23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կառավարությունը կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը:
Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Գործող օրենքով սահմանված է քաղաքացիներին՝ իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձեւաչափերը։
Գործընթացի առավել հստակեցման, ինչպես նաեւ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել՝ ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքումծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը, անհատական ծանուցման դեպքում
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am, քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սահմանվում է, որ քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը:
Նախարարի տեղակալը ներկայացրեց, թե ինչ հերթականությամբ է քաղաքացին ծանուցվելու։
«Քաղաքացուն ծանուցումն առաջինը իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով։ Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում էլ քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալու հաջորդող 5-րդ օրվանից։
Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային հասցե չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքերում, քաղաքացու ծանուցումը իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով։ Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելու հավաստող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված»,- ասաց Սարգսյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի կապիտուլյացիայից հետո պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ զդմիտրի Մեդվեդևը։
«Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկու ճակատագիրը մեզ համար միևնույն չէ։ Նա պետք է ձերբակալվի և դատարանի առջև կանգնի՝ Ռուսաստանի քաղաքացիների և ուկրաինացիների դեմ հանցագործությունների համար։ Հանցագործին ձերբակալելու անհնարինության դեպքում նրա նկատմամբ պետք է կիրառվեն ահաբեկիչների դեմ գործադրվող կանոնները։ Հենց այդպիսի ճակատագիր է բաժին հասել Զելենսկու հոգևոր հայր Ստեպան Բանդերային»,- ասել է Մեդվեդևը։
Իրանում համակարգի մեջ իրականում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եթե ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:
«Իրանում կա հստակ Սահմանադրություն ու հոգևոր առաջնորդ ու այսպիսի քայլերով ոչ մի բանի չեն հասնի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ օրակարգում դրած է Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավումն է և հարցն այստեղ Պաղեստին պետության մեջ է, որն Իսրայելը չի ցանկանում ընդունել: ԱՄՆ-ն փորձում է իր դաշնակիցներին կապել իրար հետ ու Սաուդյան Արաբիան կդառնա դե յուրե ԱՄՆ-ի դաշնակիցն արդեն ու ուժային բալանսը Մերձավոր Արևելքում կտրուկ կփոխի տարածաշրջանը:
«Իրանում շահագրգռված չեն սկսել պատերազմ իրենց սահմանների մոտ: Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին: Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը: Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր, բայց օգտագործել են Ադրբեջանի ենթակառուցվածքը, տարածքը»,- ընգծեց Սերգեյ Մելքոնյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին ու այս հունիս-հուլիս ժամանակահատվածը Ադրբեջանը կարող է օգտագործել և ուժ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումների գնա Հայաստանը:
«Գաղտնի բանակցությունների ժամանակ, որը Իրանը հաստատել է՝ Իրան-ԱՄՆ ֆորմատով քննարկում էին Մերձավոր Արևելքի անվտանգային համակարգը: ԱՄՆ-ն շահագրգռված չէ լինել լայնածավալ պատերազմում Իրանի դեմ, որպեսզի ինչ-որ Բենիամին Նեթանյահու մնա իշխանության»,- շեշտեց նա:
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ արդարադատության նախարարության հայտարարության` արձագանքելով սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանի այն հայտարարությանը, թե սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցնող տարածքները պատկանում են ՀՀ–ին, քանի որ կադաստրի կոմիտեն իրավունքի գրանցման վկայականներ է տրամադրել Կիրանցի բնակիչներին։
«Համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»,- նշված է հայտարարության մեջ։
Վ.Պողոսյանի մեկ այլ դիտարկմանը, որ պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա, ԱՆ-ից պարզաբանում են. «Իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը»։
Իրանի նախագահ Ռաիսին նահատակվել է մայիսի 19-ին՝ տեխնիկական անսարքության պատճառով ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնել է է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ավելի վաղ բարձրաստիճան պատվիրակությանը հանձնարարել է հետաքննել ուղղաթիռի կործանման պատճառները։
Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությունից, որը կազմակերպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերադարձի ճանապարհին ուղղաթիռը կործանվել է, ինչի հետևանքով Իրանի նախագահը, արտգործնախարարը և ինքնաթիռում գտնվող մյուս բարձրաստիճան իրանցի պաշտոնյաները զոհվել են։
Ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված՝ սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղեկացրեց Փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղե՛րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ՝ հույսներդ ինչի վրա եք դրել․ ու՞մ եք պաշտպանում՝ մի խմբակի, մի խմբակի առաջնորդի, որի գործողությունների և անգործության հետևանքով հայրենիքը կես դարձա՞վ, որ օր օրի՝ կես-կես բաժանու՞մ են։ Էն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվու՞մ էր, երբ ձեզ ու ձեր կոլեգաներին ծեծում էին։
Ոստիկաններ, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Էդպես չի մնալու ու անցնելու»,- հայտարարեց փաստաբան Հարությույնանը։
«Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում»,- ասաց երեկ Նեմեսիսի հուշարձանի մոտ Բագրատ սրբազանի՝ դասախոսների հետ հանդիպմանը մասնակցող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Երեկ ու այսօր շատերն ասացին, որ պետք չէ քննադատել Բագրատ սրբազանի հանդուրժողականության, հաշտության օրակարգին իր մասնակցությունը բերած նախկին գլխավոր դատախազին, պետք է ողջունել +1 սկզբունքը՝ ի շահ երկրի առաջ ծառացած թիվ մեկ օրակարգի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման:
