23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները ու պատրաստ է իրականացնել նաև կոմունիկացիաների բացմանը վերաբերող կետը, մինչդեռ Ադրբեջանն առ այսօր դեռ չի վերադարձրել գերիներին:«Եթե ճանապարհը բացվի, դրանով առաջին հերթին պետք է վերադառնան այն անձինք, որոնք ներկա պահին գերության մեջ են: Այս հարցը չի քննարկվում»,- ասել է Սիմոնյանը:ԱԺ նախագահը հայտնել է, որ ԿԽՄԿ տվյալներով այս պահին Ադրբեջանում է պահվում, շուրջ 70, այլ աղբյուրներով՝ մինչև 100 ռազմագերի:Սիմոնյանը նաև հայտնել է, որ ևս շուրջ 200 զինծառայողներ համարվում են անհետ կորած՝ հույս հայտնելով, որ նրանք ևս կլինեն գերեվարվածների մեջ:«Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ-ը ներկա պահին գտնվում է Հայաստանի տարածքներում;Այս հարցը ևս շուտափույթ լուծում է պահանջում: Նրանք պետք է հնարավորինս արագ հեռանան ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- նշել է ԱԺ նախագահը:РБК-ի հարցին, թե Բաքվի ո՞ր գործողությունը Երևանը կդիտարկի որպես «կարմիր գիծ», Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մենք կանգնած ենք կարմիր գծի մոտ ու չէինք ցանկանա, որ ստիպված լինենք անցնել այն: Դա պետք չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ռուսաստանին ու ո՛չ էլ Իրանին»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում մեր տարածաշրջանում զարգացումների սցենարներ է ներկայացրել․ «Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական «պատերազմներից»: Հավանական ու անհավանական սցենարներ:
1. Երեք երկրների իշխանություններն ակտիվ քննարկում են տարածաշրջանային զարգացումները, միմյանց թիկունքում ինչ-որ բաներ որոշում, պայմանավորվում, հետո իրար մեղադրանքներ ներկայացնում, ուժ ցուցադրում, բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չանում: Իրավիճակն այսպես սառեցվում է մինչև ավելի հարմար ժամանակների գալը:
2. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արցախյան վերջին պատերազմի իր օգուտները չսահմանափակվեն միայն տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացմամբ, այլև Ադրբեջանն էլ միանա ԵԱՏՄ-ին ու տարածաշրջանն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Իրանն ու Թուրքիան այդ ժամանակ պարզապես գլուխ են քորում ու անցնում իրենց ավանդական խնդիրների լուծման գործին:
3. Ով ինչ կարողանում` փախցնում է: Ռուսաստանը Հայաստանն ու Արցախի մնացորդները, Թուրքիան Ադրբեջանն ու Արցախի և Սյունիքի կտորները, Իրանն էլ, դե քանի որ ուրիշ տանելու բան չի մնում, հավանաբար Նախիջևանը:
4. Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը նստում պայմանավորվում ու մի նոր Կարսի պայմանագիր են կնքում` հնարավոր դարձնելով 1000 ու 1 նոր սցենար:
5. Երեք գերտերությունները միմյանց դեմ աշխարհաքաղաքական և/կամ քաղաքակրթական դաշինքներ են ստեղծում ու սկսում հակառակորդին դուրս մղել տարածաշրջանից:
6. Արևմուտքը գալիս ու բոլորի քարտերը խառնում, նոր խաղ է սկսում»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն այցելությունների, պետական օդանավով թռիչքների վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ իշխանամերձ «Փաստերի ստուգման հարթակ»-ը սեպտեմբերի 15-ին հրապարակում էր կատարել, համաձայն որի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է Բադեն-Բադեն։ Ըստ հարթակի՝ երրորդ նախագահը Բադեն-Բադեն է մեկնել ավելի քան 16 անգամ, ավելին, Սարգսյանը Բադեն-Բադենում է եղել նաև 2016թ ապրիլյան պատերազմի ավարտից հետո՝ ապրիլի 5-ին։
ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նշված հանգամանքների վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ըստ արդյունքների՝ ընթացքը լուծելու նպատակով:
«Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազություն նաև այդ հանգամանքների վերաբերյալ ստացվել է հանցագործության մասին հաղորդում: Վերջինս մեր կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով այդ հանգամանքը, Քրեական ոստիկանությունից պահանջվել են իրենց ուղարկված գրությունը հրապարակումների հետ միասին՝ ՀՔԾ ուղարկելու և նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու նպատակով»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Երեւանում եւ Բաքվում սինքրոն աշխատում են հայկական պետականությունը ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նա նշեց, որ Ալիեւը խոսքում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, իսկ որոշ ժամանակ անց այդ թեմայով քննարկումներ են անցկացվում։
