23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հակոբ Նահապետյանը օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում կատարել է ինքնավնասում մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ և ձախ նախաբազուկների և որովայնի շրջանում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, սակայն, 22:47-ին ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է մահ:
Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կալանքը կրելու ընթացքում գտնվել է քրեակատարողական հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Վերջինս նաև երկտող է թողել, որով իր արարքի համար խնդրում է ոչ ոքի չմեղադրել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
ՍԱՊԾ պետի հրամանով «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո ՍԱՊԾ-ն կհրապարակի փորձաքննության արդյունքները:
Տեղեկացնենք, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» անվանումով ՍՊԸ ՍԱՊԾ -ում գրանցված չէ, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ:
Ավելի քան 2000 հայ մարդիկ այսօր, Օգոստոսի 15-ին, Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, Կանադայում ու Թուրքիայում և սփյուռքի շատ համայնքներում միասին մեկօրյա ծոմապահությամբ ու ապաշխարանքի աղոթքներով, Նինվեացիների օրինակով միավորվել են հոգևոր կամրջով ու զղջում են անձնական մեղքերի ու անարդարությունների համար՝ խնդրելով Աստծուց ողորմություն և օրհնություն մեր Հայրենիքի համար: Թող Աստված ընդունելի անի ձեր ծոմապահությունն ու զղջման աղոթքները, ների մեր բոլորի մեղքերը և օրհնություն բերի մեր Հայրենիքին: Մենք լավ ճանապահ անցանք այս խմբում (http://on.fb.me/1AQTCh5): Միասին աղոթեցինք ու տեսան մեր սիրելի Հայր Մեր-ի զորությունն ու հավատարմությունը, որ մեզ խաղաղություն պարգևեց, մարդկանց դեպի Ավետարանը դարձրեց ու ԻՐ սիրով ճմլեց մեր քարեղեն սրտերը: Սպասումով առաջ եմ նայում մեր ընդհանրական աղոթքին, որն ամեն մեկս կկատարենք մեր սրտում ու մտքում այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ:
Այս դատական նիստի ընթացքում Վարագյանն ավարտեց իր ցուցմունքը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ ինքը նման արարք չի գործել: Նա նաև նշեց, որ սերմնահեղուկները, որոնք գտել են Քարոլին Բաղումյանի զգեստի վրայից, իրենը չեն: Վարագյանը մեղադրողի հարցին, թե արդյո՞ք մտերիմ է եղել Քարոլին Բաղումյանի հետ, պատասխանեց, որ իրենք մտերիմ են եղել և հաճախ միասին գնացել են իրենց տուն:
Մյուս հարցին, թե իրեն առաջադրված որևէ մեղադրանքում մեղավոր ճանաչում է, Վարագյանը պատասխանեց՝ ոչ: Իսկ թե ինչպես է եղել, որ Քարոլին Բաղումյանի աղջկա ձեռքերը կպչուն ժապավենով կապած լինելուց հետո, այդ ժապավենի կտրված մասը համապատասխանել է ամբաստանյալի տանը գտնված կպչուն ժապավենի կտրված մասին, Վարագյանը պատասխանեց, որ ինչ ժապավեն էլ լիներ, կհամապատասխաներ: Դատավոր Մակյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին կանդրադառնան ապացույցների հետազոտմանը:
Նշենք, որ Էդգար Վարագյանի մայրը միշտ շատ ակտիվ է դատական նիստերի ժամանակ և հաճախ է տղայի փոխարեն տեղից պատասխանում հարցերին:
Երևանում աղբահանություն կազմակերպել այդպես էլ չի ստացվում: Նկարներն արված են արդեն նախկին Փակ շուկայի մոտակայքում գտնվող գետնանցումի մոտ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Երեկ՝ օգոստոսի 13-ին՝ երևանյան ժամանակով ժամը 18.30-ին, մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը, որը Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվածների թվում էր:
Ինչպես հայտնում է baltinfo.ru-ն, մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի բնակչուհի Մերի Քոչարյանի կյանքի համար պայքարել են մոսկովյան բժիշկները, սակայն նրա վնասվածքները չափազանց ծանր են եղել։
Նշենք, որ մինչ այժմ հիվանդանոցներում շարունակում է մնալ 8 մարդ։
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և մի շարք քաղաքացիներ իրենց բողոքը հայտնեցին ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության:
Բանն այն է, որ Կառավարության 2007 թ-ի որոշմամբ Ագրարային համալսարանին մի շարք շինություններ են ամրակցվել: Շինությունների շարքում է եղել նաև լաբորատորիայի շենքը, որի տարածքում ՕԵԿ կուսակցությունն այսօր շինարարություն է իրականացնում:
Երևանի քաղաքապետի 2008թ-ի որոշմամբ վիճահարույց տարածքը հատկացվել է հենց ՕԵԿ-ին, սակայն այս մասին համալսարանին որոշում չի ուղարկվել: Քաղաքացիները նշում են, որ շինարարությունն անօրինական է, այլապես այն կկատարվի ոչ թե երեկոյան ժամերի, շաբաթ-կիրակի օրերին, կամ ամառային արձակուրդների ընթացքում, այլ հենց աշխատանքային օրերին ու ժամերին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ինքնակամ շինարարական աշխատանքներ են իրականացվել, որը հուլիս ամսին քաղաքապետարանի կողմից արձանագրվել է: Առաջին տուգանքը նշանակվել է՝200.000, որից հետո շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցությամբ կազմվել է կրկնակի արձանագրություն. նախատեսվում է 2 միլիոն 500.000 դրամի չափով տուգանք:
«Մեր համալսարանի տարածքում ապօրինի շինություն են կառուցում: Մեկը կառուցել են հերիք չէ, հիմա էլ մյուսն են կառուցում: Ո՞վ է իրենց իրավունք տվել համալսարանի երկու կորպուսների մեջտեղում շինություն կառուցել: Մենք էստեղ գալիս ենք սովորելու, չենք գալիս իրենց կեղտը տեսնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի ուսանող Մերի Համբարձումյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը նշեց, որ ամեն օր այդ տարածքում շաբաթօրյակ են իրականացնելու մինչև սեպտեմբերի մեկը:
[nggallery id=180]
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.