Ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերում, ինչին զուգահեռ կառավարությանն է նվիրում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։
Իսկ ով է Տրոցենկոն ընդհանրապես, ով է կանգնած նրա թիկունքում, նրա կողմից ղեկավարվող «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում ում ականջներն են երեւում եւ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան բարեհաճ այս անձի նկատմամբ։ Որքանով է կառավարության կողմից կայացված այս կասկածելի գործարքում որոշիչ դեր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից պարգեւատրված Իգոր Սեչինը, որի խորհրդականն է հանդիսանում Տրոցենկոն։
44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն պայմանագրին հաջորդած ողջ ընթացքում ՀՀ Սյունիքի մարզը թշնամական՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» մտացածին «օպերացիայի» շրջանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում և առայսօր շարունակում է այդպիսին լինել։ ՈՒշագրավ է, որ Փաշինյան-Տրոցենկո հանդիպման և քննարկման առարկան էլ վերաբերվում է Սյունիքին, ի մասնավորի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և այս համատեքստում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին ու նախագծերին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականն է 2012 թվականից ի վեր։ Այն նույն Իգոր Սեչինի, որը նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում եւ 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել է բարեկամության շքանշանի։
Հիմա, Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոն՝ պարզվում է, ոչ միայն ԶՊՄԿ 60 տոկոսի բաժնետերն է, այլև «Փաստինֆո»-ի տեղեկություններով այն նույն անձը, որը պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, իսկ այդպիսով ստացվում է, որ նրա ձեռքում են կենտրոնանում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը, քանի որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը․ միաժամանակ այս նույն գործարարին է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ձեռք է բերում նաեւ Մեղրաձորի հանքավայրը։
Ասել է, թե՝ Հայաստանի 5 խոշոր հանքավայրերի հիմնական փաթեթը հայտնվում է օտարերկրացու ձեռքում։ Այս համատեքստում ամբողջովին հրապարակախոսական է դառնում «ՈՒ՞մ է պատկանում Հայաստանի ընդերքը» հարցադրումը, որի պատասխանը շարադրված է ՀՀ մայր օրենքում։ Իհարկե, նոր չէ, որ հրապարակախոսական է այս հարցը, բայց ինչպես տեսնում եք՝ աստիճանաբար, հայկական /թեկուզ՝ մասնավոր/ գործոնն այս կարևորագույն ոլորտից վերանում է։
Այնուհանդերձ, մեկ այլ, առավել կարևոր հարց՝ թե՝ ո՞վ է իրականում կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետևում, նույնպես առկախ է մնում՝ ռուսնե՞րը, առանձին անձի՞նք՝ օվշորներում գրանցված, որոնց շրջանակում գուցե նաև՝ թշնամի պետության ներկայացուցիչնե՞ր կարող է լինեն։ Ի վերջո, մենք որպես հանրություն անտեղյակ ենք, թե ի՞նչ է կատարվում մեր մեջքի հետևում։ Ի՞նչ է կատարվում պատերազմը տանուլ տված և պարտված վարչապետի ձեռամբ և ստորագրությամբ, և արդյո՞ք ռազմական ոլորտի պարտությունից հետո նա հիմա էլ Հայաստանի տնտեսության ոլորտը չէ մաս-մաս բաժանում․․․ Վերջապես, հենց նույն Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերման խնդրո առարկա փաստը, հանրության համար ոչ միայն բաց ու թափանցիկ չի եղել, այլև՝ բաժնեմասի 15 տոկոսանոց նվերը ՀՀ կառավարությանը՝ միանշանակ չի ընկալվում։
Զանգեզուրի կոմբինատի հետ կապված այս պատմությունը ՀՀ 2-րդ նախագահն իր ասուլիսում որակեց որպես՝ «կոռուպցիոն գործարքի բարձր պիլոտաժ»՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ է բաժնետոմսերի կառավարումը փոխանցվում վարչապետի գրասենյակին, այլ ոչ թե՝ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարություններին: Հատկանշական է, որ նույնաբովանդակ տեսակետ է հայտնել նաև աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ «ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը»։ Միաժամանակ, կանխատեսելով բոլոր հնարավոր վնասներն ու վտանգները նման դեպքերում՝ նա վտանգավոր է համարել մեկ անձնի ձեռքում հանքերի, ՀՀ ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտների կենտրոնացումը, քանզի դա ինքնին նշանակում է մեր պետությունը մեկ անձից կախման մեջ կարող է հայտնվել՝ բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ․․․Ընդհուպ այն, որ պետությունը կոլապսի մեջ կհայտնվի։
Ի դեպ, այն, որ ՀՀ քաղաքացիներն անտեղյակ են, թե ումի՞ց է Ռոման Տրոցենկոն գնել ԶԱՊԿ-ը, արդեն երկրորդական է դառնում, քանզի մեր փխրուն վիճակում առաջին պլան է մղվում մեկ այլ, առավել կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս գործարքի հետևում, այսինքն, արդյո՞ք մի նոր դավ չի՞ նյութում Փաշինյանը ՀՀ-ի դեմ։
Առայժմ մեր ունեցած սուղ տեղեկատվությունը փաստում է մեկ բան՝ «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ՝ Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոյը՝ ՀՀ իշխանությունների կամոք Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոլոլիա է սահմանում, ինչի համար՝ երկրի վարչապետը ողջունում է նրան, շնորհակալ է լինում ԶՊՄԿ կապիտալի 15 տոկոսի համար, գտնում է, որ գործարքը մեր տնտեսությանը՝ խթան կլինի, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զարգացման գործոն կդառնան։ Թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ ոչինչ չի ասվում, մինչդեռ այս նույն անձը ժամանակին բոլոր հարթակներից բղավում էր, թե՝ ժողովրդից ծածուկ, առանց նրա հետ խորհրդակցելու ոչինչ չի անելու։
Մի խոսքով՝Հայաստանը սուբյեկտից վերածվել է «օբյեկտի», որին ընդամենը կերակրում են խոսքերով՝ «ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ, բլա-բլա-բլա․․․։
«Նյու Վասյուկիից» այն կողմ կգնա՞նք, թե՞ այսպես էլ կմնանք մեծ տերությունների դավադրությունների և կայսրությունների արանքում՝ կորցնելով պետականության վերջին ատրիբուտները։
Ի դեպ, այս գործարքում նաեւ այլ հետաքրքիր մարդկանց անուններ են շրջանառվում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։
- 12:10Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.