«Հայաստանի իշխանությունը կրճատում է բանակը, իսկ Ալիեւն ասում է, որ Հայաստանը իրավունք չունի պահպանել բանակը: Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի հակառակորդի հետ բանակցություններ վարվեն, որպեսզի Բաքուն այլեւս չկարողանա ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ խորհրդարանում Արցախ բառը հերթական անգամ չհնչի, եւ այդ պատճառով նրանք ձախողել են համապատասխան հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին մտքերն այսօր ուտոպիստական են: Իշխանությունները չեն ժխտում, որ նրանք դավաճաններ են, եւ արդեն անցել են ուղղակի սպառնալիքների, այդ թվում՝ ընդդիմության հասցեին: Իրավապահ մարմինները բերման ենթարկումներ ու ձերբակալություններ են իրականացնում Փաշինյանի հրահանգով: Նրանք բանտարկում են նրանց, ում Փաշինյանը ցանկանում է մեկուսացնել: Սակայն վստահ եմ, որ նման մեթոդները չեն վախեցնի ընդդիմությանը: Դա իշխող ռեժիմի վերահսկողությունից դուրս է, եւ սա կարելի է անվանել փոքր հաջողություն»,-հավելեց Մկրտչյանը։
«Անվտանգության միջավայրի, ներքին և արտաքին սպառնալիքների գնահատման և ռազմավարական խնդիրների վերանայման ուղղությամբ այսօրվա իշխանությունները ոչ լիարժեք գնահատված և մանիպուլյացիոն պատասխաններ են հնչեցնում»,- Աժ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա պնդեց, որ իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են սահմանային իրավիճակի և անվտանգային հարցերի վերաբերյալ նրան հուզող մտահոգություններին արձագանքելիս:
«Այս վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իր հիմնական աշխատանքն իրականացներ»,- հայտարարեց Օհանյանը:
Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության համար այս իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ նրա երկու պատգամավորները գտնվում են անազատության մեջ և այսօր նրանք ի վիճակի չեն իրենց պատգամավորական պարտականությունները կատարել:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ ստեղծված իրավիճակը ստիպում է, որ իրենք համապատասխան միջոցներ ձեռնակեն, որպեսզի կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը ստիպեն հարգել մարդու ազատության իրավունքը և պատգամավորի անձեռնմխելիության առաջնայնությունը:
Ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերում, ինչին զուգահեռ կառավարությանն է նվիրում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։
Իսկ ով է Տրոցենկոն ընդհանրապես, ով է կանգնած նրա թիկունքում, նրա կողմից ղեկավարվող «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում ում ականջներն են երեւում եւ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան բարեհաճ այս անձի նկատմամբ։ Որքանով է կառավարության կողմից կայացված այս կասկածելի գործարքում որոշիչ դեր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից պարգեւատրված Իգոր Սեչինը, որի խորհրդականն է հանդիսանում Տրոցենկոն։
44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն պայմանագրին հաջորդած ողջ ընթացքում ՀՀ Սյունիքի մարզը թշնամական՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» մտացածին «օպերացիայի» շրջանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում և առայսօր շարունակում է այդպիսին լինել։ ՈՒշագրավ է, որ Փաշինյան-Տրոցենկո հանդիպման և քննարկման առարկան էլ վերաբերվում է Սյունիքին, ի մասնավորի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և այս համատեքստում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին ու նախագծերին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականն է 2012 թվականից ի վեր։ Այն նույն Իգոր Սեչինի, որը նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում եւ 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել է բարեկամության շքանշանի։
Հիմա, Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոն՝ պարզվում է, ոչ միայն ԶՊՄԿ 60 տոկոսի բաժնետերն է, այլև «Փաստինֆո»-ի տեղեկություններով այն նույն անձը, որը պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, իսկ այդպիսով ստացվում է, որ նրա ձեռքում են կենտրոնանում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը, քանի որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը․ միաժամանակ այս նույն գործարարին է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ձեռք է բերում նաեւ Մեղրաձորի հանքավայրը։
