Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել,ժողովուրդը` երբեք:
Յուլիուս Ֆուչիկ
Վերադառնալով այս օրվա ակունքներին (այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է) հարկ է հիշել Յուլիուս Ֆուչիկի մասին, որպես ազնվության, սկզբույնքայնության ու իր համոզմունքներին հավատարմության կերպար:
Իր ճշմարտության համար չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը վճարեց իր կյանքով։ 1943թ. սեպտեմբերի 8-ին նա զոհվեց համակենտրոնացման ճամբարում։ Առավել հայտնի է իր բանտում գրած «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողական հանրությունը հիշում ու նշում է այդ օրը։
Լրագրողները հասարկության սանիտարները պետք է լինեն, նրանք են, որ պետք է ոչ միայն նկատեն, այլ բարձրաձայնեն ցանկացած անարդարության մասին, նրանք են, որ սկզբունքորեն պետք է լինեն անաչառ, նրանց համար է, որ ճշմարտությունը պետք է լինի գերագույն արժեք։ և նրանք պետք է լինեն սոլիդար, որպեսզի հասարկությունը չմասնատվի։
Պատկերացրեք, Հայաստանում բոլոր լրագրողները իրոք լինեն անաչառ:
Սոլիդարության (հայերեն` համերաշխության, որն ըստ իս այդքան էլ իմաստային համարժեքը չէ) օրը ողջ աշխարհով մեկ անց են կացվում զանազան միջոցառումներ` համաժողովներ, համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից։ Այդ հավաքներում նրանք ոչ միայն կիսում ե իրենց փորձը, այլ նաև մրցանակներ են ստանում իրենց վտանգավոր ու դժվարին աշխատանքի համար։ Հենց այս օրն էլ, սեպտեմբերի 8-ին անց է կացվում լրագրության ոլորտում ամենահեղանակավոր` Պուլտցերյան մրցանակի հանձնումը:
Իսկ մենք նույնիսկ լրագրողական արհմիություն չունենք:Մեզ հետ ցանկության դեպքում կվարվեն ինչպես ուզում են։ «Ժուռնալիստների միություն» ունենք, չգիտես ինչու՞ մնացել է «ժուռնալիստների», դե հա, երևի հենց «ժուռնալիստներ» են մնացել այնտեղ…
Լրագրողի աշխատանքը ռիսկային է, և մեր ամենօրյա գործունեության ընթացքում մեզնից շատերն են զգում հեռու-մոտիկ գրչակիցների ուսն ու թևը, որքան էլ որ մեծ հեռավորություններ բաժանելիս լինեն, իսկ ավելի շատերը չեն զգում…. Ավելին` զգում են, որ ոտի տակ են փորում, բան են ման գալիս որ սևացնեն։ Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր գործը` ինֆորմացիոն նյութերի հավաքումն ու տարածումը, որով բավարարում ենք մարդկության ամենահրատապ պահանջներից մեկը` ինֆորմացիոն պահանջի սպառումը։
Բայց ԶԼՄ-ները ձևավորում են նաև հասարակական կարծիք, այսինքն` կարող են ավելի շատ բան անել այսօր, քան գուցե նախկինում։ Բոլորին պարզ է, որ երկիրը վատ վիճակում է, ու հենց այստեղ կարելի է տեսնել լրագրողական այնպիսի տարաբևեռ մոտեցումներ, որ մարմինդ սարսռում է կոնտրաստից։ Վարձու լրագրությունը օգնում է երկիրը պայթեցնել:
Հ.Գ. Ամենահին ու ամենամեծ լրագրողական միջազգային կազմակերպությունն աշխարհում դա Լրագրողների միջազգային կազմակերպությունն է` ԼՄԿ։ Հիմնվել է 1946թ. հուլիսի 8-ին Կոպենհագենի կոնգրեսի ժամանակ հակահիտլերյան կոլաիցիայի 21 երկրների ներկայացուցիչների կողմից։ ԼՄԿ նպատակներն ու խնդիրներն են`
Ժողովրդների միջև խաղաղության պահպանումն ու ամրապնդումը հասարակության ճշմարիտ ու ազնիվ ինֆորմացվածության ճանապարհով, պայքար պատերազմի պրոպոգանադայի, ֆաշիզմի, ազգային ու ռասայական խտրականության, զանազան կոնֆլիկտների դեմ, մամուլի ազատության և լրագրողների պաշտպանությունը մոնոպոլիաների ու ֆինանսական խմբերի ազդեցությունից, լրագրողների` իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն գրելու իրավունքի պաշտպանությունը, պայքար մամուլից եկող ստի, զրպարտության և ապատեղեկատվության դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանություն, պայքար նրանց նյութական բարեկեցության համար։
Մի շարք այլ ժողովրդավարական կազմակերպությունների հետ միասին ԼՄԿ-ն պայքարում է մարդասիրական համընդանուր արժեքների, միջազգային նորմերի պահպանման համար, հարգում է այնպիսի համաշխարհային ինտիտուտներ, ինչպես ՄԱԿ-ը, պայքարում է նոր միջազգային ինֆորմացիոն կանոնակարգի ամրապնդման համար:
Միավորելով աշխարհի շատ երկրներում գործող ավելի, քան 420 հազար ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, կազմակերպությունը իր շարքերն է ընդունում ինչպես ազգային լրագրողական միություններ, այնպես էլ անհատական անդամներ:
ԼՄՊ-ի կողմից սահմանված է Յուլիուս Ֆուչիկի անվան Միջազգային լրագրողական մրցանակ և Պատվավոր մեդալ, որը հանձնվում է խաղաղության պահպանմանը և լրագրողների համագործակցությանն ու միասնությանը նպաստող առաջադեմ պրոֆեսիոնալ գործունեության համար:
Հ.Գ. Լուսինե Վայաչյանն այս նյութը գրել է 3 տարի առաջ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.