23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինային աջակցությունը ամերիկացիների համար ընդամենը նորաձև թրենդ Է դարձել, որին փոխարինելու շատ շուտով կգա նորը, The American Conservative ամսագրի համար գրել է Հյուսթոն Դաունթաունի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ադամ Էլվանգերը:
«Covid-19-ը դեռ մոլեգնում էր երկրում, երբ մենք տեղափոխվեցինք Ուկրաինա։ Ամենայն հավանականությամբ, մեզ համար նոր ուղղություն կմտածեն մինչեւ հակամարտությունը ավարտվի», — ասվում է նյութում։
Հեղինակի կարծիքով՝ վերջին տարիների ամերիկյան հասարակությունում նկատվում է միտում, երբ մի «հրատապ օրակարգն» ստվերում է մնացած բոլորը և կարճ ժամանակով վերածվում գլխավոր և միակ խնդրի։
«Ինչ-որ չափով սա սպառնալիք է ազգի համար։ «Հրատապ օրակարգը» արհեստականորեն մեկ խնդիր է բարձրացնում մյուս բոլոր հարցերի վերեւում, ինչը կարծես արդարացնում է այլ հարցերի շուրջ անգործությունը, որոնք իրականում կարող են շատ ավելի հրատապ լինել», — ընդգծել է Էլվանգերը:
Ընդ որում, «հրատապ օրակարգի» հանրահայտությունը բնավ չի նշանակում, որ ամերիկացիներին իրականում հետաքրքրում է Ուկրաինան, նշել է փորձագետը։
Էլվանգերը վստահ է, որ ուկրաինական ճգնաժամը շատ ամերիկացիների համար ավելի կարեւոր է դարձել ամերիկա-մեքսիկական սահմանին անվտանգության խնդիրներից: Չէ որ քանի դեռ օրակարգում առաջինն է, երկրորդը կարելի է անտեսել։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Նիկոլը, մենակով՝ համարյա մինչև վերջին պահն այն գաղտնի պահելով նույնիսկ իր արտգործնախարարից: Այդ հայտարարության կետերից մեկով հաստատվել է, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհ է կառուցվելու:
Դրանից ամիսներ անց Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն (այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի տեքստում այդ բնակավայրերից հրաժարվելու պահանջ չկար), հակառակ դեպքում Ադրբեջանը չէր սկսի մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ճանապարհը կառուցել։ Այդ բոլոր համաձայնեցումները նույնպես արվել են հանրությունից գաղտնի ու ծայրահեղ շտապողականությամբ։
Ասենք՝ ԱԽՔ-ը դեռ հունիսի 30-ին ասում էր, թե 1,5 տարի առաջներս կա, խնդրին կտանք լուծում, իսկ մեկ ամիս անց պարզվում է, որ մարդիկ պիտի հիմա դուրս գան իրենց տներից:
Իսկ հիմա, երբ Աղավնոն ու Բերձորը դատարկում են, բոլորը բոլորին մեղադրում են, վիրավորում են, իրար վրա գոռում, գլխավոր հանձնողին՝ Նիկոլին, համարյա չեն հիշում:
Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը։
Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ
Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու համայնքի շրջանի և հանրապետական մարմինների կողմից»,- նշեց Խանումյանը։
Նա հավելեց, որ վատ փորձ ունենք՝ քաղպաշտպանության պլանի որոշակի գործողություններ չանելու և ժամանակին, հատկապես պատերազմից հետո որոշ համայնքների բնակիչներին չտարհանելու, որը զուգակցվել է մարդկանց ստորացնելով, ծեծով, տարհանմամբ։
«Այս պարագայում չպետք է թույլատրվի նման սցենարի իրագործում և արհավիրքների պահին քաղպաշտպանության պլանը պետք է իրագործվի։ Ըստ այդ պլանի նախատեսվում է տարհանում։ Բնակիչների մի մասը կգան դեպի Արցախ, մի մասը՝ ՀՀ՝ իրենց գույքով»,- ասաց նախարարը։
Հարցին՝ ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Հայկ Խանումյանը նշեց․
«Այդ ժամկետը ի սկզբանե օգոստոսի 5-ն էր, որը գրեթե վերջնագրի տարբերակով Ադրբեջանը ներկայացրել է ռուսական զորախմբին, այնուհետև բանակցությունների արդյունքում դա դարձավ օգոստոսի 25-ը։ Կարծում եմ՝ դա կապված էր որոշակի գործողությունների հետ, որոնք ենթադրաբար կապված են տարբեր պայմանավորվածությունների չկատարման հետ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ են տեղափոխվելու Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերի բնակիչները և ինչ կարգավիճակ են ունենալու, Խանումյանը ասաց․ «Կբնակվեն այնտեղ, որտեղ իրենք կընտրեն, այս պահին ուզում են կոմպակտ բնակվել։ Բնակիչները ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերից»։։
