23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այնպես չանեք, որ հանուն Հադրութի ՀԿ-ն դառնա հանուն Հադրութի տեռորիստական կազմակերպություն, մեզ դրան են մղում։ Հայրենիքը մեկն է, Ժողովուրդը պետք է խելքի գա ու պարտադրի, որ իշխանությունները հայրենիքին ծառայեն ոչ թե իրենց շահին։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը՝ հավելելով, որ Արցախը մեր ժողովրդի մեծ մասին այսօր կգայթակղի այն ժամանակ, երբ այնտեղ կսկսվի ազգային ազատագրական պայքար։
«Եթե պայքար չկա, եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը վերացրել են, նման տարածաշրջանային միավոր չկա, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ղարաբաղը եղել է Ադրբեջան և այդպիսին էլ կմնա, ես էլ ասում եմ, որ եթե Արցախին կարգավիճակ չտրվի Հայաստանի կազմում կամ գոնե անկախ, ապա Արցախում հայ չի մնալու»,- նշեց Հայրյանը՝ հավելելով, որ եթե մարդկանց ուզում են վերադարձնել Արցախ, պետք է ստեղծել գրավչություն, ինչպես՝ 1992թ.-ին. «Էլի պայմաններ չկար։ Մի բան ստեղծեցին, ժողովուրդն այստեղից՝ տեղաբնիկ, 100 տարվա երևանցին տեղափոխվեց Արցախ, հիմա այս իշխանությունների պատճառով դատարկաձեռն հետ է եկել»։
Հայրյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում դեմոգրաֆիական հարցերը լուծվել են միայն տվյալ տարածքում գրավչություն ստեղծելով, եթե դա չի արվում, մարդկանց զոռով չեն տանելու այնտեղ, իսկ այն, ինչ այսօր կատարվում է, նմանվում է 30 տարի առաջ կատարվածին, երբ շահումյանցիներին տերություն չարեցին, իրենք էլ՝ աստիճանաբար արտագաղթեցին։
Ըստ նրա՝ եթե Մինսկի խմբի համանախագահները ցանկանան անվտանգություն ստեղծել՝ կստեղծեն, սակայն անգամ կես քայլ չի արվել, եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով, տեղահանվածներին իրենց տուն վերադարձնելու համար, ավելին, անգամ տեղում մնացածներն են սպանվում։
«Իհարկե, մեր ժողովուրդը բոլորն էլ ուզում են վերադառնալ։ Լացում են մարդիկ վերադառնալու համար։ Ասում են՝ տունս թող վառած լինեն, ես իմ վառված տան դիմաց օջախ կսարքեմ, իմ բակում՝ տանս դիմաց կապրեմ։ Որ Միսնկի խմբի համամնախագահները երաշխիքներ չեն տալիս՝ դա դեռ ոչինչ, բայց մեր իշխանությունները չեն պայքարում»,- նշեց նա՝ հավելելով, որ Մինսկի խումբը չի կարող իրենց տերություն անել։ Հայրյանի խոսքով՝ հայ ազգն ինքը պետք է սթափվի, հավաքվի, որ իրեն կարողանա տիրություն անի.
