23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԽՈՅ-Հնարավորություն կունենաք ընդլայնել ստեղծագործական ընդունակություններն ու տաղանդը: Գործերում կհասնեք զգալի հաջողության, միայն թե անհրաժեշտ է դիմել երևակայությանը: Գործեք վճռական՝ նույնիսկ ամենահակասական իրավիճակներում, և շուտով, հակառակորդներն, ամենայն հավանականությամբ, կնահանջեն:
Շաբաթվա մի քանի օրը տրամադրեք հանգստին, կարող եք մեկնել ճանապարհորդության՝ այդ թվում, ռոմանտիկ բնույթ կրող:
ՑՈՒԼ-Շաբաթը կարող եք սկսել գործուղումներով, եղեք ինքնավստահ ու վճռական և անպայման կհասնեք զգալի արդյունքի: Հանդիպումը ղեկավարության հետ շատ լավ կանցնի և չի բացառվում նրանց կողմից ստանաք աջակցություն՝ գաղափարներն իրականացնելու համար: Միայն թե պետք չէ տալ խոստումներ, որոնք միգուցե չկարողանաք իրագործել:
Հնարավոր է շաբաթվա կեսին կորցնեք ինքնակառավարելու ունակությունը, խորհուրդ չի տրվում ագրեսիվ վերաբերվել ցանկացած մանրուքի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ—Դուք ցանկանում եք առաջնորդի դեր ստանձնել ամենուր, և շրջապատող մարդիկ դա անպայման կհասկանան: Մեծ հոգատարության և ուշադրության կարժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից, պատրաստ եղեք նաև ընդունելու ռոմանտիկ ժամադրության հրավեր:
Շաբաթվա սկիզբը հարմար է նոր բիզնես-նախագծերի վրա աշխատելու համար, իսկ համագործակցություններն ու գործարքները կանցնեն հրաշալի:
ԽԵՑԳԵՏԻՆ-Ձեզ հիանալի կզգաք սիրելի մարդկանց շրջապատում: Նրանց հետ երկար ժամանակ անցկացնելով՝ կհաստատեք ներդաշնակ հարաբերություններ և վերջապես կհասկանաք, թե ինչն է պակասում լիարժեք երջանկության համար: Անձնական կյանքում սպասվում են միայն դրական փոփոխություններ:
Իսկ ահա աշխատանքում հնարավոր են անախարժություններ, հնարավոր է նյարդայանաք նույնիսկ մանրուքներից: Հանգստյան օրերին կարող եք գնալ գնումների:
ԱՌՅՈՒԾ-Ձեր գաղափարները կարծես թե սկսում են իրականություն դառնալ: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի աշխատեք նպատակների վրա: Շաբաթը կընձեռի հնարավորություններ՝ բարելավել ֆինանսական դրությունը:
Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս կտրուկ քայլերի դիմել, ավելի լավ է անկեղծորեն խոսեք նրա հետ:
ԿՈՒՅՍ-Ձեր կյանքում ամեն ինչ հանգիստ է, ներդաշնակ, կարող եք շաբաթը տրամադրել լիցքաթափվելուն և մեկնել ճանապարհորդության: Սպասվում են հետաքրքիր նվերներ ու անակնկալներ, սակայն պետք չէ չարաշահել ժամանցը, քանի որ անհրաժեշտ է աշխատել նոր նախաձեռնությունների վրա:
Եթե հոգնել եք մենակությունից և ցանկանում եք սիրելիի ընկերակցությունը վայելել, ապա այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեք շաբաթվա սկզբին:
ԿՇԵՌՔ-Ձեզ սպասվում են խնդիրներ, ընդ որում ոչ միայն սիրելիի, այլև գործընկերների ու համախոհների հետ հարաբերություններում: Չնայած, ընդհանուր առմամբ, գործերը վատ չեն ընթանում, սակայն պահանջվում է զգուշություն: Խուսափեք նաև պատահական ծանոթություններից:
Շատ ժամանակ անցկացրեք ընկերների ու մտերիմ մարդկանց շրջապատում, այդ կերպ կարող եք հաստատել հոգեկան հավասարակշռություն:
ԿԱՐԻՃ-Հասարակ շաբաթ չէ, ստիպված եք սովորականից շատ աշխատել և հասնել հիանալի արդյունքի: Չի բացառվում այդ ընթացքում ակտիվանան նաև հակառակորդները, որոնք կփորձեն կանգնել ձեր ճանապարհին:
Չի բացառվում բազմաթիվ չնախատեսված գնումներ լինեն, որոնք կկանգնեցնեն ֆինանսական խնդիրների առաջ, իսկ ահա անձնական կյանքում ամեն ինչ կարգին կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ-Ձեր առջև կբացվեն բազմաթիվ հնարավորություններ, և դուք իհարկե, կկարողանաք դրանք օգտագործել, միայն թե վստահ անցեք գործի և առաջ շարժվեք: Շաբաթվա սկզբում միգուցե կարևոր նորություն ստանաք: Հնարավորն են նաև հաճելի ծանոթություններ:
Ռոմանտիկ հանդիպումը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի, չի բացառվում, վերջապես հանդիպեք ձեր կեսին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-Շաբաթը բարեհաջող կլինի նրանց համար, որոնք կաշխատեն շատ և թույլ չեն իրենց անգործության մատնվել: Ամեն կերպ փորձեք լուծում տալ ձեր առջև դրված առաջադրանքներին, հոգնածություն դժվար թե զգաք, ավելին՝ կարող եք զբաղվել նաև սպորտով :
Օգտագործեք ձեր ռեսուրսները, որպեսզի հստակություն մտցնեք հարաբերություններում: Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ինչպես են զարգանում հակառակ սեռի հետ ունեցած ձեր հարաբերությունները:
ՋՐՀՈՍ-Ամբողջ շաբաթվա ընթացքում չնչին անախորժությունները ձեզ հանգիստ չեն տա, ստիպված կլինեք մասնագիտական պարտավորություններ ստանձնել, որոնց այնքան էլ չեք տիրապետում: Ձեր գործողությունները ոչ միշտ կընդունվեն ղեկավարության կողմից:
Դժվար թե ժամանակ գտնվի անձնականի մասին մտածել, նոր ծանոթություններ նույնպես չեն հաստատվի. դրան կխանգարեն էգոիզմն ու սառնասրտությունը, որոնք դրսևորեք դուք:
ՁՈՒԿ-Ծանրաբեռնված, սակայն բարենպաստ շաբաթ է սպասվում: Դուք ձեզ երջանիկ կզգաք, և դա կօգնի հաջողություններ գրանցել գործերում, որոնք կնախաձեռնեք: Անսովոր կդասավորվեն ղեկավարության և գործընկերների հետ հարաբերությունները: Շաբաթվա սկիզբը հարմար է հեռանկարային ծրագրերը ճիշտ գնահատելու, իսկ վերջը՝ ակտիվ գործունեության համար:
Ներդաշնակ կզարգանան անձնական հարաբերությունները, շատ լավ կանցնեն ռոմանտիկ հանդիպումները:
Օգոստոսի 7-ին ադրբեջանական “vesti.az” էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է:
Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:
Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
https://www.youtube.com/watch?v=RuPxkW-0NAc
https://www.youtube.com/watch?v=vBX_tEksNr0
Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց:
Անցած 6-7-ն ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակոմ են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը կոչով դիմել է Զինված ուժերի անձնակազմին:
«Բանակի աննկու´ն մարտիկներ, հարգելի´ զինակիցներ
Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադեպ ակտիվություն ցուցաբերել շփման գծի ողջ երկայնքով` նպատակ ունենալով դիվերսիոն գործողությունների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ և ապակայնունացնել իրավիճակն առաջնագծում: Սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի դեմ մղված անհավասար գոտեմարտում քաջի մահով ընկան մեր 5 զինվորները, իսկ 7-ը վիրավորվեցին: Սակայն հատուցման ժամը չուշացավ: Մեր պատժիչ գործողությունների արդյունքում սույն թվականի հուլի ի 27-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ և 30-ից ավել վիրավոր:
Հակառակորդին ոչնչացնելու գործողությունների ակտիվորեն մասնակցել են նաև մի շարք ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում եք անձամբ: Նրանք համարձակորեն ներխուժել են հակառակորդի առաջնագիծը, նրան շրջանցել թիկունքից, պատվով կատարել իրենց խնդիրն ու անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ Ձեզանից յուրաքանչյուրը մի ներքին ցանկությամբ երազում էր լինել նրանց փոխարեն: Դա նշանակում է, որ Դուք ևս պատրաստ եք համարձակ գործողությունների, որի համար շնորհակալ եմ: Համոզված եղեք, որ սա նաև Ձեր անձնական հաջողության արդյունքն է: Խոր ցավով կիսելով մեր զոհված զինծառայող զինվորների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը, դիմում եմ Ձեզ` զգոնությունը բարձրացնելու և գոտեպնդվելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դավադիր հակառակորդին Ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով:
Երբեք չհուսահատվե´ք ու չերկնչե´ք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից: Չէ՞ որ ոչ վաղ անցյալում` Արցախյան ազատամարտի հերսոական տարիներին, մենք արդեն ծնկի ենք բերել նրան ու համոզված եղեք, որ էլի կբերենք: Մենք արդեն բազմիցս ապացուցել ենք, որ հակառակորդի հատուկ նշանակության տարբեր ուսումնական կենտրոններում պատրաստություն անցած այսպես կոչված դիվերսանտների դեմ կանգնած մեր առյուծասիրտ ժամկետային զինծառայողները կարող են հրաշքներ գործել ու հիմա էլ գործում են: Ապացույցներ` որքան ուզեք:
2008 թվականի հունիսի 18-ին վեցերորդ պաշտպանական շրջանի շարքային Ղաբուզյանը սառնասրտորեն ոչնչացրեց մեր դիրքերը ներխուժած հատուկ նշանակային Մուբարիս Իբրահիմովին, որին հետագայում հռչակեցին Ադրբեջանի հերոս:
2010 թվականին սեպտեմբերի 4-ին հինգերորդ պաշտպանական շրջանի շարքային Մանուկյանը ձեռնամարտի բռնվեց մեր դիտակերտը ներխուժած մինչև ատամները զինված ազերի հաստագլուխ ենթասպայի հետ, որին խեղդեց իր հաղթնադամ բազուկներով, ապա գնդակահարեց:
2014 թվականի հուլիսի 31-ին յոթերորդ պաշտպանական շրջանի շարքային Քամալյանը` բոլորովին անզեն, ձախ ուսից վիրավոր վիճակում, ձեռնամարտի բռնվեց իր վրա հանկարծակի հարձակված հակառակորդի դիվերսանտի հետ, նրան պառկեցրեց թիակների վրա ու սկսեց խեղդել, սակայն վրա հասած մյուս դիվերսանտը խանգարեց նրան, ինքնաձիգի խզակոթով, ապա դանակով մի քանի անգամ հարվածեց մեր զինվորին` ջարդելով նրա ծնոտը ու կողոսկրը, նույնիսկ այդ վիճակում մեր արիասիրտ զինակիցը շարունակեց իր կռիվը և արդյունքում հակառակորդի չորս հոգանոց խումբն ուղղակի փախավ`թողնելով հարուստ ռամզավար ու թանկարժեք սարքավորումներ:
Ահա այսպես կարող է կռվել հայ զինվորը: Նրանք ձեզ նման երիտասարդներ են, ովքեր քաջ գիտակցում են իրենց անելիքը և հավատում իրենց ուժերին: Նրանք հավատում են զենքի զորությանն ու չեն կորցնում զգոնությունը:
Նրանք փայլուն կերպով օգտագործեցին աստեղային ժամը, չկորցրեցին հերոսանալու պահը, որը տրվում է կյանքում մեկ անգամ, ճիշտ գնահատեցին իրավիճակն ու գործեցին հստակ:
Դրա վառ ապացույցը օգոստոսի 2-ին հինգերորդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի ուղղությամբ ծավալված մարտն է, որի ընթացքում մեր դիրքապահները արժանի հակահարված հասցրին հակառակորդին` նրան պատճառելով զգալի կորուստներ:
Զինակից ընկեր, մեր յուրաքանչյուր հաջողություն չպետք է ինքնահանգստացման պատճառ հանդիասանա, պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը. այն է՝ օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի: Այո, մենք չպետք է մոռանանք, որ նրա հաջողությունները մեծապես կախված են մեր բացթողումներից. ո՞ր ուղղությամբ կհետևնի նրա հաջորդ ոտնձգությունը, պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղությամբ, որտեղ մենք հակառակորդին չենք սպասում, ուրեմն՝ ի գործ, դանդաղելը հավասարարազոր է պարտության:
Մեզ հետ է մեր հերոսների անպարտելի ոգին, որը հոգնություն չունի և պարտություն չի ճանաչում:
Աստված մեզ պահապան
Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենենատ Մովսես Հակոբյան»:
Երեկ ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես “անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն”:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական գերատեսչությանը, նախ՝ կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը և կարողանալ հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայիններըղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ /Սահիլ Յաշարօղլու Թառլանլը/ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը:
Սիրելի հայ մարդիկ,
Օգօստոսի 15-ը հայտարարվում է ծոմապահության, աղոթքի և ապաշխարհանքի օր մեր սխալների զղջման, մեր հայրենիքի պաշտպանության, զորացման և օրհնության համար: Եկեք բոլորս միանանք իրար ու Նինվեացիների օրինակով (Հովնան 3) գոնե մեկ օր ծոմապահությամբ ու աղոթքով Օգօստոսի 15-ին զղջանք մեր չար մտքերի ու գործերի համար: Զղջանք ու մեր սրտերում Աստծուց ներողություն խնդրենք, որ իրար նկատմամբ անարդար ենք եղել, որ իրարից իրավունք ենք զրկել, որ իրար բամբասել ու իրար վերևից ենք նայել, որ նախանձել ենք իրար, որ ճնշել ենք արդարությունն ու բռնացել հարևանի իրավունքի վրա, որ գողացել ենք որբից, թալանել աղքատին ու հպարտացել իրար նկատմամբ: Սրա փոխարեն, բարիք անենք ու բարի բաների մասին մտածեքն, սիրենք իրար ու օգնենք տկարին, լուրջի առնենք մեր Քրիստոնեական հավատքն ու անկեղծորեն դառնալով մեր Տիրոջը խնդրենք ԻՐ զորավոր պահպանությունը մեր անձերի ու մեր հայրենիքի վրա: Օգօստոսի 15-ին խնդրում ենք, որ ամեն Հայ մարդ իր սրտի մեջ նայի, զղջա ու այդ օրը ծոմ պահելով ողորմություն խնդրի մեր հայրենիքի համար: Թող Աստված օրհնի Հայաստանը:
Եթե կուզեք միանալ, խնդրում եմ օգնեք այս հայտարարությունը տարածել ձեր ընկերներին. Մեկին զանգահարեք, մյուսին նամակ գրեք, թարգմանեք ու տարածեք, խոսեք ձեր ընկերներին ձեր եկեղեցիներում: Հայ Մամուլ, եթե կամենաս, դու էլ օգնիր տարածել թէ հայերեն և թէ թարգմանաբար: Քահանա հայրեր, խնդրում եմ հայտարարեք ձեզ վստահված հոտին այս Կիրակի ու քաջալերեք նրանց միանալ այս համնդհանուր ծոմապահությանը Օգօստոսի 15ին: Այդ օրհն արդեն պահոց օր է:
Եթե ցանկանաք այդ օրը ծոմ պահել, աղոթել մեր հայրենիքի համար ու միանալ այս նախաձեռնությանը խնդրում ենք միացեք այս նպատակով ստեղծված Ֆեյսբուքյան խմբին (http://on.fb.me/1AQTCh5) և հրավիրեք ձեր ընկերներից նրանց, որոնք նույնպես կուզենան մասնակցել: Այսպիսով մենք կիմանանք թէ քանի հոգի են այդ օրը միանալու այս նպատակին ու կոգևորվենք մեծացող թվաքանակով: Հիշենք մեր Տիրոջ խոսքն ու քաջալերվենք նրանով թէ «Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ Ավետարան ըստ Մաթևոսի, գլ. 18, համար 19-20
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հերթական պետական պաշտոնյան է, որ հիմարություններ է դուրս տվել:
Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը` կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև… Առընչը զգուշացրել է. «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ [արգելված] և ինչը ոչ հարամ: Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր կուսությունը»:
«Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիր Առընչը շարունակել է իր մոլեռանդ քարոզները. «Ո՞ւր են մեր աղջիկները, որոնք թեթևակի շիկնում են, կախում իրենց գլուխները և թեքում հայացքները, երբ մենք նայում ենք նրանց դեմքին՝ դառնալով ողջախոհության խորհրդանիշ»: Նա ծաղրել է կանանց` բջջային հեռախոսով կերակուր եփելու և այլ «դատարկ բաների» մասին շաղակրատելու համար: Նմանակելով կանացի ձայնին, նա ծվծվացել է. «Ի՞նչ է պատահել Այշայի դստերը: Ե՞րբ է հարսանիքը»: Առընչը կանանց խորհուրդ է տվել նման անկարևոր հարցերի շուրջ խոսել «դեմառդեմ», այլ ոչ թե հեռախոսով…
Փոխվարչապետի նվաստացուցիչ ելույթը տարածվել է կայծակնային արագությամբ: Ի հեճուկս նրան՝ տասնյակ հազարավոր թուրք կանայք սոցիալական ցանցերում (Թվիթեր, Ֆեյսբուկ և Ինստագրամ) տեղադրել են իրենց քրքջացող դեմքերով «սելֆիները»: Իրենց ծիծաղը դադարեցնելու փոխարեն կանայք ծիծաղել են… փոխվարչապետի վրա:
Առընչի արտառոց արտահայտություններին արձագանքել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում` «Հյուրիյեթը», «Գարդիանը», «ԷյԲիՍի նյուզը», «Դեյլի սթարը», «Նեյշընալ փոստը», «Վաշինգտոն փոստը», «Թայմ» ամսագիրը, «Նյուսուիքը», «Ավստրալիանը» և հարյուրավոր թերթեր, ամսագրեր, ռադիո ու հեռուստակայաններ, բլոգներ ու կայքեր: Մի խոսքով, Թուրքիայի փոխվարչապետը ծաղրուծանակի առարկա է դարձել ամբողջ աշխարհում…
Հաջորդ օրը, կանանց վարկաբեկող իր ելույթի համար ներողություն խնդրելու փոխարեն, Առընչը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը, պնդելով, որ իր խոսքերի տերն է և հարձակվել է քննադատների վրա: Նա զարմացել է, թե ինչու են բոլորը ուշադրությունը կենտրոնացրել իր մեկուկես ժամանոց ելույթի միայն այդ փոքր հատվածի վրա: Այնուհետև նա սկսել է ծաղրել հայտնի կանանց. «Կան դերասանուհիներ, որոնք կեղծ ծիծաղում են և իրենց լուսանկարները ուղարկում ինձ: Իսկական ծիծաղը թեթևացնում է մարդուն, սակայն նրանց ծիծաղը շինծու է: Դուք բոլորդ էլ ունեցել եք ձեր աստեղային ժամը, սակայն այժմ, երբ այն անցել է, փորձում եք ուշադրություն գրավել ալկոհոլի և նման կեղծ քրքիջների միջոցով: Թեև լինելով ամուսնացած և երեխաների տեր` կանայք արձակուրդն անցկացնում են տղամարդկանց հետ, լքելով ամուսիններին և երբեք առիթը բաց չեն թողնում մերկ պարելու»:
Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք պաշտոնյաներն աչքի են ընկնում նման հիմար հայտարարություններով: Նախկինում Առընչն հայտարարել էր, որ բռնաբարության զոհը երևի թե «ցանկացել է այն»: Նա նաև ասել է, որ ընդունելի է, երբ ծնողները հավանություն են տալիս, որպեսզի իրենց 15-ամյա դուստրն ամուսնանա 45-ամյա տղամարդու հետ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, դատապարտելով արհեստական վիժումները, անամոթաբար հայտարարել է. «Ինչո՞ւ պետք է երեխան մահանա, եթե նրա մորը բռնաբարել են: Նրա փոխարեն պետք է մայրը մեռնի»: Իսկ Անտառային տնտեսության նախարարն ասել է աշխատանք փնտրող կանանց. «Մի՞թե տնային աշխատանքը բավարար չէ ձեզ համար»: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Էգեմեն Բաղիշը, որը հաճախ անhեթեթ հայտարարություններ է անում, ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, չի կարող համարվել ցեղասպանություն, որքան ինձ հայտնի է, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»:
Կանանց քրքիջի համար անհանգստանալու փոխարեն, փոխվարչապետ Առընչը և վարչապետ Էրդողանը պետք է ավելի մտահոգվեն իրենց կառավարության գահավիժմամբ դեպի բռնապետական կառավարում՝ լրագրողներին բանտարկելու, քրիստոնյա քահանաներին սպանելու, փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու, ջիհադականներին Սիրիայում և Իրաքում աջակցելու, ինչպես նաև կոռուպցիայով, թալանով ու դրամաշորթությամբ զբաղված լինելու պատճառով: Սա է իսկական անբարոյականությունը, որն Առընչը պետք է դատապարտի:
Պահպանողական թուրք պաշտոնատարը, կանանց համար տոտալիտար բարոյականություն քարոզելով, խրախուսում է իսլամիստ ընտրողներին աջակցել վարչապետ Էրդողանին, որն իր թեկնածությունն է առաջադրել օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Առընչի քարեդարյա ռազմավարությունը հակառակ արդյունքը տվեց, քանզի Թուրքիայի խիստ պառակտված հասարակության գրեթե կեսն իրեն չի համարում իսլամիստ և վիրավորված է նրա արտահայտություններից: Նախագահական ընտրություններում Էրդողանի հակառակորդ Էքմելեդին Իհսանօղլուն խիստ քննադատել է Առընչի հայտարարությունը, ասելով, որ «Ամենից շատ մեր երկրին անհրաժեշտ է, որ կանայք ժպտան և լսվի նրանց ծիծաղի ձայնը …»:
Էրդողանի կառավարությունն արագ թափով իշխանության գալուց հետո դաժան քաղաքականություն է վարել երկրի ներսում և դրսում՝ առաջ բերելով Թուրքիայի միջազգային դատապարտումը: Որպես հաջորդ հավանական նախագահ, Էրդողանը և նրա շրջապատը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն վարկաբեկել Թուրքիայի միջազգային հեղինակությունը՝ այն վերածելով խայտառակված պետության: Նախագահական ընտրություններից հետո, Թուրքիայի իսլամիստ կանայք միայն թաքուն կծիծաղեն, իսկ աշխարհիկ կանայք հանրության առջև ծիծաղելով վտանգի կենթարկեն իրենց` ստանալու մտրակի 100 հարված…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.