Ասել է, թե՝ Հայաստանի 5 խոշոր հանքավայրերի հիմնական փաթեթը հայտնվում է օտարերկրացու ձեռքում։ Այս համատեքստում ամբողջովին հրապարակախոսական է դառնում «ՈՒ՞մ է պատկանում Հայաստանի ընդերքը» հարցադրումը, որի պատասխանը շարադրված է ՀՀ մայր օրենքում։ Իհարկե, նոր չէ, որ հրապարակախոսական է այս հարցը, բայց ինչպես տեսնում եք՝ աստիճանաբար, հայկական /թեկուզ՝ մասնավոր/ գործոնն այս կարևորագույն ոլորտից վերանում է։
Այնուհանդերձ, մեկ այլ, առավել կարևոր հարց՝ թե՝ ո՞վ է իրականում կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետևում, նույնպես առկախ է մնում՝ ռուսնե՞րը, առանձին անձի՞նք՝ օվշորներում գրանցված, որոնց շրջանակում գուցե նաև՝ թշնամի պետության ներկայացուցիչնե՞ր կարող է լինեն։ Ի վերջո, մենք որպես հանրություն անտեղյակ ենք, թե ի՞նչ է կատարվում մեր մեջքի հետևում։ Ի՞նչ է կատարվում պատերազմը տանուլ տված և պարտված վարչապետի ձեռամբ և ստորագրությամբ, և արդյո՞ք ռազմական ոլորտի պարտությունից հետո նա հիմա էլ Հայաստանի տնտեսության ոլորտը չէ մաս-մաս բաժանում․․․ Վերջապես, հենց նույն Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերման խնդրո առարկա փաստը, հանրության համար ոչ միայն բաց ու թափանցիկ չի եղել, այլև՝ բաժնեմասի 15 տոկոսանոց նվերը ՀՀ կառավարությանը՝ միանշանակ չի ընկալվում։
Զանգեզուրի կոմբինատի հետ կապված այս պատմությունը ՀՀ 2-րդ նախագահն իր ասուլիսում որակեց որպես՝ «կոռուպցիոն գործարքի բարձր պիլոտաժ»՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ է բաժնետոմսերի կառավարումը փոխանցվում վարչապետի գրասենյակին, այլ ոչ թե՝ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարություններին: Հատկանշական է, որ նույնաբովանդակ տեսակետ է հայտնել նաև աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ «ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը»։ Միաժամանակ, կանխատեսելով բոլոր հնարավոր վնասներն ու վտանգները նման դեպքերում՝ նա վտանգավոր է համարել մեկ անձնի ձեռքում հանքերի, ՀՀ ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտների կենտրոնացումը, քանզի դա ինքնին նշանակում է մեր պետությունը մեկ անձից կախման մեջ կարող է հայտնվել՝ բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ․․․Ընդհուպ այն, որ պետությունը կոլապսի մեջ կհայտնվի։
Ի դեպ, այն, որ ՀՀ քաղաքացիներն անտեղյակ են, թե ումի՞ց է Ռոման Տրոցենկոն գնել ԶԱՊԿ-ը, արդեն երկրորդական է դառնում, քանզի մեր փխրուն վիճակում առաջին պլան է մղվում մեկ այլ, առավել կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս գործարքի հետևում, այսինքն, արդյո՞ք մի նոր դավ չի՞ նյութում Փաշինյանը ՀՀ-ի դեմ։
Առայժմ մեր ունեցած սուղ տեղեկատվությունը փաստում է մեկ բան՝ «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ՝ Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոյը՝ ՀՀ իշխանությունների կամոք Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոլոլիա է սահմանում, ինչի համար՝ երկրի վարչապետը ողջունում է նրան, շնորհակալ է լինում ԶՊՄԿ կապիտալի 15 տոկոսի համար, գտնում է, որ գործարքը մեր տնտեսությանը՝ խթան կլինի, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զարգացման գործոն կդառնան։ Թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ ոչինչ չի ասվում, մինչդեռ այս նույն անձը ժամանակին բոլոր հարթակներից բղավում էր, թե՝ ժողովրդից ծածուկ, առանց նրա հետ խորհրդակցելու ոչինչ չի անելու։
Մի խոսքով՝Հայաստանը սուբյեկտից վերածվել է «օբյեկտի», որին ընդամենը կերակրում են խոսքերով՝ «ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ, բլա-բլա-բլա․․․։
«Նյու Վասյուկիից» այն կողմ կգնա՞նք, թե՞ այսպես էլ կմնանք մեծ տերությունների դավադրությունների և կայսրությունների արանքում՝ կորցնելով պետականության վերջին ատրիբուտները։
Ի դեպ, այս գործարքում նաեւ այլ հետաքրքիր մարդկանց անուններ են շրջանառվում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։
Ադրբեջանն անգամ քաղաքացիական ինքնաթիռներով կարող է զենք-զինամթերք և զորք տեղափոխել Նախիջևան, իսկ Նախիջևանից մինչև Երևան 42 կմ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանական ավիաընկերությունը երեկվանից Հայաստանի օդային տարածքով վերսկսել է Բաքու-Նախիջևան չվերթները:
Վան Համբարձումյանի արձանագրմամբ՝ սա ստրատեգիական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Ադրբեջանը այս չվերթների միջոցով հեշտությամբ դեպի Նախիջևան կարող է տեղափոխել զինամթերք, իսկ յուրաքանչյուր զինամթերք , որը մտնում է Նախիջևան լուրջ վտանգ է ստեղծում հենց բուն Հայաստանի համար.