«Ախր, իշխանությունների պահվածքը, որ տեսնեմ՝ կգնահատեմ, չեմ տեսնում, չկա պահվածք, գոյություն չունի։ Չեմ հասկանում՝ իշխանություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»։
Հայրյանն վրդովված հայտարարեց, որ թող այնպես չանեն, որ «Հանուն Հադրութի» ՀԿ-ն դառնա «Հանուն Հադրութի» տեռորիստական կազմակերպություն. «Մեզ, երևում է, դրան են մղում արդեն։ Հայրենիքը մեկն է, իշխանություններն են տարբեր, գալիս ու գնում են։ Ժողովուրդը պետք է խելք հավաքի, իշխանություններին պարտադրի, որ հայրենիքին պետք է ծառայեն, ոչ թե՝ իրենց շահերին»։
Գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, նաև ազատել աշխատանքից, եթե վերջինս չի ներկայացնում պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագիր։
Թեստավորման ու պատվաստանյութերի ներկայացման պարտադիր պահանջի ուժի մեջ մտնելուն մնացել է 3 օր, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել՝ հանդես գալով ի վնաս աշխատողների իրավունքների։
Նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունով և լրացումներով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողի կողմից չի ներկայացվում աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։
«Աշխատանքի ներկայանալիս վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»,- նշված է նախագծում։
Գործատուն իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։
Նշված կարգավորումները չեն տարածվում նախագահի, ԱԺ պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։
Նախարարությունը նկատել է, թե ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակը։ Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:
Բյուջեն և արցախյան քաղաքականությունը Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն կառավարության ամենակարևոր քաղաքական փաստաթուղթն է։ Բյուջետային ուղերձում է կառավարությունը ներկայացնում իր առաջնահերթությունները և քաղաքական նպատակները։ Այս տարվա բյուջեի նախագիծը, բոլոր հավելվածներով հանդերձ, երևի 2,000 էջ ծավալով փաստաթուղթ է, որից բյուջետային ուղերձը՝ 233 էջ։ Արցախյան հիմնախնդրին հատկացված է ընդամենը 69 ԲԱՌ․․․ ՀՀ կառավարությունը հայտարարում է, թե «շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»: Միթե՞ կարելի է այդքան անպատկառ ձևով ստել։ Էդ դու՞ք եք մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովում։ Էդ լու՞րջ, էդ ու՞մ վրա եք ծիծաղում։ Բայց դա էլ մի կողմ։ Կառավարությունը խոստանում է․ «աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»։ Սա Արցախը թուրքերին հանձնելու ամենապարզ խոստովանությունն է։ Նման բան կարելի է գրել որևէ երկրում ապրող ազգային փոքրամասնության մասին։ Օրինակ՝ մենք պահանջում ենք թուրքերից ապահովել այնտեղ ապրող հայերի իրավունքները և պաշտպանել մեր մշակութային կոթողները թուրք բարբարոսների կողմից պղծվելուց։ Բայց այս պահանջը կիրառելի չէ անկախ կամ կիսա-անկախ պետական կազմավորման նկատմամբ։ Մի հատ կասե՞ք ումից եք պահանջում պաշտպանել մեր կոթողները։ Սրանց հողատու քաղաքականությունը չվերջացավ նոյեմբերի 9-ի մղձավանջային գիշերը։ Հիմա էլ շարունակվում է և կշարունակվի այնքան, քանի դեռ ազգը նրանց կհանդուրժի․․․ Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արդեն մեկ տարի է Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է։
Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանը, որի 15․000 բնակչության 90 տոկոսից ավելին 1979 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էին հայերը։
2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։
Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։ Հադրութի շրջանից 32 քաղաքացիական անձինք զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով, այդ թվում 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։ Այսօր էլ շարունակվող օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ողջ ունեցվածքը։
Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթրակվել են վանդալիզմի և թալանի։
Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց, որոնցում կրթություն ստացող 2030 աշակերտները տեղահանության հետևանքով զրկվել են նաև այդ իրավունքից։