Հայկ Խանումյանը ասաց, որ օգոստոսի 25-ից սկսած երթևեկությունը պետք է կազմակերպվի այլ երթուղով։
«Լիսագորից, Կանաչ Թալայից կթեքվենք դեպի Մեծ Շեն, Հին Շեն, կանցնենք Աղավնո գետի վրայի կամուրջը, կանցնենք 3-4 կմ-անոց գրունտային ճանապարհ և դուրս կգանք դեպի Աղավնոյի վերևի հատվածում գտնվող գործող ճանապարհ և կհասնենք Արցախը խորհրդանշող հայտնի ցուցանակի մոտ։ Գրունտային ճանապարհը կշահագործվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը կկառուցի Կոռնիձոի ճաապարհը»,- հավելեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների կոնֆերանսին խոսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմից։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե 2020 թվականին Ադրնեջանի հենց Թուրքիայի աջակցությամբ է հաղթել Հայաստանին։ «Հավատում եմ, որ Հայաստանը զարգացումները ճիշտ կընկալի եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կոչերին դրական կարձագանքի։ Դրանով կարճ ժամանակում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,–ասել է Էրդողանը։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը:
Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։
ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։
Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:
Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են:
Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:
Որքանո՞վ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:
Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում…
Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել»:
Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բնակիչները կոտրված, տխուր և վրդովված են, բնական էր, որ այդպես էր լինելու: Այս մասին 24News-ին հայտնեց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով` տարածքը ազատելու մասին վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից:
Դիտարկմանը, թե բնակիչները բողոքում էին, որ Հայկ Խանումյանը արգելել է հեռանալուց հետո տներն այրել, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց՝ նման արգելք չի եղել, պարզապես հանդիպման ժամանակ կրքերը թեժացան, բոլորը ասացին, որ տներն այրելու, ջարդելու են, Հայկ Խանումյանից հարց է հնչել, ինչի՞ համար եք այդպես վարվում, հույսներդ կտրել ե՞ք, որ վերադառնալու եք:
Նարեկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս պահին ապամոնտաժվում են պատմական հուշարձանները, խաչքարերը, քանդակները և տեղափոխվում ապահով վայր, քանի որ պատերազմից հետո Շուշիում և Հադրութում ականատես եղանք վանդալիզմի դեպքերին: Ապամոնտաժումն արվում է, որ ականատես չլինենք ճանապարհին տեղադրված հուշակոթողների, արձանների պղծմանը:
Անդրադառնալով բնակիչներին բնակարաններով փոխհատուցման որոշմանը՝ համայնքապետը նշեց, որ սերտիֆիկատների տրամադրման գործընթացն սկսված է, բայց այնպես չէ, որ այդ սերտիֆիկատով բնակիչները վաղը կարող են տուն գնել, բայց մինչև բնակարանները տրամադրվեն, կարող են Արցախ կամ ՀՀ, մասնավորապես՝ Սյունիքի մարզ տեղափոխվել. «Հուլիսից մեկնարկվել է ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվարկով 40 000 դրամների ծրագիրը, որն ուղղվելու է բնակարանների վարձակալությանը: Գոնե այդ կերպ հնարավոր կլինի տուն վարձակալել, մինչև կարողանան տուն գնել»:
Հարցին, թե որքանո՞վ է փոխհատուցումը համարժեք, շատերը հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ փոխհատուցումը հնարավոր է ամբողջությամբ համարժեք չլինի, հողերի մասով որոշում չկա, բայց Բերձոր քաղաքը մեծ հողային ֆոնդեր չունի, հիմնականում տնամերձ հողատարածքներ են:
Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե Կառավարությունից չպարզաբանեցի՞ն ինչո՞ւ նոր ճանապարհը դեռևս կառուցված չէ,
Ալեքսանյանը նշեց՝ այդ քննարկումները ոչինչ չէին փոխելու, ավելի մտահոգիչ է, թե կարճ ժամանակահատվածում ինչպե՞ս են ազատելու տարածքը. «Ավելի կարևոր է այնպես անել, որ բնակիչները չտուժեն: Մասնակի վերանորոգված ճանապարհ կա, որը Շուշիի շրջանի Հին Շեն Մեծ Շեն տարածքով Կոռնիձորով գնալու է Տեղ գյուղով միանա ճանապարհին»:
Հարցին, թե Բերձորը պահելու շանսեր չկա՞ն, համայնքապետը նշեց, որ այս պահին նման հնարավորություն չկա:
Որովհետև երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել, հակառակ դեպքում խաղաղության մասին խոսելը դառնում է ոչ այլ ինչ, քան սեփական պետականությունը կործանման տանող ինքնախաբեություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Միշտ մտածում եմ, թե ինչու է մեր ժողովուրդն ավելի խաղաղասեր, քան մեր թշնամին…
1994-ի մայիսին նույն այդ թշնամին հրադադար մուրալով՝ խուսափեց վերջնական պարտությունից, բայց շարունակեց մնալ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ջատագով…
Ավելին՝ տարիներ շարունակ շփման գծում արհեստականորեն պահպանելով լարվածությունը, զուգահեռ պատրաստվում էր ռևանշի…
Բայց քանի որ մինչև 2018-ը դիմացը կանգնած էր իրական ուժ (թե՜ ռազմական, թե՜ դիվանագիտական), նախընտրում էր հետաձգել, այլ ոչ թե հրաժարվել վճռական առճակատումից…
Հիմա հարց. այդ խաղաղություն ասվածը, եթե մեզ համար այդքան նախընտրելի ու պարտադիր անհրաժեշտություն է, ապա ինչու աշխարհի կենսունակ գրեթե բոլոր պետությունները, դրանց շարքում նաև մեր թշնամի երկիրը, այդքան շատ են «սիրում» պատերազմը…
Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել, հակառակ դեպքում խաղաղության մասին խոսելը դառնում է ոչ այլ ինչ, քան սեփական պետականությունը կործանման տանող ինքնախաբեություն…»,- գրել է նա:
Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման արդեն պատրաստ է։ Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մանրամասներ ներկայացնելով այլընտրանքային ճանապարհով երթևեկության կազմակերպման և նոր ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։
Խանումյանի խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։
«Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝ երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն` մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,-մանրամասնել է Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։
«5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այնպես, ինչպես Բերձոր- Աղավնո միջանցքի դեպքում՝ այստեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու»,-ընդգծել է նա։
Ըստ նրա՝ այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։
«Այս պահին այլընտրանքային այդ ճանապարհի երկայնքով կապի և բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներ ընթանում են, բայց այնպես չէ, որ ներկայում գործող ճանապարհի դեպքում բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ անվտանգ տարածքով են անցնում։ Դրանց մեծ մասը, այժմ էլ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում։ Հետևաբար, այս ամենը կարգավորելու համար անհրաժեշտ են որոշակի ճկունություն, բանակցություններ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործուն մասնակցությունը», նշել է Հ․ Խանումյանը՝ հավելելով, որ խաղաղապահների գործուն մասնակցությունն ակնկալվում է նոր երթուղին շահագործելիս։
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կամ Ռուսաստանի հետ ես,կամ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձևում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետև ԱՄՆ և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված՝ Ուկրաինայում։
Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կամ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կամ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե «հակաավտորիտար» հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։
Հիմա գանք մեր ռեգիոն։
Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։
Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և միջպետական հարաբերություններում, և’ անհատական։
Հայաստանը նաև ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝ նույնպես։
Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց՝ համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել …., և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր՝ սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։
Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
»
Ամերիկյան Foreign Policy հանդեսը հրապարակել է վերլուծաբան Մաքսիմիլիան Հեսի՝ «Արդյոք նոր պատերազմը կկործանի՞ Եվրոպայի ադրբեջանական գազային երազանքները» վերտառությամբ ծավալուն հոդվածը, ըստ որի՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ադրբեջանն իր նավթի և գազի հսկայական պաշարներով դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական պատերազմի առանցքային ճակատը:
«Այս շաբաթից Ադրբեջանն արդեն կանգնած է իսկական պատերազմի շեմին», — գրում է հեղինակը՝ հիշեցնելով Արցախում իրավիճակի վերջին սրման մասին, երբ Բաքուն հայտարարել էր այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» մեկնարկի մասին, ինչից հետո Արցախի իշխանությունները մասնակի զորահավաք էին հայտարարել:
Հեսը նկատում է, որ մարտական գործողությունները տեղի են ունենում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Բաքու այցելությունից ընդամենը շաբաթներ անց: Հայտնի է, որ Բաքվում կնքվել է նոր երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է կրկնապատկել Եվրամիության կողմից ադրբեջանական գազի ներմուծումը: Բրյուսելը նաև խոստացել է աջակցել Ադրբեջանի «վերականգնվող էներգիայի հզոր չօգտագործված ներուժին»։
«Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը թոթափելու ջանքերի հիմքում։ Բայց 2020-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական արյունալի պատերազմից երկու տարուց էլ պակաս ժամանակում մարտերի բռնկումը ևս մեկ նշան է, որ Արևմուտքի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ ձախողվում է: Այն (Արևմուտքը) չունի համապատասխան ռազմավարություն Լեռնային Ղարաբաղում հակամարտության վտանգի դեմ պայքարելու համար։ Չնայած գազի աճի ներմուծման մասին ուրախ խոսակցություններին, այս նպատակները ներկայում իրատեսական չեն առնվազն այն պատճառով Ռուսաստանի կողմից չվերահսկվող խողովակաշարի պահեստային հզորության պակաս կա», — գրում է վերլուծաբանը:
Նա նկատում է, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ուժեղացնել Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը, սրել անվտանգության ճգնաժամը Կովկասում և հզորացնել Ռուսաստանին։
Հեսը գրում է, որ Արևմուտքի դիվանագիտությունը բացակայում էր 2020 թվականի սեպտեմբերին, երբ մարտերը վերածվեցին Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի. ռազմական գործողությունները դադարեցին միայն ՌԴ-ի միջնորդությունից հետո: Այդ ժամանակվանից ի վեր, ըստ Հեսի, արևմտյան դիվանագիտությունը Կովկասում հիմնականում բացակայում է:
«Եթե Արևմուտքը ցանկանում է կանխել Լեռնային Ղարաբաղի երրորդ պատերազմը, պետք է նաև բանակցությունների նոր ձևաչափ փնտրի, ինչը Վաշինգտոնն ուշացումով, բայց ընդունել է: Եթե Արևմուտքը Լեռնային Ղարաբաղը թողնի Բաքվին, Հայաստանի «նախափաշինյանական ռեժիմի հետադիմական ռուսամետ ուժերը» (չակերտները`Tert.am), հավանաբար, կվերադառնան իշխանության: Ռուսաստանի, այսպես կոչված, խաղաղապահները կարող են նաև թշնամանալ՝ ստիպելով Ալիևին զիջումներ անել, ինչը կվերացնի Եվրոպա էներգակիրների լրացուցիչ մատակարարումների ցանկացած հույս: Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում կամրապնդվի», -գրում է Հեսը՝ առաջարկելով այս համատեքստում փոխել Արևմուտքի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ:
«Դա դժվար, բայց ոչ անհնարին խնդիր է: Դիվանագիտությունը դժվար կլինի, բայց Բաքուն այնքան է սիրում կանխիկ փողը…», — գրում է վերլուծաբանը:
Նա հիշեցնում է, որ Ռուսաստանի մանդատը Լեռնային Ղարաբաղում լրանում է 2025 թվականին՝ հնարավորություն տալով Արևմուտքին այլընտրանքներ առաջարկել։ Ըստ Հեսի՝ ջանքերը պետք է սկսել գործադրել հենց հիմա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.