«Յուրաքանչյուր քաղաքացիական ինքնաթիռ ունի բեռնախցիկ, որտեղով կարող են տարբեր տեսակի ռազմամթերք և զինատեսակ տեղափոխել, թեև՝ ոչ մեծ քանակութամբ, ուստի լուրջ ռազմավարական փոխադրումներ կարող են տեղի ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Բացի դա, կարող է որպես քաղաքացիական անձ մեծ քանակությամբ զինծառայողներ տեղափոխվել »,-ասաց Վան Համբարձումյանը:
Փորձագետը նաև չբացառեց, որ ադրբեջանցիները կարող են հետախուզական սարքավորումները տեղադրել քաղաքացիական ինքնաթիռի մեջ և հետախուզական աշխատանքներ կատարել Հայաստանում, իսկ հայկական կողմը չի էլ կարող իմանալ այդ մասին.
«Երբ Հայաստանի տարածքով գիշերով ինքնաթիռ է թռնում, ոչինչ չի խանգարում, որ օրինակ որևէ հետախույզ օդապարիկով իջնի մեր տարածք: Բացի սա, օրինակ սառը պատերազմի ժամանակ շատ երկրներ քաղաքացիական ինքնաթիռների մեջ հատուկ հետախուզական սարքավորումներ են տեղադրել, որոնք հակառակորդի ՀՕՊ համակարգն են հետախուզում, տեղորոշում, ռադիոհետախուզություն են իրականացնում, կարող են նաև տարբեր լուսանկարչական աշխատանքներ տանել: Այդ սարքավորումներն առաջին հայացքից չես տեսնի, իսկ երբ մտնի Հայաստանի տարածք, ողջ հետախուզական միջոցները կմիանան, ուստի դրանց միջոցով Ադրբեջանը ևս կարող է հետախուզություն իրականացնել Հայաստանի ՀՕՊ դիրքերում, տեղորոշել մեր ՀՕՊ ստորաբաժանումների տեղակայումը, բացի դա ռադիոկապն էլ կարող են հսկել,բջջային կապը կարող են գաղտնալսել»,-ասաց Վան Համբարձումյանը:
Փորձագետը հիշեցրեց նաև, որ մշտապես էլ Հայաստանի օդային սահմանը բաց է եղել Ադրբեջանի համար, սակայն Ադրբեջանն ինքն է հրաժարվել Հայաստանի օդային տարածքով թռչել, որովհետև պետք է հայկական գումար վճարեր:
Ըստ Համբարձումյանի՝ Հայաստանի օդային տարածքով չվերթներ վերսկսելով Ադրբեջանը հատուկ նպատակներ է հետապնդում: Նախ՝ իր հասարակությանը ցույց տալ, թե Հայաստանին այն օրն են գցել, որ օդային տարածքը բացել է իրենց համար, ինչպես նաև՝ Հայաստանում հասարակության մեջ լարվածություն մտցնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իրանն իր օդային տարածքը փակել էր ադրբեջանական ռազմական ավիացիայի համար, իսկ ընդամենը մեկ օր անց՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանը թույլատրում է Ադրբեջանին վերսկսել չվերթներն իր օդային տարածքով:
Հարցի՝ թե արդյո՞ք սա դեմարշ չէր ընդդեմ Իրանի և ինչպես Հայաստանի այս կընկալվի Իրանում, փորձագետ նշեց, որ Իրանում սա ընկալելու որպես են հակաիրանական քայլ.
