Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և մի շարք քաղաքացիներ իրենց բողոքը հայտնեցին ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության:
Բանն այն է, որ Կառավարության 2007 թ-ի որոշմամբ Ագրարային համալսարանին մի շարք շինություններ են ամրակցվել: Շինությունների շարքում է եղել նաև լաբորատորիայի շենքը, որի տարածքում ՕԵԿ կուսակցությունն այսօր շինարարություն է իրականացնում:
Երևանի քաղաքապետի 2008թ-ի որոշմամբ վիճահարույց տարածքը հատկացվել է հենց ՕԵԿ-ին, սակայն այս մասին համալսարանին որոշում չի ուղարկվել: Քաղաքացիները նշում են, որ շինարարությունն անօրինական է, այլապես այն կկատարվի ոչ թե երեկոյան ժամերի, շաբաթ-կիրակի օրերին, կամ ամառային արձակուրդների ընթացքում, այլ հենց աշխատանքային օրերին ու ժամերին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ինքնակամ շինարարական աշխատանքներ են իրականացվել, որը հուլիս ամսին քաղաքապետարանի կողմից արձանագրվել է: Առաջին տուգանքը նշանակվել է՝200.000, որից հետո շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցությամբ կազմվել է կրկնակի արձանագրություն. նախատեսվում է 2 միլիոն 500.000 դրամի չափով տուգանք:
«Մեր համալսարանի տարածքում ապօրինի շինություն են կառուցում: Մեկը կառուցել են հերիք չէ, հիմա էլ մյուսն են կառուցում: Ո՞վ է իրենց իրավունք տվել համալսարանի երկու կորպուսների մեջտեղում շինություն կառուցել: Մենք էստեղ գալիս ենք սովորելու, չենք գալիս իրենց կեղտը տեսնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի ուսանող Մերի Համբարձումյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը նշեց, որ ամեն օր այդ տարածքում շաբաթօրյակ են իրականացնելու մինչև սեպտեմբերի մեկը:
[nggallery id=180]
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.