Սիրելի հայ մարդիկ,
Օգօստոսի 15-ը հայտարարվում է ծոմապահության, աղոթքի և ապաշխարհանքի օր մեր սխալների զղջման, մեր հայրենիքի պաշտպանության, զորացման և օրհնության համար: Եկեք բոլորս միանանք իրար ու Նինվեացիների օրինակով (Հովնան 3) գոնե մեկ օր ծոմապահությամբ ու աղոթքով Օգօստոսի 15-ին զղջանք մեր չար մտքերի ու գործերի համար: Զղջանք ու մեր սրտերում Աստծուց ներողություն խնդրենք, որ իրար նկատմամբ անարդար ենք եղել, որ իրարից իրավունք ենք զրկել, որ իրար բամբասել ու իրար վերևից ենք նայել, որ նախանձել ենք իրար, որ ճնշել ենք արդարությունն ու բռնացել հարևանի իրավունքի վրա, որ գողացել ենք որբից, թալանել աղքատին ու հպարտացել իրար նկատմամբ: Սրա փոխարեն, բարիք անենք ու բարի բաների մասին մտածեքն, սիրենք իրար ու օգնենք տկարին, լուրջի առնենք մեր Քրիստոնեական հավատքն ու անկեղծորեն դառնալով մեր Տիրոջը խնդրենք ԻՐ զորավոր պահպանությունը մեր անձերի ու մեր հայրենիքի վրա: Օգօստոսի 15-ին խնդրում ենք, որ ամեն Հայ մարդ իր սրտի մեջ նայի, զղջա ու այդ օրը ծոմ պահելով ողորմություն խնդրի մեր հայրենիքի համար: Թող Աստված օրհնի Հայաստանը:
Եթե կուզեք միանալ, խնդրում եմ օգնեք այս հայտարարությունը տարածել ձեր ընկերներին. Մեկին զանգահարեք, մյուսին նամակ գրեք, թարգմանեք ու տարածեք, խոսեք ձեր ընկերներին ձեր եկեղեցիներում: Հայ Մամուլ, եթե կամենաս, դու էլ օգնիր տարածել թէ հայերեն և թէ թարգմանաբար: Քահանա հայրեր, խնդրում եմ հայտարարեք ձեզ վստահված հոտին այս Կիրակի ու քաջալերեք նրանց միանալ այս համնդհանուր ծոմապահությանը Օգօստոսի 15ին: Այդ օրհն արդեն պահոց օր է:
Եթե ցանկանաք այդ օրը ծոմ պահել, աղոթել մեր հայրենիքի համար ու միանալ այս նախաձեռնությանը խնդրում ենք միացեք այս նպատակով ստեղծված Ֆեյսբուքյան խմբին (http://on.fb.me/1AQTCh5) և հրավիրեք ձեր ընկերներից նրանց, որոնք նույնպես կուզենան մասնակցել: Այսպիսով մենք կիմանանք թէ քանի հոգի են այդ օրը միանալու այս նպատակին ու կոգևորվենք մեծացող թվաքանակով: Հիշենք մեր Տիրոջ խոսքն ու քաջալերվենք նրանով թէ «Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ Ավետարան ըստ Մաթևոսի, գլ. 18, համար 19-20
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.