23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի նախկին վարչության պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները:
Գրանցվել է 123 պատգամավոր:
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել,ժողովուրդը` երբեք:
Յուլիուս Ֆուչիկ
Վերադառնալով այս օրվա ակունքներին (այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է) հարկ է հիշել Յուլիուս Ֆուչիկի մասին, որպես ազնվության, սկզբույնքայնության ու իր համոզմունքներին հավատարմության կերպար:
Իր ճշմարտության համար չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը վճարեց իր կյանքով։ 1943թ. սեպտեմբերի 8-ին նա զոհվեց համակենտրոնացման ճամբարում։ Առավել հայտնի է իր բանտում գրած «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողական հանրությունը հիշում ու նշում է այդ օրը։
Լրագրողները հասարկության սանիտարները պետք է լինեն, նրանք են, որ պետք է ոչ միայն նկատեն, այլ բարձրաձայնեն ցանկացած անարդարության մասին, նրանք են, որ սկզբունքորեն պետք է լինեն անաչառ, նրանց համար է, որ ճշմարտությունը պետք է լինի գերագույն արժեք։ և նրանք պետք է լինեն սոլիդար, որպեսզի հասարկությունը չմասնատվի։
Պատկերացրեք, Հայաստանում բոլոր լրագրողները իրոք լինեն անաչառ:
Սոլիդարության (հայերեն` համերաշխության, որն ըստ իս այդքան էլ իմաստային համարժեքը չէ) օրը ողջ աշխարհով մեկ անց են կացվում զանազան միջոցառումներ` համաժողովներ, համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից։ Այդ հավաքներում նրանք ոչ միայն կիսում ե իրենց փորձը, այլ նաև մրցանակներ են ստանում իրենց վտանգավոր ու դժվարին աշխատանքի համար։ Հենց այս օրն էլ, սեպտեմբերի 8-ին անց է կացվում լրագրության ոլորտում ամենահեղանակավոր` Պուլտցերյան մրցանակի հանձնումը:
Իսկ մենք նույնիսկ լրագրողական արհմիություն չունենք:Մեզ հետ ցանկության դեպքում կվարվեն ինչպես ուզում են։ «Ժուռնալիստների միություն» ունենք, չգիտես ինչու՞ մնացել է «ժուռնալիստների», դե հա, երևի հենց «ժուռնալիստներ» են մնացել այնտեղ…
Լրագրողի աշխատանքը ռիսկային է, և մեր ամենօրյա գործունեության ընթացքում մեզնից շատերն են զգում հեռու-մոտիկ գրչակիցների ուսն ու թևը, որքան էլ որ մեծ հեռավորություններ բաժանելիս լինեն, իսկ ավելի շատերը չեն զգում…. Ավելին` զգում են, որ ոտի տակ են փորում, բան են ման գալիս որ սևացնեն։ Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր գործը` ինֆորմացիոն նյութերի հավաքումն ու տարածումը, որով բավարարում ենք մարդկության ամենահրատապ պահանջներից մեկը` ինֆորմացիոն պահանջի սպառումը։
Բայց ԶԼՄ-ները ձևավորում են նաև հասարակական կարծիք, այսինքն` կարող են ավելի շատ բան անել այսօր, քան գուցե նախկինում։ Բոլորին պարզ է, որ երկիրը վատ վիճակում է, ու հենց այստեղ կարելի է տեսնել լրագրողական այնպիսի տարաբևեռ մոտեցումներ, որ մարմինդ սարսռում է կոնտրաստից։ Վարձու լրագրությունը օգնում է երկիրը պայթեցնել:
Հ.Գ. Ամենահին ու ամենամեծ լրագրողական միջազգային կազմակերպությունն աշխարհում դա Լրագրողների միջազգային կազմակերպությունն է` ԼՄԿ։ Հիմնվել է 1946թ. հուլիսի 8-ին Կոպենհագենի կոնգրեսի ժամանակ հակահիտլերյան կոլաիցիայի 21 երկրների ներկայացուցիչների կողմից։ ԼՄԿ նպատակներն ու խնդիրներն են`
Ժողովրդների միջև խաղաղության պահպանումն ու ամրապնդումը հասարակության ճշմարիտ ու ազնիվ ինֆորմացվածության ճանապարհով, պայքար պատերազմի պրոպոգանադայի, ֆաշիզմի, ազգային ու ռասայական խտրականության, զանազան կոնֆլիկտների դեմ, մամուլի ազատության և լրագրողների պաշտպանությունը մոնոպոլիաների ու ֆինանսական խմբերի ազդեցությունից, լրագրողների` իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն գրելու իրավունքի պաշտպանությունը, պայքար մամուլից եկող ստի, զրպարտության և ապատեղեկատվության դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանություն, պայքար նրանց նյութական բարեկեցության համար։
