգված աշխատել են միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումների գնան:
«Դա մարդկանց համար դժվար է, քանի որ նրանք կրում են նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը: Երբ այս բոլոր լուծումները գտնվեն, և Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ճանապարհների վերականգնումը, այնուհետև վերսկսել տրանսպորտային կապերը: Գլխավորը լավ ապագան տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կբարդացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- ասել է նա:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.