Հադրութի հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։ 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնվում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները, որի մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները։
Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։
Հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարվել են համայնքային կյանքն ու ավանդույթները, տեղահանված բնակչության ցրվածության պատճառով վտանգված է հայերենի բարբառների մեջ ինքնատիպ և եզակի պահպանված Հադրութի բարբառը։
Ցավոք, Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայկական բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։
Միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր»:
Իրանը պատրաստ է մասնակցել՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրուլահ Հադեմին։
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին», — մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:
Նա նշել է, որ այսօր կա Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը Երևանի հետ կապող երթուղի:
«Այս ճանապարհի մոտ 21 կիլոմետրը, ըստ վերջին փոփոխությունների, համարվում է Ադրբեջանի մաս», — հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով, «ադրբեջանական կողմը գումար է գանձում այս կարճ հատվածի անցման համար, որտեղ կա միայն մեկ անցակետ»:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», — ասել է Խադեմին:
Բախումներ չեն լինի Իրանի և Ադրբեջանի միջև, դրանք լինելու են Իրանի և Թուրքիայի միջև, որոնց մեջքին կանգնած են Իսրայելը, Անգլիան: Վերջինս մինչև հիմա չի հաշտվել 1950-60-աններից Իրանի վրա իր ազդեցությունը կորցնելուց հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով` իրանա-ադրբեջանական այդ բախումները վտանգավոր են մեզ համար այնքանով, որ դրանք կարող են լինել ՀՀ տարածքում: «Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, բայց հնարավոր է ադրբեջանական փախստականներ մինչև 1 մլն լցվեն Հայաստան։ Ես կգերադասեի, որ բախումներ լիներ Իրանի և Թուրքիայի միջև, և շատ լուրջ խեղճացնող հարվածներ Ադրբեջանի վրա, որ մենք կարողանայինք գոնե վերականգնել Արցախի ինքնիշխանությունը Ջրականից, Կովսականով մինչև Քարվաճառ»,- ասել է Վարդանովը։
Նրա դիտարկմամբ` այդ իրավիճակից չօգտվելը մեր կողմից ոչ հերթական էշությունը կլինի, այլ ինքնասպանության անդունդ տանող քայլ։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին ռազմական ինստիտուտի շրջանավարտների առջեւ իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը կոշտ պատասխան կտա տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության դեպքում, հաղորդում է IRNA-ն:
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտարերկրյա բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Պատրանք է նրանց կողմից անվտանգության ապահովման վրա հենվելը: Եւ նրանք, ովքեր ունեն այդ պատրանքը, առաջիկայում կարժանանան ապտակի, քանի որ ուրիշ երկրների ուղիղ կամ անուղղակի միջամտությունը կվերածվի աղետի»,-հայտարարել է Խամենեին:
Նա նաեւ հավելել է, որ Իրանի հարեւանների բանակը կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, եւ բնութագրել է օտարերկրյա ուժերի ներկայությունը որպես «տարաձայնությունների աղբյուր»:
Բացի այդ, Իրանի Սահմանային ծառայության ղեկավար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի հետ սահմանների երկայնքւոմ, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ, հաղորդում է Mehr-ը:
«Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպող ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժ մեր սահմաններին: Նրանք կարող են միայն հրահրել տարածաշրջանի երկրներին փոխել իրենց սահմանները, արգելել բեռնատարների մուտքն ու բարձրացնել մուտքի համար գանձվող վճարների չափը»,-ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն առավել ակտիվ են Ադրբեջանում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը մեր հարցուպատասխանը համարեց նոր մտքեր ու նախաձեռնություններ առաջացնող: Հարցերը Արվեստի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությանն էին վերաբերում: Ասելիքը միջազգային համագործակցության, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող հանդեսներում տպագրություններին և այդ աշխատանքում երիտասարդ գիտական կադրերի ներգավմանն է վերաբերում:

Աննա Ասատրյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Միջազգային համագործակցություն: Արվեստի ինստիտուտը համագործակցության պայմանագրեր ունի միայն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Դրանք են՝ Արվեստագիտության ինստիտուտը (Մոսկվա), Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա) և Կազանի մշակույթի պետական ինստիտուտը (Կազան, Թաթարստան):
Համատեղ գիտական ուսումնասիրություններ: ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի շրջանակներում Մոսկվայի Արվեստագիտության ինստիտուտի հետ իրականացվում է «Հայկական սփյուռքի կենտրոնների արվեստը. Նոր-Նախիջևանի հայկական գաղութի արվեստը» վերնագրով գիտական հետազոտությունների համատեղ ծրագիրը:
Միջազգային գիտաժողովներ։ 2019 թ.-ից տարեսկզբին Մոսկվայում կազմակերպվում են «Ճարտարապետություն, ժառանգություն, ավանդույթ և նորարարություն» խորագրով միջազգային գիտաժողովներ: Իրականացնող կողմը Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտն է (Մոսկվա): Գիտաժողովներին մասնակցում են Արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանը, ճարտարապետության թեկնածուներ Անուշ Տեր-Մինասյանը և Հրանտ Հովսեփյանը:
Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) տնօրենը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանն է: Համատեղ աշխատանքների շրջանակներում նա ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի և «Արվեստագիտական հանդեսի» խմբագրական խորհրդի կազմերում:
Համագործակցության նոր եզրեր: 2021 թ.-ի գարնանը համագործակցության պայմանագիր է կնքվել Կազանի մշակույթի պետական ինստիտուտի հետ: Կարճ ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 17-18-ին մասնակցել եմ «Kazan-Music Йорт» V միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին՝ ժյուրիի կազմում: 2021թ. մայիսի 20-ին «Музыкальнаякультура XXI века: теория, исполнительство, образование» II միջազգային գիտագործնական գիտաժողովի լիագումար նիստում հանդես եմ եկել «Дирижер Оганес Чекиджян – маршал хорового искусства» զեկուցումով:
Իսկ արդեն օրերս՝ սեպտեմբերի 21-ից 24-ը Կազանում կայացավ ամենամյա «Kazan Digital Week-2021» միջազգային ֆորումը, որը կազմակերպել էր Թաթարստանի Հանրապետության կառավարությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության հովանու ներքո: Աննա Ասատրյանը մասնակցել է «Արամ Սաթյանի օպերային ստեղծագործությունը» թեմայով զեկուցումով:
Ինչպես նշեցինք, համագործակցությունը միայն Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների հետ է և գնալով սերտանում է: Առայժմ Աննա Ասատրյանը սա չափազանց քիչ է համարում: Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրությունների վերաբերյալ նշում է. «Այս ուղղությամբ աշխատանքներն սկսել ենք միայն վերջին ամիսներին և շոշափելի արդյունքներ դեռևս չունենք»:
Այս ջանքերին զուգահեռ ինստիտուտը պատրաստվում է “Русское искусство” հանդեսի բացառիկ՝ “Россия-Армения” համարի հրատարակությանը: Համարը նվիրված է հայ-ռուսական գեղարվեստական առնչություններին: Հոդվածներ են ներկայացրել ինստիտուտի արվեստաբաններ Արարատ Աղասյանը, Իրինա Դրամբյանը, Արթուր Ավագյանը, Ալիս Ներսիսյանը և Սեյրանուշ Մանուկյանը, ինչպես նաև ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանն ու երաժշտագետ Աննա Ասատրյանը: Համագործակցությունը Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի հետ է:
Երիտասարդներին ինստիտուտի աշխատանքներին ներգրավելու հարցն Աննա Ասատրյանն ավելի սուր է համարում. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում աշխատանքի անցնելու մեծ ցանկություն կա երիտասարդ հետազոտողների շրջանում: Ցավոք, այդ ցանկությունը մենք չենք կարողանում բավարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով»:
Պատրաստեց Հերմինե Օհանյանը
Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է դառնալ ժամանակակից, բարգավաճող, նորարարական, մեծ ավելացած արժեք ստեղծող: Այն երկրի տնտեսական աճի, բնակչության կյանքի որակի բարձրացման, աղքատությունը մեղմելու, կայուն և բարձր վարձատրվող աշխատատեղերի և ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ստեղծման մեծ ներուժ ունի:
Այս մասին զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրների գիտական ուղղության ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանի հետ:

տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյան
Իր խոսքով, վերջին տարիներին սկսել են կիրառվել կաթիլային ոռոգման համակարգերը, կարկտապաշտպան ցանցերը, հիդրոպոնիկ եղանակով ջերմատները, խելացի անասնաշենքերը, թվային տեխնոլոգիաներով գյուղատնտեսության կառավարումը, թվային հարթակների կիրառումը։ Սակայն էական զարգացման համար անհրաժեշտ նախապայման է վերջիններիս մասսայական կիրառումը:
Խնդիրները: Մերի Մանուչարյան. «Հարկ է նկատել, որ այս տեխնոլոգիաները կապիտալատար են, և ՀՀ ֆերմերների շրջանում ակնհայտ է ֆինանսավորման աղբյուրների բացակայության խնդիր, որի վերացման համար մեծ դերակատարում պետք է ունենա պետությունը»: Բացի այդ, բարձր վարկային տոկոսադրույքը բերում է ձեռնարկատիրական գործունեության վերակողմնորոշմանը դեպի արագ փոխհատուցվող նախագծեր, ինչը լուրջ վնասներ է պատճառում մեծ ներդրումներ պահանջող գիտատար ոլորտների զարգացմանը։
Դեռևս առկա է գիտության ոլորտում «ուղեղների արտահոսքի» խնդիրը։ Բավարար ուշադրություն չի դարձվում գիտական արդյունքի ապրանքայնացման խնդիրներին. «Մասնավորապես, Հայաստանում դանդաղ է ընթանում գիտատեխնիկական և նորարարական ներուժի գնահատման, ինովացիոն համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստող միասնական համակարգի ձևավորման գործընթացը»:
Գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով «անհրաժեշտ է ներդրումներ կատարել գյուղատնտեսական ոլորտի թվայնացման ու քարտեզագրման ուղղությամբ, ստեղծել նորարարական տեխնոլոգիաների ներդրման կառուցակարգեր և իրականացնել թվային գյուղատնտեսության ծառայություններ»:
«Նորարարական զարգացման հիմնախնդիրները ՀՀ գյուղատնտեսության ոլորտում» թեմայով ուսումնասիրությունն իրականացնող խմբում ներգրավված են 2 երիտասարդ գիտական կադրեր՝ գիտաշխատող Գոհար Ոսկանյանը (տ․գ․թ.) և հայցորդ Մերի Մուրադյանը: Վերջիններս, ինչպես և թեմայի ղեկավարը, ունեն հրապարակումներ։ Մերի Մանուչարյան. «Գիտական հոդվածները գրվել են հայերենով, ռուսերենով և անգլերենով։ Թարգմանչական աշխատանքի խնդիր չկա, քանի որ խմբի անդամները տիրապետում են օտար լեզուներին»։

տ.գ.թ.ԳոհարՈսկանյան
Այդուհանդերձ, թեմայի շրջանակներում միջազգային համագործակցության եզրեր դեռևս չկան։ Հետազոտությունների արդյունքների միջազգայնացման վերաբերյալ, Մերի Մանուչարյանը հավելում է.«Scopus գիտատեղեկատվական շտեմարանում հաշվառվող ամսագրերում հրապարակումներ չեն եղել քանի որ և՛ տպագրության ժամկետներն են բավական երկար, և՛ տպագրության ծախսերն են մեծ»:

Մերի Մուրադյան
Պատրաստեց Հերմինե Օհանյանը
Ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ու Ադրբեջանի կողմից սաղ աշխարհից զենք-զինամթերք կրելու այս գործընթացների ֆոնին, կարծում եմ, օգտակար կլինի, եթե Հայաստանը փորձի Իրանից սպառազինություններ ձեռք բերելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իրանական ռազմարդյունաբերությունը մեր պաշտպանական կարիքների համար անհրաժեշտ ամեն տեսակ արտադրանք ունի՝ սկսած հրթիռներից, ավարտելով անօդաչու թռչող հարվածային սարքերով, զրահատեխնիկայով, ՀՕՊ համակարգերով և այլն։
Այդ ռեսուրսը տարիներ շարունակ անհասանելի է եղել հայկական կողմի համար։ Պատճառները շատ էին, բայց ակնհայտ է, որ դրանց հիմնական մասն այս պահին այլև ակտուալ չեն։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Վաղը-մյուս օր կարող է ուշ լինել արդեն. իրավիճակը շատ արագ է փոխվում և սա հնարավորությունների լավ պատուհան է»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.