Մի շարք այլ ժողովրդավարական կազմակերպությունների հետ միասին ԼՄԿ-ն պայքարում է մարդասիրական համընդանուր արժեքների, միջազգային նորմերի պահպանման համար, հարգում է այնպիսի համաշխարհային ինտիտուտներ, ինչպես ՄԱԿ-ը, պայքարում է նոր միջազգային ինֆորմացիոն կանոնակարգի ամրապնդման համար:
Միավորելով աշխարհի շատ երկրներում գործող ավելի, քան 420 հազար ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, կազմակերպությունը իր շարքերն է ընդունում ինչպես ազգային լրագրողական միություններ, այնպես էլ անհատական անդամներ:
ԼՄՊ-ի կողմից սահմանված է Յուլիուս Ֆուչիկի անվան Միջազգային լրագրողական մրցանակ և Պատվավոր մեդալ, որը հանձնվում է խաղաղության պահպանմանը և լրագրողների համագործակցությանն ու միասնությանը նպաստող առաջադեմ պրոֆեսիոնալ գործունեության համար:
Հ.Գ. Լուսինե Վայաչյանն այս նյութը գրել է 3 տարի առաջ:
Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ:
Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մեկ օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին:
Աննան հղիանալուց հետո ծնում է մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Բանն Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր, ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալու:
Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել, որի մասին հայտարարել էր դեռևս 20 օր առաջ:
Նա պահանջում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հայրիկյանն ամեն օր ժամը 17-ից 18-ը լինելու է նախագահական նստավայրի դիմաց, իսկ մինչ այդ այցելելու է եկեղեցիներ. «Աղոթելու եմ, որ Աստված մեր իշխանություններին տա այն, ինչ իրենց պակասում է. մեկը կհամարի խելք, մյուսը՝ բարություն, ճշմարտության զգացողություն, ամեն դեպքում տա այն, որ կարողանան գնալ աստվածահաճո ճանապարհով»,-նշել է ԱԻՄ ղեկավարը:
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 6-ին կնվազի 2-3 աստիճանով, 7-10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում` սեպտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Յենիքյոյ գյուղի եռահարկ տարրական դպրոցի կողքին դեպքի ներքև խորացող խորխորատում, որը հայտնի է Դուդանի անդունդ անունով, 10 հազար զոհված հայեր շարունակում են մնալ անտեսված:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին Washington Post պարբերականում հրապարակած իր նոր հոդվածում գրում է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը: Հեղինակը պատմում է, որ այդ անդունդում իրենց վերջնական հանգրվանն են գտել Յենիքյոյին կից հայկական Չունքուշ գյուղի շուրջ 10 հազար հայ նախնիները: «1915 թվականի ամռանը թուրքական ժանդարմերիան և քրդերը բոլոր հայերին, ովքեր բնակվում էին հարակից շրջաններում, բերեցին անդունդի մոտ: Այստեղ նրանք սպանեցին կամ սրախողխող արեցին հայերին և դիերը նետեցին անդունդը: Արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում բնակվող երեք հայերից մեկը համակարգված կերպոÕ ¾ ոչնչացվեց սեփական կառավարության կողմից. 1.5 միլիոն մարդ: Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտման երկար պատմություն ունի, բայց թվերը չեն խաբում»,- գրել է Բոհջալյանը:
Մեջբերելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տվյալները’ 1914 թվականին Դիարբեքիրում (որի մեջ ներառված էին նաև Յենիքյոյն ու Չունքուշը) բնակվում էր 124 հազար հայ, սակայն արդեն 1922 թվականին այստեղ հայերի թիվը նվազել էր 3 հազարի: Բոհջալյանը նշում է, որ ողջ մնացած հայերի սերունդները դաստիարակվել են որպես մուսուլմաններ և երբեմն էլ հանդես են գալիս «ծպտյալների» կարգավիճակով: Նա ցավով արձանագրում է, որ ներկայում Թուրքիայում չկան հուշարձաններ, որոնք կխորհրդանշեն այն անհամար վայրերը, որտեղ տեղի է ունեցել կոտորածը:
«Բայց մենք հիշում ենք: Շատ ականատեսներ կան, շատ հիշողություններ կան: Մեզանից շատերն ուխտագնացություն են կազմակերպում դեպի այնպիսի վայրեր, ինչպիսին է Դուդանի անդունդը’ մեր հարգանքի տուրքը մահացածներին մատուցելու համար: Մենք այցելում ենք մնացորդներն ու ավերակներն այն եկեղեցիների, որոնք դեռ 99 տարիա առաջ գործում էին: Մենք խոնարհում ենք մեր գլուխները և աղոթում: Մենք հավաքում ենք այն աղբը, որը կուտակվում է խորանների մոտ: Եվ երբ ես ու իմ ընկերները հարցնում ենք քուրդ գյուղացիներին, թե, ըստ իրենց, ինչ է պատահել Դուդանի անդունդում, սովորաբար նրանց պատասխանը համապատասխանում է շուրջ մեկդարյա ժխտմանն ու մոլորությանը»,- նշել է Բոհջալյանը: Նա իր կասկածներն է հայտնում այն բանի կապակցությամբ, որ հնարավոր է արդեն հաջորդ անգամ, երբ ինքն այցելի Չունքուշ, անդունդը լցված կլինի, իսկ հանցագործության ապացույցները’ հավերժ թաղված: «Այնուամենայնիվ, հեգնականն այն է, որ կարիք չկա, որ որևէ մեկը բարդ ուղղություններ ընտրի կամ օգտագործի GPS կոորդինատները Դուդանի 10 հազար մահացածներին հայտնաբերելու համար: Հարկավոր է պարզապես այցելել Յենիքյոյի տարրական դպրոց և կանգնել խաղահրապարակին կից. զոհվ ածներն անմիջապես այդտեղ են»,- եզրափակել է Քրիս Բոհջալյանը:
Բարձրացնելով կը բարձրանաս, յարգելով կը յարգուիս….Իւրաքանչիւր մարդ ունի իր սեփական արժէքները, իր անձնական արժանապատուութիւնը, զորս յարգելով եւ արժանին տալով անոնց՝ կը նուաճես ենթակային փոխադարձ վերաբերմունքը քու արժէքներուդ եւ արժանապատուութեանդ հանդէպ….Նոյնիսկ փոքրիկները յարգանք կը սպասեն մեզմէ….եւ համապատասխան վարմունք կ’ունենան մեզի հանդէպ….Այս օրինաչափութիւնը կը գործէ անվրէպ մեծին թէ պզտիկին համար, հաւասարապէս…
***
Կաղապարուած, անազատ միտքը խորթ աչքով կը նայի ազատ, աննախապաշար մտքին, չի հանդուրժեր զայն եւ հազար ու մէկ պատրուակ կը փնտռէ վարկաբեկելու համար զայն….Սողունը պիտի կարենա՞ր երբեւէ նայիլ ազատ ճախրող արծիւին, հիանալ անով, թեւեր առնել եւ անոր նման թռչիլ լայնարձակ տարածութեան մէջ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր և, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ս.թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի պետական այցը Հայաստան նոր թափ է հաղորդել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ Ֆրանսիայի Նախագահը հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Ընդամենը երկու օր առաջ Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Օլանդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ևս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Ֆրանսուա Օլանդը հետաքրքրվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքով:
Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում լավ առիթ են Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամությունը, որի ջատագովն էր Ժորեսը, ավելի խորացնելու: Որպես Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ նա ևս երկկողմ միջպետական կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը:
Նախագահը բարձր գնահատելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու քայլը՝ նշել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ գործընթացներին, որը, նրա համոզմամբ, ոչ միայն հարգանքի տուրք կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև գործուն քայլ` ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ նման զանգվածային հանցագործությունների կանխարգելման: Բրյունո լը Ռուն վստահեցրել է, որ իրենք ջանք չեն խնայելու այդ ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն շարունակելու և տրամաբանական ավարտին հասցնելու համար, քանի որ, ըստ նրա, այն ինչ անում է Ֆրանսիան՝ ուղղված է ամբողջ մարդկությանը:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է նաև ֆրանսիացի օրենսդիրների այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և «Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ստեղծումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.