«Հայաստանի այսօրվա իշխանություններին Իրանը չի վստահում, իսկ Իրանը Հայաստանի միակ դաշնակիցն է այս տարածաշրջանում, շատ կարևոր է որ Իրանի հետ հարաբերությունները չփչացնեն: Պետք է այդ ամենն այնքան գրագետ մտածեին, որ Իրանում այս ամենը հակաիրանական քայլ չընկալվեր: Իրանում Հայաստանի այս բացասական են գնահատում: Եթե մենք լավ վերլուծենք Իրանի պաշտոնական այրերի հայտարարությունները, Իրանը շատ է ակնարկում, որ անվստահություն կա Հայաստանի իշխանությունների նկատմամբ:Հակաիրանական լուրջ կոալիցիա է ձևավորվել և Իրանի համար շատ կարևոր է վստահ լինել, որ իր թիկունքը ամուր դաշնակից է՝ հանձին Հայաստանի, բայց երբ կասկածում են, նույնիսկ այս փոքր քայլն ընկալում են հակաիրանական, իսկ սրանով Հայաստանը որոշ չափով հակաիրանական կոալիցիայի մասով»,-ասաց Վան Համբարձումյանը:
Վերջին օրերին լրատվամիջոցները շարունակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ստացված օդային ճանապարհով ուղևորահոսքերի տեղեկատվությունն են հրապարակում՝ համադրելով հունվարից օգոստոս ամիսների ընթացքում ժամանածների և մեկնածների թվերը։ Այս համատեքստում, պարզվում է ամսեամիս թվային պատկերի մեջ հունիս և հուլիս ամիսներին ժամանողներն ավելի շատ են եղել, քան՝ մեկնողները։
Ասենք, ի՞նչ հետևություն ենք անում, երբ իմանում ենք, որ 2021 թվականի հունիսին օդային ճանապարհով ժամանել է Հայաստան 109.225 քաղաքացի, մեկնել՝ 91.309 քաղաքացի, կամ հուլիսին՝ օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 158.999 էր, իսկ մեկնածներինը՝ 141.952
Թե ի՞նչ է տալիս այս տեղեկատվությունը դժվար է ասել։ Ամեն դեպքում, նման ընդհանրական ինֆորմացիան, գուցե հետաքրքիր կարող է լինել Զբոսաշրջության կոմիտեին կամ՝ տուրիստական գործակալություններին, սակայն այսպիսով ուղղակի հմտորեն թաքցվում է հետպատերազմական և հետընտրական՝ փաշինյանական Հայաստանից արտագաղթողների թիվը, միգրացիոն գործընթացները։
Իսկ վերը նշված թվերը ժամանած և մեկնած ՀՀ քաղաքացիների մասին չէ, որ վկայում է, քանի որ առանց քաղաքացիության շեշտադրման ժամանածների մեջ հաշվվում են նաև ՀՀ ժամանած բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում՝ և՛ զբոսաշրջության նպատակով և, ասենք՝ թեսթավորման նպատակով Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիները ։
Այնպես որ, այն, որ 2021 թվականի 8 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ընդամենը 64.078-ով է ավելի ժամանածների թվից, չպետք է հուսադրի, քանզի եթե խնդրո առարկա տեղեկատվությունը զուտ ՀՀ քաղաքացիներին վերաբերվեր, պատկերը ակնհայտ տխուր կլիներ։
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընթացքում ամերիկացիներն ուղերձներ են փոխանցել Իրանի ներկայացուցիչներին`Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ (JCPOA) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունների մասին: Այս մասին չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գիտեք, երբ ես այն ժամանակ Նյու Յորքում էի, միջնորդների միջոցով հաղորդագրություններ էի ստանում ամերիկացիներից: Այդ ուղերձների էությունն այն էր, որ ամերիկացիները փորձում էին ընդգծել, որ հարգելի պարոն Բայդենը լուրջ մտադրություններ ունի ԳՀՀԾ-ն կյանքի կոչելու, ինչպես նաեւ այդ պայմանագրերի շրջանակներում Իրանի ժողովրդի իրավունքների եւ շահերի իրագործմանը հատուկ ուշադրություն դարձնելու հարցում»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Թեհրանն աշխատում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի (JCPOA) վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված բանակցությունները վերսկսելու հարցի շուրջ, ժամկետները կորոշվեն մոտ ապագայում, ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Մենք այժմ Թեհրանում աշխատում ենք դրա շուրջ (վերադառնալ Վիեննայի բանակցություններին): Մոտ ապագայում մենք կորոշենք բանակցություններին վերադառնալու ժամանակը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ գործընթացում հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը։
Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ու բացահայտ նշել, որ դրա համար կան նախապայմաններ։ Այն է՝ սահմանազատման աշխատանքներ ու հաղորդակցությունների բացում։ Ըստ Ալիևի՝ դրանք կլինեն ամրագրված խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գործընթացը մասամբ սկսվել է։
«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան ժամանակաշրջանում տարածաշրջանում խաղաղության ապահովումն է։ Մենք ուզում ենք շրջել այս էջը, դա մեր քաղաքականությունն է։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ։ Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի ստորագրման, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների բացման հարցերով։ Այս գործընթացը մասամբ սկսվել է»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.