Սրբազան հոր առաջ քաշած օրակարգը, ինչ խոսք, առանցքային է, ու դրան պետք է ընդառաջ գնանք յուրաքանչյուրս: Հասարակ մահկանացուներս չենք ներող-չներողը այս կամ այն նախկին պաշտոնյային, հատկապես նրանց, ում ձեռքերին մեղքը չհաստատված մարդկանց արյուն կա: Սակայն այդ օրակարգը կենսունակ կարող է լինել միայն իրական ապաշխարության դեպքում:
Գեներալ Մանվել Գրիգորյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մեղադրական եզրակացությունները հաստատած, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա «դիզելի» շինծու քրեական գործը կարած, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տևական ժամանակ կալանավայրում պահած, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական «ջուր», առանց տուժող գործի մեկնարկը տված, դատավոր Բորիս Բախշիյանի գլխին «սարքած» ու նրան կալանքի տարած, 44-օրյա խայտառակ, աղետալի պատերազմից հետո բազմաթիվ քաղաքական կալանավորումների հեղինակ Արթուր Դավթյանը, սակայն, երեկ չապաշխարեց, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող նախկին գլխավոր դատախազն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չի ունեցել և աշխատանքից հեռացել է՝ միայն պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված:
Եվ հետաքրքիր է՝ ինչո՞ւ հանկարծ Արթուր Դավթյանը որոշեց ընդդիմադիր դառնալ ու խոսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին: Իսկ միգուցե դրա պատճառը նրա անկատար երազանքնե՞րն են:
Այսպես, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ շուրջ մեկուկես ամիս առաջ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զանգել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով նաև Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ու խնդրել նրանց աջակցել իրեն ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան դառնալու հարցում: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այդ զանգն ամենևին էլ առաջինը չի եղել:
Ինչպես տեսնում ենք, Արթուր Դավթյանի նվիրական երազանքը չիրականացավ, ու երեկ վերջինս սկսեց խոսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:
18.05.2024-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։
Համահիմնադիրներից է Ռոման Նազարյանը, ով նախկինում եղել է մի քանի կուսակցության անդամ։
Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը երեկ կարողացել են կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը։ Նրանք ցանկացել են ներկա գտնվել կուսակցության հիմնադրման հանրային միջոցառմանը և ներկաներին իրազեկել այդ կուսակցության թուրքական արմատների մասին։
Նշենք, որ հիմնադիր համագումարին ներկա է գտնվել անհրաժեշտ 300-ից ընդամենը 30-40 հոգի, որի պարագայում կուսակցության հիմնադիր համագումարը համարվում է չկայացած։
Համագումարի կազմակերպիչներից մի քանիսը և Հայաստանի խուլերի միավորում ՀԿ նախագահ Մարինե Ավետիկի Հարությունյանը դրսևորել են խիստ ագրեսիվ վարք, խոչընդոտել են իրազեկում իրականացնող հասարակական գործիչների գործունեությանը և իրականացրել են հարձակում նրանց վրա (փաստագրված է տեսանյութերով)։
Մարինե Հարությունյանի և Ռոման Նազարյանի կողմից հրավիրվել է ոստիկանություն։ Պարեկներից մեկի նկատմամբ «թուրքական» կուսակցության կողմնակիցներից մեկը կիրառել է բռնություն, ինչի առնչությամբ նշյալ պարեկը դիմել է ոստիկանություն։
Ռոման Նազարյանի կեղծ հաղորդման հիման վրա ձերբակալվել ու ոստիկանության կենտրոնի բաժին են տեղափոխվել «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։
Ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել նաև «թուրքական» կուսակցության համահիմնադիր Ռոման Նազարյանը և ևս երկու անձ։
19.05.2024-ին ժամը 00:30-ին հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները 72 ժամով տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր։
Շեշտադրենք այն փաստը, որ «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, ովքեր կարողացել են կասեցնել «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում, որևէ հակաօրինական արարք չեն կատարել, ինչը փաստարկվում է նաև ոստիկանությանը տրամադրված բազմաթիվ տեսանյութերով։
Աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում լինել զգոն և բոլոր հրանավոր օրինական միջոցներով արգելափակել թուրքական քաղաքականության մուտքը Հայաստան։
«ՀԱՅԱՍԱ» ՀԿ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողության իր ելույթում հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող թյուրիմացություն սերմանել և պառակտում առաջացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև», հայտնում է Mehr-ը։
Ըստ Ալիևի, «այսօր ամբողջ աշխարհն ականատես է լինում, թե որքան մեծ է Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամությունը»։
«Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համատեղ նախագծերը, որոնք իրականացվում են տրանսպորտի ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ և տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը լավ ուղու վրա է»:
«Հյուսիս-Հարավ միջանցքը շատ կարևոր է տարածաշրջանի համար, և Իրանում ու Ադրբեջանում երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացմամբ այս միջանցքը կդառնա աշխարհի ամենակարևոր տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է նա։
«Այսօր շահագործման կհանձնվի «Աղբանդ» նոր կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս է կազմում և միացնում է Ադրբեջանի տարածքը Նախիջևանի հետ»,- հայտարարել է Ալիևը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և պատվիրակության մյուս անդամները, Ադրբեջան կատարած այցից հետո, մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը։
«Իրանի նախագահն ու նրա շրջապատը մահացել են ուղղաթիռի հետ տեղի ունեցած վթարից… Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեր երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին. Զոհվածների թվում է նաև Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.